Jump to content

Հոնի կորիզը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


Հոնի կորիզը


Տարեմուտի երեկոյին
Մայրըս թխեց կարկանդակ,
Մեջը դրավ հոնի կորիզ,
Իբրև բախտի նշանակ։

«Կորիզն,— ասաց,— ում որ ընկնի,
Դովլաթավոր կըդառնա,
Ո՛ւր որ գնա, ի՛նչ գործ բռնե,
Փառք ու պատիվ կըստանա»:

Կարկանդակը բաժանեցինք,
Կորիզն ընկավ ինձ բաժին,
Եղբայրներս սրտնեղելով՝
Նախանձեցան իմ բախտին։

«Կույր է բախտը, սուտ չէ ասած»,
Մեծ եղբայրըս փնթփընթաց,
«Մի՞թե սա է ամենիս մեջ
Աշխատավոր, բանիմաց…»

Մեկէլներն էլ հավանեցան
Մեծ եղբորը ասածին.—
«Իրա՛վ, իրա՛վ, չէր արժանի»,
Միաբերան ձայնեցին…