Հուրի թաքավորի ախչկա հեքիաթը
Ժամանակով մի սովդաքյար կար, ուներ մի շատ լավ տղա։ Տղեն էկավ մենձացավ, կնիկը մարթին ասեց. — Ա՛յ մարթ, մեր ի՞նչն ա պակաս, որ մեր տղեն տալիս չես հ՚ուսումնարան:
— Ա՛յ կնիկ, ո՞նց բաժանենք մեր ըրեխեն մեզնից։
— Որ ըտենց ա, ա՜յ մարթ, մի պատկեր քաշող բե՛ր, պատկերը քաշի՝ տա մեզ, կդնեմ ղութին, ինչ վախտ որ միտս ընկնի՝ կհանեմ թամաշ կանեմ, կդնեմ ղութին։
Գնաց պատկեր քաշողին բերուց, տղի պատկերը քաշել տվուց, տվուց մորը, վե կալավ տղեն գնաց Հալեպ: Գնաց մի սովդաքյարի տան ղոնաղ մնաց։ Էտ սովդաքյարի հետ տղեն տարան մի լավ հ՚ուսումնարան, վարժապետն ասեց թե. — Օխտը տարուց ետը կգաս՝ տղեդ կտանես։
Սովդաքյարը ետ դառավ էկավ, ընկավ հ՚իրա սովդաքյարության հետ։ Էս քաղաքից էն քաղաք, էն քաղաքից էն քաղաք հ՚անց կացավ, քաշեց վեց տարի։ Վե կացավ էկավ հ՚իրա տունը։
Կնիկն ասեց. — Ա՜յ մարթ, մեր տղին տեհա՞ր, թե չէ։
Թե. — Չէ:
— Ա՛յ քու տունը շինվի, ճուտ կորցնողն օխտն օր ման ա գալի, բա քու սիրտը ի՞նչ ջուռա սիրտ ա, որ էս ա վեց տարի ա, գնացել չես քու տղին տեհել։
— Դե՛ գնացել չեմ, է՜լի, հըմի կէթամ։ Մենք գանք տղին:
Էտ վարժատանը տասնըմին էրեխա ին կարթըմ, տասնըմինն էլ թաքավորի տղեք ին: Մինն էլ էտ սովդաքյարի տղեն էր: Էս սովդաքյարի տղեն քոմմըքիցն հ՚առաչ էր, թե տեսքով, թե հ՚ուսմունքով։ Վարժապետը դրան շատ էր սիրըմ: Օխտը տարին որ թամամեց, տղեքն հ՚ուսումը վերչացրին, վարժապետն ասեց. — Գնացեք ավի, որըդ որ ավ բերի, ես նրան մի հատ լավ փեշքաշ կտամ։
Տասներկու մոնթն էլ նի էլան ձիանը, գնացին։ Դուս էկան սարը, մի քարի կշտին կաննեցին։ Տեհան որ տասներկու ճամփա կա, ասեցին. – Էկեք բաժանվենք, հ՚ամեն մինս մի ճամփա բռնենք ու էթանք, մեր բախտիցն ինչ ռաստ գա՝ վեր ունենք բերենք տանք վարժապետին:
Սովդաքյարի տղեն ասեց. — Տղեք, էկեք էս դանակը դնենք էս քարի տակը, ետ գալուս տասներկուսս էլ ըստեղ թոփ ըլնենք, հ՚իրար հետ էթանք։
Ասեցին. — Շատ լավ։ — Դանակը դրին քարի տակը, հ՚ամենքը մի ճամփա բռնեցին ու գնացին։ Վերչի նեղ ճամփեն ընկավ սովդաքյարի տղին։ Էս տղեն գնա՜ց, գնա՜ց, տեհավ մի ջեյրան, մի քարի տակի թեք ընկած ա, ոտը բանցրացրել ա՝ ճուտին ծիծ ա տալի: Ճուտը ծծըմ ա ծծըմ, ետ ա դառնըմ մոր հետ հաղ ա անըմ, մերն էլ դրա հ՚էրեսը, ոնները լիզըմ ա։
Տղեն ուզեց նետով տա վե քցի, խիղճը տվուց ոչ, նստեց թամաշ արուց։ Թամաշ արուց, նոր միտն ընկավ հ՚իրա հերն ու մերը։ — Նա որ անասուն ա հ՚իրա մոր ըդղար սիրըմ ա, — ասեց, — բա ես։ Օխտը տարի ա մորս տեհել չեմ, յարաբ էրնակ կըլի՞ որ մորս ծիծը պաչեմ։
Հենց ըտեղ թամաշ անելով քունը տարավ` քնեց։ Մըն էլ աշկը բաց արուց, տեհավ որ մի լըսի կտոր ախչիկ ծունկը դրել ա հ՚իրա գլխատակին. քառասուն ոսկեթել հ՚ուսը կախ արել հ՚էրեսին, որ շվաք անի։ Մնաց մաթալ, ոչ ա՝ գլուխը բանցրացնի, ոչ ա՝ հ՚էրեսին թամաշ անի։ Հենց հ՚իմացավ, թե հ՚էրազ ա, հ՚աշկերը սրփեց։
Ախչիկը ծիծաղաց. — Հ՚էրազ չի՛, հ՚էրազ, վե՛, վե՛. ես հուրի Շամամ թաքավորի ախչիկն եմ. իմ մերս ասըմ ա, որ ես ու դու մի օր ենք ծնվել, հ՚իրար պըտի առնենք։ Դե՛ վե կաց էթանք իմ մոր կուշտը։ Տղեն ասեց. — Ես ո՞նց գամ, որ վարժապըտիս համար ավ պըտի տանեմ։
Ախչիկը ծծերը բաց արուց, տղի գինն ու իմանը անց կացավ։
— Դե՛ հ՚արի էթանք, վարժապետը ո՞րն ա, է՜։
Նի էլան ձիանը, գնացին։ Ախչիկն ընկավ հ՚առաչ, տղեն ընկավ քամակը: Մխելի տեղ գնացին, մի դուզ տեղ կաննեցին։ Ախչիկն ուզեց էս տղին փորցի, տենի մենակ սիրուն ա, թե հունար էլ ունի։
— Գիտե՞ս ինչ կա, ա՛յ տղա, — ասեց ախչիկը, — պըտի էս ղզըմը մխելի գուրզ քցենք։
