Jump to content

Հույսերով ունայն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Օրեր` անցողիկ
Ու ժամահամբույր,
Խռնվելեք իմ մեջ
Հուշում եք անվերջ.
Որ պիտի լցվի
Իմ անբավ հոգու
Դատարկությունը:
Հոգիս սնվում է
Հույսերով ունայն...
Հասկանում եմ արդ,
Որ ես միմիայն
Հոգեսնունդ եմ`
Հոգեմաշ օրերի,
Ժամանակների
Անսպառ բովից
Առկախ ու առկայծ...