Հողագործների ուշադրությունն ենք հրավիրում
ՀՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՀՐԱՎԻՐՈՒՄ
Դեռ հիմա մեզանում կան ռաշպար գյուղացիներ, որոնց եթե հողագործության վերաբերյալ մի որևէ հարց ես տալիս, նա պատասխանում է քեզ, թե «աքինչի օլ, բիլիջի օլմա», այսինքն թե՝ «դու վարող եղիր, իմացող մի լինիր»։ Իհարկե, սա միանգամայն անհիմն և սխալ կարծիք է. ընդհակառակը, հարկավոր է անպայման լինել իմացող, իսկ չիմանալուց սովորել, սովորել և միայն սովորել, այն էլ գլխավորապես փորձառությունների միջոցով, որպիսով միայն կարող կլինեն նրանք բավարարելոլ իրենց դրությունը։ Դրան ապացուցում է փաստը ինքը։
Այս տարի Ներքին Խոտանան գյուղը, բացի տեղական հացաբույսերից, ցանել է ևս ուրիշ հացաբույսեր (Կարմրահասկ, Տկլոր ցորեն և այլն) և պարզվել է, որ այդ հացաբույսերը` տեղականի հետ համեմատած, տասն անգամ ավել օգուտ են տալիս։ Տեղական ցորենի մի օրավարից (2 փթից) ստացվել է 30—40 խուրձ, իսկ, ընդհակառակը, այդ նորեկ հացաբույսերի մի օրավարից` 300—400 խուրձ։
Սա արդեն մի օրինակելի երևույթ է, որին մեր հողագործ ընկերները պետք է ուշադրություն դարձնեն։
Պակաս ուշադրություն չպետք է դարձնի նաև մեր գավառային հողաբաժինը` նման զանազան սերմնացուներ բերել տալու և տեղերում փորձադաշտեր հիմնելու համար։