Jump to content

Շարունակելի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ


Սա միակ ճիշտ խոսքն է
իմ մասին՝
         շարունակելի,
որ երբեւէ կարելի է գրել
կյանքի քարին,
ցավի քարին,
երգի քարին
եւ անգամ իմ շիրմաքարին։