Jump to content

Հովնաթան Մարչ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հովնաթան Մարչ

ՀՈՎՆԱԹԱՆ ՄԱՐՉ

1

Հուլիսի շոգ օրերից մինն էր։ Արևն այնպես էր այրում, ասես մտադիր էր կրակ թափելու արտերի ու այգիների վրա, ծծելու գետերի ջրերը, որպեսզի գոմեշները չկարողանան թաղվել ջրի մեջ և իրենց հաստ կաշին ազատել արևի խանձող շողերից։ Ո՞վ գիտե, արևն ուրիշ էլ ի՛նչ մտադրություն ուներ, սակայն կարևորն այն է, որ հուլիսի այդ շոգ օրին, արևի տակ, ժամանակը կորել էր, հալվել, անհնար էր որոշել ժամը, թեկուզ ժամացույցները զարկում էին դողէրոցքով տառապողի թույլ երակի պես։

Եվ երբ գնացքը փոշոտ ճամփով գլորվող գոմշասայլի պես մոտեցավ կայարանին, հերթապահին թվաց, թե ցեխի մեջ թաթախված գոմեշների մի երամակ ահռելի փնչոցով կանգնեց կայարանի առաջ, փնչոցո՛վ, որ նշանակում էր՝ Օ՜ֆ, շոգ է:

Ինչքա՜ն դանդաղ ու չկամ, գնացքից դուրս եկան ուղևորները, որը քրտինքը սրբելով, որը բաճկոնի կոճակները մինչև գոտին արձակած, մի խուրջին ուսին, թաշկինակով կրծքին հով անելով։ Կայարանի ստվերում թիկն տված երկու մուշա հենց այդտեղից էլ ձայն տվին իջնող ուղևորներին, թե ով իր ունի տանելու, և երբ պատասխան չեղավ, նորից գլուխները թեքեցին, թառամած արևածաղկի պես։

Ոչնչով հիշատակելի չէր դառնա հուլիսյան այդ շոգ օրը, եթե գնացքը, որպես թանկագին բեռ, շատ զգուշությամբ այդ օրը չբերեր և Հովնաթան Մարչին։ Եվ երբ նրա ամերիկյան դեղին կոշիկը դիպավ գետնին, կոշիկի տերը ժպտաց։ Հավանորեն

այդ ժպիտն ունեցավ և Կոլումբոսը՝ նոր ցամաքի վրա առաջին անգամ ոտք դնելիս։

Եվ ոչ ոք չնկատեց, թե ինչպե՛ս նա դարձավ Արարատի կողմը և, հասկանո՞ւմ եք, ձեռքով սալամ ուղարկեց հեռու սարին։ Սակայն նրա ողջույնը միայն ձեռքի շարժումով չվերջացավ։ Եթե մոտիկ կանգնած մարդ լիներ, նա կլսեր, թե ինչպես Մարչն ասաց. «Օ՜, Արմենիա, երկիր դրախտավայր»... Ասաց ու քրտինքի մի կաթիլ գլորվեց այս երկրի արևից խանձված հողին։

1O Ծովի մի ալիք, նույնիսկ այն ժամանակ, երբ հանդարտ է ծովը, հանկարծ ափ է նետում հեռու երկրից ծովն ընկած պտուղի մի կճեպ, այդ ափին կճեպը մնում է այնքան, մինչև մի ուրիշ ալիք է ելնում, ափը լիզում և կճեպը բաշին առած հետ տանում ուրիշ եզր շպրտելու, իսկ ծովը մնում է հանդարտ, անտարբեր։

Արևն էլ հանդարտ մնաց իր հրե քայլքի մեջ, երբ գնացքն ուրիշ աշխարհից հուլիսյան մի շոգ օր ցամաք նետեց Հովնաթան Մարչին։ Սակայն կառապանները նորեկի հանդեպ չունեցան նույն անտարբերությունը։ Նրանցից մի քանիսն աղմուկով 20 իրար անցան, և մինչդեռ Հովնաթան Մարչը լսում էր նրանց մայրենի բարբառը և զմայլվում, ամենից հանդուգնը նախ նրա իրերը դարսեց կառքում, ապա Հովնաթան Մարչին էլ նստեցրեց և մտրակեց ձիերին։

Ճանապարհին, փոշու ամպի մեջ, մեկը հիացմունքով էր նայում շրջապատին և ծաղկանկար թաշկինակով բերանը ծածկած, շնչում հայրենի երկրի բույրը, որ տվյալ դեպքում կառապանի քրտնած մեջքից էր ելնում, ճամփի ճահճուտից, աղբակույտից, իսկ մյուսն իր մտքում հաշվում էր՝ կրկնակի ուզի թե՞ եռակի, Ամերիկայից եկած հարուստ պաասաժիրից:

30 Թե ինչո՛վ վերջացավ կառապանի հաշիվը, դժվար է ստույգ-ինչ գրել։ Հյուրանոցի դռանը Հովնաթան Մարչն իջավ և երբ պայուսակները գետնին դարսեց, կառապանի բռան մեջ նա այնպիսի մի թղթադրամ դրեց, որ նա ձիերին մտրակեց, բռան մեջ սեղմեց դրամը և հրապարակն արագ անցնելով կորավ կողքի փողոցներում, առանց հետ նայելու։ Քիչ էր մնացել որ մայթից-մայթ անցնող մի բարեպաշտ ծերունի ընկնի կառքի տակ։

Հյուրանոցի սենյակում Հովնաթան Մարչը ճակատի քրտինքը սրբելուց հետո, գերադաս համարեց միառժամանակ մեկնվել բազմոցի վրա։ Այդ դիրքում շատ մտքեր խռնվեցին նրա գլխում, շատ հույզեր, և այդ ամենն այն երկրի շուրջը, որի ջուրը գրաֆինի մեջ էր, սեղանի վրա, Հովնաթան Մարչից մի քայլ միայն հեռու, որի արևը խաղում էր նրա պայուսակների հետ։

Սկիզբն այնքան էլ պարզ չէ, բայց հայտնի է, որ տարիներ շարունակ ատենաբանություն անելուց, ընկերություններ և մարմիններ կազմելուց ու վերակազմելուց հետո, որոնց բոլորի առանցքը եղել է հեռուներում ընկած դրախտավայր մի աշխարհ, նրա կարոտը երգելուց, նրա մասին ճառելուց ու նրա անունով հանգանակություններ անելուց վերջ, մի օր Հովնաթան Մարչը գնում է մեծատուն Անդրեաս Բալիքյանի մոտ։

Այդ լինում է օրվա այն պահը, երբ Բալիքյանի հազար ու մի կերակուրներով լեցված ստամոքսը գերիշխող է լինում նրա դատողության վրա և, սիգարի կապույտ ծուխի օղակներին ի տես, ամենից շատ փափկած է լինում նրա սիրտը,— դուռը բացվում է, դռան շեմքին երևում է Հովնաթան Մարչը։ Անդրեաս Բալիքյանը բավարար է համարում մի քանի կոճակներ կոճկել, դեպի վեր տնկված ոտքերին հորիզոնական դիրք տալ և ադամանդյա մատանիներով զարդարած փափուկ ձեռքը մեկնել Հովնաթան Մարչին։

Դուք կարծում եք՝ թե նա միայն սեղմում է Բալիքյանի մեկնած ձեռքը և նստում աթոռի՞ն։ Ո′չ, այդ օրն արտասովոր մի դեպք է կատարվում, հենց ձեռքը սեղմած ժամանակ։ Հովնաթան Մարչը Բալիքյանի առողջության մասին հարցնելուց հետո սկսում է խոսել հին հայրենիքից, բարեգործությունից և վերջացնում է հետևյալ խոսքերով.

- Ո՜վ մեծատուն, եթե կուզես անունդ հավերժացնել, որ դարեդար հիշվիս, աճապարե′, քանի դեռ ողջ ես։

Այդ բառերը զարմանալի հեշտությամբ ազդում են Անդրեաս Բալիքյանի սրտին, և այն վայրկյանին, երբ նա ուզում է բերանը բաց անել երկու խոսք ասելու, Մարչն ավելացնում է. - Մեր հին հայրենիքին մեջ ավան մը շինե ու թող ապրին փղշտացիք ու եթովպացիք․․․

Բալիքյանի ժպիտը բարեհաջող հանգամանք համարերով, Հովնաթան Մարչն աթոռն ավելի է մոտեցրել նրան, սկսել է պատմել այդ տիպի բարեգործության առավել կողմերի մասին։ Ծոցից հանելով քառածալ թղթի մի կտոր, Մարչն սկսել է կարդալ, թե այդ նոր ավանը կամ քաղաքը, այդ ապագա Նոր Եթովպիան քանի՛ տուն պիտի ունենա, ամեն մի տուն պետքարան մը վեց մետր խորությամբ, եկեղեցի մը, ուր պիտի հավաքվեն 10 բնակիչները կիրակի օրերը իրենց ընտանիքներով, լսելու հոգևոր հորդորներ և այլն։

Հովնաթան Մարչը հայտնել է, որ Փղշտացոց Բարեսիրաց Մարմնի որոշումն է այդ, և որ իրեն է հանձնարարված դիմելու մեծանուն հայրենակցի հայրենաբաղձ սրտին:

Եվ սիգարի ծուխի մեջ, երբ Բալիքյանի աչքին երազի պես երևացել է մանկությունը, հոր տան կտուրին՝ աղավնատուն, ցորենի կարմիր արտերը և նման բարեմասնություններ, որոնք երանության ժպիտ են հարուցել նրա շաղ և մաքուր սափրած երեսին, ժպիտն արտացոլել փափուկ մատներին հագցրած 20 մատանիների ադամանդների մեջ, Հովնաթան Մարչը աթոռը համարյա Բալիքյանի բազմոցին միացնելով, շարունակել է այնպիսի մանրամասնություններ ասել, ինչպես օրինակ՝ վարժապետին ընտրությունը:

Այս և այս կարգի խոսակցությունից հետո ի՞նչ է իջնում Բալքյանի սրտին, ամենևին հայտնի չէ, որովհետև այդ սիրտը կակղում է, որպես արևի տակ ընկած մեղրամոմ, նա իր համաձայնությունն է տալիս և առաջարկում Հովնաթան Մարչին ճանապարհվել հին հայրենիքը, այնտեղ որոշել Նոր Եթովպիո տեղը, այդ երկրում եղած փղշտացիներին ու եթովպացիներին 30 հավաքելու, նոր քաղաքում տեղավորելու։

Այստեղ հարկավոր է հիշատակել մի չնչին դեպք։ Նոր Եթովպիո մասին խոսելիս՝ Հովնաթան Մարչը հայտնում է, որ Փ․Բ.Մ․ (Փղշտացոց Բարեսիրաց Մարմին) նիստում առաջարկ անողը եղել է այրիացյալ տիկին Մարինե Քրաջյանը։ Այս հանգամանքը կարևոր է հիշատակել, քանի որ մինչ այդ Բալիքյանը բազմոցի վրա պառկած էր լսում Մարչին, իսկ այս խոսքերից հետո վեր է կենում, սենյակի գորգապատ հատակի վրա քայլում և մի քիչ խորհում։ Հենց այդ րոպեին ներս է մտնում Անդրեաս Բալիքյանի կինը, և Մարչը նկատում է, թե ինչպես գորգավաճառ բարերարի թավ հոնքերը կախվում են։ Մի պահ լռություն է տիրում, և կինը ստիպված է լինում հեռանալ, որից հետո Անդրեաս Բալիքյանը նորից է պառկում և հրահանգներ տալիս Հովնաթան Մարչին, թե ինչպե′ս պիտի մեկնել, ո՛ւմ պիտի տեսնել այնտեղ, ինչպիսի՛ վայր պիտի ընտրել։

— Տեղը հովոտ չպիտի ըլլա... Խոտը շատ ըլլալու է, որ հայրենակիցները կրնան մաքիներ ալ պահել։ Կը կարծեմ, թե աղվոր գորգեր կը գործվի հոն, եթե բուրդը աղեկ ըլլա․․.

Բավական երկար ժամանակ զրուցելուց հետո Հովնաթան Մարչը սեղմում է նրա ձեռքը և սենյակից դուրս թռչում, վազում իր բնակարանը, ուր սպասում էին Մարինե Քրաջյանը, Բարունակ Ճիթեչյանը և մյուսները։ Եվ այդ նույն գիշեր, ընկերական փառավոր հավաքույթին, Հովնաթան Մարչը դառնում է հերոս...

Ահա′, ընթերցող, Անդրեաս Բալիքյանի այդ համաձայնությունից է սկսվում այն երկար ճանապարհորդությունը, որի վախճանը եղավ հուլիսյան մի շոգ օր։

Երբ նույն օրը Հովնաթան Մարչը պառկել էր բաղնիսի քարին, և քիսաչի Հովակի բոբիկ ոտքերը սահում էին նրա մեջքի վրայով, քիսաչու գլխում խորհրդածություններ էին ծնում այն մասին, թե ի՜նչ լավ պահած մարմին ունի մուշտարին,— Հովնաթան Մարչը քթի տակ մռմռում էր հայրենաբաղձ երգերից և գլխին բամբակի քուլաների պես թափվող սապոնի պղպջակների միջից նայում Հովակին, նրա շիլ աչքին, կախ ընկած, բարակ պոչով բեխերին։

— Փղշտացի՞ է, — մտածում էր Մարչը նրա մասին։ Ինչքա՜ն կուրախանա, եթե հենց այդտեղ, հայտնի իր միտքը, Հովակին տեղավորել կառուցվելիք Նոր Եթովպիայում։

— Ուսկի՞ց ես, բարեկամ,— հարցրեց Մարչը, երբ Հովակը նրա մազերի մեջն էր խրել իր մատները և լվանում էր փղշտական գլուխը։

— Հող ունի՞ս, տուն-տեղ...

— Հողն ի՞նչ պիտի անեմ... էսպես յոլա ենք գնում։ Ունեմ, հա, հող ունեմ։ Քարոտ տեղ է մեր տեղը։ Էստեղ լավ է, օրական հարցի փող ենք աշխատում․․․

Այս վերջին միտքը Հովակը որոշ նկատառումով ասաց, նորեկ մուշատրու առատաձեռնության դռները բանալու հուսով։ Եվ երբ դույլով լի սառը ջուր թափեց նրա գլխին, Հովակը չնկատեց, որ իր բառերն արդեն պաղություն էին թափել Մարչի տաք հայրենասիրության վրա։

Ինչպե՞ս։ Մարդ հող չուզենա՞, չկամենա կապվել հայրենիքի հետ, իր 10 քրտինքը չթափի՞ պապերի կոխած տեղում, չքերի՞ այս չքնաղ երկրի կուրծքը և նրա օդում չհնչեցնի՞ գյուղական հորովել։ Ուրեմն փռշտացի չէ քիսաչի Հովակը, և լավ է, որ ինքը նրան չհայտնեց Նոր Եթովպիո մասին։

Երբ հյուրանոցի մահճակալի վրա պառկած, Հովնաթան Մարչը լիաթոք շնչում էր բաց պատուհանից ներս մտնող իրիկվա հովը և հովի հետ էլ փողոցից եկող ձայները լսում,— նա ապրում էր հոգու խաղաղ մի վիճակ, որպիսին մարդ ունենում է, երբ մեջքի վրա պառկած, կտրան վրա, երկնքի աստղերն է դիտում։

Ինչքան հեռո՜ւ էր այն երկիրը, որտեղից նա ճանապարհվեց20 ։ Մարչը մտքով մի անգամ էլ եկած ճանապարհը կտրեց և այդ անելուց հետո ինքն իր աչքում բարձրացավ, դարձավ հերոս։ Վերադարձին ինչե՜ր պիտի պատմի և ինչ ճառեր ասի, ճառե′ր, որ արցունքներ հոսեցնելուց բացի, դոլլարներ պիտի հավաքեն և ճամփու դնեն այս երկիրը շենացնելու, ցեղին համար օրրան մը կերտելու...

Մի անգամ էլ վերհիշեց Բալիքյանին, սիգարի կապույտ ծոփի մեջ, իր ճառը, ճանապարհվելու վերջին օրերը, ընկերական հավաքույթը, որի հերոսն էր, անհայտ մի երկիր ուսումնասիրելու գնացող խիզախ հետախույզ։ Ապա երգեր, պար, 30 տիկիններ, որոնցից ամեն մեկն այգ գիշեր աշխատում էր ավելի շատ խոսել Մարչի հետ, ժպիտներ տալ, ասես ժպիտները ճամփի պաշարի գաթաներ էին։

Ամենից շատ սիրալիր էր տիկին Մարինեն։ Այստեղ արդեն, ընթերցո′ղ, Մարչը վերհիշեց այնպիսի դեպքեր, որ կապ չունենալով նրա առաքելության հետ, կազմում են հոգու այն թանկագին անկյունը, որի ամեն մի իրի ինչ լինելը միայն տիրոջն է հայտնի։ Այդ վերհիշումի հետևանքն եղավ այն, որ Հովնաթան Մարչը մի կողքին դարձավ, ձեռքերը ծալեց այնպես, ասես ձեռքով գրկել էր մի գլուխ։ Բայց ես խոստացա չպատմել այդ մասին, քանի որ այդ գլուխն ամենից թանկ իրն էր նրա հոգու անկյունում։

Երեկոյան նրա մոտ եկավ կարճլիկ մի մարդ, որին փողոցում տեսնելիս շատերը կարծում էին, թե քաղաքի ամենից զբաղված մարդն է, որի վրա է ծանրացած անթիվ հոգս՝ հիվանդներ բժշկել, երկաթուղիներ անցկացնել, ձիաբուծարան հիմնել և այլն, և այլն։

— Բժիշկ Երանոս։

— Շատ ուրախ եմ․․․

Եվ բժիշկը հևիհև սկսեց պատմել մի ուրիշ տեղ շտապող մարդու պես արագ֊արագ խոսելով, որ ինքը վաղուց է լսել նրա գալուստի մասին, անհանգստանում էր, թե չլինի՞ ճա֊ նապարհին մի բան է պատահել։

— Լա՞վ եկաք, չնեղացրի՞ն...

— Օ, ո՜չ, փառավոր։ Ես հիացած եմ․․․

— Գիտե՞ք, այստեղ շատ բան կտեսնեք․․․

— Անշո′ւշտ, հարկավ։

Մի քիչ հետո Մարչը բժիշկ Երանոսին պատմում էր Նոր Եթովպիո մասին, թե ի՜նչ սքանչելի քաղաք պիտի լինի, ովքեր պիտի ապրեն և թե մեծաքանակ գումար է հատկացված այդ գործի համար։ Բժիշկ Երանոսը զմայլանքով էր լսում։ Ահա մեծ սենսացիա: Իսկույն հարկավոր է դուրս թռնել, ասել սրան-նրան, լուրը տարածել։ Եվ բժիշկը թոթվեց Մարչի ձեռքը, խոստացավ հաճախ տեսնվել, ուրիշներին էլ բերել։

— Շատ պատվական և ազնիվ մարդիկ կան,— ասաց բըԺիշկը և դուրս գնաց,— ո′չ, գլորվեց որպես ֆուտբոլի գնդակ, որ հարվածից դիպչում է մերթ այս քարին, մերթ այն պատին, նորից հետ դառնում ու նորից դիպչում։

Իսկ Հովնաթան Մարչը գոհ առաջին ծանոթությունից մեկնըվեց մահճակալի վրա, առաջին հանդիպումը խմբագրելով այսպես.

— Հոս ալ պատվական ազգայիններ կան... Այդ գիշեր մի սոսկալի արշավանք սկսվեց Հովնաթան Մարչի դեմ։ Ճամփից հոգնել էր, քիսաչի Հովակի բոբիկ ոտքերն էլ մաժել էին նրա երակները։ Եվ քունը չուշացավ ոչ միայն նրա կոպերն իջեցնելու, այլև մարմնի մասերը այս ու այն կողմ ազատ ու հանգիստ փռելու։

Հուլիսյան այդ կեսգիշերին, երբ թվում էր, թե բացել են անթիվ անհամար կրի և գաջի գործարանների դռներ ու թեժ վառարաններից տաք օդ են մղում քաղաքի փողոցները, երբ միլիցիոները մինչև ծնկները վեր քաշած ոտներն առվի ջրի մեջ 10 էր կոխել և ննջում էր, հրացանի կոթից բռնած, երբ շոգից անքուն, ինչ-որ մարդիկ լուսնոտների պես թափառում էին փողոցներում և մի զով տեղ փնտրում նստելու և նստած ննջելու, երբ բաց պատուհանի առաջ քնած ամուսնական զույգը թարմ օդ շնչելու համար գլուխն էր կախել մայթի վրա, խռռացնում էր և շնչում,- տոթ այդ գիշերին Հովնաթան Մարչը կոշիկի երկաթ կրունկով, հին հայրենիքում, հյուրանոցի պաստառների վրա ջարդում էր մլակներին, որոնց անթիվ շարքերը, քաղցած ոհմակի պես, մութից օգտվելով գրոհ էին տվել մահճակալի վրա մուշ-մուշ քնած մաքուր մարմնի բարակ մաշկը ծակելու և 20 ծծելու Հովնաթան Մարչի փղշտական արյունը։

Ամեն անգամ, երբ երկաթ կրունկի տակ ճլփոցով դիտապաստ էր լինում մլակը, գարշահոտ տարածում, Հովնաթան Մարչը ժպտում էր, բարիք կատարող մարդու պես։

- Ահա, կերար,— ու մի հարված էլ։

- Այսպես էլ հոթե՜լ:- Ու մի զարկ էլ, և գարշահոտ, արյունոտ պաստառ։

Մերթընդմերթ ոտքերն էր բարձրացնում, ձեռքով խփում մարմնի զանազան մասերին, որովհետև այն ժամանակ, երբ Մարչն աչքերը ման էր ածում պաստառի վրա կամ վերմակն էր աջ ու ձախ 30 դարձնում և հարվածում, մի ուրիշը ոտքն ի վեր բարձրանում էր և ուզած տեղը ծակում, ծծում, մինչև նրա ձեռքը հասներ։

Այդ աշխատանքը սկզբում դուրեկան թվաց։ Ահա որսորդը, որ եղեգնուտում կրակում է անընդհատ, և ամեն մի կրակոցից վայրի մի խոզ թավալգլոր է լինում։ Հետո քունը հաղթեց, գլուխը ծանրացավ․․․ Իսկ մլակները հա գալիս էին։ Եվ այդ պահին նրա բեզարած գլխում ծնվեցին մտքեր, որ դառնահամ էին, մասամբ հուսահատ, մասամբ զղջումի շեշտով։

- Ինչո՞ւ եկար այս երկիրը... Կար փափուկ անկողին, մաքուր սենյակ և ուրիշ պարագաներ։ Կար և գլխի մեջ մի կակուղ զանգված, սրտի մեջ կարոտ դեպի հեռու երկիրը։ Եվ այդ ամենը որպես կապույտ մշուշ, անհաս, ինչպես ամպն Արարատի գլխին, որպես առասպել, Նոյյան տապանի պատմություն։ Իսկ այժմ... Կեղտոտ պաստառներ, մլակներ, տոթ, անքուն գիշեր...

Հովնաթան Մարչի աչքն ընկավ պատից կախած հյուրանոցի կանոններին: Մայրենի լեզվով էր գրած, Մեսրոպ Մաշտոցի հնարած տառերով։ Այդ կանոններին ի տես նրա սիրտը թունդ առավ, և երբ ձեռքը մոտեցրեց, տախտակը բարձրացրեց, մլակների մի հոծ բազմություն, խրտնած ոչխարի հոտի պես, շաղ եկավ։

Ինչո՞ւ եկար այս երկիրը․․.

Նրա սրտին հովություն չտվավ և գրաֆինի պաղ ջուրը, հայրենիքի ջուրը, որի մասին հավաքույթի այն գիշերը ոսկեգույն խոպոպներով տիկինը այնքան չքնաղ ժպիտով, բարակ շրթունքներն իրարից բաժանելով, ասել էր․

- Պարո՛ն Մարչ, ինծի կը հիշեք, երբ առաջին անգամ հայրենիքի ջուրը խմեք․․․

Եթե մինչև արևի բարձրանալը լուսաբացի զովությունը չլիներ, Հովնաթան Մարչի դեմքին մյուս օրը նայողը պիտի կարծեր, թե նա ուրիշ ծանր հոգսերի հետ ունի և ստամոքսի խանգարում, կերածը չի մարսում։

2

Տղա՛, ինչո՞ւ կարգապահ եղար և Հովնաթան Մարչին իսկույն ներս չթողիր, երբ նա դանդաղ քայլերով և ամենայն վեհությամբ մոտեցավ այն դռան, որի վրա գրված էր Պետի առանձնասենյակ, և որի կողքին կանգնել էիր, ձեռքդ դռան պղնձե կոթից բռնած։ Եվ թութակի նման կրկնեցիր․

- Առանց զեկուցման չի կարելի, ընկե՛ր։ Հովնաթան Մարչը ցնցվեց, մի քիչ հետ քաշվեց և երբ այցետոմսը մեկնեց, դու գիրկապ անելով կարդացիր.

- Փղշտացոց Բարեսիրաց Մարմնի լիազոր,- նորից ուսերդ թոթվեցիր, կրկնելով նույն անիմաստ բառերը հերթի մասին։

Նախասենյակում խռնվել էին գյուղացիք։ Ոմանք չոքել էին գետնին, զրուցում էին իրար հետ, ոմանք էլ մուտքից քիչ հեռու կանգնած հերթի էին սպասում։ Հայ, թուրք, եզդի ու բոլոր բարբառները, բոլոր գավառների բույրը, տեսակ֊տեսակ 10 շորեր և շորերից տարբեր հոտ՝ գոմի, հողի, աղբի, քրտինքի։ Հարկավո՞ր էր, որ Հովնաթան Մարչը նախասենյակում շնչի այդ ծանր հոտը և հաճախ մետաքսե թաշկինակով սրբի ճակատի քրտինքը, որի ամեն մի կաթիլը գլորվում էր փղշտական մի քաղաք հիմնելու ցամաք ու աղքատ Արմենիայում։

Երբ Հովնաթան Մարչը պատուհանի առաջ կանգնած փողոցի անցուդարձին էր նայում և պատին սեղմվում, հենց որ նախասենյակում սպասողներից մեկնումեկը անցնում էր կողքով ու քիչ էր մնում ոտքը կոխեր,- նրա դեմքին երևում էր այնպիսի մի արտահայտություն, որի մասին դեռ դարեր առաջ 20 այսպես է գրված Հովհաննու ավետարանում․

— Յուրսն եկն և յուրքն գնա ոչ ընկալան...

— Խնդրե′մ, ընկեր,— ասաց տղան և դուռը լայն բաց արեց։

Հովնաթան Մարչը կայծակի արագությամբ մտքերը ժողովեց, դասավորեց որպես խաղաթուղթ և դռնից ներս մտնելիս պատրաստվեց կրկնելու այն, ինչ եղավ Անդրեաս Բալիքյանի սենյակում, երբ պետը հեռախոսի խողովակն ականջին մոտեցնելով, աջ ձեռքով Հովնաթան Մարչին առաջարկեց նըստել ազատ աթոռին։

80 Մոտ հինգ րոպե, մի ուրիշը, որ չէր սպասել նախասենյակում, հեռախոսով այնպիսի մի նյութի մասին խոսեց, որ պետական խոշոր գաղտնիք թվաց Հովնաթան Մարչին։ Որովհետև երեխան էլ կհասկանա, թե ի′նչ է նշանակում.

— Ասում ես սահմանի մո՞տ են...

— Այո′, միջոցներ ունենք։ Կարող ենք մի խումբ ուղարկել... - Եղեգնուտները կխանգարեն։ Թող վառեն։ Բոլոր միջոցները կտանք։

- Այո՛, այո՛։

- Ութ հազարի չափ։ Իհարկե, վտանգը մեծ է։ Գյուղերից սայլեր կհավաքենք։ Եթե կարիք լինի, կարող ենք բնակիչներին դուրս հանել․․․

- Լա՛վ, լավ։ Հենց այս գիշեր մերոնք դուրս կգան...

