Jump to content

Սրտի կսկիծ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Սրտի կսկիծ


Քանի ժամ է, օտարության
       Տվել եմ անձս վշտալի.
Ինձ թվում է, որ հավիտյան
       Ծածկվեցավ հողն հայրենի։

5 Ես, համարյա՛, ցնորված եմ,
       Ես հիվանդ եմ միշտ հոգով.
Բարի՜ մարդիկ, հանգիստ չունեմ,
       Ես մեռնում եմ սիրելով։

Ա՜խ մա՜յր, ասա՜, քանի՞ կսկիծ
       10 Դուրս է թափվում քո կուրծքից,
Ո՞ւր այդ կսկիծ... դեպ ա՞յն աշխարհ
       Այդ բողո՛ք է, ո՛վ մեծ Հայր:

1864 թվին
օգոստոսի 3