— Քցե՛նք, — ասեց տղեն։ — Համա իմ կուռը զորիլ չի քեզ գուրզ քցեմ, ես ո՞նց քեզ գուրզ քցեմ։
— Քցա՛, բան չկա։
Ախչիկն էկավ մեյդանի գլուխը կտրեց, գուրզը քցեց, տղենյան տվուց, գուրզը էկավ գըռռալով հ՚անց կացավ։
Ասեց. — Էս ուզըմ ա ինձ վե քցի. յավաշ, տե՛ս ես ինչ թավուր կըքցեմ։
Ձիուն տրորեց, ձին էկավ քրտնեց, ախչիկը տեհավ, որ տղի հ՚աշկերը արինը կոխեց, ասեց.— Քաշկա ասած չըլեի, դե էն ա էտ թավուր տղեն հունար կունենա էլի։
Տղեն ասեց. — Տեղդ կաննի, գուրզն էկա՜վ։
— Քեզ ղմիշ չեմ անըմ, ձիուդ գլուխը գնաց, — ասեց տղեն ու քցեց գուրզը։
Ձիու գլուխը գնաց, ախչիկն հ՚իրան քցեց գետին, ձին վեր ընկավ սատկեց։
— Հ՚արի՛ էթանք, — ասեց ախչիկը, — ես մեղ՚ասսու։
Ախչիկը նի էլավ տղի թարքը՝ գնացին։
Ախչիկը նազուկ մաններով որ ճամփեն չէր շանց տալի, տղի ֆոքին փառավորվըմ էր:
Գնացին ծովի ղրաղը, մի տան վեր էկան։ Ախչիկն առավ տղին տարավ նեքսև, ասեց. — Ա՛յ մեր, գնացի սարը, պատահեցի էս տղին, ճանանչեցի, որ քու տեհած հ՚էրազի տղեն էս ա ըլելու, առա հետս բերի։
Մերը շատ հ՚ուրախացավ, ասեց. — Ապրի իմ ախչիկը, իսկն էս ա իմ տեհած տղեն։ Մատանիքդ հանա՛, այ տղա, նշան տո՛ւ: Տղեն մատանիքը հանեց, տվուց Հուրու թաքուհուն, թաքուհին տվուց ախչկան, դրուց մատը, հ՚իրանը հանեց տվուց տղին:
Թաքուհին ասեց. — Աստված շնհավոր անի, մի բարձի ծերանա՛ք:
Տղեն քշերը ըտեղ կացավ, առավոտենց ձին նի էլավ` գնաց։ Գնաց պատահեց մի կխտարի, թուրը քցեց, շլինքը կտրեց, սրտի էշխիցը կապեց թարքին, գնաց: Գնաց տեհավ, որ տղեքը դարտակ կաննած են քարի կշտին:
– Ա՜յ մարթ, — ասեցին, — քեզ ի՞նչ էլավ:
Ասեց. — Անջա՜ղ. ձեր ավերն ո՞ւր ա։
— Ման էկանք, զատ չքթանք:
Վե կացան գնացին վարժապըտի կուշտը, կխտարը տվին վարժապըտին: Վարժապետը հանեց հ՚իրա մատանիքը, տվուց էտ սովդաքյարի տղին:
Մի քանի օր անց կացավ, էտ տղի հերն էկավ սովդաքյարի տանը վեր էկավ, վե կալավ սովդաքյարին, էկավ վարժապըտի կուշտը, հախը տվուց, առավ տղին, գնաց սովդաքյարի տունը։
Սովդաքյարն ասեց. — Աստված քե բաշխի, ի՜նչ լավ տղա ա. ես պըտի ըլեմ սրա քավորը։
— Աստված արժանացնի՛, — ասեց հերը։
Տղեն հորը խնթրեց, որ մի լավ ձի առնի հ՚իրա հըմար: Սովդաքյարն ասեց. — Ինձ մի ծանոթ ունեմ, մի պառավի տղա ա, մի ձի ունի, որ կասես հրեղեն ա, թե տվուց՝ շատ լավ ա։
Գնաց պառավի կուշտն, ասեց. — Ձիդ բե, մի լավ տղա կա, տանք նրան։
Պառավի տղեն ասեց. — Ես ձի կծախե՜մ, իմ ձիուն գին չունի, ծովեղեն ձի ա։
— Հ՚արի՛ տու, մինն էլ կառնես, — ասեց սովդաքյարը, — դու քյասիբ մարթ ես, ինչ պըտի անես լավ ձին: Հարուստ մարթ ա, ինչ ուզես՝ կտա՛։
Վե կալավ ձին, բերուց տղի կուշտը, տղի հերը տեհավ։
Տղեն հարցրուց. — Էս ձիու կերը ի՞նչ ա:
— Օրն էրկու կտոր դմակ ա, — ասեց պառավի տղեն։
Տղեն շատ հ՚ուրախացավ, գիտեր որ դմակ ուտող ձին ծովեղեն ա ըլըմ:
Տղեն ասեց. — Էս ձին ի՞նչ տեղ ես առել։ — Ջահել տղա. — ասեց պառավի տղեն, — ծովի ղրաղին ման ի գալի, տեհա մի հատ պուճուր քուռակ դուս էկավ, արածըմ էր, ջիբիս քյամանդ կար, քցեցի քյամանդով կալա՝ բերի, դառավ ըսենց ձի:
— Դե՛ ուզա՝ տամ, — ասեց տղի հերը։
Սովդաքյարն ասեց. — Ես վճռեցի, որ չորս ոտը կապես քցես քշեռքը, օխտը քաշ ոսկի աժա։
— Չէ՛, չէ. սովդաքյար, էս տղեն ոսկի տղա ա, դրան հալալ ա էս թավուր ձի նի՚լիլը։ Ինչ տաս՝ ռազի եմ։
Բոլ փող տվուց, պառավի տղեն շնորակալ էլավ՝ գնաց: Սովդաքյարի տղեն ձին քաշեց նեքսև, շորերը հանեց մի լավ թիմար տվուց, տեհավ իժդար ջանը տրորըմ ա՝ հեչ քյարը չի ըլում, ասեց. — Իսկն էս իմ ձին ա, – էշխն էկավ ձիու վրա։
— Սովդաքյա՛ր,— ասեց հերը,— ըստի սառաճ կըլի՞, մի լավ թամք շինել տանք։
