Jump to content

Փառչա-փահլըվան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 84 ]

6. ՓԱՌՉԱ-ՓԱՀԼԸՎԱՆ

Ժամանակով մեկ մարթ կար, ընրան ուներ էրկու տղա, մի տղա էլ՝ փորամնա։ Որ էն տղեքը գնըմ ին բազար, ղվաթով ին, էրեխանց հետ հաղ ին անըմ, էրեխանց վնասըմ ին։ Էլավ որ էտ մարթը գնաց որսի, դևերը նրան վնասեցին. էկավ տուն, թեք ընկավ, կտակ արեց իրա կնկանը, թե. «Որ տղես կարացավ իմ ձին թամքի, իմ թուրը մի ձեռով հանի դնի տեղը, իմ ճըզմեքը հաքնի՝ ոտին գա, նրան իմ կտակս կասես, որ էթա իմ դուշմանին ախտի։ Կասես, որ ձին նի՚լի էթա, որտեղ որ նա կաննի՝ էլ առաչ չէթա, դուշմանի մանկղիլն ա»։

Էտ մարթը մեռավ։ Դրա տղեքը որ հաղ ին անըմ հարևանի էրեխանց հետ, խփըմ ին՝ կողերը կոտրատըմ։ Մի մարթ վե կալավ ասեց թե. — Որ ըտքան ղոչաղ եք, խի՞ չեք էթըմ ձեր հոր դուշմանին ալթ անըմ։

Էտ տղեքն էկան տուն, իրանց մորն ասեցին. — Ա՛յ մեր, մեր հորը ո՞վ ա սըպանել, ասա՛, մենք էթըմ ենք ինադը հանենք։

Մերն ասեց. — Դուք չեք կարալ։

Ըտրանք չլսեցին, նստեցին ձիանքը գնացին, մի մեշի միչի իրանց հըմար օթարախ արին, ավ ին բերըմ, ապրըմ։

Մի ժամանակից ետ, մերը փորամնա էր մեկ տղա, ազատվեց, բերեց մեկ տղա. հոր անըմը Փառչա-Փահլըվան էր, դրեցին տղի վրա։ Օրերի մեկ օրը էտ տղեն մենձացավ, էլավ մի տասնհինգ տարեկան. գնաց հարևանի էրեխանց հետ հաղ էր անըմ, որին որ տալիս [ 85 ] էր՝ կուռն էր կոտրըմ, ոտն էր կոտրըմ: Մի ծերունի մարթ էկավ ասեց.— Որթի՛, դու որ էտքան ուժով ես, քու հորը դևերը սըպանեցին, գնա քու հոր ինադը հանա:

Տղեն ետ դառավ տուն, ասեց. — Ազի՛, իմ հորն ո՞վ ա սըպանել:

Ասեց. — Որթի՛, ի՞նչ ես ուզըմ ասել:

Ասեց. — Ուզըմ եմ էթամ իմ հոր արինը առնեմ:

Ասեց. — Որ դու քու հոր արինը ուզըմ ես առնես՝ քու հերդ իրեք կտակ ա արել:

Ասեց. — Ի՞նչ։

Ասեց. — Քու հորը մի ձի ունի, քանի որ քու հերը մեռել ա, գոմի դուռը արել ենք գոմը, հողել, մարթ չի կարըմ մոտը էթալ, կըտրիցն ենք խոտ տալի: Թե կարաս՝ գնա գոմի դուռը բաց արա, գնա կուշտը, ձիուն թիմարա, թե կարաս՝ թամքը վե կալ դի վրեն. հորդ մի թուր ունի, քանի որ հերդ մեռել ա, օթախըմը կախ արած ա, թե կարաս մի ձեռով զնիցը հանիլ, դնիլ տեղը՝ կարաս քու հոր ինադը առնես: Հորդ մի ջուխտ ճըղմա ունի, էն էլ գնա՛ քաշի ոններդ, թե որ ոններիդ էլավ՝ հագի, որ էթաս դուշմանի հ՚առաչը:

Տղեն գնաց, գոմի դուռը բաց արեց, ձին քշեց դըբա տղեն, «հը» արեց՝ ձին սասանեց, կաննեց: Գնաց ձիուն թիմարեց, թար-թամըզացրեց, թամբը վե կալավ դրեց ձիու վրեն, էկավ ասեց. — Ազի՛, ձին թամքել եմ:

Ասեց. — Որ ձին թամքել ես, գնա նեքսի պզտի օթախըմը հորդ թուրը կախ արած ա, թե կարաս զնիցը հանա, դիր զնի մեչը: Հորըդ ճըղմեքն էլ էլի ընտեղ կախ արած ա, վե կալ հագի՛:

Տղեն գնաց մի ձեռով թուրը զնից հանեց, էլեդ դրեց տեղը, գնաց ճըղմեքը վե կալավ քաշեց ոտը, էկավ մոր կուշտը, ասեց. — Ազի՛, հորս ասածները կարացի անիլ, մնաս բարով, էթըմ եմ:

Մոր հետ հալալաշմիշ էլավ, ձին քաշեց դուռը, նի էլավ ձին, գնաց:

Գնաց, շատն ու քիչը աստված գիտի, գնաց մի մեշի միչին տեհավ էրկու ձիավոր, էրկու ձի կապած ծառիցը, էրկու մարթ ծառի տակին նստած են:

Ասեց. — Բա՛րև ձեզ:

Ասեցին. — Բա՛րև, հազար բարի, ո՞րտեղանցի ես, հ՚ո՞ւր ես էթըմ:

Ասեց. — Ես Փառչա-Փահլըվանի տղեն եմ, Փառչա-Փահլըվանի՜: [ 86 ] Ասեցին. — Ա՜յ տղա։ Մենք էլ ենք նրա տղեն, մեր հորը էլ տղա չուներ։

Մտածեց մենձ ախպերը, ասեց. — Մեր մերը էրկուֆոքիս էր. ավատա՝ տղա ա ըլել: Է՜, բա հըմի դու ո՞ւր ես էկել։

Ասեց. – Հե՛չ, էկել եմ էլի՛։

Օրը մթնեց, գլխները դրին քարի վրա, քնեցին։

Տղեն մտածեց, ինքն իրեն ասեց. «Էս տղեքը մի՛ բանի չեն, թող ըտոնք քնեն, ես էթամ մի քիչ ման գամ»։

Վե կացավ ձին նի՚լավ, գնաց, գնաց ձին ոտը դեմ արեց կաննեց, ձիուն մի ուզանկու տվեց, ձին թռավ, վեր էկավ. ետով մտածեց, ասեց. — Իմ հերը կտակ էր արել, որ ձին որտեղ ոտը դեմ անի՝ ընտեղ կաննեմ, կարելի ա դուշմանի հողն ա, ես խի՞ առաջ անցա։

Մըն էլ տեհավ տղեն՝ թոզ ու դուման անելով դևն էկավ։

— Ա՜յ հայ, — ասեց, — ա՜յ տղա, օցը իրա պորտովը, ղուշը իրա թևովը ըստեղ չի գալ, դու ո՚՞րդիան էկար։ Վաղուց էր, որ իմ ատամին մարթու միս չէր դիպել, քանի որ Փառչա—Փահլըվանը մահացել էր։

Ասեց. — Ա՛յ դև, ի՞նչ ես յանղր-յունղր խոսըմ դու։

Ասեց. — Ա՛յ տղա, սրեն ի՞մն ա, թե քունն ա։

Ասեց. — Ա՛յ դև, սրեն ջաղացըմը կըլնի։

Ասեց. — Ա՜յ տղա, նոբաթն ի՞մն ա, թե քունն ա։

Ասեց. — Նոբաթը ջաղացըմը կըլնի, ա՜յ դև, ի՞նչ ես խոսըմ։

Ասեց. — Ա՜յ տղա, ե՞ս գամ, թե դու։

Ասեց. — Դո՛ւ, դևն անհամփեր կըլնի։

Դևն էր՝ ետ գնաց, ձին հաղացրեց, էկավ տղի վրա. գուրզը քցեց տղին, թոզ ու դումանը էլավ, ասեց. — Կո՛ւռ, կոտրվես, կամանց քցեիր՝ մսիցը մի կտոր մնար, դնեի ատամիս տակը։