Դուք կարծում եք, թե այս ամբողջ խոսակցության ժամանակ Հովնաթան Մարչը եգիպտական մումիայի քարացած դե՞մք ուներ և չէ՞ր հուզվում, աթոռի վրա տեղը չէ՞ր շտկում, թուքը սովորականի պե՞ս էր կուլ տալիս։

Քա՛վ և մի՛ լիցի։ Այն ժամանակ, երբ հեռախոսի խողովակը լսեց սահմանի մոտ են բառերը, Հովնաթան Մարչը մեջքը ձգեց ճիշտ այնպես, ինչպես զինվորներն են անում, երբ զենք ու զրահի մեջ կորած, մարզադաշտում անցնում են հրամանատարի կողքով։ Ինչպես ասում են, Հովնաթան Մարչի լեղին ճաքեց, երբ ամենայն անտարբերությամբ պետը մի ուրիշ աներևույթ մարդու հայտարարեց, որ մերոնք գիշերս դուրս կգան․․․

Զորաժողո՞վ, սայլերի բռնագրավո՞ւմ, ի զե՛ն, ի սո′ւր, հայրենիքը վտանգվա՞ծ է․․․ Եվ այդ հուլիսյան շոգ օրին, երբ օդում ամեն ինչի հոտ կար, բացի վառոդի։ Այո՛, այո՛, անպարտելի են Արմենիո տերերը, եթե նրանք պատերազմի հրամանն արձակում են այդքան անտարբեր, նույնիսկ քնատ աչքերով։

Այս ամենը կատարվեց հինգ րոպեում։ Վեցերորդ րոպեին պետը աչքերը դարձրեց Հովնաթան Մարչի հարթուկած զգեստին, մաքուր ածիլած երեսին և այգ երեսի քնքուշ, բարակ մորթուն։

- Ինչո՞ւմն է բանը,- հարցրեց նա, և երբ պետը աչքերն էր տրորում, Հովնաթան Մարչը մի քիչ մոտեցավ նրա սեղանին ու շարեց բավական սահուն մտքեր։

— Հեռուներեն եկած եմ։ Կփափագիմ քաղաք մը հիմնել, աշխարհիս մեջ ցանուցիր եղած փղշտացիներով բնակեցնելու։ Հոս տեղ ալ կը փնտրեմ փղշտացիներ, եթովպացիներ։ Անոնք հայրենակիցներ են... - Լա՛վ, բարի...

- Հարկավ, առանց Ձերին բարյացակամության այս գործը գլուխ չի գար։ Հուսով եմ, որ Դուք ալ տոգորված սիրով դեպի այս երկիրը, մեզի հողամաս մը կը տրամադրեք Նոր Եթովպիո...

- Լա՛վ, լավ...- Եվ այդ լավերը զուգորդում էին կակուղ հորանջոցների։

- Այո՛, այսպես։ Մեր ուզած տեղը երկրի սրտին մեջն ըլլալու է։ Նախընտրելի է ազգային վայր մը, պատմական և 10 այլն։ Մեր հայրենակիցները գորգագործությամբ պիտի պարապին։ Գիտեք, որ աշխարհիս մեջ մերայինք մեկ հատիկ են, մրցակից չունին։ Հռչակավոր հնդահաններ են, աֆիոն, ծխախոտ և նման անվանի գործեր ունին ամենքն ալ, դրամ շահելու կողմանե։ Ինքը Բալիքյանն ալ այդպես պզտիկ գործ մը նախընտրեց, ետքը դարձավ մեծանուն ազգասեր։ Հիմա անոր կողմեն է, որ կը բանակցիմ, նաև Փղշտացոց Բա...

- Լա՛վ։ Քանի դեսյատին հող է պետք, ջրովի՞, թե՝ անջրրդի։

- Մեզի առաջին հեղ սանկ հինգ հարյուր հեկտար կբավե 20 ։ Վերջը, երբ մեծնանք, ամեն կողմերն հոս հավաքվին փղշտացիք, և եթովպացիք, հոս ծաղկյալ դրախտ մը պիտի շինվի։ Ամենքն ալ այդ փափագով կը տառապին, հայրենիքի հողին վրա մեռ...

— Դուք հիմա՞ եք հող ուզում, — ասաց պետը պահարանից քարտեզը հանելով։ Տղան դուռը կիսաբաց էր անում, աչքի տակով նայում։ Այդ ընդունված պայմանական նշանն էր այն մասին, թե նախասենյակը հուզվում է։

— Ահա ձեզ ազատ հող։ Արաքս կայարանի մոտ, Ղամշլուի շրջան և Արազդայան։ Այս երեք տեղից բացի ազատ հող 30 չունենք։

Հովնաթան Մարչը նայեց քարտեզին։ Սա է Արմենիան, տեղ-տեղ կանաչ օազիսներ, այգեշատ ավաններ, ապա ցամաք տափարակ, դեմի ապառաժներ և լեռներ՝ անտառներով և առանց անտառի։

Արաքս... Դաշնամուրի մի ակորդ կարող է ձեզ հիշեցնել անցյալի մի պատմություն։ Դուք կարող եք փափկանալ, ինչպես կրակին մոտեցրած մոմ, գուցե և հալվել, այսինքն արտասվել, և այդ ամենը դաշնամուրի մի ակորդ լսելուց հետո։ Արաքս... Հովնաթան Մարչ, քայլամոլոր գնում եմ և ապա հին հին դարեր, ինծի կհիշեք, պարոն Հովնաթան, գանգուր խոպոպներով բարեգործական մի տիկին, որի համար այս հեռավոր երկիրը, Փոքր Ասիայի խորքում ընկած Արմենիան, դուրեկան միրաժ է, մանուկ օրերի երազ։

Պետը քարտեզը կոլոլեց, և երբ Մարչի աչքերից ծածկվեց քաթանի վրա գծած վերջին հորիզոնական գիծը, հայրենասիրական սեանսը վերջացավ։ Մնաց մինչև փողոց հասնելը մի քիչ էլ ապրելու նկարի գեղեցկությամբ, որովհետև փողոցի ժխորը պիտի հօդս ցնդեցներ այդ միրաժը։

- Գեղեցիկ։ Ես կերթամ, կպտտիմ այդ կողմերը, - ասաց Մարչը, ընդունելով պետի մեկնած ձեռքը,- վտանգավոր չե՞ն, Ձեզմե մանդատ առնելու հարկ չկա՞,- հարցրեց նա։ Հասկանալի է, որ նա վերհիշեց մերոնք այս գիշեր դուրս կգան...

- Ոչ մի թուղթ։ նշանակեցե′ք անունները, տեղում ծանոթացեք, մենք համաձայն ենք։ Կհատկացնենք հինգ հարյուր հեկտար։

Եվ երբ Հովնաթան Մարչը մոտեցել էր այն շեմքին, որից նախասենյակ մտնել հնարավոր է և. առանց զեկուցման,- հանկարծ հետ դարձավ։

— Ինծի մեծ պատիվ ըրած պիտի Ըլլաք, եթե հուշատետրիս մեջ Ձեր անունը ստորագրեք։ Հավետ անմոռաց հիշատակ մը մեր առաջին հանդիպումի։

Պետի ժպիտը հայերենով գրելու համար հարկավոր է գտնել այնպիսի մի բառ, որ նշանակի և զարմանք, և ծիծաղ, և′ արհամարհանք։ Բայց և այնպես ստորագրեց։ Սանդուղքներից իջնելիս Հովնաթան Մարչը այդ հուշատետրի այդ սպիտակ թերթը տանում էր որպես մասունք։

...Հեռախոսի զանգը այնպես զիլ քրքջաց, երբ Մարչը փակեց դուռը։ Այդ օրը №27 փոստարկղն ընդունեց զարմանալի մի նամակ։

Սիրելի′ հայրենակիցներ, կպտտին դժնդակ լուրեր։ Սահմանի մոտ ինչ-որ եռուզեռ կա։ Այս գիշեր ութ հազարնոց բանակ 19 մը պիտի անցնի Արաքսը։ Չեմ կրնար երկար գրել, ձեռքս կդողա։ Ո՞րն է այս երկրին ներքին իմաստը, հողին ույժը։ Ով ալ տիրելու ըլլա չքնաղ Արմենիո, կռնակը Արարատին պիտի կրթնեցնե։ Տեղեկությունները ստույգ են, բայց գաղտնի կպահվի։ Ի՞նչ պետք կա ավելորդ թմբկահարության։ Ա՜հ, կսիրեմ, կսիրեմ այս վերին գաղտնիքը։ Գործս հաջող կերթա։ Վաղը Նոր Եթովպիո տեղը տեսնելու պիտի Էրթամ։ Ինծի կըսեն, թե այդ հողին վրա արքայական դամբարաններ կան։ Օ՜, ցնծա, երկիր մայրենի։ Փղշտացի դեռ չեմ տեսած, լուր ունիմ, որ 10 Ալագյազի կողմերը քանի մը եթովպացի կա։ Առայժմ այսչափ։ Հոս տաք է, սակայն կառավարության դիրքը անսասան կերևա․․․»։

Եթե ստորագրությունը ցույց տային Բուենոս Այրեսում ապրող խոպոպիկներով տիկնոջ, անպատճառ ուրախությունից ձեռքերն իրար պիտի զարկեր և կանչեր․

— Հովնաթա՜ն Մարչ․․․

Հենց այդ նույն օրը, երբ հովը մի քիչ կոտրեց ցերեկվա շոգը, ութ հոգի, նավթի բիդոններով, եղեգնյա երկար ցողերով, դեղորայքի արկղներով քաղաքից մեկնեցին սահմանամերձ20 մի վայր, որի եղեգնուտների մեջ մորեխ էր երևացել և սպառնում էր հարևան գյուղերի ութ հազար դեսյատին արտերին ու բամբակին․․․

3

Ավտոմոբիլը սլանում էր առավել արագությամբ։ Շոֆերի աչքը սլաքին էր և ժապավենին, որ դառնում էր և ցույց տալիս՝ 75—80—75։ Թվում էր, թե մեքենան անիվներ չունի, սլանում է ոչ թե խճուղով, այլ եթերում է ճախրում։ Այո՛, այդպես թվում էր, և տեսնողը գուցե կարծեր, թե ավտոմոբիլն արագ քշելով կարելի է դարձնել աերոպլան կամ վերհիշեր Եղիա մարգարեի 30 քառաձի կառքի առասպելը, եթե մեքենան փոշու ամպ չբարձրացներ և այդ ամպը չնստեր խճուղով անցուդարձ անող սայլերի, սելվորների և գոմեշների վրա։

Զորությունը մեքենայի մեջ չէր, այլ այն մարդու հոգում, որ կաշվի բարձի վրա նստած, աչքերը տափարակի անհունության մեջ սուզած, մտքով հեռուն էր թռչում, տասնյակ դարեր հետ և պատմության փոշեպատ խորքերից հանում դեմքեր, որոնց ստույգ լինելու մասին միայն ծերունի մատենագիրն է վկայել։

Մեքենայի թափը արագ բռնկվող բենզինից չէր, այլ Հովնաթան Մարչի հրդեհվող հայրենասիրությունից։ Սլանում էր մեքենան, քամուց ֆռֆռում էր նրա լայն վերնազգեստը։ Կարծես մարդ չէր նստած, այլ թևավոր ոգի, որ հուլիսյան շոգին հայտնվել էր անամպ երկնքի խորքից, փոշի բարձրացրել ու անհետանալու էր փոշու ամպի մեջ։

- Ինչ յաման կքշա՜ անիրավը... Տեսնես ո՞վ ա...

- Ամերիկացու կլմաներ։

Այսպես էին խոսում սելվորները, փոշու ամպի մեջ փորձելով որոշել, թե ո՞ւր կորավ մեքենան։

Ուրիշ էլ ինչ կարող էին խոսել մարդիկ, որոնց ուղեղը արևի տակ կակղել էր, և որոնց լեզուն ցեխախառն թուքի մեջ դառնում էր այնքան ծուլորեն, որքան գոմեշը տիղմի մեջ։ Հարկ չկա վիրավորելու Հովնաթան Մարչի պայծառ հիշատակը (ընթերցողը հետո կտեսնի, որ հիրավի, խոսքը միայն հիշատակի մասին կարող է լինել) և գրել, որ գյուղացիներից մեկը, որի գոմեշները խրտնեցին և սայլը թեքեցին այնպես, ինչպես նավն է թեքվում ճեղքված ստանալիս, որ գյուղացիներից մեկը ծա՜նր, շատ ծանր հիշոցք շպրտեց, ուղղված և՛ Մարչին, և՛ նրա... Օ՜, ոսկեգանգուր խոպոպիկներով տիկին, եթե Բուենոս Այրեսում դու լսեիր...

Հովնաթան Մարչը գնում էր Նոր Եթովպիո տեղը որոշելու, տեսնելու այն տափարակը, քարոտ և անջուր երկիրը, որի մասին բանաստեղծները երգել են որպես չքնաղ դրախտավայր, և ուր Փղշտացոց Բարեսիրաց Մարմնի մոգական ուժով պիտի հարություն առնի մի մեռած քաղաք, մի Նոր Եթովպիա, ո′չ, ահագին մի աշխարհ։

Արարատյան դաշտը ամենևին չքնաղ գեղեցկուհի չէր հուլիսյան այդ շոգ օրին, թեկուզ այդպես էր երևում Հովնաթան Մարչին՝ ակնոցների հաստ ապակու ետևից։ Այդ մի պառավ կին էր, ստինքները՝ չորացած տրեխներ, որի ճաքճքած պռոշները միայն ջուր էին ուզում, խոստանալով այդ դեպքում միայն երևան հանել իր խորքում թաղված ուժը։

Հովնաթան Մարչը ուշք չէր դարձնում մեքենայի ցնցումներին։ Նա չէր ջոկում բամբակի դաշտերը ցորենի դեղնած արտերից, մեքենան գյուղերի միջով սլանալիս՝ նրան այնպես էր թվում, թե հասարակ հողաբլուրներ են և ոչ բնակավայր, հնուց մնացած թմբեր, որոնց տակ, հասկանու՞մ եք, թաղված է այս երկրի արքայական անցյալը, երբ իշխանները Արարատյան շամբուտներում որսի էին դուրս գալիս, վարազներին նիզակահար 10 անում և Արաքսի կղզիների վրա սարքում խրախճանք։

Քշի՛ր, շոֆեր, քշի՛ր... Ինչքան էլ արագ սլանաս, պասաԺիրիդ մտքի թափին չպիտի հասնես, թեկուզ գյուղերն էլ տրորես անիվների տակ։ Քշի՛ր, և թող իրականը Հովնաթան Մարչի աչքին մի պահ չերևա, թող Արմենիան դառնա ամպերից կախ ընկած դրախտ, որի բնիկները զտարյուն են, Թորգոմյան ցեղի անաղարտ հոգով, կատարյալ և իսկատիպ փղշտացի, եթովպացի և ոչ մոլլա-բայազետցի միջակ կամ աղքատ:

Հեղափոխությո՞ւն, սոցիալի՞զմ... Քշի՛ր, շոֆեր։ Հովնաթան Մարչը այդ համարում է անցողիկ երևույթ, նու՛, որպես20

պատմության մի գրիպ, մարմնի ժամանակավոր խանգարում, որից հետո մոխիրների տակից պիտի հարություն առնեն բոլոր մեռած քաղաքները, քանի երկրագնդի անկյուններում Հովնաթան Մարչի պես մարդիկ Արմենիա ասելիս աչքերից արցունքներ են գլորում և գրկում այդ գաղափարը, որպես թունդ հարբեցողը վերջին շիշ օղին։

Մեքենան կանգնեց։ Շոֆերը քրտինքը սրբելով հետ նայեց ու պահ մի զարմացավ։ Հովնաթան Մարչը քնել էր փափուկ բարձերի վրա և բնազդաբար շարունակում էր օրորալ, որպես օվկիանոսի շոգենավի մարմանդ կոհակների վրա։ 30 Միայն մարմինը չէր օրորվում, մտքերը ճոճանակի պես տարուբեր էին լինում, թեկուզ միտքն էլ աշխատում էր, որպես խանգարված ժամացույց։

Շչակը ոռնաց։ Հովնաթան Մարչը ցնցվեց, աչքերը տրորեց։ Ա՛խ, եթե շամբուտներ լինեին, և իշխանական վարազը մռնչար շչակի պես։ Շուրջն ամայի տափարակ էր, տեղ-տեղ քարակույտեր։ Ահա ինքը՛ փղշտացոց լիազորը ոտք է կոխում ապագա քաղաքի սահմանը և քայլում է որպես հաղթանակից վերադարձող զորավար։ Ո՞ւր են կամարները, ինչո՞ւ շեփորները չեն ավետում քնած քաղաքին այն մասին, թե...

Շոֆերը մեքենայի գլուխը հետ դարձրեց, և որովհետև Հովանաթան Մարչի պատվերը կար մի հով տեղ սպասելու, քշեց դեպի դեմը երևացող ծառաստանը։ Հովնաթան Մարչը նայեց հեռացող մեքենային, ապա երեսը դարձրեց տափարակի կողմը։

Անշուշտ, երբ Պետրոս Մեծը ճահճուտների մեջ կանգնած, աչքը ծովախորշին, իր խոսքն էր ասում, անշուշտ, ռուսական արքայի դեմքին էլ նույն արտահայտությունը կար, ինչ որ Հովնաթան Մարչի դեմքին, որի քնքուշ մորթը արևից մի քիչ խանձվել էր։ Ճիշտ է, տարբերություն կար, ինչպես օրինակ, այն, որ ռուսական արքան երկարավիզ կոշիկներով էր, իսկ Մարչը դեղին բոտերով կամ այն, որ Մարչը երկրորդ անգամ էր պատմությունը կրկնում (իսկ այդ հայտնի ֆարս է),- բայց և այնպես նմանությունն ակներև էր։

Հովնաթան Մարչը շատ քայլեց ամայի տափարակում։ Հին, հայրենիքի փոշին նստեց նրա դեղին կոշիկներին։ Մարչը քայլում էր, նայում աջ ու ձախ, մտքում հաշիվներ անում, տների, ագարակների հաշիվներ, պարտեզներ տնկում, փողոցներ անցկացնում և ընդարձակ հրապարակ, կենտրոնում հսկա մի շենք, ամենաքիչը իններորդ դարու ոճով կառուցած, փղշտական հանդեսների ու եթովպական հավաքույթների համար։ Նա տեսնում էր այդ քաղաքը և քայլում էր այնպես, ասես ասֆալտած են մայթերը։

Մի օձ, մաշկն սպիտակ բծերով մի օձ, քարի վրա տաքանում էր։ Ոտնաձայնից գլուխը վեր հանեց և, հավատո՞ւմ եք, գլուխն այնպես տնկեց, ասես օձային իր լեզվով հարց էր տալիս նորեկին՝ ո՞վ ես, ի՞նչ ես ուզում ամայի այս դաշտում։ Մարչը չտեսավ օձին։ Գուցե դրանից նեղացած օձը բարվոք համարեց շուլալվել քարի տակ և շարունակել օձային յուր մտքերը ակնոցավոր նորեկի մասին։

Բայց զայրացածը արևն էր։ Ասես ուրիշ երկիրներից իր շողերը հետ էր կանչել, որպեսզի այդ ժամին խիտ շարքերով շիկացնի քարերը, մինչև կարիճներն էլ արևահար լինեն և քարերը ճաքեն։ Սակայն Մարչը չէր զգում ոչ արև, ոչ լուսին: Եվ այդ ավելի էր զայրացնում արևին։ Ո՞վ էր նա, գուցե վաղուց մեռած մի արքա, մի Արշակ թագավոր կամ Գագիկ զորավար, որ ամերիկյան տուրիստի տարազ հագած՝ հարություն էր առել և շոգ ցերեկին անմարդաբնակ դաշտում իր դղյակի հետքերն էր որոնում և ստուգում, թե ի՞նչպես է հիշում իրեն սերունդների սերունդը...

Մի հավաքույթ, բաժակաճառեր, կենաց խոսքեր, օտարազգի 10 հյուրեր և հայրենական երգեր, որոնցից օտարազգի հյուրերի լսողությունը սակավ էր շոյվում, սակայն ժպտում էին՝ վայելուչ մնալու համար։ Հովնաթան Մարչը խոսում էր․ - Օտար հորիզոն... Այնտեղ, հայրենի հողի վրա, ուր ջուրը մայրենի բարբառով կկարկաչե...Մարչը խոսում էր ոսկեբերան լեզվով, և Մաչի լեզվով խոսում էին բոլոր մատենագիրները, զորավարները, ժպտում էին ոսկեգանգուր խոպոպիկները։ Մեկի կուրծքը հևիհև բարձրանում էր, երբ Մարչը հնչեցնում էր իր ձայնը, որպես բամբիռ՝ բամբ որոտան և իջնում, երբ նրա ձայնը դառնում էր առավոտյան զեփյուռ ու շոյում 20 կտավատի կապույտ ծաղիկները։

Հովնաթան Մարչը ճակատը տրորեց, թեթև գլխապտույտ զգաց։ Արևը միամտորեն կարծում էր, թե նրա գլխարկի տակ հաստակլեպ դդում է և ուզում էր խաշել այդ դդումը։

Հովնաթան Մարչը այդ գիշեր հերոս էր... Ա՜խ, եթե տեսնեին նրան այդ դիրքով, հայրենի հողը կոխելիս, ինքն իրեն զրուցելիս, որպես մի Լիր արքա, ո՛չ, որպես աշխարհակալ, որի վայրկենական մտքերը պատգամներ են գալիք սերնդի համար։

Հովնաթան Մարչը կռացավ, քարերի արանքում բուսած 30 խոտերից մի փունջ պոկեց և մետաքս թաշկինակի մեջ լցրեց մի բուռ հող։ Մետաքս թաշկինակ... Այրիացյալ տիկին Մարինե Քրաջյան...

...Երեկոյան Մարչն աչքերը բաց արեց, նայեց չորս կողմ ու նորից փակեց։ Երա՞զ էր։ Ո՞վ կառուցեց այս խրճիթը տափարակում։ Քներակները զարկում էին և ամեն մի զարկի հետ ծակոցներ էր զգում գլխում։ Մարչը ձեռքը ճակատին տարավ և զովություն զգաց ճակատին դրած թաց շորից։ Երբ շորը փոխեցին, Մարչը նորից աչքերը բաց արեց, ճրագի լույսի տակ տեսավ շոֆերի դեմքը և մի ուրիշ դեմք։ Մի կին ճրագը բարձր բռնել էր, ասես գլխին էր դրել։ Նա փորձեց խոսել, բայց հազիվ կարողացավ ջուր ուզել ու աչքերը նորից փակեց։

Հովնաթան Մարչը արևահար էր եղել այն ժամանակ, երբ հուլիսյան արևի տակ, ցամաք տափարակում, որպես միրաժ, նա տեսնում էր Նոր Եթովպիո սպիտակ տները։ Շոֆերը սպասել էր մի ժամ, երկու, վերջը մոտեցել էր և նրան տեսել արևի տակ ուշաթափ ընկած10 ։

Երբ մի անգամ էլ նա աչքերը բաց արեց, մի մարդ ամանի մեջ մածուն էր խառնում ջրին, կինը կանգնել էր կողքին, ինչ-որ երեխաներ կախվել էին կնոջ փեշերից և զարմանքով նայում էին խսիրի վրա պառկած մարդու շորերին, կոշիկներին, ակնոցների ապակիներին, որոնց մեջ արտացոլում էր ճրագի լույսը։ Եվ մանուկներին այնպես էր թվում, թե մարդը կրակե աչքեր ունի։

- Ո՞ւր եմ,- հարցրեց Մարչը, և մինչ շոֆերը պատասխան կտար, նրա սնարի վերև տնկվեց երկարհասակ մեկը և ասաց20 .

- Անհոգ եղեք։ Հաջի Խարաբ գյուղն է կամ հին հայոց Բագնարանը։

- Հին հայո՞ց... Հրամանքնիդ ո՞վ եք։

- Անթանոսյան Հմայակ, գյուղի վարժապետը։ Ես էլ օտարական եմ, այս հեռու գյուղում եմ աշխատում։

Եվ Անթանոսյանը շատ կցկտուր պատմեց իր կյանքն ու գլխով անցածը, ամեն ինչ համեմելով այնպիսի բառերով, որոնց քաջ ծանոթ են հին գրաբար գիտցողները։ Շոֆերին այնպես էր թվում, թե մարդը պոչ ունի և խոսելիս պոչը գետնովն է տալիս։

Տանտերը առաջարկեց հիվանդին կտուրի վրա տեղավորել30 ։

- Վերև քամի կլինի, լավ կքնեք։ Համ էլ կարիճից, մժեղից երկյուղ չի լինի։

Մարչին վերև տարան։ Սանդուղքով բարձրանալիս նա թեթև գլխապտույտ զգաց ու հենվեց Անթանոսյանի թևին։ - Վաղը եղեգնուտը պիտի տեսնեմ։ Ինչպե՞ս է անունը։

- Տեղացիք Ղամըշլու են ասում,- ասաց Անթանոսյանը։- Պատմական...

Ղամըշլուի պատմական անունը Հովնաթան Մարչը այնպես էլ չլսեց։ Կտուրը բարձրանալիս զգաց, որ ոտքերը դողում են, հազիվ հասավ թախտին ու մեկնվեց։

Երկինքն աստեղազարդ էր, իհարկե, որովհետև հուլիսյան գիշերը բոլոր հորիզոնների տակ էլ աստեղազարդ է։ Հովնաթան Մարչը աչքերն աստղերին ուղղելուց առաջ հարկ համարեց 10 , անձի ապահովության համար, հարցնել կարիճների մասին և տեղեկանալով, որ այդպիսիք կտուրների վրա հազվագյուտ են, երեսը դարձրեց Անթանոսյանի կողմը։

Այդ այնպես հանկարծ եղավ, ասես մինչ այդ նա չէր զգացել նրա ներկայությունը։ Մարչը նրան հարցրեց հողի, ջրի մասին, ոչ վերացական մի ինչ֊որ հողի կամ ջրի) այլ որոշ մեր, այս, հին, հայրենի և այլն։ Այդ խոսակցությունը այնքան հաճելի թվաց Մարչին, որ նա գլուխը վեր հանեց, նստեց տեղում ու ցնծության աղաղակ արձակեց։

- Ահա փղշտացի մը...

20 Շոֆերը կարծեց թե կարիճը խայթեց պասաժիրին։ Խրճիթում քնած տանտերը կնոջը հարցրեց։

- Ինչո՞ւ ճվաց։

Երկինքն աստեղազարդ էր։ Սակայն այդ չէր կարևորը, այլ այն, որ Հաջի Խարաբ գյուղի ծայրին, կտուրի տակ Հովնաթան Մարչը զրուցում էր մի մարդու հետ, որ իր նախատիպն էր, սակայն մի քիչ ավելի պակաս աշխարհ տեսած, ավելի բարձրահասակ և գյուղի ուսուցիչ, այն ժամանակ, երբ ինքը․․․ Նո՛ւ, ինքը, իհարկե․․․

Խոսքը դարձավ Նոր Եթովպիո մասին։ Հովնաթան Մարչը 30 պատմում էր, ավելի ճիշտ զառանցում, որովհետև քներակների մեջ ծակոցները շարունակվում էին։ Իսկ Անթանոսյանին թվում էր, թե այդ ձայնը մոռացված, բայց հարազատ հեռուներից է գալիս։

Նրանք անվերջ կզրուցեին, եթե մի դիպված չլիներ, անմեղ քայլ։ Երբ Անթանոսյանը պատմում էր հին օրերից, երկուսին հասկանալի լեզվով, Հովնաթան Մարչին այնպես էր թվում, թե ինքը ինչ-որ կղզիների վրա է և ոչ հայրենի երկրում։ Մի Տաիտի, Ֆորմոզա կամ անհայտ այլ կղզի» ուր ապրում են կարմրամորթներ և ջրերի վրա գերաններից տներ կառուցում ճիշտ այնպես, ինչպես տան կտուրը։

Անթանոսյանը պատմում էր։ Կարո՞ղ էր անհայտ կղզու բնակիչը պատմել, թե ի՞նչ գեղաքանդակ է Ղամրշլուից ոչ հեռու ընկած ավերակ եկեղեցին, ուր եզիդի հովիվները ձմեռը ոչխար են պահում։ Կարո՞ղ էր Տաիտիի բնակիչը պատմել...