— Ըստեղ էրկու ջուռա սառաճ կա,— ասեց սովդաքյարը,— մինը հասարակն ա, իսկ էն մինը թաքավորի տղեքն են շինել տալի, որ հ՚իրանց լայաղ ա, հըմի դու գիտես, որին կուզես, նրան շինել տանք։
Հորը տղեն ասեց. — Ես կէթամ քավորի հետ իմ ձեռովը շինել կտամ։
Տղեն քավորի հետ գնաց մի շատ լավ թամք էլ առավ բերուց, դրուց ձիու վրա, նի էլան ու գնացին։ Գնացին հասան հ՚իրենց տուն։ Մերը որ տղին տեհավ, ֆոքին վառվըմ էր տղի հըմար, վրա պրծավ, փաթըթվեց ճտովն ընկավ, էկան նստեցին, կերան, խմեցին։ Մի քանի օրից ետը տղեն պատմեց, թե. — Տասնէրկու տղով գնացինք որ վարժապըտի հըմար ավ բերենք, ես մի ճամփով գնացի, նրանք էլ ջոկ-ջոկ ճամփով գնացին։ Ես գնացի տեհա մի մարալ թեք ընկած, ոտը բանցրացրել ա՝ հ՚իրա ճուտը ծծըմ ա, հ՚ինքն էլ ճուտի գլուխը, ոնները լիզըմ ա։ Խիղճս տանջեց, որ էտ անասունին վե քցեմ, նստեցի՝ թամաշ արի, իմ հերն ու մերը միտս ընկան, թե էս անասուն ա, հ՚իրա ճուտին ըդար սիրըմ ա, բա ե՜ս ինչ անեմ, որ օխտը տարի ա իմ հորն ու մորը տեհել չեմ։ Քունս ըստի տարել էր՝ քնել ի, հ՚աշկս մի ղաֆիլ բաց արի, տեհա մի ջահիլ հուրի ախչիկ, գլուխս դրել ա ծնկանը, մազերն էլ էկել ա իմ հ՚էրեսիս շվաք ա արել։ Ասեց. «Վե՜ր, ա՜յ տղա, վեր, դու իմ մոր տեհած հ՚էրազի տղեն ես, ես ու դու հ՚իրար պըտի առնենք, վե կաց էթանք մեր տուն, իմ մերը քեզ տենա: Վե կացանք գնացինք նրանց տունը, մերը տեհավ ինձ. — Հա՛, — ասեց, — էս իմ տեհած հ՚էրազի տղեն ա, մատանիքդ հանա նշան տու։ Մատանիքս հանեցի, դրուց ախչըկա մատը, ախչկա մատանիքը հանեց դրուց իմ մատը, հրե՜ս։ Խոսք տվի, որ էթամ հորս ու մորս բերեմ, պսակվեմ, ախչիկը տանեմ:
Հերն ու մերը վե կացան, սարք ու կարգ տեհան, մի քանի բարեկամների հետ նի էլան ձիանը, էկան Հալեպ, վե կալան սովդաքյար քավորին, գնացին։ Շատ գնացին, քիչ գնացին, աստված էր խաբար, գնացին մի սարի գլխի վեր էկան, մութն ընկավ: Շատ էլ ցուրտ էր։ Տղեն տեհավ, որ անկրակ կարալ չեն ապրիլ, հորն ասեց. — Ա՜յ հեր, մենք անկրակ չենք կարալ ապրիլ, թող էթամ չոբաններից մի կրակ վեր անեմ բերեմ։
— Է՜, որթի, վայ թե էթաս, կարենաս ոչ բերես, մենք էլ ըստի մնանք։
— Չէ՛, ա՚փու, թեզ կգամ։
Վե կացավ ձին նստեց, գնաց։
Ձին ասեց. — Հողածին, էս ինձ հ՚ո՞ւր ես քշըմ, հ՚ո՞ւր ես էթըմ:
— Ախար տենըմ ես ցուրտ ա, էթըմ եմ կրակի։
— Այ հա՜յ, բերիր հա՜, էս ֆողը նի մննողը դո՞ւս կգա։
— Խի՞, էս ու՞մ ֆողն ա։
— Մի հատ ախչիկ կա, Արարիշամ ա անըմը, որ էթանք ըտեղ, էլ մեզ բաց չի թողալ, եսիմ ուժ ունե՞ս, որ նրա հետ կռվես։
Տղեն ասեց. — Ետ դառնանք:
Ձին ասեց. — Էլ չէլավ ուզես չուզես՝ պըտի էթաս։ — Ձին քշեց։
Հերն ու մերը թող մնան ընտեղ քավորի հետ լալմիշ ըլելով։ Տեհան լիսը բաց էլավ, տղեն չէկավ, լաց էլան ու քարերը կրծեցին։ Օխտն օր կացան ըտեղ: Օխտն օրից ետը քավորն ասեց. — Զուր ա կենալներս, էկեք ետ դառնանք, թե սաղ ըլի՝ կգա կքթնի մեզ։ — Հ՚իրանք ետ դառան քավորի տունը։ Մնացին ըտեղ ղոնաղ։
Գանք տղի կուշտը։
Տղեն գնաց, գնաց, լիսը բացվեց, ասեց. — Վե գամ ձիս թիմարեմ։ — Ձիուցը վեր էկավ, սկսեց թիմարել, բեղաֆիլ ձեռը դիպավ ձիու հ՚աշկերին, տեհավ ջուր ա, ասեց. — Անասուն, էս ի՞նչ խաբար ա: — Է՜յ, ա՜յ տղա, յարաբ ինչի՞ց ես խաբար, ի՞նչ պըտի գա մեր գլուխը։
— Ունենք աստված, չունենք դարդ, մի օր էլել ենք, մի օր էլ մեռնիլ պըտենք։ Դարդ մի՛ անիլ:
Նի էլավ ձին, քշեց։ Քշեց, մին էլ տեհավ մի ընենց ձեն ա գալի, որ սարսափելի. սար ու ձոր դողըմ ա։
Ձին ասեց. — Հողածին, լսեցի՞ր, էտ հըլա ձենն ա, բալի հ՚իրան ես տենըմ։
Տեհավ մի աժդհա մարթ, ձին նի էլած, արաբղզի շորերը հաքին, հարիր փթանոց գուրզը որ թափ ա տալիս՝ սար ու ձոր թընդըմ ա։
Ասեց. — Ա՛յ տղա՛, ի՞նչ մարթ ես։