Թոզը ետ առավ, տեհավ տղեն կաննած ա։

Ասեց. — Դև, ոնց որ ես կաննել եմ, դու էլ ընենց կկաննես։

Ասեց. — Ա՜յ տղա, դու քո աստոձը, ի՞նչ կա քու ձեռիդ։

Ասեց. — Մի թուր ունեմ, ուրիշ բան չունեմ, — ասեց, — դե ղայիմ կայնի, ոնց որ ես կայնել ի։

Դևը կայնեց, տղեն ձին հաղացրեց, ետ գնաց, էկավ դևի վրա, թուրը քցեց, էրկու հ՚անգաջի միչից էրկու կտոր արեց, կեսը դենն ընկավ, կեսը՝ դես։ Վեր էկավ հ՚անգաջները կտրեց, դրեց խուրջինը, [ 87 ] դևի ձին վե կալավ, ետ դառավ, էկավ իրան ախպորտանց կուշտը, ձին կապեց ծառիցը, քարը դրեց տակը, քնեց:

Հ՚առավոտը ախպերտինքը վե կացան, տեհան ծառիցը մի ձի ա կապած, շատ ուրախացան։ Ասեցին. — Էս ձին ո՞րդիան ա։

Ախպերն ասեց. — Ճամփովն էթըմ էր, բռնեցի, բերի ըտի կապեցի:

Ասեցին. — Շա՛տ լավ էլավ, մեր ձիանը կդինջացնենք, էտ ձիով կէթանք ավ կանենք:

Էտ օրը գնացին իրանց հըմար ավի, որ բերեն ուտեն. բերին ավը, էփեցին ու կերան։ Օրը մթնեց, քարը դրին գլխատակները, էլի քնեցին։ Թող քնեն։

Տղեն մտածեց, թե ըստոնք էկել են ըստեղ քնըմ են, ինքը վե կացավ, իրա ձին նի՚լավ, էլեդ գնաց։ Սև դևի սահմանքը անց կացավ, Կարմիր դևի սահմանքըմը[1] ձին ոտը դեմ արեց, կաննեց։ Կարմիր դևը տեհավ իր սահմանքըմը մի մարթ կայնած ա։

Էկավ ասեց. — Ա՜յ հա՜յ, օցն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ըստեղ չի էկել, դու ըստեղ ի՞նչ սիրտ ես արել, էկել ես։

Ասեց. — Եկել եմ իմ հոր արինն առնեմ քեզանից։

Ասեց. — Ա՜յ տդա, դու ո՞ւմ տղեն ես։ Կարելի ա Փառչա-Փահլըվանի տղեն ես, — իմացա ալբիալը։ — Ասեց. — Շատ լավ, թե կարենաս՝ կառնես։

Ասեց. — Դև էկել եմ, թե աստոձ կտա՝ կառնեմ, թե չէ՝ հալբաթ մի բան կըլնի։

Դևը կատաղևց, ասեց. — Ա՛յ տղա, նոբաթն ի՛մն ա թե քունն ա։

Ասեց. — Նոբաթը ջաղացըմը կըլնի։

Ասեց. — Ա՛յ տղա, ե՞ս գամ, թե դու։

Ասեց. — Դևն անհամփեր կըլնի, դու հ՚ա՛րի։

Դևը ձին հաղացրեց, ետ գնաց, էկավ ու գուրզը քցեց, թոզ ու դուման էլավ, տղեն կորավ թոզըմը։

Ասեց. — Ա՛յ հա՜յ, ա՛յ կուռ, մխելի կամանց քցեիր, մի թիքեն էլ ա մնար, դնեի ատամիս տակը։

