Jump to content

Հոգնել էի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Հոգնել էի իմ մանկության ձին փնտրելուց։
Ուզում էի հանգստանալ։
Ու պառկեցի, որ աչք փակեմ երկու վայրկյան։
Սակայն հանկարծ ես վեր թռա ինչ-որ ձայնից,
քարերն ընկա։
Խաբված էի. իմ մանկության գիժ գետակն էր ինձ ձեռ առել՝
իր վշշոցը խփելով իմ ականջներին՝
որպես անթամբ ձիու խրխինջ ու վարգ վայրի երամակի։