Ձին ասեց. — Տեհա՞ր, տղա՛:
— Քեզ ո՞վ իրավունք տվուց, որ գաս իմ ֆողը տրորես, հլա իմ ֆողը իսան օղլու ոտ տեհած չէր, — ասեց էտ ձիավորը, — դե կաննի կռվենք։
— Կռվե՛նք, — ասեց տղեն։ — Ձի՛, քու բախտն եմ ընկել, դու գիտես,— դառավ տղեն ձիուն։
— Ինձ ի՞նչ կա, քու բիլակին ասա՛, — ասեց ձին։ — Դե՛ հըմի քե տենենք։
— Տղա՛, կաննի՛, էկավ, — ասեց։
— Թող գա, — ասեց։
Ձիավորը որ գուրզը քցեց, գետինը վարելով գնաց։
— Տղա՛, կա՞ս թե չկաս։
— Կա՛մ, ո՞նց չկամ, — ասեց տղեն։ Ձին հավալամիշ էր էլել, գուրզը տակովը հ՚անց էր կացել։
— Գիտե՞ս, ա՛յ տղա, ըսօր օխտն օր ա հաց չեմ կերել, սոված եմ, թողաս էթամ մխելի հաց ուտեմ, մխելի քնեմ, գամ։
— Իրավունք կա, գնա։
Ձիավորը ձին քշեց, գնաց հաց ուտելու։ Գուրզը թողեց ընենց վեր ընկած։ Ձին ասեց. — Ա՛յ տղա, արի էթանք տես էն գուրզը կարա՞ս վեր ունի։
Ձիու միտքն ի՛նչ էր, որ տենի հ՚իրա հ՚աշկովը, թե տղեն ուժ ունի, թե չէ, թե ուժ չունի՝ բաց թողա, փախչի:
Տղեն գնաց գրզի կշտին վեր էկավ, ձին թամաշ արուց՝ կռացավ, ձեռը քցելուն պես գուրզը վե կալավ. — Թեթև բան ա, — ասեց։ — Դե՛ վե դի հ՚իրա տեղը, — ասեց ձին, — ընենց որ բելլու չանի:
Տղեն կամաց վե դրուց գուրզը հ՚իրա տեղը, հ՚իրա գուրզը վե կալավ, նի էլավ ձին։
Ձին ասեց. — Տղա՛, տենը՞մ ես սրա բախչի հասարը, կէթանք հասարի տակը, դրա բախչըմը հ՚ամեն բան էլ կա, անմհական խնձոր, անմհական քար էլ կա, մի հատ հ՚ախպուր ունի դրան, որ ես ու դու լեղանանք` կջահելանանք, մեզ ախտող չի՚լիլ, վախիլ մի, էն ջրից համ դու կխմես, համ ես, համ էլ էն խնձորից մի իրեք հատ վե կալ, քե պետքը կգա։
Տղեն ասեց. — Շա՛տ լավ:
— Դե՛ քշա էթանք:
Էկան հասարի տակը, տղին ասեց. — Փորիս տակը մի ղամշի քաշա: — Մի ղամշի քաշեց, ձին թռավ։ Տղեն տեհավ մի ընե՜նց բախչա, որ հ՚աշկերը չորս էլավ տղի: Մառմառ հավըղի վըին բաց արած էր մի սուփրա, հ՚ամեն բան էլ կար միչին, տղեն էլ զաթի սոված էր: Դե կեր, տղա:
Ձին ուզում էր փորցի, տենի թե հ՚իրան եմ[1] ա[2] տալիս` նոր հ՚ինքր հաց ա ուտըմ, թե չէ:
— Ձի ջան, քեզ եմ չտված ես ո՞նց հաց ուտեմ, ինձ պահողը դու ես, ախար։
Տեհավ ծառիցը մի ոչխարի ջանտակ ա կախ տված` ըհը՛ դմակը. դանակը ջիբիցը հանեց, չորս կտոր դմակ կտրեց, տվուց ձիուն։ Թամբը վե կալավ, ընենց մի թիմարեց, ձիու քեֆն էկավ: Մի ջոկ տեղ հ՚ախպուր կար, ձեռները լվաց ու նստեց հացի, մի բութուրկա էլ անմհական ջուր դրուց կուշտը, հա՛ կերավ, հա՛ վրին անմհական ջուրը խմեց։ Օխա՜յ։
Կերավ պրծավ, բեղերը սրփեց, ձին քաշեց անմհական ախպրի տակին լավ լեղացրուց, էկավ իրեք հատ անմհական խնձոր քաղեց, նի՚լավ ձին, գնաց։ Գնաց, թուրը քաշեց դրուց ճակատին ու կաննեց։
Թող էտ ըտեղ կաննած մնա, մենք գանք տղի մոր կուշտը։ Մերը տեհավ, որ տղեն չեկավ, ասեց. — Ավատաս տղես գնաց ախչկա կուշտը, ախչիկն առավ, նստեց թաքավոր, հորն ու մորը մոռացավ. ես պըտի էթամ բերեմ։
Մարթն ու քավորը շատ խնթրեցին. որ չէթա, ղավտ չէլավ. ասեց. — Աղքըներս կտրատվըմ են, կարալ չեմ դիմանալ:
Վե կացավ ձին նի էլավ, մեն-մենակ ընկավ ճամփա, գնաց դըբա խնամոց տունը։ Շատ գնաց, քիչ գնաց, էկավ սարը, մութն ընկավ վրին, ձիուց վեր էկավ, մի քարի տակի նստեց։
Տղի ձին ասեց. — Տղա՛, մերդ ձի նի էլավ, էկավ մեր քամակից, հ՚արի էթանք կուշտը, մեխկ ա, վեր կընկնի, կմեռնի։
— Հեր-մեր չգիտեմ, յա պըտի մեռնեմ, յա պըտի իմ խոսքը տեղ տանեմ, — ասեց տղեն ու տեղիցը չեռաց:
Մերը տեհավ մի սովդաքյար էկավ, հ՚իրանից մի քիչ ցած վեր էկավ: Ասեց. — Էս լավ էլավ, կէթամ կուշտը, քշերը կկենամ, հ՚առավոտենց կվեկենամ, հետները կէթամ։
Գնաց հասավ սովդաքյարին, բարով տվուց, բարովն առան, նստեց։
