Jump to content

Հնձվորներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


Հնձվորներ


(Մանկական խաղ)

Ահա եկավ խոտ հարողը,
Ուսին դրած գերանդին.
Բոլոր խոտը սա հարել է,
Բան չի թողել մեր հանդին։
— Ա՜յ խոտ հարող, ասա տեսնենք,
Դու ի՞նչպես ես խոտ հարում։
— Այսպես ահա, լա՛վ նայեցեք,
Ես այսպես եմ խոտ հարում—
Հե՜պ, հո՜պ,
Հե՜պ, հո՜պ։
— Ա՛խ, ի՜նչ լավ է, եկեք սովրենք,
Մենք էլ այսպես խոտ հարենք–
Հե՜պ, հո՜պ,
Հե՜պ, հո՜պ։

♦♦♦

Ահա՛ եկավ մեր հնձողը,
Ձեոքին փայտե մատնոցներ,
Պատրաստել է սուր մանգաղը,
Պետք է հնձե մեր արտեր:
— Հնձո՛ղ եղբայր, ասա տեսնենք,
Դու ի՞նչպես ես հունձ անում։
— Այսպե՜ս ահա, լա՛վ նայեցեք,
Ես այսպես եմ հունձ անում—
Հե՜պ, հո՜պ, հե՜պ,
Հե՜պ, հո՜պ, հե՜պ,
— Ա՜խ, ի՜նչ լավ է, եկեք սովրենք,
Մենք էլ այսպես հունձ անենք,
Հե՜պ, հո՜պ, հե՜պ։
Հե՜պ, հո՜պ, հե՜պ։

1882