Միայն փղշտացին կարող էր արտասվել հուլիսյան աստղազարդ երկնքի տակ, լսելով Հովնաթան Մարչի խոսքը այն10

մասին, թե ինչպես տափարակի մի քարի տակ, թաշկինակը հողով լեցնելուց հետո, նա մի թուղթ է թաղել, որպես հիմնադրեք Նոր Եթովպիո, որպես նոր ուխտ։

եվ այդպիսի զրույցները վերջ չէին ունենա, եթե չլիներ մի դիպված, որի պատճառը այն էր, որ Հովնաթան Մարչի քներակները ցավում էին, ու կարծում էր, թե Հաջի Խարար գյուղը անհայտ կղզու վրա է, տները ցցաշեն են, պատերի տեղ գերաններ են ջրի մեջ։ Երբ Անթանոսյան Հմայակը հայրենի երկնքում մի համաստեղություն էր փնտրում և Հարդագողի ճանապարհից մտքով գիծ անցկացնում մինչև β աստեղաշարը20 , Հովնաթան Մարչը վեր կացավ, մոտեցավ կտուրի ծայրին ցցած կոտրած կարասին, որով ամեն առավոտ օջախի ծուխն էր բարձրանում։

Դիպվածը, ճիշտ է, վերևից սկսվեց, հենց ծխնելույզի կարասից, բայց աղմուկը խրճիթից ելավ, որովհետև վերից ծլլացող հեղուկը հանգցրեց ճրագը և Հովնաթան Մարչին այնպես թվաց, թե պետքարանում մարդիկ են խեղդվում։ Այդպես չէր կարծում, սակայն, տանտերը, որի խոր համոզմամբ, հուլիսյան աստեղազարդ գիշերին, երկինքը երբեք անձրև չի թափում և այն էլ ծխնելույզով30 ։

Աղմուկի վրա շոֆերը դուրս թռավ, և մինչդեռ Հովնաթան Մարչը Անթանոսյանին ապացուցում էր, որ պետքարանում մարդիկ են խեղդվում, իսկ փղշտացի Հմայակը մեջքով կտուրն էր հրում, ուզում էր, որ կտուրը տեղ անի և պարտակի իրեն, շոֆերը բակում շապկանց կանգնած և բռունցքը դեպի կտուրը ճոճող տանտիրոջ հետ՝ մոտավորապես այսպես էր խոսում. - Լա՛վ, հերիք է, գուցե էն չէր, խմելու ջուր էր։

- Ի՞նչ ես ասում, էնպես խմելու ջուր կլինի՞։ Էս էլ իմ պատվի տե՞ղն էր։ Երեխեքս վեր թռան...

- Դե չիմացա՛վ, մեր տեղին ծանոթ չի, Ամերիկայից է եկել...

- է լա՜վ, էդ անտեր երկրում բա կտուրով տուն չկա՞․․․

Խնդրին վերջնական լուծում տվին այն արծաթները, որ Անթանոսյանի բռի մեջ իջան սանդուղքով և դրնգոցով թափվեցին գյուղացու բուռը, որպես երկնքից իջած աստղեր։

10 Ահա այդ դիպվածն էր, որ ընդհատեց նրանց քաղցր զրույցը։ Ասվում է ընդհատեց, քանի որ խաղաղություն տիրելուց հետո, Հաջի Խարաբ գյուղում, խղճուկ մի կտուրի վրա, երկու փղշտացիների զրույցը նորից ծայր առավ։

Լուսաբացը այսպիսի պատկեր տեսավ։ Անթանոսյանը պառկել էր գետնին, մեջքի վրա, դեմքին՝ երանության ժպիտ։ Ընթերցո՛ղ, մանուկ ժամանակ սպանե՞լ եք գորտ ու տեսե՞լ եք, թե ինչպես գորտը դառնում է մեջքին, ոտքերով չանչ անում, ասես գանգատվում է երկնքին։ Այդպես պառկել էր Անթանոսյանը, սակայն ոչ ոքի գանգատ չէր անում։ Թախտի վրա Հովնաթան 20 Մարչն էր պառկել, ձեռքը գլխի տակ, երեսը դեպի հեռու մշուշի մեջ երևացող տափարակը։

Այդպես քնել էին խաղաղ ու անխռով երկու փղշտացի։

Եվ էին նրանք անձինք նվիրյալք սիրույն Արմենիո...

4

Այդ օրը պատարագիչ Արիստակես եպիսկոպոսը, երբ երեսը դեպի աղոթողները դարձրեց և սկիհը բարձրացնելով ասաց՝

- Առե՜ք կերեք, այս է մարմին իմ,- մյուսների հետ մոտեցավ և Հովնաթան Մարչը, ուտելու այն մարմինը, որ ամփոփված էր եպիսկոպոսի ձեռքին բռնած անոթի մեջ։ Եվ երբ30

սրբազանի մատները շոյեցին նրա լնդերքը, բերանում գինու համ զգաց, Հովնաթան Մարչի երակներում արյունը խաղաց, որպես եռման հասած ջուր։ Երջանկության գագաթնակետն էր նրա համար։ Ա՜խ, այդ երջանկությունը... Կատուն դռան շեմքին, արևի տակ ծուլորեն պառկում է, հորանջում և երբ արևից խաղում է արյունը, թաթերն այնպես նազանքով է մեկնում, ասես երջանկությունն արևի շողերի մեջ լողացող դեղին թիթեռնիկ է։

Պատարագը շարունակվում էր։ Մերթ բեմից էին երգում, մերթ ներքևից պառաված ու երեր ձայնով մեկը պատասխանում էր, գովում լուսավորչական աստծուն, որ մուտքի առաջ չոքած գաղթական բիձայի համար բավական նման էր պատարագիչ Արիստակես եպիսկոպոսին։ Նույն ալեհեր միրուքը, փառահեղ մալանչներով մինչև գոտին կախ ընկած, նույն սպիտակ 10 ու կակուղ մատները, որ դեղին մոմի էին նման և բույրը՝ կնդրուկի, խունկի և զանազան անուշահոտ յուղերի միախառնված բույրը, որ օդում բարակ հետք էր թողնում ամեն անգամ, երբ Արիստակես եպիսկոպոսը մայր դռնից ներս էր մտնում, վիզը վեհորեն աջ ու ձախ դարձնում՝ տեսնելու, թե քանի՞ հոգի են չոքել վանքի սառը քարերին։ Համարյա ամեն օր նույն տեղում գաղթական բիձային էր տեսնում, մի քիչ մշեցի տեր Հուսիկ քահանային, մոմի արկղի առաջ կանգնած։

Այն բառերը, որ ելնում էին պատարագիչ սրբազանի բերանից, որ հնչում էին դպիրներն ու երգասաց տիրացուները,- 20 Հովնաթան Մարչի համար սոսկական գրաբար չէր, այլ աստվածային երաժշտություն, մի անտես երգեհոն, որի ամեն մի ելևէջի հետ հոգին ոչ միայն բարձրանում էր մինչև վանքի գմբեթը, այլև աղավնակերպ դուրս թռչում նեղլիկ պատուհանից և ո՞վ գիտե, ի՜նչ հրաշքով խառնվում հուլիսյան կապույտ երկնքին։

Խոնավությունից պատերի կրածեփը տեղ-տեղ ճաքել էր, թափվել։ Հին յուղաներկ նախշերն ավերվել էին, ասես ժամանակը կեղտոտ լաթով սրբել էր պատերը, ցեխոտ ջուր շաղ տվել, մի տեղ սևացրել, մի տեղ էլ գույները առաջվա պայծառությամբ 30 թողել։ Ժամանակը վաղուց էր իր վճիռը կարդացել վանքի համար, մնում էր, որ նույն ժամանակն ուղարկի դատական կատարածուին ըստ ցուցակի եղած գույքը հանձնելու այն անհատակ անդունդին, որ պատմություն է կոչվում։

Հովնաթան Մարչի աչքերը սահում էին պատերի վրայով, նայում նկարներին, նախշերին։ Ահա հրեշտակապետը՝ թրով ու կշեռքով... Հին առասպել մեղքի ու արքայության մասին։ Քանի՜ դար նա արնոտ աչքերով նայել է միամիտ պառավներին, նրանց հոգում սարսափ ծնել և սնոտի ջերմեռանդություն, որ վախճան է ստացել կեղտոտ թաշկինակի ծայրին կապած պղնձե դրամը հրեշտակապետի նկարի ներքևը կախած գանձանակի մեջ գցելով։

Տիրամայրը... Բավական համակրելի դեմքով մի կին և այնքան ճերմակ ուսեր ու կարմիր շրթունքներ, որոնցից մայրությունը կաթում է, որպես հասած նռան ջուր։ Տիրամոր 10 նկարը, որին ի տես շարվեշար կանգնած միաբանները շատ որոշ տեսել են և մարմնի այն մասերը, որ չկան նկարի վրա։

Որտեղի՞ց ներս ընկավ մեղրաճանճը և տզզալով պտույտներ գործեց, մոտեցավ, նստեց տիրամոր նկարի վրա, թևերն իրար քսեց, հետո թռավ, կորավ գմբեթի տակ։

Երբ որ հիմնվի Նոր Եթովպիան, ուրիշ նորանոր քաղաքներ, այս երկիրը կդառնա ամենից չքնաղը գլոբուսի վրա, հին քաղաքների ոգին հարություն կառնի, փղշտացոց ցեղը նորից կդառնա հզոր ու անպարտելի։

Այսպես մտածելուց հետո Հովնաթան Մարչը տեղը փոխեց, 20 որովհետև պատուհանից արևի շողերի մի խուրձ տաքացնում էր այն գլուխը, որ հարբել էր լուսավորչական պատարագից ու հայրենաբաղձ մտքերից։ Տեղը փոխելիս Մարչը տեսավ գաղթական երկու բիձայի հետև կանգնած Անթանոսյան Հմայակին։ Նրանց հայացքներն իրար հանդիպեցին։

— Ես էլ Ձեզ պես, — ուզում էր ասել Անթանոսյանը։

— Կսքանչանա՜մ, հավատարիմ զինակից, — այսպես կարելի էր խմբագրել Մարչի դեմքի արտահայտությունը, հիմք ընդունելով նրա աչքերի փայլը, որ էլ կրոնական էքստազ էր, էլ փղշտական հայրենասիրություն, և՛ մեղմ քնքշանք ի տես 30 Անթանոսյանի նիհար ու բարակ մարմնի, գզգզված մազերի և այն խեղճ կեցվածքի, որպիսին ուներ Անթանոսյանը աղոթող բիձաների կողքին։

Այն առավոտ, երբ լուսաբացը Հաջի Խարաբ գյուղում տեսավ նրանց որպես անձինք նվիրյալք, այն առավոտ արևի շողերի խտղտոցից զարթնելով, Հովնաթան Մարչը տրորեց աչքերը և նայեց տափարակին։ Նրա հոգին թունդ առավ, կոշիկի թելերը կապելուց հետո, վճռականորեն մոտեցավ կտուրի ծայրին որպես լուսնոտ մի մարդ, որ թևերը ձգելու է վեր և իջնելու կտուրից։

Շունը մռռաց։ Մարչը հետ նահանջեց, և նահանջելու հետ միասին աչքին շատ պարզ երևաց Հաջի Խարաբ գյուղը, հողաշեն տները, անկարգ փողոցները, բամբակի ու ցորենի արտերը և կտուրի կարասե ծխնելույզը։

Անթանոսյանն էլ զարթնեց, վեր թռավ և այնպիսի ժպիտով մոտեցավ նրան, ասես աչքն էլ չէր փակել և ամբողջ գիշեր ժպտացել էր10 ։

— Դիտո՞ւմ եք։ Հրաշալի՜ է,— ասաց նա։

Մարչը մռմռաց, որից երևաց այն, որ տեսարանը հրաշալի լինելով հանդերձ, նրա հաղթ մարմինը ուտել էր ուզում։ Եվ երբ շոֆերը ներքևից ձայն տվավ, որ թեյը պատրաստ է, Մարչը ժպտաց։

Ոչ ոք չլսեց, թե ի՞նչ խոսեցին Հովնաթան Մարչն ու Հաջի Խարաբ գյուղի ուսուցիչ Հմայակը տան ստվերում, այն ժամանակ, երբ շոֆերը մեքենայի փոշին էր սրբում, իսկ տան տերը հողուրագն էր սարքում։

— Ո՞ւր, վարժապետ,— հարցրեց տանտերը, երբ մի քիչ հետո 20 Անթանոսյանը նստեց ավտոմոբիլի մեջ։

— Նոր երկիր,— եղավ պատասխանը։ Գյուղացին ոչինչ չհասկացավ։ Եթե նա լսե՜ր, թե ի՞նչ խոսքեր ասացին իր հողաշեն խրճիթի ստվերում, այնտեղ, ուր հորթերն են պառկում։

Վանքի մայր դռնից ներս մտավ պարարտամարմին մի կին, սև վուալով: Կինը խաչակնքեց այնպես արագ, ասես մատերի ծայրին բամբակ կար, պուդրայի մեջ թաթախած։ Այդ արարից հետո վիզը թեքեց այնպիսի խեղճությամբ, կարծես ամենքին ասում էր.

— Ես եմ հոգով աղքատը, որի համար է կահավորած 30 երկնի արքայությունը։ Ես եմ կայծակից խանձված ծառ կանաչ պարտիզում։

Վեղարավորներից մեկը ետ նայեց պառավ եզի դանդաղկոտ շարժումով։ Հովնաթան Մարչը չիմացավ վեղարավորը բուրվառող սարկավագի՞ն խոնարհեց, թե՞ կնոջը ողջունեց։ Զանգերը զարկեցին։ Սառը քարերի վրա չոքած պառավ կանայք օրորվեցին, արտի մեջ տնկած խրտվիլակների նման, երբ թեթև քամի է ելնում։

- Դձի՛ն-բոմ-բոմ, դձի՛ն-բոմ֊բոմ․․․

- Եվ երկիր և երկին անցցեն, բայց բանք իմ մի անցանիցեն․..

Արիստակես եպիսկոպոսի ձայնը բեմի վրայից աղոթողներին ազդարարում էր գալիք կյանքի մասին, և ոչ ոք չէր զգում բորբոսնած այն ձանձրույթը, որ կար պատերի վրա, մոմավաճառ 10 տեր Լուսիկի դեմքին, Գաբրիել հրեշտակապետի աչքերում, թեկուզ այդ աչքերը սարսափ էլ ծնեցրել են միամիտ պառավների հոգում։

Հովնաթան Մարչի մտքերը հեռո՜ւ էին, շատ հեռու։ Ահա մանկության օրերը, ապա վանքի դպրանոցը շատ հեռու մի քաղաքում, ուր բարձր մայրիներ կան, չնաշխարհիկ պուրակներ։ Հայրը՝ բարեպաշտ լուսավորչական, անվանի Սերոբ աղան, գորգագործարանի տեր։ Ու միշտ հայրը կասեր․

- Ձգե՛ յավրիս, այդ քու գործը չէ։

Այդպես էր ասում հայրը որդուն, երբ վերջինս հարևան 20 տղաներից խումբ կազմած, պարսատիկներով ալ կեռ փայտերով զինված, դպրոցից գալիս հոռոմ ու տաճիկ տղաների հետ կռվի էր բռնվում։ 0՜, հերոսական մանկություն, որ կնիքդ դրիր Հովնաթան Մարչի հետագա տարիների վրա և նրան դարձրիր որոտման որդի:

Մի անգամ էլ թշնամին հարձակվեց և հայրական տան ապակիները փշրեց։ Այդ գիշեր, ծեծի ու լացի անմոռաց գիշեր․ պահվել էր սնդուկների հետև, մայրը որպես պահապան հրեշտակ պտտվում էր սենյակում, մինչև հայրը տուն գար և իմացներ։ Հետո ծեծ, քաշկռտուք, թուք ու մուր և մառանը, չոր մրգերով 30 լեցրած մառանը, որպես աքսորավայր։

Ապա Պոլիս, ազգային վարժարան, ճառեր, ցույցեր․․․ երազներ, մոտ, շա՜տ մոտ: Հարկավոր էր միայն ցանկանալ, ուժեղ ցանկանալ, ոչինչ չանել, նստել սրճարանում, ծխի թանձր քուլաներ արձակել, բերանը ողողել դառնահամ սուրճով, ծամել սուրճը, մինչև նյարդերը սրվեն և ձգված նյարդերը պատկերացնեն երազը։ - Պատարագը վերջացավ,- ձայն տվեց Անթանոսյանը։

Հովնաթան Մարչը ցնցվեց։ Կաղլիկ լուսարարը, փայտը գետնին դեմ տալով, մեկ-մեկ հանգցնում էր մոմերը, բաց գրքերը ծալում։ Տեր Հուսիկը պղնձե գրամն էր հաշվում։ Եկեղեցում ուրիշ ոչ ոք չկար։

Մարչը մոտեցավ տեր Հուսիկից դեղին մոմեր գնելու, մայր աթոռի մոմեր։

- Հավատացյալ հայրենակից մը ունիմ Բուենոս Այրես։ Անոր բաղձանքն է, երբ վախճանը մոտիկնա, սնարի վերև մայր աթոռի մոմ վառել,— ասաց Մարչը մանրիկ արծաթներ 10 գլորելով մոմավաճառի առաջ։

- Աստված թողություն շնորհեսցե,- պատասխանեց մշեցի քահանան ու կռացավ գետնին ընկած արծաթը վերցնելու։

Եվ հանկարծ մի միտք, որպես կայծակ, փայլատակեց Հովնաթան Մարչի գլխում։ Ահա նա, արծվաքիթ, տիպար քահանան, որի միրուքի մազերի արանքում հացի փշրանք ու պանրի կտորներ կային, կատարյալ քահանա, այն երկրից, հասկանո՞ւմ եք այն մեռած երկրից, ուր կար Մշո Սուլթան սուրբ Կարապետ և մեղրագետեր և որի անունը էլեկտրական հոսանք էր նրա նյարդերի համար։ Ահա նա, հայրենի երկրի 20 սխտորահոտը կարկատած ֆարաջայի փեշերին, ճակատի կնճիռները որպես անընթեռնելի հիերոգլիֆ։

Տեր Հուսիկը միրուքն առավ ոսկրոտ մատների մեջ և ներքին հրճվանքից այնպես տրորեց միրուքը, ասես հիմա պիտի պոկեր, որպես սոսինձով փակցրած գրիմ։ Սակայն ոչինչ չեղավ արտառոց։ Հուլիսյան այդ օրը, Հենց մայր տաճարի կամարների տակ, բոլոր հրեշտակների ու առաքյալների ներկայությամբ, մշեցի տեր Հուսիկ քահանան նշանակվեց Նոր Եթովպիո ծխատեր։

Ինչո՞ւ, ինչու լաց եղավ Գաբրիել հրեշտակապետը, և ձեռքի 30 կշեռքը դողաց թեթև, շա՜տ թեթև...

Մինչև ճաշ բավական ժամանակ կար։

- Հայրենի հուշարձանները տեսնելու երթանք,- ձայնեց Մարչը։ Անթանոսյանը հետևեց նրան որպես և՛ թիկնապահ, և՛ զրուցընկեր։ Անթանոսյանից քիչ հեռու քայլում էր տեր Հուսիկ քահանան։ Այդպիսի շքախմբով Հովնաթան Մարչը վանքի դռան գերեզմանաքարերը դիտելուց հետո, տեր Հուսիկի առաջարկությամբ, գնաց Գայանեի վանքը։

- Օտարը պարծանք կսեպե մեր վանքի պատի տակ թաղվիլ, իսկ մենք չենք հարգեր նախնյաց հիշատակը,- ասաց Մարչը, որից հետո տեր Հուսիկն ավելացնելու ոչինչ չունենալով, ա՜խ քաշեց, հասկացնելու համար, թե Մարչն իր սրտից խոսեց։

Ամայի էր ճանապարհն էլ, վանքի շրջապատն էլ։ Եվ երբ 10 դռնով ներս մտավ, վանքի բակում մի շուն հաչեց նրանց վրա, այնպես անտարբեր, ասես շնական իր լեզվով ասում էր.

- Միևնույն է, էլ հաչելու չեմ, եթե դուք վանքն եք ուզում տեսնել, որովհետև այնտեղ ինձ պահ տված ոչինչ չկա։

Բայց այդ չէր, կարևորը, և դրանից չէր, որ Մարչը ցնցվեց։ Մեկը թրի ծայրով եթե նրա սիրտը ծակեր և դրանով էլ չբավականանալով, սիրտը տեղահան աներ, Մարչն այդպիսի ցնցում չպիտի աներ։ Սրբապղծություն չէ՞ հնադարյան վանքի բակում շուն կապել, բուրդը գզգզված քոսոտ շուն, լեզուն շոգից կես արշին կախ և այդ այն ժամանակ, երբ նրա մտքի առաջ Գայանե 20 կույսն էր, մազերը թիկունքին կախված, երկար զգեստով և հողե հնձանը, ուր կույսերն ուլունքներ էին պատրաստում և պահվում Տրդատ թագավորի անսանձ կրքերից։

- Ո՞ւր կերթաք,- ձայնեց մի կին, որ շան հաչոցին տնից դուրս էր եկել ու, ձեռքով երեսն արևից պահելով, նայում էր նրանց։

- Վանքի դուռը բա՞ց է, քույրս,- հարցրեց Անթանոսյանը:

- Ապա ի՞նչ,- ասաց կինը և ներս մտնելուց առաջ կանչեց.

30 - Հորթը չթողնեք, որ դուրս ելնի։

Սակայն երեքից և ոչ մեկը չլսեց կնոջ կանչը։ Այդ ժամանակ տեր Հուսիկը Հովնաթան Մարչին ինչ-որ պատմություն էր անում, ավելի ճիշտ հնարում, իսկ Հովնաթան Մարչը մերթ գլուխն էր օրորում, մերթ ակնոցների արանքից նայում տեր Հուսիկին, ասես ուզում էր ստուգել, թե որքան հաջող է Նոր Եթովպիո ծխատեր քահանայի ընտրությունը։ - Այստեղ թաղված է Հովհաննես Երկրորդ կաթողիկոսը,- ասաց տեր Հուսիկը։ Եթե նա մի քիչ նրբազգաց լիներ, կտեսներ Հովնաթան Մարչի այլայլված դեմքը, երբ աչքը գցեց դամբարանին, և աչքն ընկավ մարմարի վրա մատիտով գրածին.

- Այստեղ ես Սիրուշին... Ինչ լազաթ էր․․․

Ընթերցո՛ղ, դուք հասկանում եք (դուք, իհարկե, հասկանում եք), թե ի՞նչ է կատարվել վեհապետի շիրմաքարի վրա և ինչպես նրա ոսկորները շուռ են եկել մյուս կողքին, երբ որբանոցի աղջիկ Սիրուշին... Մի՞թե այդքան անհոգի են մաշտոցյան գրերը։ Նոքա պատմում են փառապանծ օրերի 10 մասին ու նույն սառնությամբ շարվել են կողք կողքի, մեկի պղծությունը ավետելու այն խաղաղ ու սրբազան անկյունում, ուր ննջել են հոգևոր հայրերը։

Մարչը թուքը հաճախ էր կուլ տալիս, շրթունքները շարժում։ Այդ ամենը հուզմունքի և ներքին զայրույթի նշան էր։ Սակայն դիմացի՛ր Մարչ, որովհետև հեռու չես զայրույթի նոր պոռթկումից։

Վանքի արևմտյան մասում ուրիշ գերեզմաններ էլ կային, և նրանցից ամենից հասարակի քարին, որի տակ հանգչում էր 18-րդ դարու նշանավոր հայրենասերի աճյունը, այդ քարի վրա 20 որպես ապահով վայր, կինը փռել էր իր կարկատած...

Մանրացած սերունդ, որի սրտում նախնի փառքը տեղ էլ չունի՝ սարդի ոստայնի պես գոնե օճորքից կախվելու։ Ի՞նչ ուրագան էր, որ սրբեց, տարավ։ Եղե՞լ է արդյոք այդ հինը...

Ահա այդպես էր մտածում և ինքն իրեն հարց տալիս Հովնաթան Մարչը այն ժամանակ, երբ տեր Հուսիկը երեսը մի կողմն էր դարձրել քահանայական իր անարատությունը զերծ պահելու, իսկ Անթանոսյանը ոգևորված պատմում էր այն օրերից, երբ հենց այդ վանքի պատերի տակ կամավորների վեցերորդ գունդը բանակ էր զարկել։ Ոչխարները մայում էին 30 վառվող խարույկի մոտ, եռանդով ու ավյունով լցված կամավորները թրի հարվածով վանքի թթենիներն էին կտրատում։

- Ես էլ էի... Հավետ անմոռաց օրեր։

Վանքի դուռը բաց արին։ Աղավնիները թռան, պահվեցին գմբեթի ճեղքերում։ Կիսամութի մեջ Հովնաթան Մարչը տեսավ լղարիկ հորթին, որ աղավնիների աղմուկից վախեցած կանգնել, նայում էր եկողներին։

Մարչը տեղում մեխվեց։ Ոսկի հո՞րթ, կուռք... Սակայն հորթը շարժվեց դեպի դուռը և դռան մոտ բառաչեց այնպիսի ուրախությամբ, որ միայն հորթին է հատուկ։

Իզուր էր տեր Հուսիկը այս ու այն խաչքարի կամ քանդակի մասին մի բան պատմում և ամենը շաղկապում Գայանե կույսի անվան հետ։

- Այս քարով են անիրավները ջարդել խեղճին,- ասաց 10 տեր Հուսիկը, ցանկանալով միանգամից ցույց տալ և՛ ջերմեռանդ, և՛ գիտուն լինելը։ Եվ այդ բուռն ոգևորությունից այնպիսի մի քար ցույց տվեց տեր Հուսիկը, որ անհնար էր տեղից շարժել, թեկուզ ա՛յն ժամանակ։

Վանքի բակում շունը մի անգամ էլ հաչեց։ Կինը թոնթորաց, երբ տեսավ, որ հորթը բաց դռնով դուրս է եկել և կրծում է բակի կաղամբը։ Այդ ամենին անտարբեր Հովնաթան Մարչը անցավ բակի երկայնքով, նրանից պատշաճ հեռավորության վրա՝ Անթանոսյանն ու տեր Հուսիկ քահանան։

Երբ Մարչը թաշկինակով ճակատի քրտինքն էր սրբում և 20 քայլում փոշոտ ճամփով, նա իր մտքերի ծովումն էր, որպես անղեկ, անառագաստ նավ։ Լավ չէր զգում իրեն, նեղվում էր հով ու տաքից։ Եվ եթե փոշի էր բարձրանում նրա քայլերից, շիկացած մտքերն էլ պաղ գոլորշի էին արձակում, երբ այդ մտքերը թաղվում էին առտնին առօրյայի սառը ջրում։

Դուք սիրում եք մի սիրուն աղջիկ, որի մեջ թերի ոչինչ չեք տեսնում և որը ձեզ համար կատարյալ տիպ է, խտացրած գեղեցկություն, բարի սիրտ, մի խոսքով մարդկային բոլոր առաքինի բարեմասնությունների գումար։ Եվ հանկարծ հայտնվում է, որ աղջկա ատամները անմաքուր են, գարշահոտ կա 30 այն շրթունքների հետև, որոնց կարմիրը ձեզ համար և՛ վարդ էր, և՛ նռան կլեպ։

Այսպես էր և Հովնաթան Մարչը։ Մերթ տաք, մերթ հով։ Մերթ հերարձակ Գայանեն՝ ուլունքների շարանը պարանոցից կախ, մերթ չլղար հորթ, խոնավ, ճաքճքած պատեր, որբանոցի աղջիկ Սիրուշ... Մռայլ էր և Անթանոսյանը։ Եվ երբ ճամփի եզրին կապույտ քարը ցույց տվեց ու ասաց թե՝

- Այստեղ թաղված է Խենթի սիրած աղջիկ Լալան,- Անթանոսյանն իր դերը պահ մի վերջացած համարեց, որովհետև մտքերը մի ուրիշ հողաբլրի շուրջ ցատկոտեցին, կապույտ քարից ոչ հեռու, որի տակ թաղված էին մայրն ու կինը, իր՝ Անթանոսյան Հմայակի, վեցերորդ կամավորական գնդի զինվոր Անթանոսյանի հարազատ մայրն ու կինը։

Խոյերի տարի էր, թեկուզ հույսի բոլոր դռները կրնկահան 10 էին, և ուղտերի քարավանը խոստումներով բարձած Վանա երկերի ճանապարհն էր բռնել։ Մի բան ճմլտկաց նրա սրտում։ Մոխիրների տակ մոռացված մի կայծ էլ պսպղաց։ Ունեցե՞լ է կին... Ինչո՞ւ է մոռացվում դեմքը, և ինչ ծա՜նր է, երբ մարդու հիշողության առաջ մեռած մի հարազատ կանգնում է անիմաստ ժպիտն երեսին։ Չգիտես հանդիմանո՞ւմ է, թե՞ շոյում։

Թեև շոգ կեսօր էր, պլպլում էր արևը, բայց Անթանոսյանը սառնություն զգաց, կուչ եկավ։ Երբ հրդեհում են երիտասարդ օրերը, առատաձեռն ու սրտաբաց ցրիվ տալիս, հանկարծ, մի վայրկյան միայն, երիտասարդ օրերի տերը իրեն 20 հարց է տալիս.

- Վաղն էլ, մյուս օրն էլ, և ապա առաջին ճերմակ մազը...