— Ի՞նչ կնիկ ես, — հարցրուց սովդաքյարը։
— Իմ ցավը շատ ա, — ասեց։
— Երկար քշեր ա, ասա՛, հ՚անց կկենա։
— Ւնձ ըսենց մի տղա ունեի, տանըմ ինք որ պսակենք, գնաց որ կրակ բերի, անենք, ցուրտ քշեր էր, ասեցի, տաքանանք, գնաց ու չէկավ։
— Ո՜ւֆ, քու բանը շատ դժար ա, նա՛նի։
— Տղեդ ո՞ր դհովը գնաց։
— Ըսենց, դըբա ներքև գնաց։
— Այ հա՜յ, խեղճ ողորմելիք, թե Արաբիշամի ձեռը ընկած ըլի, դուս գալը շա՜տ դժար ա։
— Դե հըմի գիտեմ ոչ, թե ինչ ա ըլել։
— Դուք հ՚առավոտենց ո՞ւր եք ուզըմ էթաք։
— Հուրի թաքավորի քաղաքը պըտի էթամ:
— Լավ ա, մենք էլ էն դիհն ենք էթըմ, հընգեր կըլենք, հ՚իրար հետ կէթանք։
Հ՚առավոտենց վե կացան, ընկան ճամփեն, գնացին։ Ընչար հ՚իրիկուն հասան Հուրի թաքավորի քաղաքը։
Էտ կնիկը վե կացավ, դուզ գնաց թաքավորի կուշտը։ Ախչիկը տեհավ մի կնիկ դարբազիցը նի ա մննում, ասեց. — Յավաշ, հարցնեմ տենեմ էս ինչ կնիկ ա, որ ըսենց անխոսալ նի ա մննըմ:
— Հարցնիլն ամոթ չըլի, նանի ջա՛ն, ո՞րդիանցի ես, յա ու՞ր ես էթըմ:
— Որթի ջան, էթըմ եմ թաքավորի ատյանը:
— Խի՞ ես էթըմ:
— Էհ, որթի ջա՛ն, իմ ցավը շատ ա, ինձ հետ բան չունես. հ՚արի շանց տու, ես էթամ:
Տեհավ որ էտ կնկա խոսալը, դեմքը հ՚իրա մարթի նմանութունս ա տալի, իրա մեչն ասեց. — Կա չկա էտ տղի գլուխը մի օյին ա էկել, հայ վախ, հա՜յ: — Հ՚արի՛ էթանք, — ասեց:
Տարավ դուզ թաքավորի կուշտը։
— Խի՞ ես էկել, ա՛յ կնիկ, — ասեց թաքավորը։
— Ես ձեր խնամին եմ:
— Ո՞նց խնամին։
— Մեր տղեն ձեր ախչկա հետ նշան ա դրվել։
— Հա՛, ետո, բա տղե՞դ հ՚ուր ա։
— Գալիս ինք, որ հարսիս տանենք, գնացինք մի սարի վրա վեր էկանք, քշերը շատ ցուրտ էր, տղես ասեց. «Էթամ մի կրակ բերեմ, մերս մեխկ ա, տաքանա»: Գնաց ու էկավ ոչ։ Մտածեցի թե կարելի ա էկած ըլի ըստի, ես էլ վե կացա էկա։
— Վա՜յ, Արաբիշամի ախչկա ձեռքն ա ընկել, ըտիան շատ դժար դուս կգա։
Լաց էլան, հաց կերան, ախ ու վախ արին, քշերը հասավ, քնեցին:
Ախչկա կողքը սատանեքը նի մտան. – Հայ վա՜խ, ես կորցրել եմ իմ հ՚աշկիս լիսը, ես կքնե՞մ քշերը։ — Ընչար տանջվեց, հ՚առավոտը մորիցը թաքուն նի էլավ ձին՝ գնաց։
Մերը վե կացավ հարցրուց թե. – Ախչիկս հ՚ու՞ր ա։
Ասեցին. — Արաբզդի շորեր հաքավ, ձին նի էլավ գնաց։
— Հայ վա՜խ, — ասեց, — սերն ըտենց մի բան ա։ — Հ՚ինքն էլ հագավ արաբզդի շորերը, ձին նի էլավ, մի հատ Թառլան ղուշ ուներ, քցեց առաչը, գնաց: Ղուշը գնաց, ձին գնաց: Ախչիկն էլ հ՚ուրիշ ճամփով գնաց:
Գանք սովդաքյարի տղի կուշտը։ Էն ձիավորը հաց կերավ կշտացավ, քնեց դինջացավ, վե կացավ նի էլավ ձին, էկավ մեյդանի գլուխը կտրեց, տեհավ, որ տղեն կաննած ա, թուրը ճակատին։ Տեհավ տղեն էն տղեն ա, համա ուժը մնին հարիր ավելացել ա։
— Տղա՛, — ասեց, — կա՛ց գալիս եմ։
Նի մտավ հ՚իրա բախչեն, թամաշ արուց մառմար հավըղին, անմհական խնձորին, տեհավ, որ ջուրը պղտոր էր, անմհական խնձորից էլ իրեք հատ չկար, ձեն տվուց արաբներին. — Ըստի ո՞վ մտավ։
— Տեհել չենք, թաքավորի որթի։
— Ջուրը պղտոր ա, իրեք խնձոր չկա, բախչեն մարթ ա մտել։
— Խաբար չենք։
— Չըլի՞ էն տղեն ա մտել։
— Տեհել չենք։
Քաշեց թուրը, իրեքի շլինքն էլ կտրեց քցեց հասարից էն դիհը, նի էլավ ձին, էկավ մեյդանի գլուխը կտրեց։
Տղի ձին ասեց. — Վախենաս ոչ, էկավ։
— Էլ նո՞ր վախենամ, մահ կա, ետ դառնալ չկա։
— Ա՜յ տղա, կռվելու վախտն ա:
— Սրեն ո՞ւմն ա:
— Քունն ա, — ասեց տղեն, — ես ղոնաղ եմ։
Ձիավորը քշեց ձին, լքցըրուց էկավ` մեյդանի կշտին թամքի միչին կաննեց ու գուրզը քցեց, «էկա՜վ» գոռաց։
Ձին ասեց. — Օյաղ կաց, ես թռա։
— Կա՞ս, տղա՜։
Ասեց. — Կա՛մ։
Ասեց. — Սրան իլլաճ չի՚լլի, առավ էս տղեն ինձ, իմ հոր անըմը խայտառակ էլավ։ — Վեր էկավ ձիուց, իրա գուրզը վե կալավ։
