Ցավը աչքերս ասեղնոտում է։ Հոգնած հայացքս՝ լուռ, փաղաքշաբար, շոյում են նորից քո մասին գրված, արյունաշաղախ իմ հին երգերը։ Մի շուն՝ լքված ու հավատարիմ շուն, նստել, լիզում է իր տիրոջ տված ծանր վերքերը։ Աշխարհը տխուր մի մենարան է։