Սակայն այդ տևում է միայն մի վայրկյան, որովհետև հաջորդ վայրկյանին երիտասարդը դառնում է նույն հրձիգը։

Այդպես մտածեց Անթանոսյանը։

- Անցա՞վ ամեն ինչ․․․ Ու՞ր են կրակները։

Սակայն նորից սիրտը թունդ առավ․․․ Հովնաթան Մարչի առողջ պարանոցից, լայն թիկունքից, վճռական քայլերից։

- Ահա՛ մարգարեն։ Ու ծովը պիտի ճեղքի, պիտի գան փղշտացիք, եթովպացիք, կեսարացիք, ուռհայեցիք, բոլորը, բոլորը, և երկիրը պիտի դառնա մրգաշատ պարտեզ, աղբյուրները 30 պիտի ծորան մեղր ու կաթ։

- ճաշի ժամանակ չէ՞, հայրենակից,- դարձավ Մարչն Անթանոսյանին։ Տեր Հուսիկն այնպիսի ցատկումով մոտեցավ նրան, որ ուզում էր ասել․

- Ի՛նձ հարցրու․.. Սակայն իզուր։ Հենց այդ վայրկյանին Արիստակես եպիսկոպոսի ծառան, որ հեռվից տեսել էր նրանց, մոտեցավ և Մարչին սրբազանի անունից հրավիրեց ճաշի։

Մարչը հետևեց ծառային։ Տեր Հուսիկը տուն գնաց։ Մնաց Անթանոսյանը՝ գլուխը կախ, որպես հարցական նշան։

Մոտակա տափարակում ցել անող տրակտորը, ասես, ոչ թե ֆրթֆրթում էր, այլ քրքջում և թքում բենզին։

5

Ծղրիդները գիշերվա կիսին այնքան միալար ու մեղմ էին 10 ձայնում, որ եթե Հովնաթան Մարչի ծանր մտքերը չլինեին, նրանց երգը քնաբեր օրոր պիտի լիներ, և նա մուշ-մուշ պիտի քներ փափուկ անկողնում։ Սակայն կային այդ մտքերը, և դրա համար էլ Արիստակես եպիսկոպոսի ննջարանի ծղրիդներն այդ գիշեր ոչ թե քուն բերին, այլ ջղայնություն։

Հովնաթան Մարչին թվում էր, թե պատի ճեղքերում անթիվ, անհամար մանրիկ ժամացույցներ են, և բոլորն էլ նույն ձայնն են հանում, որպես ծղրիդներ։

֊ Ծղի՛-տակ, ծղի՛-տակ․․․

Դրանից էր, որ նա երբեմն մեջքին էր պառկում, երբեմն 20 աջ ու ձախ դառնում, վերմակը մի կողմ նետում։ Երանի թե միայն դրանով վերջանար, և Հովնաթան Մարչը քներ։

Այդ օրն այնքան բան անցավ նրա գլխով։ Եվ ահա այդ անցածն էր նրա քունը խանգարում, նստում կրծքին, երբ Մարչը պառկում էր մեջքին։ Կողքին դառնալիս մտքերն էլ շրջվում էին։ Մի ուրիշն էր ցցվում և հարցնում․

— Ինձ մոռացե՞լ ես․․․

Եթե միայն այդ օրվա մտքերը լինեին։ Ի՞նչ կապ, օրինակի համար, Բուենոս Այրեսում կատարած հանգանակության մի հաշվեկշռի հետ, երբ պակասում էր միայն երկու հարյուր դոլլար, 30 և Մարչը տքնում էր վաղվա ժողովին արդարանալու պատճառ երկնել, ի՞նչ կապ այդ երկու հարյուր դոլլարի մոռացված պատմության և թղթադրամի այն կապի հետ, որ սրտի ներքին թրթիռով, Արիստակես սրբազանի սեղանին խմած վանքի հին գինուց գլխի պտույտով, ճաշից հետո նա դրեց ամենից գերազնիվ և վեհ պատրիարքի պառավ ու համարյա կանացի ձեռքին։

Բարի, շատ բարի ժպտաց ծերունին, շոյեց Հովնաթան Մարչի փղշտական ճակատը, հարցրեց օվկիանոսի մյուս ափին մակաղած հոտի վարք ու բարքից, իղձերից։

Հավիտյան անջնջելի վայրկյաններ, որ այնքան կարճատև եղան, որովհետև ծերունին խոսքը՝ չծամած պատառի պես կիսատ թողեց ու քնեց փափուկ բազմոցի մեջ ընկղմած։

Պատկերը սրտառուչ էր։ Կարճահասակ մի վարդապետ ծերունու ձեռքից կամացուկ վերցրեց թղթադրամի կապը, համրեց ու պահեց: 10 Մարչի աչքերը գամված էին ծերունու պատկառելի արտաքինին և նրա մարմնի կանոնավոր մակընթաց ու տեղատու լինելուն, որ կուշտ ու փափուկ ապրած մարմիններին է հատուկ։ Երբ նա տեսավ թղթադրամը... Պատկերն, այո՛, սրտառուչ էր։

Վեհի ոտքերի առաջ Վանա պառավ կատուն, թավ բրդի մեջ թաղված, այնպիսի նազանքով էր լիզում դունչը, ասես պարծենում էր, որ պալատական կատու է և ոչ թե մարտ ամսին կտուրների տակ սեր երգող թափառական գուսան։

Ահա քեզ հինը, պատկառելին, միակը... Հովնաթան Մա՛րչ, 20 ապրի՛ր, ծծի՛ր այդ պահը, բա՛ց արա ուղեղիդ ծալքերի մեջ այնպիսի մի էջ, ուր ոչինչ չես դրոշմել, ու տպիր այնտեղ ծերունու և Վանա պառավ կատվի կլիշեն: Դու չտեսար, ափսոս որ չտեսար, թե ինչքա՜ն խոշոր էին ու ադամանդի պես փայլուն արցունքի այն կաթիլները, որ սափրած այտերիդ վրայով գլորվեցին և ընկան ընդունարանի պայծառագույն գորգի վրա։ Տառապած փղշտացիք լալիս էին արցունքներիդ հետ, ցեղիդ հավատքի տասնաբանյա տախտակների առաջ։

Անասելի տոթ էր: Լուսինը, կարծես, մոռացել էր, որ իր դերը արևից խանձված երկրին սառնություն պարգևելն է։ 30 Հովնաթան Մարչին բաց պատուհանից երևացող լուսինը թվում էր նույն արևը, մի քիչ համեստ ջերմությամբ։ Իսկ ծղրիդները հա՛ կանչում էին ժանգոտած ձայնով։

Դուրս եկան ընդունարանից։ Արիստակես եպիսկոպոսը մի ուրիշ սենյակ մտավ, և մինչդեռ ինքը նախասենյակի նկարազարդ պատերին էր նայում, ժպիտը դեմքին, կարճահասակ վարդապետը տնկվեց նրա առաջ և Մարչին մեկնեց ամենից վեհ ծերունու թուղթը՝ հայրական օրհնությամբ ու մաղթանքով։

Պատշգամբում կանգնել, նայում էին հրապարակին։ Հանկարծ՝ փողերի ձայն, շեփորները կանչեցին, թմբուկներն այնպես ամուր թնդացին, ասես՝ պատռելու էին հաստ կաշին։

Երևաց մի ջոկատ։ Զինվորները համաչափ քայլերով հետևում էին դրոշակակրին, միասին էլ փոշի հանում։ Եվ փոշու մեջ այնպես էր երևում, թե հազարոտանի մի մարմին է քայլում։

10 Մարչի սիրտը թունդ առավ։ Ահա հայրենի զորքը։ Լայնաթիկունք երիտասարդներ, որոնք նետվում են կրակի մեջ ոչ թե ուրիշի համար շագանակ հանելու, այլ ցեղի փառքը, փղշտական ու եթովպական հին փառքը հանելու և ցցելու ամենից բարձր սարի գագաթին։ Ահա սրանք են ութ բազարը, քսանը, բյուրը՝ կազմ ու պատրաստ։

- Մերոնք այս գիշեր դուրս կգան...

Ջոկատ ջուկատի հետևից անցան, ու գունդը կանգ առավ հրապարակում։ Ուրիշ շարքեր եկան, տղաներ, աղջիկներ, կանայք դրոշակներով, անդրոշ, երգով, շարքերով։ Արիստակես 20 սրբազանն ասաց, թե ստացվել է հեռագիր, հեղափոխություն է մի երկրում, որի ժողովուրդն արժանի է գեհենի։ Ինչ-որ բան ասաց եպիսկոպոսը, սակայն Մարչը չլսեց և արագորեն իջավ սանդուղքով, խառնվեց հրապարակի բազմության։

Ինչո՞ւ մարդիկ սկսել են անհասկանալի լեզվով խոսել։ Մարչը նորից հին հարցը տվեց: Մի՞թե ուրագան է անցել այս երկրով, մի՞թե խորն է անդունդը, վերադարձ չի լինելու։ Չկա կամուրջ, թեկուզ բարակ մի փայտ, որով ցեղը հետ դառնա հին փարախը և հայրենական խոտն ուտի։

- Ազգուրաց, ազգադավ...

30 Այսպես էր ասում Հովնաթան Մարչը այն երիտասարդի հասցեին, որ պատշգամբից, բանակի ու բազմության ցնծանքի աղաղակների տակ խոսում էր, ասում այնպիսի բառեր, որ ռումբերի պես էին պայթում։

- Կարմիր բանակը հայրենիք չունի, ընկերնե՛ր։ Այսօր մենք միացած համաշխարհային... Մենք պատրաստ ենք մեր ընկերներին... Հեղափոխությունը, ընկերներ... Բանվոր դասակարգի զինված բռունցքը... Ալիքը բարձրանում է, ընկերներ...

Երիտասարդ ընկե'ր, ինչո՞ւ գրպանիդ նագանից մի անգամ չկրակեցիր և չսպանեցիր Հովնաթան Մարչին, որի սիրտը, գիտե՛ս, նախ կուչ եկավ քո բառերից և ապա, ռետինե գնդակի պես լայնացավ ներքին զայրույթից։ Եվ եթե Անթանոսյանը բազմության մեջ տեսած շլիներ Հովնաթան Մարչի արդուկած զգեստը...

Օրը իր վերջում պահել էր Հովնաթան Մարչի համար հրճվանքի մի չտեսնված թռիչք և ապա անկում։ Մի ջոկատի կողքով 10 անցնելիս Մարչը հանկարծ տեսավ ծանոթ մի գլուխ, ապա խամ աչքեր ու թևերը լայն բաց արած իբրև արծիվ սլացավ դեպի զինվորականը:

— Մեսրո′պ, Մե՜սի...

Քեռորդին էր․ Մեսրոպը, մանկության ընկերը։ Թևերը լայն բաց արած արծիվը չսլացավ մի սոսկական ջոկատապետի գրկելու, այլ մի ամբողջ անցյալ, մանկություն, Սերոբ աղան և այլն։ Տաքությանը հաջորդեց քրտինքը։ Մեսրոպը ձեռքը մեկնեց նրան, ճանաչեց, մի քանի հարց տվավ, սակայն ուշքը հռետորի ճառին էր։ Եվ հենց Մարչի քթի տակ այնպես լիաթոք 20 «ո՜ւռռա՜» կանչեց, որ Մարչը մի քիշ հետ քաշվեց։ Ահա այստեղ, Հովնաթան Մարչը իր քեռորդու աչքերում տեսավ մի այլ բոց, որ հրդեհվում էր որպես հուլիսյան արև, և ոչի′նչ փղշտական այդ բոցի մեջ։

Անգո′ւթ, անխիղճ Մեսրոպ։ Դու ջարդեցիր այն անոթը, որի մեջ Հովնաթան Մարչը իր ջերմ զգացումներն էր զեղում։ Նա թռավ դեպի քեզ, որպես մանկության նետ, դու հետ կանգնեցիր, և նետը խրվեց վանքի մամռոտ պատին։

Երբ ժամացույցը երկու անգամ խփեց, ծղրիդները մի պահ տապ արին, հետո մեկը համարձակ եղավ, ձայն տվավ, մյուսներն 30 էլ միացան։

֊ Ծվի'-տակ, ծղի'-տակ։

Մի մուկ պահարանում ուշացած ընթրիքն էր անում, երբեմն լռում, երբ Հովնաթան Մարչը ծանր մտքերից անքուն, անկողնում աջ ու ձախ էր դառնում և դառնալիս ճռնչացնում մահճակալի երկաթյա զսպանակները։ Գիշերվա ժամը երկուսին, երբ մանկության հուշերն էլ մի կողմից էին կանչում որպես ծղրիդներ, իր քեռորդի Մեսրոպի արածը վերհիշելուց հետո, Հովնաթան Մարչին ոչինչ չէր մնում անելու, շորերը հագնելուց և բաց պատուհանի առաջ նստելուց բացի։

Բակում խաղաղություն կար և այդ խաղաղությունը կատարյալ կլիներ, եթե հարևան սենյակում քնած Արիստակես սրբազանի կոկորդից չելնեին այնպիսի ձայներ, որպիսին հանում է եզը, երբ մսագործի դանակը խրվում է վզի փափուկ 10 մսի մեջ։

Այդ ձայնը մի պահ ցրեց նրա մտքերը, սակայն մի պահ միայն։ Ինչպե՜ս էր ուզում քնել, ոչինչ չզգալ, երազ էլ չտեսնել՝ որ ուղեղը հանգստանար և ուղեղի հետ էլ ծանրացած կոպերը։

Մի այլ երկրում մարդիկ հիմա աշխատում են, օրը ցերեկ է։ Գուցե փղշտացիք ժողովի են, կարդում են իր ուղարկած նամակները, հանձնաժողովները գործի են անցել, փորում են առուներ, որոնցով աշխարհի մեջ ցրված բոլոր փղշտացիք կայք ու գույքով պիտի հոսեն և շունչ առնեն Նոր Եթովպիայում։

Ա՞յս երկրում... Եվ դարձյալ պաղություն, ուղեղի ցավ, 20 զինվորի պողպատյա սվինը։ Մեսրոպը կանչում է «ուռռա՜»։ Մարչը աչքերը փակեց։ Թվաց, թե սվինը հենց իր աչքին է ուղղած։

Մեկը շատ հեռվից աշխարհով մի կայծեր է ցանել, կայծերն ընկել են գեղերի վրա, խուրձերի մեջ, կայծերը ցոլք են տալիս վառոդի պահեստների առաջ, ռումբերի բուրգերի մոտ։ Մի տեղ արդեն հրդեհ կա, մի այլ երկիր պայթում է ինչպես վառոդի պահեստը, կայծն ընկնում է ներս։ Կայծերը վառվում են, և այս երկրում, ուրիշ փայլ են ստանում մարդիկ, ժամանակն այլ կերպարանք է տալիս ժողովրդին, այլ շահեր են, ալիքներն 30 ուրիշ ափեր են ծեծում։

Բաց պատուհանից Հովնաթան Մարչը տեսավ վանքը, գմբեթները։ Երեկոյան Արիստակես եպիսկոպոսի հետ գնացին թանգարան, տեսան ձեռագրերը և ուրիշ շատ հնություններ։

- Լևոն Վեցերորդ՝ թագավոր Կիլիկիո... Ահա նրա թուրը։

Էլ ի՞նչպես արագ չբաբախեր Մարչի սիրտը, արքայական արծաթապատ թրին ի տես... Արծաթը շողշողում էր: Ձեռքը դողաց, երբ մեկնեց թրի կոթին։

- Մեսրո՛պ, Մեսի... Եթե տեսնեիր... Ի՞նչ է քո պողպատյա սվինը Լևոն Վեցերորդի հսկա թրի մոտ։

Ահա քեզ ազգային արժեք, դարերից մնացած մասունք, որ հնություն չէ, ընթերցո՛ղ, թանգարանի մի անկյունում ընկած իր, այլ կենդանի ույժ։ Թուրը խոսում է, թուրը պատմում է վերջին թագավորի քաջագործություններից, թուրը ոգևորում է։ Էլ ինչո՞ւ զարմանալ, որ Հովնաթան Մարչը կռացավ ու համբուրեց թրի արծաթյա կոթը10 ։

Եղե՞լ է հնում Գարեգին անունով հայոց սպարապետ։ Չի՛ եղել,- ասում են պատմաբանները։ Սակայն սխալ են նրանք, որովհետև այդ երեկո Արիստակես սրբազանը մի առանձին ակնածությամբ մոտեցավ գունավոր ծոպերով դրոշին, մեկնեց այն Հովնաթան Մարչին և հայտարարեց.

- Հայոց վերջին սպարապետ Գարեգնի դրոշը:

Եվ երբ ընդունեց Մարչը վերջին սպարապետի դրոշը և, այն է, պատրաստվում էր մտքերին սպարապետական ընթացք տալու, Արիստակես սրբազանն այնպես կանչեց ու կռացավ, որ եթե լսեիք, պիտի հիշեիք այն կենդանուն, որի վրա մանուկ 20 Հիսուսը, ձիթենու ճյուղը ձեռքին, մտավ Երուսաղեմ՝ գիտական դիսպուտի։

Այն ժամանակ, երբ սրբազանը պատմում էր սպարապետի մասին, կարիճը բարձրանում է և խայթում սրբազանին։ Մարչն իր չորս կողմը նայեց, բնազդմամբ ոտքերի տեղը փոխեց։ Չլինի՞ թե...

Ծղրիդները կանչում էին։ Լուսաբացը հեռու չէր։

Քիչ հետո Մարչը բակում քայլում էր։ Լուսադեմի հովը շոյում էր նրա կուրծքը, ասես՝ բարակ ցնցուղից ջուր Էին մաղում մարմնի վրա և ջրի հետ էլ անուշ նիրհ։ Բակում խաղաղություն 30 կար։ Մարչը լսում էր իր ոտնաձայնը և հետ ու առաջ քայլում, մտքերն էլ քայլերի հետ մեկ-մեկ հետ էին դառնում, մինչև Բուենոս Այրես, մեկ առաջ՝ դեպի Նոր Եթովպիա։

Այդ անունը նրա համար նյարդային մարմաջ էր։ Այն տափարակը, որ փռվել էր ուշաթափ ընկած մարդու պես, նրան էր սպասում։ Ջուր է ցանելու ուշաթափի վրա, և հարություն է առնելու սպիտակաշեն Նոր Եթովպիան, մի աշխարհ, ուր չի լինելու ոչինչ խորթ ու անհարազատ, ոչինչ օտար։

Այս և սրա նման մտքերով տարված, Հովնաթան Մարչը որպես լուսնոտ կամ ուրվական, կես գիշերին քայլում էր վանքի պատերի տակ և չնկատեց, թե ինչպես մոտեցավ վանքի մուտքին։

Օ՜, սոսկում... Մարմարի վրա մի սև գունդ կուչ էր եկել։ Մեռա՞ծ էր, թե՞ քնած։ Սպանությո՜ւն և այն էլ տաճարի 10 մուտքի մոտ։ Մարչը մի քանի քայլ հետ արեց, ուզեց տուն դառնալ։ Սառը քրտինքը կաթիլներ շարեց նրա ճակատին։ Մեկ էլ սիրտ արեց, մոտեցավ, ձեռքը կամացուկ մոտեցրեց սև կիտուկին։ Տեսավ կուչ եկած ոտքերը, լսեց շնչառությունը։ Հանկարծ սև կիտուկը ձգվեց, մի գլուխ տնկվեց ու գլուխը խոսեց․

- Ես եմ, հայրենակից...

Մարչը ճանաչեց իր զինակից Անթանոսյանին։

․․․Հյուրանոց վերադառնալուց առաջ, մյուս առավոտ, Հովնաթան Մարչը Հաջի Խարաբ գյուղն ուղարկեց Անթանոսյանին 20 և պատվիրեց պատրաստ լինել ամեն վայրկյան, գրությունն ստանալուց անմիջապես ներկայանալու՝ Նոր Եթովպիո աշխատանքներն սկսելու համար։ Բաժանվելիս Հովնաթան Մարչը նրան ինչ-որ խոստումներ արավ, կրկնեց այն, ինչ ասել էր Հաջի Խարաբ գյուղի տան ստվերում։

Բարեկամներից բաժանվելուց հետո Հովնաթան Մարչը սիրով ընդունեց հյուրընկալ սրբազանի առաջարկը՝ տեսնելու ավերակների մի ուրիշ վայր, ուր թաղված է եղել իրեն՝ Լուսավորչի գանգը, ուր Տրդատ թագավորը դատ ու դատաստան է արել հին կրակատները, վերջապես ուրարտական Ռուզաս 30 թագավորի քարե գրությունը։

Երբ կառքը կանգ առավ այն մուտքի առաջ, որով քուրմերն էին ներս ու դուրս արել և հերթապահ կանգնել կրակն անշեջ պահելու,- պատերի վրա տաքացող մի քանի խլեզներ բավական դանդաղաշարժ ու ծանրաբարո սողացին ու պահվեցին պատի ճեղքում, հայտարարելով եկվորներին, որ իրենք հող ուտող խլեզներ չեն, այլ ունեցել են հեթանոս կրակատան մոխիրը լիզող պապեր:

Ներս մտնելուց հետո, երբ սրբազանը աչքը տնկեց պահակի բոստանի սեխերին, որոնք կախ էին ընկել կրաշաղախի կտորների վրա, Հովնաթան Մարչը կանգնեց, աչքերը փոքրացրեց։ Տեսարանն այնքան բարդ էր և տպավորիչ, որ անհրաժեշտ էր մի ակնթարթ աչքերը փոքրացնել, քիչ բան տեսնելու համար։

Մի ժամ հետո Արիստակես սրբազանը խոհեմություն համարեց նստել ստվերում՝ սրտի տկարությունը պատճառ բռնելով, և զրուցել պահապանի փոքրիկ տղայի հետ, որ հենց 10 մուտքի կողքին ցեխից տնակ էր շինում՝ իր ոճով, իր ճաշակով։

Իսկ Մարչը մերթ այս քարին էր մոտենում, զննում, մի քանի քայլ հետ կանգնում, բացականչում բառեր, որով իր հիացմունքն էր հայտնում, ոգևորությունն ու զարմանքը։

Մի ժամ էլ սպասելուց հետո, երբ կառապանն անհամբերությունից սկսեց բարձրաձայն տրտնջալ, Արիստակես սրբազանը անհրաժեշտ համարեց տեղից վեր կենալ և ավերակների մեջ փնտրել Հովնաթան Մարչին։

Մարչը կանգնել էր սեպագրերով պատած քարի մոտ, աչքերը տնկել էր քարի գրերին։ Ինչքա՜ն անքննելի և խոր խորհուրդներ 20 ունի պատմությունը իր խորքերում պահած։ Քսանյոթ դար առաջ ուրարտական Ռուզաս թագավորը կապույտ քարի վրա փորագրել է տվել իր կամքը և ասել գալիք սերունդներին հետևյալը․

— Ես եկա, Կոյիտի երկրին տիրեցի, քաղաք շինեցի, այգի տնկեցի, ջրանցքներ անցկացրի և իմ աստվածներին զոհ մատուցի:

Իրավունք չունե՞ր քսանյոթ դար հետո փղշտացի Հովնաթան Մարչը նույնն ասելու, երբ Նոյ Եթովպիան կառուցվեր...

Մի՞թե երկիր չէ Նոր Եթովպիան30 ։

Եվ Արիստակես սրբազանն իզուր խանգարեց նրան։ Հայտնի չէ՞ր, որ սեպագիր քարի մոտ Հովնաթան Մարչը, մի մեռած լեզվով, խոսում է ուրարտական Ռուզաս թագավորի ոգու հետ, հարցումներ է անում ։

Հեթանոս խլեզներն ավելի խոհեմ եղան, քան քրիստոնյա եպիսկոպոսը։ Օրեր անցան, հուլիսն իր հերթը զիջեց օգոստոսին, սակայն շոգը մնաց առաջվա պես սաստիկ։

Շոգը չէր, որ պիտի նեղեր Հովնաթան Մարչին և հետ կասեցներ նրան ծրագրած գործից։ Այն սիրտը, որ մսագունդ չէր, այլ հայրենիքի սիրով այրվող մոտոր, օր ու գիշեր բաբախում էր և փղշտական արյուն մղում երակներով։ Արյան կաթիլներն ուղեղին սնունդ էին տալիս՝ նորանոր ծրագիրներ հղանալու։

Մարչը տարվում էր անտառներում բսնող բոլոր վայրի տանձն ու խնձորը պատվաստելու Կալիֆորնիայից բերած ընտիր 10 տեսակներով և թղթի վրա շարում էր զրոներ, որոնք երկիրը պիտի դարձնեին խնձորենու ու տանձենու մի անծայր պարտեզ։

Եվ երբ նրա առաջարկի վրա ծիծաղում էին կամ մեկը, մի հասարակ պաշտոնյա, որի երակներում արյան տեղ հոսում է ավշանման պղտոր ջուր, երբ այդ մեկն ամենայն անտարբերությամբ հայտնում էր, որ չիք են և անիմաստ այն ամենը, ինչ Մարչի ուղեղն է հղանում,- Մարչը այնպիսի մռնչյուն էր հանում և աչքերն այնպես էր խոժոռում, որ դիմացինը սարսափահար պիտի լիներ, եթե պաշտոնյա չլիներ։

20 - Կզարմանամ սա մարդկանց ուղեղին վրա։ Երկիր մը ունին, որու նմանը չկա և չեն գիտնար երկրին համն ու հոտը:

Այսպես էր ասում Հովնաթան Մարչը բժիշկ Երանոսին (հիշո՞ւմ եք, ջրածտի պես ոստոստալ գիտեր), այն ժամանակ, երբ իրիկվան հովին քայլում էին փողոցի մայթերն աննպատակ մաշող բազմության հետ։ Բժիշկ Երանոսը պիտի թեքվեր, նրա ականջին կամացուկ փսփսար, որ ինքը ոչ միայն համամիտ է, այլ ավելին գիտե և ընկերաբար կարող է այդ ավելին միայն Հովնաթան Մարչի ազնիվ սրտին վստահել։ Ու կամացուկ պիտի հայտներ վերջին սենսացիան այն մասին, թե՝

30 - Հայկոոպը Առժողկոմի կարասները չի տալիս... Ահագին աղմուկ, իրարանցում։

Սենսացիայից հետո բժիշկ Երանոսը պիտի չքանար, Հովնաթան Մարչին մենակ թողներ և անպատճառ գտներ մի ուրիշին՝ կարասների պատմությունն անելու, այս անգամ իբրև Հովնաթան Մարչից լսած լուր։ Եվ դարձյալ վստահելով որպես ընկերական...