— Էս դոնուշ գալիս ա նետը, մուղաթ կաց, գնաց գլուխդ, — ասեց ձիավորը։
Ձին ասեց. — Ես ընենց կողքանց անց կկենամ, ոը նետը անվնաս անց կենա։ — Նետը յան հ՚անց կացավ, քարերը ջարթելով գնաց։
Ձիավորն ասեց. — Կա՞ս թե չկաս։
Ասեց. – Կա՛մ։
— Այ հա՜յ, ինձ զոռեց էս տղեն։ — Ասեց. — Ինձ մի հատ էլ թուր ունեմ քցելու։ Նոր սրեն կգա քեզ։ — Քցա՛, — ասեց:
Ձին ասեց. — Տղա, դրա միտքը ընենց ա, որ պըտի նի ըլնի, վե գա հ՚ուսիդ վրին, ճիտըդ կտրի հ՚անց կենա, որ ես մնամ սաղ։ Վախիլ մի՛, ես ինձ հենց կքցեմ, որ նրա ձիուցը բանցըր կըլեմ մի մարթաբոյ, հա՛ թող թուրը քցի:
— Դու գիտես, ա՛յ ձի։
Ձիավորը մի ղամշի տվուց ձիուն, ձին հավալամիշ էլավ, տղի ձին էլ ընդուց ավելի նի էլավ, մնաց նրանից վերև։ Ձիավորը հա՛ թուրը քցեց, հա թուրը քցե՛ց, ասեց. — Ձին էլ հետը գնաց, ափսո՜ս։
— Կա՞ս, տղա։
— Կա՜մ։
— Էհ, դրա հետ կռվիլը զուր ա։ Վերջըմը բալքի կոխ պրծընեմ, տամ գեննովը, ճիտը կտրեմ, իմ ֆոքին ազատվի դրա ձեռիցը։
Ձին ասեց. — Տղա, ձիուն հենց կտաս, որ տեղն ու տեղը մնա կաննած, գլուխն էթա. դու ինձնից վե կգաս, ձեռդ կքցես մազերը, կդնես տակդ ու թուրդ կքաշես, կդնես շլընքին։ Կտրես հա՜։
Ասեց. — Շատ լավ։
— Սրեն քունն ա, տղա, արի՛։
Տղեն ասեց. — Ղայիմ կաց, էկա, գնա՜ց ձիուդ գլուխը։
Գուրզը քցեց, քցելուն պես ձիու գլուխը թռավ, ձին կաննած մնաց։ Հ՚ինքը ձիուց վեր էկավ, ձեռը քցեց մազերը, վե կալավ, տվուց գեննովը, թոզ ու դումանը վե կալավ, ծունկը դրուց սրտին, թուրը քաշեց՝ դրուց ճտին։
— Հա՛, ոտիդ մեռնեմ, մի՛ կտրիլ, որ ես էկա, էտ մի արինն էլ ես անեմ, — ձեն տվուց Հուրի թաքավորի ախչիկը, էկավ տղի ձեռը բռնեց։ Էտ վախտը Հուրի ախչկա մերն էլ էկավ, տեհավ էրկսի ոնների տակին մի աժդահա մարթ մեկնված ա. ոններն եռացնըմ ա, ասեց. — Թե որ գլուխը կտրած չըլլեն, ես պըտի ազատեմ էտ տղին, ափսոս ա։
Ընկած ձիավորն ասեց. — Ա՜յ տղա, հ՚աչու ձեռս մի բաց թող, դու ըլես քու մոր ծծած կաթը։
Որ հ՚աչու ձեռը բաց թողուց, խրխին պոկեց, սիպտակ ծծերը քցեց դուս։ Տղի խելքը գնաց։ Ասեց.— Էս էլ ա ախչիկ, բանը խարաբ էլավ։
Զոնքաչը հասավ, ասեց. — Ա՜յ բալա ջան, էտ մի տղեն իևձ բախշա, մնացողը դու գիտես, ինչ կուզես արա։ — Քե բախշեցի, ա՛յ մեր, —ասեց ու ծունկը վե կալավ վրիցը, կուռը բռնեց, բանցրացրուց:
— Հազար բարի եք էկել, — ասաց վե կացած ախչիկը, — համեցեք իմ տունը հացի՝ ղոնաղ։
Տղեն ասեց. — Ձիս ընդի շլինքը մնացել ա, էթամ բերեմ, էթանք։ — Հասնելուն պես ձիու հ՚աշկերը պաչեց, ձին ուրախացավ, որ տղեն լեն էլած վախտը հ՚իրան մտահան չարուց։ Ձին վազելով էկավ, գնացին էն ախչկա տունը, հ՚իմացան որ էտ ախչկա անըմը Արաբիշամ էր։ Գնացին նեքսև, Արաբիշամը գնաց շորերը փոխեց, մազերը սարքեց, էկավ։ Էրկու ջառիեն եննուցն էկան, ասեցին. —Մեր նոր թաքավորը ո՞րն ա։
Արաբիշամը վե կալավ ասեց. — Էս իմ մերն ա, էն իմ քիրն ա, էս էլ ձեր թաքավորն ա։
Հուրի ախչիկն հ՚իրան կերավ։
Նստեցին սուփրի վրին: Հուրի ախչիկը քսվելով–քսվելով էկավ կպավ էդ տղիցը, տեհավ որ չէ, միտքը փոխել ա։
Ըտեղ էրկու հատ Հազարան բլբուլ կար, սկսեցին խոսալ։
Հուրի թաքավորի ախչիկն ասեց. — Էրնակ մարթ հասկանա, թե ի՞նչ են ասըմ էտ բլբուլները։
Արաբիշամն ասեց. — Բլբուլներն ասում են, թե մեզնից մընին բաց թողեք, որիդ գլխիդ որ կաննեցինք, նա էտ տղին առնի։
Տղեն ասեց. — Շատ լավ զրից ա։ — Համա Հուրի թաքավորի ախչկա փորովը արին էր էթըմ։
Բերին մի բլբուլը բաց թողին, հաղալով, խոսալով էկավ Հուրի թաքավորի ախչկա գլխին վեր էկավ։
Արաբիշամն ասեց. — Հեյ վա՜խ, իմ աշխատութունը զուր գնաց։
