Jump to content

Հույսի խորքից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Հույսի խորքից սուտը հառնեց՝
         ճիշտն ու սուտը չիմացա,
Ցավի խորքից սերը հառնեց՝
         խարն ու խութը չիմացա.
Քառսուն ջաղացքարի տակից
         ես դուրս ելա ձենիդ վրա,
Լույսի խորքից մութը հառնեց՝
         լուսն ու մութը չիմացա։