Անտառների պատվաստման առաջարկին մերժում ստանալուց հետո, կարծում եք նրա սիրտը հանդարտ էր մնում։ Ահա քեզ մի ուրիշ հեռանկար, եկամուտի մի այլ անսպառ աղբյուր։ Արմենիո բարակ աղիքները ոչխարի, այծի աղիքները, որոնցով կարելի է ոսկիներ դիզել և անբավ գանձեր, եթե միայն հարկ եղած ուշքը դարձվի։ Իսկ աղիքները փտում են, շները լափում են ոսկին, և երկիրը մնում է սակավարյուն ու գունատ։

Հապա որդան կարմիրը... Հիմա էլ մի հիմնարկի պահարանում, 10 ուր խառնիխուռն թափված են թղթեր, ծրարներ, գործեր, թանաքի դատարկ շշեր, արաբական չորացած խեժ, հիմա էլ եթե քրքրեք այդ պահարանը, փոշոտված գործերի մեջ կգտնեք կապույտ շապիկով մի գործ, վրան գրած Փղշտացոց և Եթովպացոց: Քրքրե՛ք այդ թղթերը և դուք կտեսնեք Հովնաթան Մարչի ձեռքով դրած մի երկար առաջարկ, վաղուց անհետացած որդան կարմիրը վերականգնելու։ Որպիսի խո՜ր մտքեր կան, հայրենաշունչ ինչ բառեր, որոնց վրա, ավա՜ղ, փոշին նույնպիսի սառն անտարբերությամբ է նստել, ինչպես և ընդունվեց նրա առաջարկը։ Գտնել հին թիթեռների ձվերը, որոնց 20 մասին այնքան գովեստով խոսում է այսինչ մատենագիրը, այդ ձվերը գտնել և բազմացնել կարմիր թրթուրներ, որոնց մարմինը տալիս էր արնագույն ներկ։

Սակայն փղշտական մոտորը բաբախում էր ո՛չ միայն որդան կարմիրի, անտառի պատվաստման և աղիքների համար։ Հիմնականը, որի շուրջը դառնում էր նրա ուղեղը, ինքը և իրեն հետ էլ Անթանոսյանը, Նոր Եթովպիան էր։

Այդ օրը՝ երբ Անթանոսյանը բարձրացավ սանդուղքով, մի քիչ հետո հյուրանոցի սպասավորը տեսավ, թե ինչպես Մարչը գնդակի արագությամբ իջավ սանդուղքով, միջանցքից թռավ, 30 դուրս եկավ, ճանապարհը կորցրած ծիծեռնակի պես։

- Ի՞նչ պատահեց։

Անշո՜ւշտ, սպասավորի պարտքն էր բարձրանալ վերև, տեղում ստուգել եղածը, սակայն նա թերացավ իր պարտքը կատարելու և մեկնվեց հերթապահի բազմոցի վրա այնպիսի դիրքով, որ կարծես հայտնում էր. - Միևնույն է, վեր չեմ կենալու։

Այն ժամանակ, երբ Անթանոսյանը սենյակում նստած ճակատն էր շոյում և քրտինքի փոշոտ կաթիլները ճակատից սրբում, հենց այդ ժամանակ Հովնաթան Մարչը կանգնել էր այն դռան առաջ, որի վրա գրված էր առանց զեկուցման... Անհամբերությունից նա քայլում էր նախասենյակում, մեկ էլ հանկարծ կանգնում, ունքերը կիտում և ձեռքը, սպիտակ, փափլիկ ձեռքը մեկնում այնպես, կարծես անտես մի մարդու վշտով ու զայրացած հարցնում էր․

10 - Ի՞նչ արիք․․․

Երբ Հովնաթան Մարչը նստել էր աթոռին և հարցնում էր պետին Նոր Եթովպիո հողերի մասին, հենց այդ նույն ժամանակ հյուրանոցում Անթանոսյանը կատարում էր սկսնակ դերասանի այն վարժությունները, որպիսիք արդեն սերտել էր Հովնաթան Մարչը նախասենյակում։

- Դավաճանությու՜ն..․ Չար նախանձ, որ կրծում է որդի պես... Մեղ խոստանա՜լ և հետո՞․․․

Այդ հետոն հենց այն էր, որի համար էլ Անթանոսյանը այդ օրը եկել էր, արևի տակ փոշի կուլ տալով։ Հաջի Խարաբ 20 գյուղում ծանոթ մի գյուղացի ծիծաղելով հայտնել էր․

- Է՜, վարժապետ, հողերդ հրեն չափում են. ջու՜ր են բերում, ջու՛ր․․․

Եվ ի՞նչ տեսավ Անթանոսյանը հենց այն հարթության վրա, ուր պիտի լիներ Նոր Եթովպիան։ Այստեղ, այնտեղ ձողեր, սեպեր, երկաթյա շղթաներ, մարդիկ, որոնք աշխատում էին, գրում, չափում։ Ինչո՞ւ արևը չզարկեր նրանց և գետինը ճեղք չարեց կլանելու այն մարդկանց, որոնք սառնարյուն, առանց ոգևորության կտրատում էին դաշտը, ձևում, ինչպես զինվորական մասերից կապալով պատվեր վերցրած դերձակ։

30 Անթանոսյանը դիմեց նրանցից մեկին, որ քարտեզի վրա ինչ-որ գիծ էր քաշում և հաշիվներ անում։

- Իսկ ո՞ւր մնաց Նոր Եթովպիան։

- Մենք դեռ հաշվում ենք, ձևում։ Կուզենան, թող շինեն,- ասաց մարդը։

- Պղծվե՜ց, պղծվեց փրկության կղզին․․․ Իհարկե, Անթանոսյանը խոհեմություն ունեցավ այդ բառերը մտքում ասելու և շրթունքները կրծոտելով հետ դարձավ Հաջի Խարաբ և այնտեղից էլ հյուրանոց։ Սպասավորի տեսածը կատարվեց նրա գալուց տասը րոպե հետո։

- Այդ հողերը կան ոռոգման մեր ծրագրի մեջ։ Հարուստ են, բարեբեր և մեծ ծախս չի պահանջվում։

Այսպես պետն էր խոսում։

- Կխնդրեմ հրամայեք Նոր Եթովպիո տեղը պարապ ձգեն։ Ես հեռագիր քաշած եմ, այսօր վաղը պատասխանի կսպասեմ։ Բալիքյանեն լուր ունիմ, որ կլոր գումաը մը որոշած է հատկացնել 10 Նոր Եթովպիո շինության... Դրամը կտրվի ամենանվազ տոկոսով, գրեթե անվերադարձ։ Ես արդեն գրած եմ ուր հարկ է, շուտով հանգանակություն սկսելու։ Լուր ունիմ, որ Արգենտինի մեր հայրենակիցները սիրահոժար են այդ ձեռնարկության և կփափագեն օր առաջ հայրենյաց հողի վրա տեղա...

- Գիտեմ, գիտեմ,- ասաց պետը։ Էլ ուրիշ ի՞նչ պատասխան կարելի էր տալ։

- Նոր Եթովպիան պիտի ունենա չորս թաղամաս, համեստ եկեղեցի մը, մանչերու և օրիորդաց վարժարան։ Բարեկամս ինծի կգրե, որ եթե այս գործը գլուխ բերվի, ինքը հանձն 20 կառնե նոր քաղաքի շինության համար պետք եղած գամերը ձրիաբար տրամադրելու։ Երևելի հայրենասեր է բարեկամս, և չեմ կասկածեր, որ...

- Լա'վ։ Ե՞րբ եք մտադիր սկսելու քաղաքի շինությունը։

- Աճապարելու հարկ չկա, կարծեմ։ Նամակներ ղրկած եմ թե′ Բարեսիրաց մարմնին և թե′ ազգային այլևայլ հիմնարկներու։ Ամեն տեղ ալ խանդավառությունը մեծ է և, ես կկարծեմ, որ նյութական խոշոր օժանդակություն մը պիտի ըլլա, եթե... Եվ ատկե զատ (ներեցեք, որ կխլեմ Ձեր այնքան թանկագին ժամերը), որոշած ենք ցուցակագրություն սկսիլ։ 30 Ամենեն կարևորն այդ է, թե քանի′ փղշտացի կա երկրեն դուրս և ներս, որովհետև Բալիքյանի բարեհաճ ցանկությունն է քաղաքի մեջ տեղավորել փղշտացոց և...

- Իսկ...

- Այդպես պաղ մի′ նայեք գործին։ Ես մարդիկ ղրկած եմ զանազան կողմեր իմանալու, թե ո′ւր կմնան փղշտացոց և եթովպացոց բեկորները։ Եթե դուք անգամ մը տեսած ըլլայինք թե ի′նչ պատվական երկիր էր փղշտացոց աշխարհը, Եթովպիա քաղաքը։ Մատթեոս Ուռհայեցին կվկայե, որ ութերորդ դարին Եթովպիան ուներ...

- Գիտե՞ք ինչ։ Այդ ամենը բարի... Մենք մեր խոստումից հետ չենք կենա։ Կառուցեք այդ քաղաքը կամ գյուղը և ինչքան շուտ, այնքան լավ։

Պետը ձեռքը գրչին այնպիսի վճռականությամբ մոտեցրեց, որ Մարչը մտքում ասաց.

10 - Ալ լմնցավ, ելի′ր ու նորեն խնդրե′։

- Ուրեմն խոսք կուտաք, որ հողը մեզի պիտի հատկացնեք և այն ժամանակ...

- Այո՜, ձերն է, կսպասենք...

էլ ուրիշ ի՞նչ էր մնում Մարչին, եթե ոչ ճեպընթացի նման փողոցում ոչ ոքի և ոչինչ չնկատելով հասնել հյուրանոց և հասնելուց անմիջապես գրկախառնվել հավատարիմ Անթանոսյանի հետ, որը նրա բացակայության ժամանակ Արմենիո պատմական անցյալը վերաքննելով, տասնմեկերորդ դարի շեմքին էր, երբ Մարչը բացականչեց.

20 - Փրկվա՜ծ է Նոր Եթովպիան...

Այդ օրը Անթանոսյանն ու Մարչը միասին նախաճաշեցին։ Ճիշտ է, բժիշկ Երանոսը մոտեցավ նրանց, բայց Անթանոսյանին կասկածանքով դիտելուց հետո հեռացավ այն արտահայտությամբ, որ ունենում է մարդ, երբ փողոցի ծայրին երևացող մեկին իր մտերիմին նմանեցնելով, արագաքայլ վազում է, մոտենում և...

- Ներեցե′ք, դուք այնքան նման էի′ք..

Խոսակցությունը փղշտացոց մասին էր։ Մարչը հանձնարարեց Անթանոսյանին փղշտացիներ և եթովպացիներ գտնել 30 և հայտնել, որ քաղաքը հիմնվում է ամենաձեռնտու պայմաններով։

- Հայրենակիցները դրամ կուտան... Ամուսնացողներուն՝ մրցանակ։ Տասը զավակ ունեցող մայրերուն՝ ցմահ կենսաթո¬ շակ։ Փոխասաց մանուկներուն՝ ձրի ուսում... Ցուցակն աճապարանոք ինծի ղրկե, հայտնեմ ուր որ անկ է... Չմոռնամ ըսելու, որ Եթովպիո բնակիչներու կրծքին վրա նշան մը պետք է կախել, վրան Բալիքյան Անդրեասի անունը գրված։

Անթանոսյանն ուտում էր։ Անթանոսյանր ժպտում էր, և նրա հոգին թոկը կտրած և պարտեզն ընկած հորթուկի պես մեկ վեր էր թռչում, մեկ ցատկոտում խոտերի վրա և ուրախությունից բառաչում։

- Տեր Հուսիկին ալ ես կհայտնեմ, որ պատրաստ մնա։

Այդ օրը եթե մեկը քաղաքից հեռացավ թևեր առած, եթե մեկը մինչև կայարան հասնելը աչքերը երկնքից ցած չխոնարհեց և գնացքում օրորվելիս տոմսակի փոխարեն կոնդուկտորին 10 Հովնաթան Մարչի այցետոմսը մեկնեց,- այդ մեկը Անթանոսյան Հմայակն էր, ապագա մեծ քաղաքի հիմնադիրներից, որ նոր քաղաքին էր նվիրել սիրտն ու հոգին։

Հյուրանոց գալով Հովնաթան Մարչը սեղանի վրա մի քանի նամակներ գտավ և մի հրավիրատոմս՝ մասնակցելու Գրասիրաց ընկերության հավաքույթին, նվիրված քանքարավոր քնարերգակ Տաղավարյանի ծննդյան հարյուրամյա տարելիցին։ Մարչն ագահությամբ բաց արեց կապույտ ծրարը։

«...Կգրեք, որ հաջողակ եք։ Հոս Ձեր անունին շուրջը կդառնա ամեն ինչ... Սիրտս որքան ուրախ է, եթե գիտնայի՜ք...։ 20 Կհիշեմ օրը, երբ մեկնեցաք և կմխիթարեմ զիս այն մեծ գործով, որուն ղեկավարն եք։ Նորություններ չկան... Անցյալ օրը Ձեր բնակարանը գացինք։ Ամեն ինչ առաջվա պես է։ Կուղարկեմ անթիվ ողջույններ...։ Բախտավոր սեպեցեք Ձեզ, որ հայրենի հողի վրա կկոխեք։ Հանգանակությունն արդեն սկսած ենք։ Գումար մը կա։ Գրեցեք՝ մեր հայրենակիցները պետք ունի՞ն հագուստներու, կոշիկներում. Բավական հավաքած ենք..․»։

Մարչը մի անգամ էլ նայեց նամակի այն տողերին, ուր ասված էր «Սիրտս որքան ուրախ է... Կհիշեմ օրը...»։ Մարինե 30 Քրաջյան, ոսկեգանգուր խոպոպիկներ և շրթունքներ, որոնց նմանը չկան օվկիանոսի երկու ափին էլ։ Բնակարանը... Եվ այլն, և այլն։ Դեպքեր, որոնց վերհիշելիս Հովնաթան Մարչը իրավունք ուներ մահճակալի վրա պառկելու և աչքը անթարթ հառելու նամակին։ Սպիտակ, փոքրիկ ձեռք... Գրում է... Գուցե հենց այստեղ ժպտաց։ Բայց ինչո՞ւ չի ասում այդ մասին կապույտ ծրարը, որ կտրել է նույն ճանապարհը և հասել Փոքր Ասիայի հեռավոր խորքը։

Երկրորդ նամակն ավելի թև տվավ Մարչին։ Գրողը ընկերն էր, Բարունակ ճիթեչյանը, Եթովպական մամուլ թերթի խմբագիրը։ Ինչքա՜ն են միասին ճակատամարտել և ի՜նչ օրեր են ապրել։ Նամակից ավելի լավ ազդեց նրա վրա իր նկարը և թերթում տպած հոդվածը, որ Բարունակն ուղարկել էր նամակի հետ։

Ահա նա, Հովնաթան Մարչը... Լայն ճակատ, մազերը խրնամքով սանրած գլուխ և աչքեր, որոնց մեջ եթե կայծակներ չէին փայլատակում, համենայն դեպս հանգած մոխիր էլ չկար։ Իհարկե կլիշեն ավերել էր դեմքի այն արտահայտությունը, որ ուներ Հովնաթան Մարչը և որի մասին դժվար է գրել։ Միևնույն է, չես տա միամիտ այն վիշտը կամ վշտոտ միամտությունը, աչքերի կապույտի մեջ քարացած այն արտահայտությունը, որպիսին կա ուղտի աչքերում, երբ բեզարած նստում է և տատասկ որոճում։

Ի՞նչ էր ասում Եթովպական մամուլը Հովնաթան Մարչի մասին... «Ծնած է Եթովպիա քաղաքի մեջ։ Առաջին կանչի հետ ան հայրենիքի փրկության մասին է աղաղակած... Եվ ահա վերջին 20 հերոսությունը։ ճամփա ելնել հեռո՜ւ, բայց հարազատ աշխարհ մը, ուր կարիքի մեջ կտառապին․.. Հսկա ծրագիր մը, որուն ի գլուխ բերելուն անտարակույս ենք, քանի գործին ղեկավարն է ազգանվերն Հովնաթան Մարչ, որուն խիզախ ճանապարհորդությունը, վտանգներով և անակնկալներով լեցուն, մոռնալ կուտա մինչև հիմա եղած նման դեպքերը»։

Հասկանո՞ւմ ես, Հովնաթան Մարչ...

- Քո անունը պիտի հիշվի դարեդար։

Այս ամենը կարդալուց հետո հանցա՞նք է միթե մազերը շոյել, կանգնել պատուհանի առաջ, մերթ հայելու մեջ սեփական 30 դեմքը դիտել, զանազան դիրք ընդունել և ապա հայելին դեն նետելով աչքերը հառել հեռվի մշուշում երևացող Արարատին և հղանալ այնպիսի մտքեր, որոնցից սիրտը բաբախում է սովորականից արագ։

Եթե մեկը դռան ճեղքից նայեր, կտեսներ, թե ինչպես Հովնաթան Մարչը ճեմում էր սենյակում, մերթ կանգնում, հոնքերն իրար տալիս և ինքն իր հետ խոսում կամ հանկարծ հետ դառնում և աչքը լվացարանփն դարձնելով, շրթունքները շարժում։ Եթե այդ բառերը դուրս թռնեին... Կցնդեր աշխարհը, աշխարհի հետ էլ անթիվ, անհամար բազմություն։ Լավ էր, որ դուռը փակ էր։

Uպասավորը զարմացավ, երբ մի քիչ հետո, Հովնաթան Մարչի մաքուր սրբած կոշիկները ձեռքին, ներս մտավ։

- Կնիկը մեռել է,- մտածեց սպասավորը, երբ դուռը դրեց։

Բայց այդպես մտածելը միայն սպասավորի տկարամիտ լինելն էր ցույց տալիս։ Ինչո՞ւ պիտի լաց լիներ Հովնաթան 10 Մարչը, ինչո՞ւ նրա խնամքով սանրած մազերը պիտի ցրվեին, խառնվեին իրար, ինչո՞ւ նա գլուխը պիտի առներ ձեռքերի մեջ և շրթունքները կրծոտեր, երբ քիչ առաջ ամբոխներին շանթանման բառեր էր շպրտում և Արարատին ի տես շոյում մազերը։ Երրորդ նամակը, կարճ ու չոր, երրորդ նամակը, որի տակ ստորագրել էր Անդրեաս Բալիքյանի գոհարազարդ ձեռքը,— այնպիսի արհամարհանքով էր նայում Հովնաթան Մարչին, ասես ուզում էր ասել.

- Ես թուղթ չեմ, այլ իմ տիրոջ հրամայող ձայնը... «Հատակագծեն կերևա, թե Եթովպիո տեղը խորդուբորդ է։ 20 Հովոտ տեղ է կըսեն այդ երկիրն ճանչցողները։ Հոդ կտառապին բազմատեսակ հիվանդությամբ և մանավանդ որ գազաններ կան մոտները։ Հարմար տեղ մը չկրցա՞ք ընտրել։ Հայրենակիցներու ցանկը ղրկեցե′ք նայիմ։ Տեսա՞ք Վեհափառ հայրը, օրհնությունը առի՞ք։ Նյութական օգնություն շատ մի հուսաք, գործերնիս հաջող չեն երթար։ Քաղաքին տեղը շտկելե հետո հայտնեցեք ինծի։ Խնդրածս չմոռնաք բերել։ Դուք վերցուցեք մայր Արաքսի ջուրեն։ Նաև տեղեկացուցեք բուրդի գիները։ Լավ գորգերը քանիո՞վ կարելի է գնել...»։

Այս էր Բալիքյանի նամակը։ Ի՞նչ, մի թե ցնորք է Նոր 30 Եթովպիան, և ո՞վ է ասում, թե տեղը հարթ չի։ Երբ Հովնաթան Մարչը տեղը նստեց, աչքերը տրորեց, նա ուզում էր ասել, որ եթե ամպը ծածկում է արևին, այդ չի նշանակում, թե արևը գոյություն չունի։

ճաշից հետո նրա գրած նամակները հենց այդ էին ապացուցում, որ արևը գոյություն ունի, որ երկիրը կարող է կորցնել իր ուղին և տիեզերքի անհունության մեջ հոլի պես ֆոռալ, բայց Նոր Եթովպիան պիտի լինի։

«...Մերայնոց երազն է այս, որ մարմին կառնե, սիրելիդ իմ Բարունակ։ Ամեն կողմե շնորհավորանք և խնդակցություն կստանամ այս ձեռնարկած գործիս համար։ Ցուցակագրումը շուտով կլմննա։ Ստույգ է, որ հազարե ավելի փղշտացի ու եթովպացի կապրին այս երկրին մեջ։ Մարդ ղրկած եմ մաքիներու ետևեն։ Ժողովրդին պետք է մաքիներ տալ։ Ծրագրած եմ հոյակապ հանդես մը սարքել հիմնադրումի օրր։ Ա՜խ, եթե 10 գիտնայիր, սիրելիդ իմ Բարունակ, սքանչելի երկիր է սա Արմենիան։ Մինակ ժողովրդին դաստիարակության գործը սխալ կընթանա։ Ամենքն ալ վարակված են տեսակ մը թույնով. շատ անգամ ըսածնին չես հասկնար, ցեղակիցդ կխոսի՞, թե՞ օտարական։ Հոգ չէ, երկիրը կմնա, հոյակապ վանքերը։ Քեզի գրած եմ էջմիածին կատարած ճամփորդությանս մասին։ Հոս ալ կան սիրանվեր հայրենակիցներ։ Նոր Եթովպիան պիտի ըլլա երկրին սիրտը, և բոլոր երակները պիտի բացվին անոր մեջ։ Անգամ մը տես պարոն Բալիքյանին և համոզե, որ գործը զոհ կր պահանջն ամենքես, ըսե′ թող հոգ չընե։ Քաղաքին վայրը 20 շատ աղվոր է։ Հոս պակասություն շատ կա։ Ուրիշ անգամի հետաձգելով այս մասին գրելս, ազնիվ սրտիդ կապավինեմ և կուզարկեմ Նոր Եթովպիո հողեն բոլոր հայրենակիցներուս բյուր ողջույն։ Ի՞նչ կընե Բարեսիրաց մարմինը։ Հանգանակությունը չմոռանաք... »։

Եթե նա կարող էր զեղել իր զգացումները Բարունակ Ճիթեչյանին գրած նամակում, նույնը չէր կարող անել Բալիքյանի հանդեպ։ Բրդի և գորգի գները հաղորդելոլց հետո, Հովնաթան Մարչը էջմիածնից ստացած օրհնության թղթի մասին հայտնեց։

30 - «Երջանիկ պիտի ըլլամ անձամբ մատուցելու Ձեր անվամբ ստացած թուղթը և Մայր Աթոռի օրհնությունը»։

Այդ գրելուց հետո՝ Հովնաթան Մարչը հայտնեց, որ Բալիքյանի բոլոր ցանկությունները կկատարի, և ենթադրելով, որ արդեն Բալիքյանի ներսում հայրենասիրությունը փոթորկում է նամակի այդ մասն ընթերցելուց,- Մարչն զգուշությամբ ավելացրեց․ Նյութականի կարիքն սկզբին պիտի ըլլա, անկե վերջ իրենք կըհատուցանեն Զեզմե ստացած դրամը։ Ամեն օր հարյուրավոր աղերսագիր կստանամ ձեր անունով գրած։ Ամենք ալ հայրենակիցներ են, կփափագին բնակիլ Նոր Եթովպիայում։ Պանքային միջոցով դրամ փոխադրեք... Հիմնադրումը սեպտեմբերի 4-ին, Ձեր ծննդյան օրը։ Այդպես է հայրենակիցներու միահամուռ ցանկությունը։ Կլսեմ, թե կառավարությունը ևս որոշած է Ձեզ շնորհակալության թուղթ ղրկել։ Ձեր անունը մեզի վահան դարձուցած ենք և հաջողությամբ կաշխատինք։ Նախորդ թվակրիս մեջ հիշած էի, որ ուսուցիչն ու քահանան 10 պատրաստ են։ Երկուքն ալ երևելի հոգիներ են, մեր նախնի բարքերով։ Կհուսամ, որ դրամի առաքումը չեք ուշացներ։ Հայրենակիցներու որոշմամբ ամենքն ալ կրծքին վրա Ձեր անունը փորագրած նշաններ պիտի կախեն հիմնադրումի օրը: Հինգ արու մանչ ցուցակ ըրած են, որոնց մայրերու անզուսպ ցանկությունն է կնքել զանոնք ավազանի մը մեջ Նոր Եթովպիայի և հինգին ալ անվանել Անդրեաս։ Կհուսամ, որ Ձեր անունը չեք մերժիլ շնորհելու փղշտական մանուկներուն․․.»։

Այս ամենը գրելուց և ծրարները կնքելուց հետո Հովնաթան 20 Մարչը թեթևություն զգաց։ Սև ամպն անցավ, և ոգևորության արևը նորից շողաց։

- Խելռել է պոլսեցին,- մտածեց սպասավորը, երբ Հովնաթան Մարչը սուլելով իջավ սանդուղքներով և քայլերն ուղղեց դեպի այն շենքը, ուր գրասիրաց հավաքույթը պիտի տոներ Տաղավարյան բանաստեղծի հարյուրամյան։

Հովնաթան Մարչը դռնից ներս մտնելուց ստիպված եղավ լուցկի վառելու, մութի մեջ դուռը գտնելու համար։ Եվ որքա՜ն մեծ եղավ նրա զարմանքը և ուրախությունը, երբ մուտքի մոտ տեսավ սպիտակամորուս մի մարդու և բժիշկ Երանոսին։ Բժիշկն 30 իսկույն մոտ վազեց, նրա թևից բռնեց։

- Ձեզ էինք սպասում։ Մենակ կդժվարանայիք սրահը գտնել։

Եվ մինչև Մարշը աչքերը բաց ու խուփ անելով կվարժվեր միջանցքի մութին, բժիշկ Երանոսը կարկուտի պես վրա տվավ։

- Մոռացա ծանոթացնել, Դրաստամատ Խաչատրյան, երևի... - Ահ, ինչպես չէ, շատ ուրախ եմ...

Ծերանին չկարողացավ բառերն իրար կապել։ Եվ մյուս միջանցքն անցնելով, ուր ճրագի աղոտ լույսը կար, Մարչը ձեռքը մեկնեց և թոթվեց Դրաստամատ Խաչատրյանի պառավ ձեռքը, որ 19-րդ դարու վերջին գրել էր Պետրոս Գետադարձ կաթողիկոսի հրաշագործությանդ պատմությունը, իսկ 20-րդ դարում՝ այդ նույն պատմության երկրորդ հատորը։ Եվ այդ հատորի հրատարակության հոգսն էր, որ բժիշկ Երանոսի դրրդմամբ Խաչատրյանին մուտքի մոտ սպասեցնել էր տվել մոտ 10 կես ժամ։

Սրահը գետնափոր քարայրի էր նման, և երբ Մարչը ներս մտավ, ներկա եղողների մեջ մի շշուկ անցավ։ Բժիշկ Երանոսը սարկավագի պես աչքերը խուփ, ծանոթ շարականը կարդաց.

- Խոյեցյան Սերովբ, մեր վաստակավոր պատմաբանը։ Անշու′շտ գիտեք։

- Հարկա՜վ, մի՞թե, շա՛տ ուրախ եմ...

- Ահա Կովկասի Հայոց կուլտուր֊կրթական ընկերության նախագահ Շահնազարյանը․․․

- Ա՞հ...

20 - Ինչպե՞ս եք, ինչպես եք հավանում մեր երկիրը».. - Գրիգոր Լեռնական, վեցերորդ կամավորական գնդի հրամանատար, Բասենի անպարտ հերոսը, այժմ Գրասիրաց ընկերության քարտուղար։

Լեռնականը Հովնաթան Մարչի ձեռքը սեղմեց զինվորականի կտրուկ շարժումով ըստ վաղեմի սովորության զինվորական պատիվ տալով նրան։

- Կհիշե՞ք ձեր բոլոր զինվորներին։

- Մեկ-մեկ։

- Անթանոսյան Հմայակին կհիշե՞ք։

30 - Վախկո′տ դեզերտիր։ Մի անգամ պիտի գնդակահարեի։

Լեռնական է ձեոքը գրպանը տարավ, թեև գրպանում կրակելիքը միայն լուցկու տուփն էր։ Սակայն նկատելով Հովնաթան Մարչի հանկարծակիի գալը, ժպտաց ու ավելացրեց.

- Բայց լավ եղավ, որ աչքիս չերևաց։ Հետո իմացա, որ հանցավորը ուրիշն էր... - Տեսնո՞ւմ եք... Ես միշտ էլ ասել եմ, որ դիպվածը մարդու կյանքում վճռական է,- ասաց բժիշկ Երանոսը, թեկուզ երբեք այդպիսի բան չէր ասել։

- Սա էլ մեր հարգելի հայրիկը։ Իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին,- ասաց բժիշկը, առաջ հրելով կարճլիկ ու նիհար մի ծերունու, որի մի կողմ ծռած վիզը խեղճացնում էր դեմքը ու տալիս նրան այնպիսի արտահայտություն, որ ասում էր.

- Հիմա ես տաշեղի կտոր եմ։ Ինձ հանգիստ թողեք։

Քիչ հետո հավաքույթն սկսվեց։ Նախագահ Շահնազարյանը 10 (Կովկասի կուլտուր-կրթական ) նիստը բաց արեց այնպես թույլ ու բեզարած, կարծես ուզում էր ասել, որ առանց իր խոսելու էլ նիստը իրեն-իրեն կբացվեր։

Տաղավարյանի մասին խոսեց թեմական դպրոցում քսան տարի հայոց գրականության դասատու Տեր-Հովնանյանը, որի միալար ու տրտում նվագի պես հնչող բառերը շատ շուտով քնաբեր եղան պատմաբան Խոյեցյան Սերովբի, Պետրոս Գետադարձի և ուրիշ մի քանիսների համար։ Նույնիսկ Հովնաթան Մարչը հորանջեց։ Եվ եթե Գրիգոր Լեռնականը ստեպ-ստեպ հազում էր, անշուշտ, այդ արթուն մնալու քողարկված միջոց էր, 20 թշնամուն չմատնելու համար իսկական նպատակը:

Ծափահարություն եղավ։ Բայց այդ ծափահարությունը կարելի էր բացատրել նաև ճառը վերջանալու ուրախությամբ։ Եվ երբ բժիշկ Երանոսը քնած աչքերը բաց ու խուփ անելով, ծանրացած գլխի համար մի հենարան էր փնտրում, հանկարծ Հովնաթան Մարչը մոտեցավ ամբիոնին։ Ննջողներն սթափվեցին։

- Հայրենակիցնե′ր, այսօր մեծ մարդու հարյուրամյա տարելիցին իմ խնդակցությունները կհայտնեմ օվկիանոսի մյուս ափը ապրող ցեղակիցներու կողմեն։ Ո′չ, մեռած չէ այն մեծ 30 մարդը, որ քունեն զարթեցուց այս Ժողովուրդը և ըսավ. ելի'ր, ազգ, ժամը հնչեց...