Մի քիչ անցավ, ըլեդ ասեց. — Իմ մե՛ր, մեր ղշի կերը պակաս ա ըլել, թող կեր տանք, էլի բաց թողանք, ո՛ւմ գլխին կաննի՝ նրան առնի։
Էլի բաց թողուցին ղուշը, բանցրացավ՝ դհա շատ խոսաց, վեր էկավ, կաննեց Հուրի թաքավորի ախչկա գլխին։
Հուրի թաքավորի կնիկն ասեց. — Էտ հ՚էրազը ես վաղուց ի տեհել, մտածիլը զուր ա։
Արաբիշամը ասեց. — Է՜ մեր, իմ բանը շատ դժար ա, ես քեզ խնթրըմ եմ, դու ինձ ախպեր, ես քեզ քիր, ինչ տղա քեզ զոռեց, էն տղին տաս ինձ։ — Հ՚աշկիս վրա, — ասեց տղեն։
Մի տեղ քցեցին սովդաքյարի տղի հըմար, մի տեղ էլ քցեցին իրեքի հըմար, քնեցին։
Լիսը բաց էլավ։
— Դե՛ սարքեք, էթանք։
Արաբիշամը խնթրեց Հուրի թաքավորի մորը թե. — Մե՛ր, էս ծառի խնձորն անմհական խնձոր ա, էս էլ անմհական ջուր ա, մի բութուրկա ջրից վե կունես, մի քանի հատ էլ խնձոր, քեզ հարկավոր կըլի, մենձ կնիկ ես։
Մերը վե կալավ. ձիանը նստեցին, գնացին, գնացին, Արաբիշամն էլ հետները։
Էկան Հուրի թաքավորի տունը։
— Է՜հ, իմ ունեցածն էս ա, — ասեց Հուրի թաքավորի կնիկը Արաբիշամին, — քեզ փեշքաշ:
— Շատ շնորակալ եմ, ինչ պըտի անեմ, աշխարի մալը իմն ա:
Սուփրեն բաց արին, որ հաց ուտեն, մըն էլ տեհան տղի հերը, մերը, քավորը հրես էկան։ Հուրի թաքավորի ախչիկը վե կացավ տեղիցը, կաննեց։ Արաբիշամն էլ վե կացավ, տղեն էլ վե կացավ, գնաց փաթըթվեց մորը։ Լացն ու խնդըմը խառնվեց հ՚իրար։
Ետո էկան նստեցին հաց կերան, խմեցին։ Էրկու բութուրկա գինի բերին։ Ըստաքանը տվին քավորին։ Քավորը վե կալավ, լըքցրուց, ասեց.
— Թաքավո՛ր, քեզնից կխնթրենք, որ մեր ամանաթը տաս, մենք էթանք։
Արաբիշամը ասեց. — Հ՚ո՞ւր էթաք, բա ե՞ս։
— Քեզ էլ մի իլլաճ կանենք,— ասեց տղեն։
Արաբիշամը ուրախացավ։
Արաբիշամը ասեց. — Դուք ման էկող սովդաքյար եք, տեսնըմ եմ, դուք շատ-քիչ բան կգիտենաք, էս իմ ախպոր պես տղա աշխարքի մեչ կա՞։
Քավորը վե կալավ ասեց. — Որթի ջա՛ն, էտ քու ասած տղի տեղը ես գիտեմ. Հարավային թաքավորին մի տղա ունի, ուխտ ա արել, ինչ մարթի հ՚ինքը զոռի, նրա քիրը առնի: Իմ պարտքն ըլի, էթամ, հ՚իմաց տամ գա, ախպորդ հետ կռվի, որ քեզ առնի։ Թող մեր հախլուն տանենք, որ սրա տունն անտեր ա։ Հ՚առավոտենց լիսը բացվեց, բարին բացվի ձեր վրա, հարսանիք բռնեցին, օխտն օր, օխտը քշեր հ՚ուրախութուն արին, էտ տղին ու Հուրի ախչկան պսակեցին, վե կացան տարան դուզ քավորի տունը: Ըտեղ մի լավ քեֆ արին, հ՚անց կացան գնացին սովդաքյարի տունը։ Էլ մարթ չմնաց հ՚աչքալիսեք էկան, բոլորին էլ շահեց։
Արաբիշամն էլ էկել էր դրանց հետ, մի քանի ամիս կացավ, էլի սովդաքյարի տղեն վե կացավ, տարավ հ՚իրա տունը վե դրուց։
Գանք քավորի կուշտը։ Քավորը բեռները սարքեց, գնաց Հարավային թաքավորի երկիրը։ Էտ երկրի խասիաթը ինչ թավուր էր. սովդաքյարները փեշքաշ ին տանըմ թաքավորին, որ թաքավորը իրավունք տա հ՚իրանց ապրանքը էտ երկրի մեչ ծախելու։
Քավորը փեշքաշը առավ, տարավ թաքավորին։ Թաքավորը շատ սիրով ընդունեց։ Քավորը հարցրուց թաքավորին. — Թաքավորն ապրած կենա, քու տղիդ ախտող էլա՞վ թե չէ։
— Հե՜յ, որթի, իմ տղին ո՞վ կարա ախտի, դա ընենց մարթ ա, որ ախտըվի՞:
— Ես մընի տեղը գիտեմ, որ քու տղեն նրան կախտի ու նրա քիրը կառնի, շատ սիրուն ախչիկ ա, էլ թայը չկա, անըմն էլ Արաբիշամ ա:
Տղեն ասեց. — Ես էդ ախչկա սալըղը առել եմ, պըտի էթայի, էտա լավ ա, որ դու ասեցիր, հ՚առավոտը կէթամ մենակ։
Քավորը պարտականութունից դուս էկավ, գնաց հ՚իրա ապրանքի կուշտը։
Թաքավորի տղեն հ՚առավոտենց իրա ձին նի՚լավ, հարցնելով, հարցնելով էկավ Հուրի թաքավորի տանը վեր էկավ։
Հարցրուց Հուրի թաքավորը. — Խեր ըլի, հ՚ո՞ւր ես էթըմ։
— Թաքավոր, ես էթալ պըտեմ Արաբիշամի հողը, որ կռվեմ, տենենք աստված ի՛նչ կտա։
