Հովիվ (Սմբատ Շահազիզ)
Արտաքին տեսք
Հովիվ
Ծառի հովանին, տերևի շրշյուն,
Տխուր ողբերգակ աղբյուրի շաչյուն,
Հաճելի դիրքը զմրուխտ կանաչով,
Մի սքանչելի գեղեցկութենով,
5
Միշտ ասում եմ քեզ. ո՞վ դու անցավոր
Ո՛վ ինքնահավան դու ճանապարհորդ,
Ինչո՞ւ չես գալի այս հազարավոր
Բարության լինել մասնակից, կցորդ։
Եվ ահա հովտից մի քաղցր քամի
10
Բերում է յուր հետ աննշան ձայներ...
Լա՛վ ականջ դի՛ր դու... այն խաշնարածի
Ջութակի երգն է։ Եկել է գիշեր։
Կանչում է գառներն հանգչել խաղերից
Եվ պատսպարվել պատառող գայլից։
1864 թվին
հուլիսի 19
Ջերկիզով գյուղումը
հուլիսի 19
Ջերկիզով գյուղումը