Բժիշկ Երանոսը այնքան փոքրացա՜վ... Եթե հնար չիներ սեղանի տակ պահվելու, ապա կամացուկ դուրս ծլկելու։ Ինչե՞ր է խոսում, եթե լսեն... - Այո′, հնչեցուց շեփորը և ոտքի ելավ ցեղը, նվաճելու իր հայրենի անդաստանը, ուր խուժադուժ...

Բժիշկ Երանոսը փողոցում այնքան արագ էր վազում, ասես մահամերձ հիվանդ ուներ, որի վայրկյանները հաշված են։ Նրա հետևից, բայց փողոցի մյուս մայթով, ոտները քարշ էր տալիս Դրաստամատ Խաչատրյանը, երկրորդ անտիպ հատորի հեղինակը։ Իսկ Հովնաթան Մարչը մռնչում էր, թափահարում գլուխը, գլխի հետ էլ մազերը.

- Դարերը կանցնին որպես տարիներ, տարիները կթվան 10 ժամեր, Ժամերը վայրկյանի արագությամբ կսլանան, և հավիտենական երջանկությունը իր թևերը կփռի այս երկրի վրա...

Գրիգոր Լեռնականի հազը սաստկացավ։ Դահլիճում Խոյեցյան Սերովբը չէր երևում։ Շահնազարյանը (Կովկասի կուլտուր֊կրթական) հայացքն իզուր էր ման ածում նոսրացած շարքերում, փոխնախագահ Ալլահվերդյանին գտնելու և իր տեղը նրան զիջելու համար։ Փոխնախագահը տուն էր հասել ուրիշ փողոցով և հասնելուց գլխին թաց շոր էր դրել։

- Ի՞նչ է Նոր Եթովպիան, սիրելի հայրենակիցներ, եթե ոչ ցեղի տառապած հոգու համար սպեղանի, փրկության կղզի 20 , գլխովին ոչնչանալու վտանգի դեմ։ Սրբազան մի անոթ, ուր պիտի պահ տանք մեր ինքնությունը, թաքստոց և ամուր պատըսպարան, եթովպական, փղշտական ցեղերի բեկորները փլուզումե զերծ պահելու։ Այս պահին...

Գրիգոր Լեռնականը հազաց, սկսեց շրթունքները կրծոտել։ Դահլիճի կիսամութում ոչ մի գլուխ չէր երևում, իսկ Հովնաթան Մարչը խոսում էր, բառերի հետ թուքի կաթիլները թռչում էին նրա բերանից և աշխարհին ավետում նոր, չլսված պատգամներ։

7

30 Կառքը ճանապարհով գլորվում էր եզան սայլի դանդաղությամբ, որովհետև ոչ միայն ճանապարհն էր վատ և կառքի ռեսորները խախուտ, մի քանի տեղից երկաթե լարերով կապկըպված, ոչ միայն ձիերն էին լղար, աչքերը ճպռոտ, պոչի մազերը նոսր ու կողքի ճաղերը ցանկապատի փայտերի պես դուրս ցցված,- այլև ծանր էր այն բեռը, որ բարձած էր կառքին։

Բեռ է ասվում, որովհետև զանազան պայուսակների, տոպրակների, թղթի փաթեթների ու կողովների միջից հազիվ էին երևում երկու գլուխ, որոնց տերերին էին տանում լղար ձիերը, բոլոր կապոցներով հանդերձ, որոնցից մեկի մեջ տեղաշոր էր, մյուսի մեջ ուտելիք, կողովների մեջ սեխ ու ձմերուկ և այն բոլոր բարիքները, ինչ օգոստոս ամսում տալիս է Արարատյան դաշտը։

Եթե ուշադրությամբ դիտեր մեկն ու մեկը փոշու մեջ 10 գլորվող կառքն ու կառքի մեջ նստողներին, այդ մեկն անպատճառ պիտի տեսներ, որ բարակ ու երկար վզի տեր մարդը ուսին որսորդական հրացան ուներ։

Ընթերցողն արդեն գուշակեց, որ ուղևորներից մեկը Հովնաթան Մարչն էր, մյուսը՝ հրացանակիրը՝ Անթանոսյան Հմայակը, և որովհետև ձիերի դունչը հարավ էր դարձրած, ուրեմն և պարզ էր, որ նրանք Նոր Եթովպիա չէին գնում, այլ մի ուրիշ վայր։

ճանապարհին, ինչպես ասում են, կառքը բարև չէր առնում, բարև չէր տալիս անցնող ու դարձող քարավաններին, թեկուզ 20 բոլորն էլ զարմանքով էին նայում իրերի մեջ թաղված ուղևորներին։

- Շոգից չեն ճաքո՞ւմ,- հարցրեց Նազարապատ գյուղացի մեկը, երբ կառքն անցավ կողքով։

Մարչը չլսեց նրա հարցը, իսկ Անթանոսյանն այնպիսի հայացք նետեց կողովների արանքից, ասես ուզում էր նազարապատցուն տեղն ու տեղը խանձել։

Հովնաթան Մարչը մտածում էր։ Էլի նույն հարթությունը, որի վրա անպետք մացառներ կային, չորացած փշեր, իսկ ուր ջուր էր հասնում, հողը կատաղի արգավանդություն էր 30 ցուցադրում՝ փարթամ այգիներով, բամբակի ու ցորենի արտերով։ Ինչպե՞ս է, որ նիհար, տգեղ ու կեղտոտ շորերով կինը ծնում է զարմանալի գեղեցկությամբ մի մանուկ, որի կաթնագույն շրթունքները ծծում են մոր չորացած, պարկերի պես կախ ընկած ստինքները: Ծծում է մանուկը, թաթով շոյում այդ պարկերը և ժպտում։ Ոչ հզոր հյութ կա սմքած մոր մարմնի մեջ։ Եթե երկիրը դռնբաց նիստ լինի, հավաքվեն նրանք, մաքուրարյուն եթովպացիք, իրենք վրանները զարկեն տափարակի վրա և կաթնակեր մանուկների պես կախ ընկնեն մոր պտուկներից, աճեն, բազմանան, երկիրը դարձնեն եթովպանոց...

Նախընթաց երեկոյան նկուղի պես մութ թեյարանում, ուր Ավետիս աղան ճեզվեով սուրճ էր եփում և Պոլսո սուրճ հրամցնում պատվական հյուրերին (որոնց համար չէր, իհարկե, պատից կախած ազդը՝ ապառիկ ոչ մեկի, չենք դիմանար)- նախընթաց երեկոյան սրճատանը Գրիգոր Լեռնականը մաշված, 10 տեղ֊տեղ թղթով կպցրած քարտեզի վրա (վեցերորդ կամավոական գնդի շտաբ) ցույց էր տալիս, թե որտեղ ինչե՜ր կարելի է անել և ինչե՜ր են արված այն ժամանակ, երբ... (պարզ չէ միթե), և դեռ ինչե՜ր պիտի արվեն, եթե մեկ էլ․․․ Խոսքը բախտի անիվի մասին էր:

Բժիշկ Երանոսը համամիտ լինելով Լեռնական Գրիգորին, խոսում էր ցած ձայնով։ Թեկուզ նրա խոսքերը ըստ մեծի մասի այո, ինարկե էին, բայց և այնպես դավադրության ազդանշանի բառեր էին թվում իր, բժիշկ Երանոսի և Անթանոսյան Հմայակի համար, որ նախկին20 հրամանատարի հանդեպ տածած ակնածանքից, նստել էր հեռվում և սուրճը փոքր ումպերով կուլ տալով նայում էր քարտեզի վրա խոնարհած գլուխներին այնպիսի հայացքով, որ ասում էր.

- Պանծալի քաջեր, հերոս հայրենյաց...

Մարչը արծարծում էր մտքեր, որոնցից Ավետիս աղան էլ կսարսափեր, եթե լսեր ու հասկանար։ Ինչո՞ւ տափարակի վրա պիտի բունեն փշեր և ոչ ուրարտական կորեկ, ինչու երկիրը պիտի կոխ տան մարդիկ, որոնց երակներում փղշտական մի կաթ արյուն էլ չկա, ինչո՞ւ հայրենի մթնոլորտին ածխաթթու 30 պիտի խառնեն այլազգի թոքեր այն ժամանակ, երբ ցեղակիցների թոքերը թունավորվում են օտար երկրի թթվածնով, կորչում է լեզուն, ցեղի տիպարը, հալվում է, ձուլվում...

Հանկարծ... Բժիշկ Երանոսի աթոռն ընկավ, մուտքի առաջ ցցվեց միլիցիոները, նայեց սրճարանի մարդկանց։ Հովնաթան Մարչը դեմքը ծռմռեց ու նրա դեմքին քարացավ երկու բառ.

- Ինծի կըներես... Անթանոսյանի բկում սուրճի մի ումպ պնդեց, ձյութի պես փակչեց կատիկին։ Չկարողացավ կուլ տալ։

Միլիցիոները Ավետիս աղային հիշեցրեց տուրքի ժամկետի լրացման մասին ու հեռացավ։

- Կայնենք, ձիերին մի քիչ կեր տանք։ Մեռանք շոգից,- ասաց կառապանը, երբ կառքն անցավ Նազարապատի կամուրջը և կանգ առավ ուռիների շվաքի տակ։

Կառապանը կողովներն ու կապոցները գետնին դարսեց, որից հետո իջան ուղևորները, որոնց ուսերից կախված էին ջրամաններ, հեռադիտակ, հաստ շորով փաթաթած շշեր և այլն։ 10 Անթանոսյանն այդ կերպարանքով նման էր քարվանի նառ ուղտի՝ գորգերով, գունավոր փնջերով, մեծ ու փոքր զանգուլակներով։

- Բարև՛ ձեզ,- ասաց մեկը, որ կառքի կանգնելը հեռվից տեսել Էր ու մոտեցել։

- Բարև, աս ի՞նչ գյուղ է։

- Նազարապատն է։ Ավերակ գյուղ էր, հիմա վերաշինված է։

- Բնիկնե՞ր են,- հարցրեց Մարչը։

- Ամեն տեղից կան։ Գաղթականներ էլ կան. մշեցի կա, 20 բուլանըխցի։ Մի քանի տուն էլ քուրդ կա։

- Քու՞րդ...

- Այո՛, քսանչորս նաֆար են։

- Քու՛րդ,- Այդպես ասողը Անթանոսյանն էր։ Այդ ասելուց հետո հայացքը Մարչին հառողն էլ նա էր։

- Հրամանքնիդ ո՞վ եք...

- Ես խորհրդի քարտուղարն եմ, ինքս էլ կուսակցական.․․

Մարչը շրթունքները լիզեց։ Ինչքան շու՜տ էին չորանում։

Իսկ Անթանոսյանի աչքերը պղտոր ջուր էին։

- Բնի՞կ եք։30


- Ո՛չ, ես Վանի կողմերից եմ։

- Վանա երկրե՞ն...

- Այո՛, բայց հիմա էստեղացի եմ։

Ահա քեզ խաթարված հոգի, մոլորյալ ոչխար, որ մի խուրձ խոտի վաճառել է հայրենի մսուրը։ Հովնաթան Մա՛րչ, ինչո՞ւ շփեցիր ճակատդ, ինչո՞ւ ծարավ զգացիր և թիկունքդ քրտնեց։

- Դպրոց կա՞։

- Ինչպես չէ։ Դպրոց, խրճիթ, լիկկայան։ Անգրագիտությունը վերացված է 60 տոկոսով, նաև կանանց մեջ։ Գյուղս ունի փոկ, 74 անդամով, որից կին՝ 23 հոգի, շինարար սեկցիա, նորոգված են կամուրջները և հանդամեջ տանող ճանապարհները։ Ունենք նաև...

- Կեցիր, այդ ամենը ո՞վ քեզի ըսավ...

10 - Ես եմ հաշիվը տանում, չէ՞։ Ամեն ամիս զեկուցում ենք տալիս շրջանին։

- Հոս չկա՞ն փղշտացոց երկրեն վերաբնիկներ, եթովպացիք չկա՞ն․․․

- Էդպես ազգ մեր գյուղերում դժվար կճարվի։ Ասորի կա։

- Ազգ չէ՛, բարեկամ, ցեղ են ասոնք... Պատմությունը չե՞ս գիտեր։ Արշակ թագավորը երբ զորքով անցավ...

Բայց Անթանոսյանը Մարչի թևից ծածուկ քաշեց, նայեց աչքամիջին։ Դրանից էր, որ Մարչի խոսքի շարունակությունն այսպես ստացվեց.

20 - Զորքով անցավ և... վերադարձավ։

- Կարելի է, կպատահի։ Մեզ հայտնի չի։ Այն ժամանակ երևի փակ տնտեսություն էր։

- Ամեն ինչեն կար...

Եղավ պաուզա, որի ընթացքում երկու կողմն էլ լարված ուշադրությամբ զննում էին իրար։

- Էթանք, եդացանք,- ասաց կառապանը։

- Խոր Վիրապի ճանապարհն այս չէ՞,- հարցրեց Մարչը քարտուղարին, կողովների ետև տեղավորվելուց հետո։

- Այդ կողմերում կլինի։ Չեմ տեսել,- ասաց նա։

30 Կառքը շարժվեց և գլորվելով անցավ փողոցներով։ Գյուղի առօրյան էր՝ փողոցներում, բակերում, այգիներում։ Ցեխում նստած մի գոմեշ, պոչը վրձին շինած, մեջքի սև քաթանի վրա գորշ գույնի նախշեր էր շարում, ականջները շարժելով քշում ճանճերին։ Կոտրած սայլի ճաղի գլխից աքլորը կանչեց՝ քունը փախցնելու համար։ Մի պառավ, որ հարդախառն թրիքը գունդ Էր արել և պատերին էր փակցնում, մի պահ նայեց կառքին՝ թրիքի գունդը ձեռքին։

Ահա գյուղը, ապրում են քուրդ, բուլանըխցի, մշեցի։ Վարում են, ցանում, թրիք են ծեփում, ուտում են, ծնվում, մեռնում։ Սակայն ո՞ւր է կայծը, որ պիտի լուսավորի նրանց մտքի առաջ այս երկրի ողջ իմաստը։ Զգո՞ւմ են այն թելերը, որոնցով կապված են ցեղի պարծանքի հետ, գիտե՞ն, որ հոյակապ անցյալով ազգ են, թրիք ծեփող պառավը գիտե՞, կարոտո՞ւմ է ցեղի անցյալ փառքին, գիտե՞, որ իր երակների մեջ թանկագին 10 արյուն է հոսում, որի ամեն մի կաթիլը ադամանդ է։

- Կապրեն պատմական երկրում, որի ամեն մի քարը թանձրացյալ պատմություն է, կաղտոտեն այդ երկիրը և չեն մտածեր, թե ի՜նչ հերոսներ եկել են ու անցել, ինչ մե՜ծ, որբազան անուններ...

- Այո՛, այո...

- Այս ճամփով չտարա՞ն Գրիգոր Լուսավորչին Խոր Վիրապը նետելու...

- Հասանք: Էլ դենը ֆայտոն չի գնա,- ասաց կառապանը։

20 Այդ դենը եղեգնուտն էր, որի միջով, տեղ-տեղ ճումերի վրայով, անցնում էր նեղլիկ կածանը։ Ուղևորներն իջան։ Եվ նոր միայն հասկացան, որ ավելորդ էր կառքին բարձած ճամփի պաշարը, իրեղեններն ու կապոցները։ Այդ ամենը հերիք կաներ յոթ օր, յոթ գիշեր անջուր անապատով անցնող քարվանին։

- Ի՜նչ պիտի ըլլա,- հարցրեց Մարչը։ Անթանոսյանի դեմքին էլ նույն հարցը կար։

- Ետ տանեմ։ Ի՜նչ կտաս, գնամ Նազարապատ սպասեմ, մինչև ձեր գալը։

30 Աշխարհի բոլոր կառապաններն էլ նույն հայացքով են նայում նեղն ընկած ուղևորին, որի միակ ճարը լռելյայն համաձայնելն է։ Եվ եթե ֆայտոնչի Մուկուչն էլ ետ չէր մնում բոլոր կառապաններից, մեր ուղևորներին էլ մնում էր միակ ելքը ապավինել կառապանի խղճին ու գթասրտության։

Կառքը հետ դարձավ Նազարապատ։ Բեռից թեթևացած ձիերը մի քիչ արագ քայլեցին, իսկ կառապան Մուկուչը դիրքի բարձրության վրա, կառքի հետ օրորվելով, արժան և վայել համարեց սուլել.

- Ծիրա՜ն, ծիրա՜ն էր յարս...

- Ուղիղ կգնանք մինչև 3789 բարձրությունը, այնտեղից մի մասն աջ, մյուս ձախ կծռվի և երեկոյան դեմ կհանդիպենք։ Միայն զգույշ, որովհետև ամեն մի քայլափոխի կարող եք անակնկալ վտանգի հանդիպել,- ասել էր նախկին հրամանատարը դավադրության այն գիշեր, երբ սուրճի մի ումպ ձյութի պես փակչեց Անթանոսյանի կատիկին։

10 Խորհրդակցությունը երկար չտևեց։ Հովնաթան Մարչը հարկ համարեց ուղղելու գլխարկը, վզից կախած հեռադիտակը և այն ամանը, որի մեջ սուրճը տաք է մնում տասը ժամ։ Իսկ արևն այնպես էր այրում, ասես պատրաստակամ էր սառը ջուրը մի ժամում եռման աստիճանի հասցնելու:

- Մժեղներ հոս շատ կըլլան։ Կերևի թե վագրի ալ հանդիպինք,- ասաց Մարչը այն անտարբերությամբ, որ ունեն փղշտացիք վտանգի մասին ապահով տեղում խոսելու ժամանակ։

- Կը կրակեմ... փամփուշտակալս լիքն է։- Եթե 20 Անթանոսյանի խրոխտ կեցվածքը տեսներ այն վագրը, որ հարձակվելու էր նրանց վրա...

- Օ՜ն, առաջ... Պետք է որ խորը չըլլա...

Ընթերցող, դուք ջունգլի չեք տեսել, և ոչ էլ արևադարձային երկրի անտառ, ուր մի թիզ հողի վրա բուսնում է անհաշիվ ծառ, թուփ, խոտ ու ծաղիկ։ Բոլորն էլ խառնվում են իրար, մճճվում՝ անլվա, չսանրած մազերի պես, բոլորն էլ ձգտում են դեպի արևը, որի ամեն մի շողի համար կռվում են թփերը, ծաղիկները, ծառերն ու խոտերը։ Եվ այդ ամենի մեջ պես֊պես թռչուններ, զեռուններ, գունավոր թիթեռներ, կապիկներ և էլ 30 ի՜նչ գիտեմ ինչպիսի կենդանիներ, որոնցից ամեն մեկը և′ պաշտպանվում է ուժեղից, և՛ հարմար րոպեին հարձակվում թույլի վրա։

Դուք ջունգլի չեք տեսել և ոչ էլ արևադարձային երկրի անտառ։ Էլ ի՞նչպես կարող եք պատկերացնել այն եղեգնուտը, որով նրանք պիտի անցնեին, անպատճառ պիտի անցնեին, թեկուզ մեկին էլ վագրը կամ մարդագայլը հոշոտեր, որովհետև Գրիգոր Լեռնականի քարտեզի վրա նշանակած կարմիր կետը գտնվում էր եղեգնուտից այն կողմը, իսկ այն կարմիր կետի մոտ էլ գտնվում էր նրանց արշավանքի կետ նպատակը։

- Խորո՞ւնկ է։

- Կարևորություն մի տաք...

- Մժեղները կնեղեն... Աս ի՞նչ զեռուն է, որ կսողա մեջքիդ վրա։ Կեցի′ր, հայրենակից, թունավոր կըլլա․.․

Անթանոսյանը հազիվ կարողացավ կանգնել ճումի վրա, մինչև Մարչը ձեռնափայտի ծայրով դևն հրեց սև ճիճուին։ 10 Եղեգնը շարժվում էր, նրանց երկար ու սրածայր տերևներն իրար էին քսվում, սվսվում, թվում էր, թե հովն է շնկշնկում։ Սակայն թվում էր միայն, որովհետև հովն այդ ժամանակ արևի կիզիչ ճառագայթներից սինլքոր, սուլում էր հեռու սարերի լանջին։

- Թունավոր օձեր կըլլան հոս, հայրենակից...- Ձայնեց Մարչը Անթանոսյանին, որ առաջից էր քայլում, եղեգնը դեն հրում, ոտքով ճումերի վրա տեղ շինում և ստեպ֊ստեպ կանչում.

- Ձախ ծռվե՛ք... Այստեղ խորն է... Զգույշ ցատկե՛ք...

- Կենդանու ոտնատեղեր եմ տեսնում,- կանչեց Անթանոսյանը։ 20 Մարչը տեղում կանգնեց։

- Կենդանի՞... Ո՞ւր է...

- Ահա հետքերը...

- Ռնգեղջյուրի կնմանի։ Գուցե վագր է... Չդառնա՞նք։

- Կճղակավոր է։ Համենայն դեպս զգույշ մնանք։ Եթե փորձանք պատահի, հրացանս առեք, չթողնեք թշնամու ձեռքն ընկնի։

- Հայրենակից, կըսես, թե եղեգնուտները շարժվեցան...

- Սո՛ւս... Կռացե՛ք։

Գորտերն ի՜նչ նախանձելի մարմին ունին։ Տաքանում են 30 գետափին և ոտնաձայն լսելիս թռնում ծանծաղուտը։ Ո՞ւր գնար Հովնաթան Մարչը, երբ վտանգն արդեն մոտ էր։ Սև սարսափի վայրկյաններ, հավետ անմոռաց...

- Սև թիկունքը կերևա... Ռնգեղջյուր չէ՞։

Մարչին պատասխան տվավ Անթանոսյանի հրացանը, որի կրակոցից ինչ֊որ աժդահա արարած եղեգնուտները կոխ տալով ու փնչալով հեռացավ։ Եղեգնի ստվերում պահված շահբահավերը վախից թևին տվին, կռնչալով թռան և ավելի հզորացրին աղմուկը, որից Հովնաթան Մարչը քիչ մնաց հավասարակշռությունը կորցներ և ընկներ ծանծաղուտը։

- Թշնամին փախուստի դիմեց կամ նորից դարան մտավ,- հայտարարեց Անթանոսյանը։

- Հուսահատվելու չէ, շուտով եղեգնուտը կվերջանա․․․

Եվ իրոք, կես ժամ հետո արևի ճառագայթներն արդեն թափանցում էին եղեգնուտի կիսախավարը, ճահճուտն ավելի էր նոսրանում, արահետը լայնանում էր։ Եվ երբ Անթանոսյանը 10 ոտքը դրեց տափարակի վրա ու պատրաստվում էր ուրախությունից բացականչելու, նրա առաջ, անհայտ էր, թե ո՞րտեղից, տնկվեց մի մարդ, երկար մահակը ձեռքին։

- Բա որ հայվանին սպանեիր․․․

- Ի՞նչ հայվան։

- Գոմեշին, չտեսա՜ր․․․

- Մի՞թե գոմեշ էր, մի՞թե․․․

- Դե լա՛վ, անց կացեք․․․ Փորձանք էիք բերելու գլխիս։

Երբ նրանք քիչ հեռացան, երկար մահակով մարդը նրանց հետևից ձայն տվավ,

20 - Պապիրոս չունե՞ք, թութունս հատել ա։

Բարի՜, միամիտ ցեղ, պարզասիրտ ու անոխակալ.․․ Հովնաթան Մտրչի ալքերը ոչ միայն ժպտացին, այլ ժպիտից հալվեցին, ինչպես աստղերը լուսաբացին։ Եվ այնքան ափսոսաց, որ ծխող չէ։

- Սուրճ հրամեցեք, պատվելի բարեկամ։

֊ Չէ՛, Էդ բաներում չկանք,- պատասխանեց մարդն ու հեռացավ եղեգնուտի ստվերում նստոտած գոմեշների կողմը։

Կածանը քանի գնում, այնքան բարակում էր, բաժանվում էր մանրիկ ճյուղերի, որոնցից ամեն մեկը տարբեր 30 ուղղությամբ էր գնում։ Մեկը ձգվում էր բարակ լարի պես. կորչում ու հալվում տափարակում, մի ուրիշը հասնում էր խորխորատի և կտրվում, երրորդը միանում էր լայն ճանապարհին։

Քիչ հետո նրանք բարձրացան դիմացի բլրակի գլուխը։ Հովնաթան Մարչը գլխարկը հանեց և ողջույն տվավ այն երկարին, որ Արաքսի մյուս ափին է, և որի հողն էլ նույնքան հարթ է, կածաններով ու քարոտ։ - Կը տեսնեմ, կը տեսնեմ բաղձանքը հոգուս... Դիտե՛, սքանչացիր։ Մշուշի մեջ կը տեսնե՞ս Խոր Վիրապի գմբեթները․․․ Հոն տապակվեցավ վիրապի մը մեջ, օձերու և կարիճներու ընկեր եղավ և գաղափարը չուրացավ սուրբն Գրիգոր Լուսավորիչ։ Կը հիշե՜ս, Ագաթանգեղոսի զգայացունց տողերը։ Ա՜խ, սրբազան երկիր, աշխարհ դրախտավայր․․․

Անթանոսյանը մտաբերեց այն, ինչի մասին պատմիչը զարզանդով է գրել։ Ձագարը, հասկանո՞ւմ եք, խրել են Խոր Վիրապի կալանավորի հետույքի մեջ և հալած արճիճ լցրել։ Տրդատ 10 թագավորը խոզ է դարձել և եղեգնուտում ապրել, մինչև երազը։

Եթե Բալիքյանն իմանար, թե ի՜նչ զոհողությամբ, և ի՜նչ տանջանքով է կատարում նա նրա ցանկությունը՝ Արաքսից ջուր առնել, ոչ թե Արաքսից հոսող առուներից, այլ Մայր Արաքսից, նրա սառն կոհակներից, որոնք գալիս են Բինգյոլից, հեռուներից, շա՜տ հեռուներից...

- Խնդրածս չմոռնաք բերել... Ինքներդ վերցրեք Մայր Արաքսի ջուրեն։

Բլրակից իջան։ Հովնաթան Մարչը բլրակի գլխից մի անգամ էլ հետ նայեց եղեգնուտին․․․ Եվ երբ Անթանոսյանը ոգևորված 20 կանչեց այն մասին, թե՝

- Երկներ երկին և երկիր...- Մարչն ավելացրեց.

- Երկներ և ծով ծիրանի։

Արաքսը բլրակի ներքևով օձապտույտ դառնում էր, հանդարտ հոսում։ Միակ բարիքը, որ կտար գետն այդ ժամանակ, նրա սառը ջրերում լողանալն էր։

Հովնաթան Մարչը թաղիքի մեջ փաթաթած շշի խցանը հանեց և ծովը տեսնող լողորդի ուրախությամբ կռացավ ջրի վրա։ Անթանոսյանը հետևեց նրան՝ ձեռքին որսորդական հրացանը։

30 - Ստո՛պ...

Տեսարանը, ընթերցող, ծանր էր, շատ ծանր։ Ստոպ ասողը սահմանապահ կարմիր բանակայինն էր, որ հերթական պտույտն էր անում ափերով, և որը դեռ հեռվից էր տեսել նրանց։ Եվ ստոպ այն ժամանակ, երբ Մարչի փափուկ մատները Արաքսի ջրի սառնությունն զգացին... Դուք ծարավ եք, ձեր լեզուն խանձվում է ծարավից, թուքը չորանում է, դուք ջուր եք գտնում, սառը ջուր, ձեր շրթունքները կախվում են ջրի վրա, և հանկարծ...

- Ստո՛պ...