— Օ՜յ, ա՛յ տղա, մուղաթ կաց, զոռ տեղ ա։
Հ՚առավոտը լիսը բաց էլավ, տղեն նի էլավ հ՚իրա ձին, Հուրի թաքավորը տարավ Արաբիշամի երկրի ճամփեն շանց տվուց, գնաց։
Տղեն հասավ Արաբիշամի ֆողը, տեհավ էտ ֆողը շատ անիծած ֆող ա, ձին կարըմ չի երմիշ ըլի։ Մի քիչ էլ ձին քշեց, ձին կաննեց, էլ երմիշ էլավ ոչ, տղեն վեր էկավ, ձիու շլինքը կտրեց։ Մի ղուզ կար, հ՚անց կացավ, Արաբիշամի տները էրևաց։ Արաբիշամն ու սովդաքյարի տղեն գնացել ին ավ, հ՚ամենքի հ՚առաչին մի հատ կխտար, էկան տեհան մեյդանի գլխին մի հատ տղա ա կաննած, որ նմանը հեչ չկա։
Արաբիշամն ասեց. — Էս տղեն լավ տղա չի էրևըմ, կռվող տղա ա էրևըմ։ — Բարով տվին, հ՚անց կացան գնացին:
— Է՛հ ախպեր, — ասեց Արաբիշամը, — ես կռվե՞մ, թե դու:
Սովդաքյարի տղեն ասեց. — Ես խոսք եմ տվել, որ կռվեմ։ Ես քեզ խնթրըմ եմ, որ ես կռվեմ, քու անըմդ չկոտրվի։
— Դու գիտես։
Քշերը քնեցին ըտեղ, հ՚առավոտենց Արաբիշամն արաբզդի շորերը հաքավ, էկավ մեյդանի գլուխը կտրեց։
— Բարո՛վ քեզ, ա՜յ տղա։
— Ասսու բարի՜ն, հազար բարին։
— Ի՞նչ մարթ ես, — ասեց Արաբիշամը։
— Էկել եմ կռվելու։
— Կարա՞ս կռվիլ։
— Շատ լավ։ Ես քեզանից կխնթրեմ, քու անըմդ ինձ ասես, — ասեց տղեն։
— Իմ անըմը Արաբիշամ ա:
Սովդաքյարի տղեն էկավ, բալկոնից դրանց թամաշ արուց։
Թաքավորի տղեն ասեց. — Ես ոտով, դու ձիով, ի՞նչպես կռիվ անենք։
Արաբիշամը ձիուցը վեր էկավ, ձին գնաց հ՚իրա տեղը։
Ասեց. — Էկավ գուրզը, ա՜յ տղա։
Քցելուն պես դիպավ տղին, տղեն մինչև ծծերը թաղվեց ավազի մեչը։ Տղեն ալբիալն հ՚իրան թափ տվուց, ավազից դուս էկավ։
Սրեն էկավ տղին։
Տղեն քցեց. — Էկա՜վ գուրզը։ — Գուրզը գնաց, դիպավ ախչկան, ախչիկը մինչև հ՚ուսը խրվեց ավազի մեչը, համա ալբիալը տղեն հասավ, ախչկան վե կալավ, դրուց ծնկան տակը, թուրը քաշեց։
Սովդաքյարի տղեն հասավ, տղի բիլակը բռնեց, ընենց հուպ տվուց, որ թաքավորի տղի խելքը գնաց։
— Էտ իմ քիրն ա, ա՜յ տղա, ի՞նչ ես անըմ, տվի քեզ։
Տղեն թուրը դրուց տեղը, ախչկա ձեռը բռնեց, էկան տուն։
— Ի՞նչ ես ուզըմ, ուզա՛ տամ, ա՜յ տղա, — ասեց սովդաքյարի տղեն։ Ասեց. — Քու քիրը։
— Տար վայելա՛, — ասեց տղեն, հանեց Արաբիշամի մատանիքը, տվուց տղին, տղեն էլ հ՚իրա մատանիքը տվուց Արաբիշամին:
Թաքավորի տղեն ասեց. — Ես մըն էլ էթամ, մըն էլ գամ, ծանրութուն կըլի, արի, ախպեր, քիրդ վե կալ, էթանք մեր տուն, ընտեղ պսակվենք։
Հ՚առավոտենց քշերհանա վե կացան, նի էլան ձիանը, Հազարան բլբուլները, անմհական ջուրը, անմհական խնձոր վե կալան, գնացին Հարավային թաքավորի տունը։
Թաքավորը վե կացավ բալկոնը, տեհավ որ էրկու տղա, մի լավ ախչիկ գալիս են։ Տղի մինն հ՚իրա տղից լավ տղա ա։
Էկան վեր էկան, Արաբիշամը վազեց, գնաց թաքավորի ձեռը պաչեց։
— Տղա՛, էս ի՞նչ բան ա։
— Մեր հարսն ա, էս էլ հարսի ախպերն ա։
— Ախտեցի՞ր նրան։
— Ախտեցի։
— Ախպերն էլ ղոչա՛ղ ա։
— Շատ։
Քշերը քնեցին, հ՚առավոտենց վե կացան, հարսանիքը բռնեցին. օխտն օր, օխտը քշեր ուրախութուն արին, էտ տղին ու Արաբիշամին պսակեցին։
Մի քանի օրից ետո թաքավորը խնթրեց խնամուն թե. — Էս դղըմը մի հաղ արեք, քեֆս բացվի:
Ձիանը դուս քաշեցին, թաքավորի տղեն հ՚իրա ձին նի էլավ, սովդաքյարի տղեն հ՚իրա ձին. նի էլան կպան հ՚իրար։ Թաքավորը տեհավ, որ օխտը հ՚իրա տղի պես ղոչաղ ա, ասեց. — Բո՛լ ա, բոլ ա։ — Տղեն թուրը դրուց ճակատին, էկավ թաքավորի հ՚առաչը կաննեց։
Թաքավորը կուռը բռնեց, տարավ նեքսև։ Կերան խմեցին, հ՚ուրախացան: Մի քանի օր ետը էտ տղեն վե կացավ, էկավ հ՚իրա երկիրը։
Նրանք հասան հ՚իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։ Երկնքիցը իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, էրկուսը՝ լսողին։