Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
Հոգի՞ս էր
Այս իրիկուն, տրտմորեն,
Ճամբաներեն ամայի,
Վիշտերուս հետ կերթայի.
Տեսա պարտեզ մը վայրի.
Սեգ, մենավոր ծառերով,
Որոնց մեջ հով մը խռով․
Կը հեծեծեր, ու հիվանդ
Հոգիներու պես մթին
Տերևները կ'իյնային.
Ավազան մը կար մեկ դին,
Անզարդ, տժգույն, ոչ իսկ ջուր.
Կարծես մեծ սիրտ մ’էր թափուր։
Ու հոգիիս խորհեցա...
Հին-հին ցավեր, ո՛չ մեկ սեր.
Այդ պարտեզն իմ հոգի՞ս Էր...
Հետո նորեն, տրտմորեն,
Ճամբաներեն ամայի,
Վիշտերուս հետ կ’երթայի։
|
|