Տեսարանն ուներ և իր ծիծաղաշարժ կողմը, սակայն այդ ծիծաղաշարժ կողմը միայն պահակի համար էր, որովհետև Անթանոսյան Հմայակի ռուսերեն խոսելն ուրիշ բան չէր հարուցի, ծիծաղից բացի․․․ Պահակը հարցնում էր թույլտվություն սահմանին մոտենալու համար, Անթանոսյանը պատասխանի տեղ գլուխը թեքում էր մերթ աջ, մերթ ձախ և խեղճ ձայնով ասում 10 այնպիսի բառեր, որոնց միայն առաջին վանկերն էին ռուսերենի նման։ Ինչո՞ւ հրացանը փոքրիկ մատիտ չէ, որ կոշիկիդ տակ առնես, վրան կոխես այնքան ամուր, որ թաղվի հողի մեջ։ Իսկ պահակը հրացանին էր նայում և ժպտում։

Բոլոր լեզուներով էլ շատ արագ կարելի է հասկացնել, թե՝

- Դուք բանտարկված եք, խնդրում եմ հետևել ինձ, կամ առաջ ընկնել։

Եվ երբ Հովնաթան Մարչը Անթանոսյանի հետ քայլում էր պահակի հետևից, նրա գլխով այնպիսի մտքեր էին անցնում, սարսափելի մտքեր, որոնցից ամենից թեթևն ու դուրեկանը 20 անկողնում մեռնելու չափ քաղցր էր։ Այս ո՞ւր ընկավ, ո՞վ է այս պահակը, ո՞ւր է տանում։ Որքան ճշմարիտ էին նրանք, որոնք ասում էին․

- Այն երկիրը մի՛ գնա, Հովնաթան Մարչ, այնտեղ մարդագայլեր են ապրում և գեշ բռնակալներ․․․

Գուցե այլ աշխարհ է, բայց Արաքսը խոսում է և այդ Արաքսը ահագին հորձանք չի հանում, զայրույթից չի ոռնում, որ պահակը սրտաճաք լինի և ազատություն տա Հովնաթան Մարչին։

Այսպես քայլում էին երեք հոգի, որոնցից առաջինը 30 սուլում էր, իսկ վերջին երկուսն ապրում էին այն, ինչ ապրեցին Հիսուսի հետ խաչվող երկու հանցավորները, որոնք մինչև վերջին շունչն էլ զարմացած մնացին և չհասկացան, թե ինչու է ժպտում Հիսուսը և նույնիսկ սուլում խաչափայտի վրա բարձրանալիս, այնպիսի ինքնագոհ հրճվանքով, որպիսին ունի սպորտսմենը մարզափայտերի վրա մագլցելիս։

- Երկներ երկին և երկիր - Դողայր և Հովնաթան Մարչ։

Արևը խոնարհվեց Հունչից դադրած և տուն դարձող մշակի հոգնածությամբ։ Եվ այդ խոնարհվող արևը արցունքի կաթիլներ քաղեց Հովնաթան Մարչի աչքերից այն ժամանակ, երբ նա եղեգնից շինած տաղավարի ճեղքից նայում էր արևին։ Մեկ էլ պիտի արևը տեսնի՞, թե գիշերվա մութի մեջ սարսափելի և սուսերամերկ մարդիկ պիտի գան, միսը կտոր֊կտոր անեն և փղշտական գանգը ջարդեն կացնով, ուղեղը շաղ տան, օձերին, կարիճներին տան։

10 Անթանոսյանը պապանձվել էր։ Պահակի առաջին խոսքը նման էր կռունկների երամի մեջ արձակած գնդակի, որից ցրիվ են գալիս շարքերը, վախից խառնվում, կռնչում և իզուր փորձում շարքերը վերականգնելու։ Առաջին խոսքը՝ ստո՛պ, գնդակի պես եղավ, և մտքերը շաղ եկան։

- Հայրենակից, աս ո՞ւր ընկանք...

Անթանոսյանը արտասվեց և արցունքից խեղդվող ձայնով իզուր փորձեց Մարչին հիշեցնել այն առասպելներից մեկը, որի հերոսը եղել է Խոր Վիրապի կալանավորը։ Մի՞թե զոհ չի պահանջում գաղափարը։ Սակայն այդ սպեղանի չեղավ և ոչ էլ 20 պաղ ջուր հրդեհվող մտքի համար։ Ի՜նչ է բերելու արևածագը։

Պահակը տաղավարի առաջ իրիկվա ընթրիքն էր պատրաստում։ Շուտով ջոկատի պետը պիտի գար։ Բայց ինչ ծիծաղելի դեմք ուներ նա, որ բարձրահասակ էր, բարակ ու երկար վզով։ Իսկ մյուսը...

- Բուրժո՛ւյ,- ժպտաց պահակը ու գդալով ընթրիքը խառնեց։

Մութն ընկավ։ Մի քիչ հետո երևաց ջոկատի պետը, ճրագի լուսով նայեց նրանց, լսեց զինվորին և փորձեց հասկացնել մերթ Անթանոսյանին, մերթ Մարչին, որ սահմանի մոտ որս 30 անելու համար հարկավոր է հատուկ իրավունք և որ իրենք ազատ են այժմ, սակայն խորհուրդ չի տալիս գիշերով գնալ, ճանապարհը չեն գտնի։

- Կարճ գիշեր է, շուտով կլուսանա,- ասաց նա։ Հովնաթան Մարչը համոզված էր, որ զինվորականը իր մահվան դատավճիռն է կարդում և հայտնում է, թե ինչո՞ւ են սպանում, ինչպես պիտի մորթեն։ Իզո՜ւր աշխատանք․․․ կախաղանի դատապարտված հանցավորի համար հետաքրքի՞ր է իմանալ, թե ինչպես է կանեփը բուսնում, ինչպես են քաղում, ցողունը թրջում, պարան հյուսում և ապա... պարանի օղը հագցնում վզին։

Մարչին այդպես էր թվում։ Մյուս փղշտացին լարված լսողություն էր զինվորականի կցկտուր բառերից ամբողջական միտք հյուսելու համար։ Եվ երբ մարդը հեռացավ, պահակը ծիծաղելով խոտի մի քանի խուրձ բերեց և փռեց հատակին։ Իսկ Անթանոսյան Հմայակը հայտարարեց, որ վաղն ազատ են։

10 - Միամիտ մարդ... Խոտը կը փռեն, որ արյանդ կաթիլները գետնին չթափվին, հետքդ չերևա։

Երկու հին ընկերներ, երկու սրտակից բարեկամ այդ գիշեր խոսեցին իրար հետ ոչ թե սրտանց, այլ անհաշտ։ Մարչը Անթանոսյանին ծանր խոսքեր ասաց, իսկ Անթանոսյանը եղավ համբերատար, այդ խոսքերը մարսեց։

Կեսգիշերվա լռության մեջ ծղրիդները ձայն տվին, ծղրիդներին ձայնակցեցին մոտակա ճահճուտի գորտերը։

Տաղավարի դռան խոտերի վրա փռվել էր պահակը, իսկ ներսում իրար կողքի կուչ էին եկել Մարչն ու Անթանոսյանը։ 20 Առաջինն իր կրծքին էր սեղմել Արաքսի ջրով կիսով չափ լցրած շիշը և գլուխը շշին խոնարհած մտքով հեռուներում էր թափառում, իսկ երկրորդը մութից օգտվելով, ծածուկ բաց էր արել տասը ժամ սուրճը տաք պահող շշի բերանը, ծծում էր, որպես մոր կաթ, ծծում էր և կամաց֊կամաց գլուխը խոնարհում չոր խոտի վրա․․․

8

Պայծա՜ռ, հիշողության համար անջնջելի օր, երբ արևն էլ կանգ էր առել և հանդիսատես էր։ Այդ օրն այդպես էլ մնաց Հովնաթան Մարչի հիշողության մեջ, որպես սիրո գարուն. 30 ընթերցո՜ղ, երբ դող ես զգում, և քեզ թվում է, թե աշխարհը հում ձու է, ու դու երկաթյա բռունցք։ Անցնում են տարիներ, տեսնում ես և աշունը, քո սիրո աշունը և ինքդ քեզ հարց ես տալիս՝

- Ու՞ր էի և ու՞ր եկա... Սակայն սկիզբը մնում է պայծառ, որպես գարնան առավոտ։ Եվ այդպես էլ մնաց Հովնաթան Մարչի համար։ Դժբախտաբար հնարավորություն չկա ստուգապես ասելու, թե Հովնաթան Մարչն ապրե՞ց իր աշունը և հարցրե՞ց իրեն այնպես, ինչպես ես, դու, նա հարցնում ենք սիրո առավոտը մտաբերելիս։

Հյուրանոցի բաց պատուհանից Արարատի սպիտակահեր գագաթին առավոտյան բարևը տալուց հետո, Հովնաթան Մարչը մաքուր սափրվեց, հագավ իր տոնական տարազը և սպիտակ ձեռնոցները, պսպղան քորոց հագցրեց փողկապին,- մի խոսքով՝ 10 զարդարվեց հարսանիքի ուրախության շտապող հյուրի պես։

Հարսանիք չէ՞ր Նոր Եթովպիո հիմնադրումը...

Անթանոսյանը հայտնել էր նամակով, որ իրեն հաջողվել է գտնել մի զույգ իսկական եթովպացի, որոնք համաձայնվել են ոչ միայն ապրելու ապագա քաղաքում, այլև իրենց ամուսնությունը կատարելու սեպտեմբերի 4-ին։

«․․․Շատ փնտրեցի։ Մի քանի գյուղում կան եթովպացիներ և փղշտացիներ, սակայն նրանք ձուլվել են տեղացիների հետ, և նրանց արյունը պղտորվել է կասկածելի խառնուրդով։ Ալագյազի 20 կողմերից իմ ծանոթս գրում է, որ հատ ու կենտ ցրված փղշտացիք չեն մոտենում, վախենալով դրամի բարձր տոկոսից։ Ի՜նչ ասել կուզի, որ նրանց ապերախտությունը եթե մի կաթիլով էլ ավելանա, պիտի թափվի և հեղեղի աշխարհս։ Ուրանում են իրենց ծագումը։ Ես հիմա հասկանում եմ Ձեր արդար զայրույթը, երբ սուրբ էջմիածնում հանդիպեցինք Ձեր քեռորդուն։ Ոչինչ հուսահատություն, որ բաժին է փոքրոգիների։ Մենք կկառուցենք Նոր Եթովպիան, և բնակիչները կբազմանան, ուրիշ երկրներից կհավաքվեն։ Ձեր հանձնարարությունը կատարել եմ։ Տեր Հուսիկը որոշյալ ժամին տեղում կլինի։ Մշակներ եմ վարձել 30 հիմքը փորելու։ Կրաշաղախը պատրաստել եմ։ Ցնծությունը մեծ է, և աշխարհը հավետ պիտի հիշի սեպտեմբերի 4-ի օրը...»։

Ցնծությունը մեծ է, Հովնաթան Մա՛րչ, և աշխարհը եթե հիշելու է Նոր Եթովպիո հիմնադրումը, այդ օրը պիտի փաթաթի անվանդ։

Հովնաթան Մարչը պատվիրել էր սպասավորին, որ կառքեր վարձի՝ մեկ, երկու, հինգ, հյուրերին իսկույն ներս ընդունի և մանավանդ բժիշկ Երանոսի քենուն՝ բժֆակի ուսանողուհի Կատարինեին, Կատյային։ Իհարկե նա այս մանրամասնությունները չասաց սպասավորին, այլ միայն պատվիրեց.

- Սանկ ճերմակ լաթերով կին մը ինծի հարցնելու ըլլա նե, վերն է, կըսես, կուղեկցիս...

Այստեղ միջանկյալ մի դեպք։ Բժֆակի Կատյային՝ տարիքն անցած օրիորդ Կատարինեին, նա տեսել էր մի անգամ և երկու օր անց նրա հետ գնացել էր Դալմայի այգիները։ Այս պատմությունը մինչև վերջն էլ մութ մնաց, իսկ այժմ ոչ մի 10 հնար չկա պարզելու, քանի որ բացակա է հերոսը, Հովնաթան Մարչը չկա։ Ասում են, որ բժիշկ Երանոսը նայել է նրանց հետևից և ժպտալով ձեռքերն իրար շփել այն մարդու ուրախությամբ, որ շուկայում ճարպկորեն հիվանդ և պառավ ձին միամիտ մեկի վզին է փաթաթում և հետևից նայում, թե ինչպես է նա ձին տանում։ Այս չէ՛ կարևորը։

Կառքը հասնում է Դալմային, նրանք իջնում են, Հովնաթան Մարչը վճարում է կառապանին (այդ մասին այժմ էլ կարելի է հարցնել № 129 կառապանից) և ներս մտնում մի այգու դռնակով։ Այստեղ արդեն ծայր է առնում ենթադրությունը, ըստ 20 որի, իբր թե օրիորդ Կատյան այդ այգում հանդիպում է իր վաղուցվա ծանոթին, որին տարիներ առաջ տեսել էր և այդ տարիների ընթացքում վերհիշել ու կարոտել, նրան մեռած համարել կամ անհայտ կորած։ Մի այլ կարծիքով, իբր թե այգում եղել է ավելի զորեղ մարդ, քան Հովնաթան Մարչը և այդ մարդը ռազմաշունչ երգեր է երգել, հին գինի տվել Հովնաթան Մարչին ու օրիորդ Կատյային, բարձրացել են հնձանի կտուրը, և երբ Հովնաթան Մարչը ձեռքերն օդում տարածած կանչել է Կատյային, նրան անվանել ոսկեգանգուր խոպոպիկներով տիկին, իբր թե նրա ձեռքն է ընկել միայն բարակ շղարշը, որի տերը 30 հնձանից մի քիչ հեռու, հին գինի տվող զորեղ մարդու կամ թեկուզ վաղուցվա ծանոթի (նա, որ անհայտ կորած էր համարվում) գրկումն է եղել։

Հյուրանոցի սպասավորն այդ պատմության միայն վերջն է տեսել, այսինքն միայն այն, երբ Մարչը, համարյա թե լուսաբացին, օրորվելով բարձրացել է սանդուղքով և բանալիի փոխարեն դռանը դեմ արել իր ոսկեկոթ մատիտը։ Սպասավորը տեսել է և կառքում նստած Կատյային ու զորեղ մարդուն։

Եվ եթե սեպտեմբերի 4-ի առավոտյան Հովնաթան Մարչը սպասավորին պատվիրեց սանկ ճերմակ լաթերով կնոջ մասին, սպասավորը տկարամիտ լինելով հանդերձ (այդ մեզ արդեն հայտնի է) հասկացավ, որ խոսքն ա′յն կնոջ մասին է, որին կճանաչեր նա, եթե կինը սանկ սև լաթերով էլ լիներ։

Հովնաթան Մարչը մոտեցավ, մեկ-մեկ վերցրեց սեղանի վրայից այն չկնքած ծրարները, որոնց մեջ հիմնադրումն արդեն 10 նկարագրված էր։ Մնում էր միայն երեկոյան վերադառնալուց մի քանի անկարևոր նորույթներ էլ ավելացնել, ծրարները փակել ու փոստին հանձնել։

Անդրեաս Բալիքյանն իր այն վերջին նամակից հետո (հիշո՞ւմ եք, երբ Մարչը պառկել էր ու լաց էր լինում, իսկ նամակը ծիծաղում էր), մի ուրիշն էր ուղարկել։ Թե ինչո՞ւ էր նա հարմար տեսնում, որ Հովնաթան Մարչը մի քիչ էլ ավելի մնա Փոքր Ասիայի խորքերում, ինչո՞ւ նա հանկարծ, առաջին նամակից հետո, փոխել էր իր որոշումը և անորոշ խոստումներ արել միանվագ նպաստի մասին,- այդ բոլորը մութ Էր Հովնաթանի 20 համար։ Հայտնի էր միայն, որ Բալիքյանը մի այլ նամակ էր ուղարկել, այս անգամ ուղիղ Վեհափառի անունով, որտեղ նա թույլտվություն էր խնդրում... ապահարզանի։ Ո՞վ էր այդ կինը։ Այս միտքը, այս կասկածոտ միտքն անհանգստացնում էր Հովնաթան Մարչին, և նրան այնպես էր թվում, թե մեկը ոստայն է հյուսում։

Բայց այդ տևում էր միայն վայրկյաններ։ Իսկ ո՞ւմ միտքը մի վայրկյան կասկածոտ չի դառնում ամենից հավատարիմ ընկերոջ հանդեպ։ Հերիք էր, որ նա հին նամակների մեջ քրքրեր, գտներ այն կապույտ ծրարով նամակը և կարդար.

30 - Կը հիշեմ օրը, երբ մեկնեցաք և կը մխիթարեմ զիս...

Այս տողերը կարդալուց հետո կասկածն ավերվում էր, ասես թե սպունգով ջնջում էին գրատախտակին գրածը։

- Կարելի՞ է,- Մարչը հետ նայեց, բաց դռան մոտ տեսավ բժիշկ Երանոսին, քենուն՝ սանկ սպիտակ լաթերով Կատյային, Գրիգոր Լեռնականին։ Մի քիչ հետո ներս մտավ և Պետրոս Գետադարձը։ - Ուրախությունն աննկարագրելի է... Քաղաքում միայն դրա մասին են խոսում, Նոր Եթովպիո,- ասաց բժիշկ Երանոսը և նայեց Գրիգոր Լեռնականին, ասես հարցնում էր.

- Ճշմարիտ չէ՞...

- Այո, օրը պատմական է։ Ես հիշում եմ Բասենի կռիվը։ Երեկ ճաշին մերոնք հաղթանակով վերադառնում էին, իսկ թշնամին ահագին կորուստ տալով սարսափահար փախչում էր։

- Զգացված եմ։ Ինչո՞ւ համեստությունս կը մեծարեք։ Ես ձեզմով է, որ կը ոգևորվիմ։ Դո′ւք եք...

10 Շարունակությունն ասելիս Հովնաթան Մարչը աչքը չէր հեռացնում բժֆակի ուսանողուհի Կատյայից (օրիորդ Կատարինեից), որը ոտքերը քսում էր իրար ճիշտ այնպես, ինչպես ճանճը սեղանին ընկած շաքարի կտորը լիզելուց։

- Կառքերը սպասում են,- ասաց սպասավորը։

- Աճապարենք, աճապարենք... Այնտեղ ալ հյուրեր ունենք, պատվական հյուրեր։

ճանապարհին միայն առաջին կառքում նստողներն էին ծիծաղում։ Կատյան ինչ֊որ ուրախ պատմություն էր անում, Հովնաթան Մարչը քահ֊քահ ծիծաղում էր, իսկ բժիշկ Երանոսը 20 կարո՞ղ էր լուռ մնալ, երբ ծիծաղում էր ինքը՝ Հովնաթան Մարչը։

Երկրորդ կառքում նստողները՝ Գետադարձն ու Լեռնականը վեճի էին բռնվել։ Գետադարձը պնդում էր, որ արամեական ազգը հարավից է հյուսիս շարժվել և վկայություններ էր բերում, իսկ Լեռնականը՝ ռազմական տեսակետից անհարմար համարելով այդպիսի առաջխաղացումը, միակ ուղին ընդունում էր հարավից դեպի հյուսիս֊արևմուտք գնալը։ Եվ կարծում եք, որ եթե տասը վերստ անցնելուց հետո Պետրոս Գետադարձը լռեց, այդ նշանակում էր, թե նա համաձայնվե՞ց հակառակորդի հետ։ 30 Ամենևին ոչ։ Շուրջն ամայի տարածություն էր, առաջին կառքը բավական հեռացել էր, իսկ Գրիգոր Լեռնականը այնպես էր աղմկում, բարձր բղավում, բռունցքը օդում ճոճում... Հանկարծ բռունցքի մի հարված, Լեռնականի ոգևորության ժամին, թեկուզ պատահմամբ, իջներ Գետադարձի մագաղաթյա դեմքին․․․ Կարելի՞ է փթանոց քարով խփել պատուհանի ապակուն և կարծել թե ապակին չի ջարդվի։ Անթանոսյանը մշակներից մեկին պատվիրել էր բարձրանալ տափարակի ծայրին գտնվող քարակույտի գլուխը և աչքը տնկել ճանապարհին։ Եթե կառք կամ մեքենա երևար, մշակը ձեռքի բահը պիտի բարձրացներ և ազդարարեր հյուրերի գալուստը։

Մնացած երկու մշակները փորում էին։ Անթանոսյանը մեկ նրանց մոտ էր վազում, արագացնում, զայրանում, որ ուղիղ գծով չեն փորում։

- Մի թիզ աջ կամ ձախ չծռեք... Լարո′վ փորեք, լարո′վ.․․

Մեկ մոտենում էր տեր Հուսիկին և նրան պատմում, թե 10 ըստ հատակագծի ո՞րտեղ պիտի դպրոցը լինի, որի պատուհանները պիտի նայեն Արարատի կողմը, մի քիչ հեռու Նոր Եթովպիո եկեղեցին, քահանայի բնակարանը, ապա տներ, փողոցներ, լայն հրապարակ։

- Պարոն Մարչի միտքն այնպես է, որ հարկավոր է քաղաքը պարիսպներով պատել, ունենալ միայն մի դուռ... Ասում են բավական փող են խոստացել։ Եվ մինչև հիմա էլ շարունակում են գանձել։ Գուցե թե...

Բայց խոսքը կիսատ էր թողնում, մոտենում բանվորներին, ձայն տալիս՝

20 - Լա′ր ով, լա′րով։

Կամ թե հետ էր նայում, քարակույտի վրա արձանի պես կանգնած և բահին հենված մշակին։ Տեր Հուսիկը շփում էր միրուքը, գլխով հավանության նշան տալիս և աչքերը լայն բաց անում, երբ Հաջի Խարաբ գյուղի ուսուցիչը պատմում էր գանձվող փողերի և ամեն կողմից թափվող նվերների մասին։

- Հիմնադիրը Անդրեաս Բալիքյանն է... Ինքը փղշտացի է, բայց մոր կողմից եթովպացի։ Շատ հարուստ է, անթիվ գանձեր ունի, մեծ գործարաններ, օրական մինչև հարյուր հազար եկամուտ։ Ինքն էլ ազնվության, հայրենասիրության տիպար։ 30 Բժիշկներն արգիլել են, որ նրա մոտ ազգից կամ հայրենիքից խոսեն։ Սիրտը շա՜տ, շատ բարակ է...

Տեր Հուսիկը գլուխը օրորեց.

— Վա՜խ, ափսոս մարդ...

Սակայն սպասողները միայն տեր Հուսիկն ու Անթանոսյանը չէին։ Նրանցից մի քիչ հեռու, արևի տակ նստոտել էին երկու հոգի, երկու եթովպացի, որոնց պսակադրությունը պիտի ա′յդ օրը կատարվեր և որոնց միացումից պիտի սերվեր եթովպիկների և փղշտիկների սերունդ, լեցնելու Նոր Եթովպիան։

Ավո բիձա և Խազալ խանում:

Եթե Ավո բիձան վեր կենար և քայլեր, հայտնի կաներ նրա կաղ լինելը։ Իսկ եթե Խազալ խանումը քայլեր... Դուք տեսե՞լ եք ինչպես է տուն վերադառնում պառավ սագը՝ լնգլնգալեն, օրորալեն ...

Ո՞րտեղից էր գտել Անթանոսյանը թշվառ այդ զույգին, որ 10 մինչ այդ, իր վիճակից գոհ, ապրում էր ուրիշի գոմում ու տանը։ Ավո բիձան տավարի տակն էր մաքրում, թրիքը գոմից հանում, գոմեշներին ձեթ քսում, ջուր տալիս և գիշերով էլ քնում գոմում՝ անկյունում, ցցերի վրա շինած թառին։

Խազալ խանումն էլ նույն գյուղումն էր ապրում, դարձյալ ուրիշի տան, սակայն գոմ չէր մաքրում և ոչ էլ թառի վրա քնում։ Նրա գործը բամբակի քաղհանն էր, բուրդ գզելը, թել մանելը։ Եվ այդ ամենը նա կատարում էր լուռ ու անտրտունջ, շատ անգամ մի փոր հացի համար, իրեն վերապահելով իրավունք աշխատանքի ժամանակ քթի տակ դնդնալու մի երգ, եթովպական 20 երկրից բերած երգ։

Ավո բիձան վաղուց էր ցանկանում խանում Խազալին։ Թառի վրա պառկած ժամանակ, երբ գոմի լուերը ծակոտում էին մեջքը և թրքոտ ձեռքը քսում էր, քորում նույն եռանդով, ինչպես որ քորում էր գոմեշի մեջքը, երդիկից ներս ընկնող շողի պես մի միտք փայլում էր նրա խաղաղ ուղեղում։ Վատ չէր լինի, եթե խանում Խազալը իր հետ լիներ։ Եվ բավական ժամանակ անցավ, մինչև որ սերը ափերից դուրս եկավ, և սիրո ալիքը հասավ խանում Խազալին։

Գարնան վերջն էր։ Ավո բիձան գոմեշներն էր լողացնում, 30 իսկ խանում Խազալը գետի մոտ, բամբակի արտն էր սեյրակացնում: Հավատո՞ւմ եք, երկուսն էլ կարմրեցին, երբ Ավո բիձան նախահարձակ եղավ և իր ցանկությունը հայտնեց թառի վրա միասին ապրելու։ Խանում Խազալը կարմրեց, կռնակը դարձրեց նրան, բիրը խրեց հողի մեջ և հալվեց ամոթից, սիրո երջանկությունից հալվեց, ջրի մեջ ընկած շաքարի նման։

Եվ երբ օգոստոսին այգ ճանապարհով անցավ Անթանոսյանը և պատահմամբ լսեց, թե ինչպես էր քթի տակ խանում Խազալը դնդնում եթովպացոց աշխարհից մի երգ, իսկույն կանգ առավ, մի պահ մտածեց, մոտեցավ խանում Խազալին։

Ի՜նչ բարիքներ չխոստացավ... Տուն, տեղ, անկողին, կթան ու պղնձե ամաններ։ Ավո բիձան այդ իրիկուն գոմեշները քորելիս զգաց, որ իրոք, ինքն էլ, խանում Խազալն էլ հազվագյուտ մնացորդներ են հեռավոր մի աշխարհից։ Եկել է հարուստ հայրենակիցը, փնտրում է նրանց։ Չկա′ աշխարհում էլ եթովպացի չկա։ Իրենց ձեռքումն է այդ կորած ցեղին հարություն 10 տալու միակ միջոցը։ նույն երեկոյան խանում Խազալն ու Ավո բիձան համաձայնությունը տվին սեպտեմբերի 4-ին ամուսնանալու գաղթական տեր Հուսիկ քահանայի խաչով։ Մանավանդ որ Անթանոսյանը արծաթ դրեց Ավո բիձայի բռան մեջ։

Ահա այդ զույգն էր, որ վաղ առավոտյան եկել ու նստել էր տափարակում, ամաչկոտ նայում էր, մերթ տեր Հուսիկին, մերթ Անթանոսյանին։ Ավո բիձան ուզեց աշխատել, բայց նախ ավելորդ բահ չկար և ապա Անթանոսյանն արգիլեց.

- Կգա, կնեղանա, կասի՝ ինչո՞ւ թողիր․․․

Եվ Ավո բիձան փոշմանեց, որ հենց առաջին օրն իրեն վայելուչ 20 և ծանր չպահեց։ Իսկ Խազալ խանումը կամացուկ և սիրով, պառաված աղջկա սիրով, որի ամեն մի բջիջը հազար անգամ է թրթռացել մայրությամբ և որը վերջապես ոտքը դնում է երազած դարպասի քարին,- նրան հանդիմանեց։

Քարակույտի գլխին կանգնած արձանը բահը բարձրացնելը բավական չհամարելով, բարձր բոռաց.

- Եկա՜ն, եկա՜ն...

Անթանոսյանը, որ մինչ այդ տեր Հուսիկին պատմում էր, թե ինչպես Ալաշկերտի հովտում, մի գյուղում ինքը գտել է եկեղեցու ամբողջ սարք ու կարգը հորի մեջ թաղած, ինչպես է հանել իրերը,- հանկարծ բանվորի կանչին ծլունգ ելավ ու 30 կանչեց.

- Լա′րով, լա′րով...

Տեր Հուսիկն էլ վեր կացավ, փեշերից փոշին թափ տվեց, գդակն ուղղեց։

Կառքերը մոտեցան։ Առաջին իջնողը Հովնաթան Մարչն էր, որ մոտ վազեց, տեսավ փորվածքը, սեղմեց Անթանոսյանի ձեռքը, կռացավ, տեր Հուսիկի աջը համբուրեց։ Բարեկամական այդ քայլն Անթանոսյանի սրտից իսպառ չքացրեց տաղավարում լուսացրած գիշերը, երբ Մարչը ծանր խոսքեր էր ասում...

- Ամեն ինչ պատրաստ կը տեսնեմ, պատվելի հյուրեր,- դարձավ Մարչը իր հետ եկողներին։

- Ամեն ինչ պատրաստ կը տեսնեմ, պատվելի հյուրեր,-

- Ահա մի զույգ տատրակ։- Անթանոսյանը ձեռքը մեկնեց Ավո բիձայի և Խազալ խանումի կողմը։ Տատրակները ոտքի 10 ելան, խոնարհ գլուխ տվին։ ճիշտ է, օրիորդ Կատյան քմծիծաղ տվավ, իսկ Գրիգոր Լեռնականն իսկույն նկատեց, որ Ավո բիձան զինվորական ծառայության համար անպետք է սակայն Հովնաթան Մարչը անտես առնելով Կատյայի քմծիծաղը, մոտեցավ և սեղմեց երկուսի ձեռքը։

Նախքան հիմնադրման անցնելը Հովնաթան Մարչը մյուսների հետ հեռացավ՝ տափարակը տեսնելու և հյուրերին ցույց տալու, թե որտեղ պիտի լինի Նոր Եթովպիո զբոսավայրը, որ կողմն են նայելու քաղաքի մայր դռները, բարձր աշտարակը, որի գլխին ամեն գիշեր մեծ խարույկ պիտի վառվի։

20 Գրիգոր Լեռնականը շատ կարևոր նկատողություններ էր անում քաղաքի պաշտպանության համար։

- Այս թմբերը չպիտի քանդել։ Սրանք բնական մարտկոցներ են... Տների հարավ-արևմտյան պատերը մի քիչ ավելի հաստ պիտի անել, ամուր կրաշաղախից։

Բժիշկ Երանոսը կլիման շատ առողջ գտավ։

- Ո՜չ թե քաղաք, այլ կուրորտ պիտի լինի Նոր Եթովիան։ Այս օդը, այս...

