Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես Հոռմանցն ի վար գու գ՚ի,
Նա գայր վարդի՜ հոտ,
Նա գայր վարդի՜ հոտ։
Գայր վարդին հոտն ու մըրգին,
Մանուշակի՜ հոտ,
Մանուշակի՜ հոտ։
Ես ի քովս նայեցայ,
Թուխ մ՚ալ ի քուն կար,
Թուխ մ՚ալ ի քուն կար։
Վեր կեցայ, զնա պագի,
Նայ պագն անո՜ւշ էր,
Նայ պագն անո՜ւշ էր։
Պագն անուշ էր, պագն անուշ,
Քանց նուշն անո՜ւշ էր,
Քանց նուշն անո՜ւշ էր։
|
|