Բժիշկն ուզում էր ասել այս ջուրը, բայց շուրջը ցամաք տեսնելով, բառը թքի հետ կուլ տվավ։ Սակայն օրիորդ Կատյան 30 հասկացավ և ջուր ուզեց

- Երանո′ս, ծարավ եմ․․․

Եվ այդ այն ժամանակ, երբ Մարչն ու Լեռնականը խոսում էին քաղաքի բնակիչներին հենց մանկությունից զենքի վարժեցնելու մասին, երբ Մարչը, օդը գրկելով, ուզում էր ցույց տա, թե ապագա պարիսպներն ինչպես պիտի օղակեն նոր Եթովպիան։ Իսկ Կատյան ծծկեր երեխայի պես իր ասածն էր ուզում։

Մարչը լսեց այդ։

- Դառնանք, կբավե, մանավանդ, որ օրիորդն ալ ջուր կուզե: Տարի մը հետո ձեր կեցած տեղը պիտի կարգադրեմ ջրի ծորակ կախել...

Դարձին Հովնաթան Մարչը բաժանվեց մյուսներից, մոտեցավ ծանոթ քարին, շրջեց քարը և վերցրեց թղթի այն կտորը, որ պահ էր տվել առաջին այցելության ժամանակ, երբ որպես նոր Պետրոս Մեծ մտքում դրեց տափարակի վրա կառուցելու 10 սպիտակ շենքերով Նոր Եթովպիան։

Զարմանալի անակնկալ կամ ավելի ճիշտ հրաշք պատահեց, երբ Հովնաթան Մարչը քլունգը վերցրեց մի քիչ փորելու քաղաքի հիմքը, որից հետո մյուսները պիտի նույնը կատարեին և դարսած քարերի վրա արդեն պատրաստ կրաշաղախը լցնեին։ Սպիտակ ձեռնոցները հագին, տոնական տարազով Մարչը, երբ մի քանի անգամ քլունգով զարկեց և հող թափեց մաքուր սրբած կոշիկներին, քլունգը զնգաց, դիպավ մի կարծր բանի։

Բանվորներից մեկը մոտեցավ, քլունգն առավ։ Եվ ի՞նչ... 20 Հողի միջից դուրս հանեցին ժանգոտած, լայնաբերան մի թուր, առանց պատյանի։ Բոլորն էլ միաբերան բացականչեցին, մեկը ա՜հ, մյուսը՝ վա՜հ, օրիորդ Կատյան՝ օ՜յ։ Գրիգոր Լեռնականը թռավ փոսի մեջ, մոտ վազեց և մի րոպե զննելուց հետո, հայտարարեց.

- Հետևակ զինվորի թուր է, երևի տասներեքերորդ դարուց...

Բանվորներից նա, որ հանել էր թուրը, իր կարծիքը հայտնեց այն մասին, թե երևի եզիդ չոբանների փչացած թուրն է, մոռացել են կամ դիտմամբ ծածկել են հողի տակ։ 30 Սակայն Լեռնականն այնպես նայեց նրան, որ մշակը բարվոք համարեց փորելը շարունակել։

Գտնված թուրը վերադարձին ոչ միայն նոր վեճի առարկա եղավ Գետադարձի և Լեռնականի մեջ, որից առաջինը պնդում էր, թե տասներեքերորդ դարում թրերը տափակ ծայրով էին,- այլև իմաստ տվավ, մի առանձին խորհրդավորություն սեպտեմբերի 4-ի տոնին։ Թե ինչ եղավ այդ թուրը, այնպես էլ չիմացվեց, սակայն այդ օրն ամենքն էլ աշխատում էին գեթ մի պահ բռնել նրա կոթից։ Իսկ ամենքից ավելի թուրը Մարչի ձեռքին էր, երբ նա հիմնադրման ճառն էր ասում, Նոր Եթովպիո գովքը։

- Եվ երբ ծաղկի, աճի Նոր Եթովպիան, ապագա սերունդը ծաղկեփնջերով, դրոշներով, տավիղի ու ծնծղայի նվագներով պիտի գա այս պատին ծունր դնելու և ըսելու, որ այստեղ կանգնեցին մեր պապերը և հիմնեցին Նոր Եթովպիան...

Գրիգոր Լեռնականը խոսեց կարճ և ազդու.

10 - Նոր Եթովպիան այս թուրն է։ Թուրը գտնվեց գետնի տակ, ուր մնացել էր բազում դարեր։ Ծնվում է, ոտքի է կանգնում մի հին քաղաք։ Կեցցե՜ Նոր Եթովպիան...

Գետադարձը փղձկաց։ Միամիտ ծերունին ուզում էր այստեղ էլ, երբ արևը սառել էր զարմանքից և հանդիսատես էր, ուզում էր քաղվածքներ վերհիշել, ապացուցելու, որ այս տափարակում եղել է այսինչ իշխանի հիմնած քաղաքը։ Մի քանի բառ թոթովեց, փղձկաց։

Անթանոսյանը կրակոտ խոսեց։ Նույնիսկ Ավո բիձան մի քանի քայլ արեց, մոտեցավ։ Եվ երբ նա աչքն առանց հեռացնելու 20 Անթանոսյանի բերանից, նայում էր, ասես ուզում էր տեսնել, թե ի՞նչպես են բառերը թռնում նրա բերանից,- երբ Ավո բիձան նայում էր այդպես, օրիորդ Կատյան նրա շորերից եկող կծծահոտից քիթը բռնեց, մի քիչ հեռացավ։ Իսկ Անթանոսյանը խոսում էր, գլուխը վեր բռնած, շարքի մեջ կանգնած զինվորի պես, պատվի առնելու պատրաստ։ Գիտե՞ր նա, որ վերջին անգամն է ճառում, գիտե՞ր նա, որ էլ երբեք արևն ակնապիշ չի լսելու նրա ճառը։

Ամենից սրտառուչը շշի թաղելն էր։ Մարչը թղթի կտորը (այն, որ հանեց քարի տակից) ձգեց շշի մեջ և շիշը վեր 30 բարձրացնելով, որպես սկիհ, մի քանի խոսք ևս ասաց և շիշը թաղեց հողում։ Ի՞նչ էր գրած թղթի վրա։ Եվ ոչ ոք, ոչ ոք չիմացավ, իրեն՝ Հովնաթան Մարչից բացի։ Մի մարդ է մեռնում, շատ մտերիմ մարդ, ուզում է խոսել, վերջին մտքերը հայտնել, լեզուն չի դառնում, մտքերը մնում են գանգի խոռոչում հավիտյան փակված։ Այդպես էլ եղավ շշի մեջ պահած թուղթը։

Հիմնադրումը վերջացավ։ Բանվորները նվեր ստացան մի քանի արծաթ։ Նրանցից մեկը փորձեց ասելու (այդ նա էր, որ քարի գլխին արձան էր), որ քիչ է վճարում, բայց Անթանոսյանը վրա պրծավ, մշակը լռեց։

Տեր Հուսիկը կատարեց երկու տատրակի, զույգ եթովպացիների, Նոր Եթովպիո անդրանիկ բնակիչների, խանում Խազալի և Ավո բիձայի պսակի հանդեսը։ Ինչպե՜ս էին կռացել, իսկ տեր Հուսիկը կարդում էր Ավետարանը, նրանց գլուխներն իրար մոտեցնում, մերթ հեռացնում։ Հալվում էր, շաքարի պես հալվում էր խանում Խազալը, երբ ուսը դիպչում էր Ավո բիձայի 10 ուսին։

Եվ հենց պսակադրության ժամին, երբ նրանք գլուխները մոտեցրել էին իրար, երբ Ավո բիձան աշխատում էր չշարժվել, որ չտեսնեն կաղ ոտքը,- հենց այդ ժամին Հովնաթան Մարչը մի բուռ արծաթ ու պղնձե դրամ թափեց նրանց գլխին։ Իսկ Պետրոս Գետադարձը հուզմունքից բացականչեց.

- Տեղ ոսկի տեղայր ի փեսայության Արտաշիսի,

- Տեղայր մարգարիտ ի հարսնության Սաթինկան...

Հովնաթան Մարչը աչքը չէր հեռացնում ամուսնացող զույգից։ Նրա՞նց մասին էր մտածում, թե՞ աչքի առաջ ուրիշ զույգ 20 էր, մեկ, երկու, տասը զույգ, որոնք գալիս էին, խոնարհվում, ինչպես այս զույգը և ներս մտնում Նոր Եթովպիո մայր դռներից։ Ժպտաց, Հովնաթան Մարչը ժպտաց։ Ահա մի զույգ էլ, ոսկեգանգուր խոպոպիկներով կինը և ինքը։ Հետո ժպիտն անցավ, խեղճացավ դեմքը։ Ինչո՞ւ մի ուրիշը եկավ, հրեց իրեն ու տեղը գրավեց։

Վերադարձին կառքերն ավելի դանդաղ էին գնում, որովհետև բեռը ծանր էր։ Ավելացել էին տեր Հուսիկն ու Անթանոսյանը։

Ամենից ուշ, հեռացան դեպի մոտակա գյուղը, դեպի գոմի 30 թառը, երկու երջանիկ եթովպացի՝ խանում Խազալն ու Ավո բիձան...

9

Տարվա տասներկու ամիսը հաճախ հիշեցնում են ժամացույց, որի սլաքն անընդհատ մի թվից մյուսն է անցնում, անվերջ պտույտ անում։ Հունվար՝ մե′կ, փետրվար՝ երկո′ւ և դեկտեմբերին խփում է աասներկուերորդ ժամը։ Այդպես անցան ամիսներ, և սլաքը երբեք կանգ չառավ։

Ո՞ւր մնացին նրանք, ի՞նչ պատահեց պայծառ այն օրից հետո, երբ Հովնաթան Մարչը հիմք դրեց Նոր Եթովպիային, ու հիմքը փորելիս դուրս եկավ լայներախ թուրը։ Ծա՜նր, շատ ծանր դեպքեր եղան այն օրից հետո, և այնքան քիշ հիշողություն մնաց, վերջն այնպես ողբերգական եղավ։

Ընթերցո՜ղ, հիշո՞ւմ ես այն կածանները, որոնց հասան Մարչն ու Անթանոսյանը եղեգնուտն անցնելուց հետո։ Բաժանվում 10 էին իրարից կածանները, ամեն մեկը մի ուղղությամբ էր գնում, մեկն անհետ կորչում էր, հալվելով տափարակում, մյուսը՝ խառնվում էր մի լայն ճանապարհի, երրորդը՝ կախվում խորխորատի վրա։

Այդպես էլ նրանց հետ պատահեց, երանելի այն հոգիների հետ, որոնք ոտքի էին ուզում կանգնեցնել մեռած մի քաղաք և քաղաքը լեցնել եթովպական ու փղշտական ազնվարյուն ցեղով։

Դժվար է գրել վախճանի մասին։ Տեղեկությունները կցկտուր են, շատերը ստուգման կարոտ։ Աշխարհի երեսին չկա′ նոր Եթովպիան։ Այդ առասպել էր, և այն ուղեղը, որը հղացավ 20 այդ ցնորքը, մնաց, որպեսզի զգա ոչ միայն մեռած քաղաքի, այլև... կորցրած սիրո, Նոր Եթովպիո հիմնադրման պատճառով կորցրած սիրո կսկիծը։

Տեղեկությունները կցկտուր են։ Ի՞նչ կարող է ասել հյուրանոցի սպասավորը, թե ինչո՞ւ սեպտեմբեր ամսվա ընթացքում շատ քիշ անգամ էր սենյակից դուրս դալիս Հովնաթան Մարչը, անվերջ հարցնում էր ինչ-որ նամակի մասին, որ պիտի գար ու չէր գալիս։ Երբեմն երևում էր Անթանոսյանը, նիհար, դեղնած երեսով, մազերը՝ կեղտոտ, մազերը գլխին բիզ֊բիզ, ստվերի նման էր անցնում պատի տակով, երկուսով փակվում էին սենյակում 30 և խոսում, անվերջ խոսում։

Մի օր էլ Հովնաթան Մարչը հաշիվ ուզեց։ Երբ իրերը դարսել էին կառքի մեջ, Անթանոսյան Հմայակը տատանվեց մի պահ՝ նստի՞, թե՞ ոչ։ Այդ օրը զարմանալի ուրախ էր Հովնաթան Մարչը։

- Նոր տարուն հոս եմ։ Հետս կը բերեմ ինժինեորներ, տեխնիքներ և բոլոր շինափայտը... Աղվոր քաղաք պիտի ըլլա Նոր Եթովպիան։

Սրտառուչ եղավ հրաժեշտը։ Նույնիսկ բժիշկ Երանոսն արտասվեց, երբ Հովնաթան Մարչը մեկնեց իր ձեռքը։ Եվ փոխանակ մեկնած ձեռքն ընդունելու, բժիշկ Երանոսը շրթունքները մոտեցրեց ու նրանք համբուրվեցին: Պետրոս Գետադարձը ղռան մոտ կանգնած հեկեկում էր։

- Վերադարձիդ կսպասենք։

- Անհոգ եղեք։ Երեք ամսեն նորեն հոս եմ։

10 Գրիգոր Լեռնականն ամենայն սառնասրտությամբ վերջին բարևը տվավ և Հովնաթան Մարչից խնդրեց վերադարձին հետը բերելու Ցեյսի ընտիր հեռադիտակ։ Բացի այդ, Գրիգոր Լեռնականը նրան ծովափնյա մի քաղաքում ապրող իր ծանոթի հասցեն տվեց։

Իսկ Անթանոսյանը լուռ ու մունջ էր։ Եվ այն վայրկյանին, երբ նա տատանվում էր նստի՞ կառքը, թե ոչ, Մարչը նրան ղրկեց։ Երկու անձնվեր բարեկամներ ջերմ, շա՜տ ջերմ համբուրվեցին։ Եվ երբ կառքը շարժվեց դեպի կայարան, բոլորն էլ տեսան, թե ի′նչպես Անթանոսյանը կառքի հետևից ոտով գնաց։ 20 Նրանք նորից հանդիպեցի՞ն կայարանում։ Մարչը տեսա՞վ, թե ինչպես փոշի կուլ տալով կառքի հետևից վազում էր Անթանոսյանը, ստույգ խոսք դժվար է ասել։

Կարելի էր և այստեղ վերջացնել պատմությունը, վերջին համբույրը համարելով նրանց գործի վախճանը, եթե դեպքերն ուրիշ ընթացք չստանային։

Ամիսներ անցան։ Ձմեռն եկավ, ձյուն բերեց, բուք ու սառնամանիք, և ոչ մի լուր Հովնաթան Մարչից, ոչ մի նամակ։ Հաջի Խարաբ գյուղից Անթանոսյանը երբեմն քաղաք էր գալիս, փողոցում պատահում բժիշկ Երանոսին կամ Գետադարձին և 30 պատահելիս հարցնում, թե ի՞նչ գիտեն։

Մի օր էլ բժիշկ Երանոսը զայրացավ և ծանր, անպատվաբեր խոսք ասաց Անթանոսյանի երեսին։ Հմայակը նրան մոտեցել էր այն ժամանակ, երբ բժիշկը մի կնոջ հետ անցնում էր փողոցով։ Անթանոսյանը խելագարի տպավորություն էր թողել կնոջ վրա, կինը վախեցել, մի քիչ հետ էր քաշվել։ Գրիգոր Լեռնականից նա տեղեկացավ, որ Մարչը Աբխազիայում թե Աջարիայում գնել է գորգեր, բարձել նավն ու ճանապարհվել։ Եթե այս լուրն ստույգ համարենք (իսկ Լեռնականը կարդաց ծովափնյա քաղաքում ապրող իր հին ընկերոջ նամակն այդ մասին),- ուրեմն կարող ենք ասել, որ Անթանոսյանի համար վախճանը ոչ թե վերջին համբույրն եղավ, այլ գորգեր գնելու լուրը։ Մնացածը Անթանոսյանը երբեք չիմացավ։

Ի՞նչ էր այդ մնացածը։ Մի լուր Փղշտական ծիծեռնակ թերթում և մի հայտարարություն, լուրը տպվելուց մի ամիս 10 հետո, զետեղված Եթովպական մամուլ թերթում։

Լուրը (Փղշտակ. ծիծեռնակ, № 113, 3-րդ երես)․ -

- Դեկտեմբերի 8-ին Մարինե Քրաջյան և մեծահարգո Անդրեաս Բալիքյան ամուսնացյալք։ Մեր խնդակցությունները հայրենակից զույգին։

Մարինե Քրաջյան, ոսկեգանգուր խոպոպիկներով կին, որի նամակը հիշո՞ւմ եք։ Մարինե Քրաջյան, որ թև էր տալիս նրան և որի մասին ամենից շատ մտածեց Հովնաթան Մարչը սեպտեմբերի 4-ին։ Զույգեր, մեկ, երկու, տասը եթովպական տատրակներ:

20 Այժմ վարագույրը բաց է, և դեպքերը կարծեք շարակցում են իրար։ Հասկանալի է դառնում, թե ինչու այն երեկոյան լալիս էր Հովնաթան Մարչը, երբ սպասավորը, մաքուր սրբած կոշիկները ձեռքին, ներս մտավ և մտքում ասաց.

- Կնիկը մեռել է...

Իսկ մենք նրան տկարամիտ ոմն էինք համարում։ Բուենոս Այրեսում կա մի ճաշարան, որի ցուցանակի վրա խոշոր տառերով գրված է.

ԿՌՈՒՆԿ ՈՒՍՏԻ՞ ԿՈԻԳԱՍ...

Գուցե ուրիշ առավելություններ ունի այդ ճաշարանը, օրինակ 30 համեղ խորտիկներ, եթովպական հարիշտա, խոհարարը հայրենիքեն կանչված է կամ ժամադրավայրն է եթովպացիներու և փղշտացիներու, ինչպես ասված է Եթովպական մամուլ թերթում տպած հայտարարության մեջ, սակայն այդ ճաշարանի ամենից կարևորը և մեր պատմության հետ անմիջապես կապ ունեցողը այն բարեկամական հավաքույթներն են, որ տեղի են ունենում ամեն կիրակի։

Հավաքվում են մի առանձին սենյակ, խմում են աբսենտ, երգում են երգեր ու կես գիշերին հյուրերից մեկը վեր է կենում, երկյուղածությամբ մոտենում փոքրիկ պահարանին, հանում այնտեղից

- Արաքսի ջուրը և Նոր Եթովպիո հողը...

Հաստատապես պնդողներ կան, որ այդ մեկը ոչ այլ ոք է, եթե ոչ Հովնաթան Մարչը, նույն ինքը Նոր Եթովպիո հիմնադիրը։ Աբսենտից թուլանում է միտքը, պղտորվում են աչքերը, 10 հիշողությունը տարուբեր է լինում և որպես կինոյի կտրված ժապավեն, դեպքերը հաջորդում են իրար, հաճախ անկապ ու անիմաստ։ Թվում է, թե փայլում է հողը, լույս է ելնում և խոսում եթովպական բարբառով։ Մեքենան դառնում է, ժապավենը պտույտ է տալիս, և հիշողության վրա, որպես էկրանի քաթան, անցած տարիները նետում են ցաք ու ցրիվ նկարներ։

Ահա կածանը, որ գնալով բարակեց, անհետացավ տափարակում։

Հյուրերը ցրվում են, մնում է Հովնաթան Մարչը, գլուխը մի կազմի վրա թեքած։ Նայում է փողոցին, լուսավոր փողոցում 20 ոչինչ չի տեսնում՝ ո՛չ տներ, ո՛չ լապտերներ, ո՛չ շքեղ ցուցափեղկեր։ Դիմացի լապտերը խնդում է, լույս է ցոլում ցուցանակի գրերի վրա, և ցուցանակի գրերն աղմկահույզ այդ քաղաքում ասես իրար հարցնում են.

- Կռունկ, ուստի՞ կուգաս...

Ու՞ր մնաց Նոր Եթովպիան, այն տափարակը, որ ուշաթափ ընկած մարդու պես ջրի կարիք ուներ՝ ոտքի կանգնելու։ Ու՞ր մնաց Անթանոսյան Հմայակը։ Ընթերցո՜ղ, եթե առաջին հարցին հեշտ է պատասխանել, երկրորդ հարցի մասին մութ են, շա՜տ մութ են իրար հակասող՝ Հաջի Խարաբ գյուղի բնակիչների 30 պատմածները և քաղաքային հիվանդանոցի հերթապահ քրոջ հիշողությունները։

Քրեական հետախուզման բաժնի ներկայացուցիչն իզուր էր հարցաքննում Հաջի Խարաբ գյուղի բնակիչներին։

- Վարժապետին չորս օր էր չէինք տեսել...

- Հիվանդ էր, տնքում էր, իրան-իրան խոսում... - Գնացի մոտը, ասացի՝ ղարիբ մարդ է, օգնական չունի։ Հարցրի՝ վա՛րժապետ, ո՞րտեղդ է ցավում, ձեռքը սրտին տարավ։ Աչքերն էլ մի տեսակ շաղված էին, կասես՝ գժված լիներ։ Բայց խոսելը լավ էր, հասկացնում էր։

- Իսկ վերարկուն ո՞վ է գտել,- հարցրեց քննիչը, արձանագրելով բոլոր ցուցմունքները։

- Անտոնի տղան։ Գոմեշներն ընկել էին շամբուտը, գնում է հանի, տեսնում է վարժապետի վերարկուն։ Ամենքս էլ իմացանք․․․

10 Երկու ամիս գործը այդպես էլ թերի մնաց։ Անթանոսյանը չկար, և որովհետև ոչ ոք հարցմունք չէր անում, չէր հետաքրքրվում, հետախուզական բաժնումն էլ թղթերը մնացին մի ամիս ընթացքի մեջ, հետո գործավարը կցեց զանազան գործին, շպրտեց պահարանի մի անկյունը։

Քաղաքային հիվանդանոցի հերթապահ քույրն էլ մինչև հիմա դժվար է կարողանում որոշել, թե ինչո՞ւ իր հիվանդը, այն հիվանդը, որ երկար ու բարակ վիզ ուներ, և որի մասին բժիշկը հայտնել էր, թե արևադարձային ջերմախտ ունի,- վեր էր կենում անկողնից, և եթե դահլիճում քույրը չէր լինում, 20 տաքությունից այրվող ճակատը հպում էր պատուհանի ապակուն և նայում հեռուն։

Ու քույրը միշտ զոռով էր նրան հետ բերում, պառկեցնում անկողնում։ Հիվանդը զառանցում էր, ինչ֊որ մարդկանց էր կանչում։

Մի օր էլ, հերթը փոխվելուց հետո, նույն մահճակալի վրա հերթապահ քույրը ուրիշ հիվանդի տեսավ։

- Էն մեռա՜վ,- ասաց քույրը, քնատ աչքերը տրորելով, հանդերձը հանեց և բանալիները հանձներ նոր հերթապահին։

Այսպես էլ մոռացվեց, չքացավ։ Ու մի կածան էլ հասավ, 30 կախվեց խորխորատի վրա, որպես անլուծելի հանելուկ։

Կա մի փոքրիկ սենյակ բժֆակի շենքում։ Պատերի մոտ պահարաններ, որոնց դարակների վրա շարված են մեծ ու փոքր անոթներ, բոլորն էլ պինդ փակված։ Անոթների մեջ զանազան մարդկանց, անտերունչ մեռած մարդկանց մարմնի մասերն են, սպիտակ հեղուկի մեջ։ Ահա մի ուղեղ, ծալվեծալ ծալքերով։ Նստել է անոթի հատակին տարիներ և դեռ շատ տարիներ էլ այդպես կմնա, որովհետև անոթը ամուր է փակած։ Ուղեղը մի բանով աչքի է ընկել, մի կարմիր բիծ կա, կամ ծալքերն են ծուռ։

Մոտենում են տղաներ և աղջիկներ, նստոտում են աթոռներին, դասախոսը պատմում է ուղեղի կազմության մասին, ցույց է տալիս, թե ինչու՞ այս ուռուցքը կա, ինչու՛ ծալքերը ծուռ են։ Ունկնդիրները գրում են ու նայում անոթի հատակին ընկած ուղեղին։ Ոչ ոք հարց չի տալիս, թե ո՞ւմ գանգի մեջ էր ուղեղը։ Եվ եթե մեկն ու մեկը կարդում է անոթին փակցված թուղթը, 10 այդ էլ հենց այնպես, ի միջի այլոց․․․

Ընթերցո՛ղ, կա այդպիսի մի պահարան, ուր անոթների մեջ սրտեր են, մարդկանց սրտեր, մեծ ու փոքր, կարմիր, ճարպոտ ու անճարպ։ Եվ այդ բազմաթիվ անոթների մեջ կա մեկը, որի հատակին ընկած է մի սիրտ։ Անոթին փակցրած է այսպիսի մի թուղթ.

ԱԶԳ.-ԱՆԹԱՆՈՍՅԱՆ
ԱՆ․-ՀՄԱՅԱԿ
COR CORDIS
CAUSA. VITIUM CORDIS
ՔԱՂ․ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

20


Բժֆակի Կատյան, իհարկե, տեսավ այդ անոթը, աչքերը մի վայրկյան կկոցեց, միտքը լարեց․

- Անթանոսյսա՞ն... Ծանոթ ազգանուն է․․․

Եվ չհիշեց, Կատյան էլ մոռացավ նրան, որ սեպտեմբերի 4-ին, երկու քայլի վրա կանգնած, երանության երջանիկ ժամեր էր ապրում։

Իսկ ո՞ւր է նոր Եթովպիան։

Զարմանալի դեպքեր կատարվեցին, երբ տարին, որպես ժամացույցի սլաք, երկու շրջան արեց և նորից հասավ իններորդ 30 ամսին։

Հիշո՞ւմ եք, մարդիկ կային տափարակում այն առավոտ, երբ Հաջի Խարաբ գյուղից մեկը Անթանոսյանին ասաց, թե

- Վարժապետ, հողերդ... Մինչև ժամանակը երկու շրջան արեց, եկան չափեցին և բարակ առուներով ջուրը հասավ տափարակին։ Հետո հավաքվեցին մշեցիք, սուրմալվեցիք, կաղզվանցիք ու խնուսցիք, թափվեցին ամեն կողմից, հարյուրավոր ձեռքեր կռացան տափարակի վրա, քարերը ջոկեցին, փոքրիկ հողաշեն խրճիթներ շինեցին, խրճիթների մոտ՝ հավաբներ, այծ ու ոչխար բերեցին և խոպան դաշտի վրա, առվի եզերքին տնկեցին ծառեր։ Մրջյուններ էին, փորեցին, սարքեցին և գյուղը կոչվեց Նորապատ։

№ 9֊րդ հողամասի տերը շատ ուրախացավ, երբ իր տան 10 հիմքի մի մասը փորված տեսավ։ Բայց որովհետև հիմքը շատ էր երկար, ավելի լավ համարեց փորվածքի մի մասը դարձնել պետքարան։ Իջավ քարերը հանելու, և քլունգի տակ ջարդվեց այն շիշը, որի մեջ Հովնաթան Մարչը դրել էր իր սիրտը, դրել սրտի խոսքեր։ Հողամասի տերը շշի փշրանքների վրա ուշք էլ չդարձրեց։ Միևնույն է, նրանք պիտի մնային պետքարանում։

Ավո բիձա և Խազալ խանում․․․ Նորապատի վաթսուն ծխից մեկը, ծուխ երեք շնչից։ Ավո բիձան իր այծերի առաջ խոտ էր լցնում և շոյում հորթուկի մեջքը, որ պիտի մեծանար ու կով դառնար։ Խազալ խանումի գրկին կարմրաթուշ մանուկն էր, 20 ծխի երրորդ շունչը։ Մի կածան էլ միացել էր այն լայն ճանապարհին։

Հիշո՞ւմ ես, Հովնաթան Մարչ... Զարմանում էիր և հարցնում, թե ի՞նչպես է, որ չորացած, տգեղ ու կեղտոտ մոր արգանդում սնունդ է առնում և ծնվում ոսկեգանգուր մի մանուկ․․․