Որ թոզը նստեց, տեհավ տղեն կայնած ա։

Ասեց. — Դե՛, ոնց որ ես կայնած ի, դու էլ ընենց պըտի կայնես: [ 88 ] Ասեց.— Ա՛յ տղա, դու քու աստոձը, ի՞նչ կա քու ձեռիդ:

Ասեց.— Մի թուր ունեմ, բան չունեմ։

Դևը կայնեց, տղեն ձին ետ հաղացրեց ու էկավ դևի վրա. թուրը քցեց, էրկու հ’անգաջի մեչտեղիցը տվեց, էրկու արեց։ Տղեն վեր էկավ դևի հ’անգաջները կտրեց՝ դրեց խուրջինը, դևի ձին էլ վե կալավ ետ դառավ։ Էկավ ախպորտանց կշտին կապեց, գլուխը դրեց քարին, քնեց։

Բարիլիսը բացվի ձեր վրեն, ձեր որթըքանց վրեն, եփ որ լիսը բացվեց՝ ախպերտինքը վե կացան։

Ասեցին.— Ա՛յ տղա, էս ձին ի՞նչ ձի ա, ո՞րդիան ես բերե։

Ասեց.— Էկել էր ձիանոնց վրեն, բռնեցի, կապի ծառիցը։

Ասեցին.— Շա՛տ լավ էլավ, մեր ձիանը կդինջացնենք, էտ ձին նոբաթե-նոբաթ նի կըլնենք։

Ախպերտինքը վե կացան, նստեցին էտ բերած ձիուն, գնացին ավղուշ։ Ավը բերին, էփեցին, կերան։ Էտ օրը մթնեց, քարը դրին գլխատակները, քնեցին։

Դրանց քնելուց ետը, պուճուր ախպերը վե կացավ, նստեց իրա ձին. գնաց Սև դևի սահմանքը անցկացավ, Սիպտակ դևի սահմանքըմը կայնեց։ Սիպտակ դևը էն դհիցը էկավ, համա շատ բարկացած։

Ասեց.— Ա՛յ տղա, դու քանի՞ գլխանի ես, որ իմ ախպորտանց ֆողը անց ես կացել, էկել ես իմ ֆողըմն ես կայնել։

— Ի՞նչ շատ յանղր-յունղր խոսալ գիտաս,— ասեց,— ախպորտանցդ ջանն առել եմ, մնացել ես դու, էկել եմ, որ քու ջանն էլ առնեմ։

Ասեց.— Շա՛տ լավ ես ասըմ, հըմի ես քու մենձ թիքեդ անկաջդ կթողամ։

Ասեց.— Դե ղսմին ախմախ կըլնի, ի՞նչ ես ախմախ-ախմախ խոսըմ, ա՛յ դև. հ’ա՛րի, հըմի աստոձ յա ինձ կտա, յա քեզ։

Դևն էր, աջղված ձին քաշեց, ետ դառավ, ձին հաղացրեց, լըցրած էկավ գուրզը քցեց։ Տղի ձին քյահլան էր, տղին վե կալավ ետ տարավ, գրզիցն ազատեց, ետ էկավ տեղը կայնեց։ Դևը հ’աշկերը բաց արեց, տեհավ տղեն հրեն ընդի կայնած ա։

Ասեց.— Ա՛յ հա՜յ, ի՞նչ թավուր եմ քցել, գուրզս սրան չի բռնել։

Ասեց.— Դև՛, սրեդ անց կացրիր, հըմի էլ կայնի, ե՛ս գամ։ [ 89 ] Տղեն էր, ձին ետ հաղացրեց, օյնաղլամիշ արեց, էկավ դևի վրա, մի թուր ուներ՝ թուրը սրփեց, դևի անգաջի մեչտեղիցը տվեց, էրկու տապակ արեց։ Դևին սըպանելուց ետը վեր էկավ, դևի հ՚անգաջները կտրեց, լցրեց խուրջինը, էլեդ նի՚լավ ձին, դևի ձին էլ վե կալավ, էկավ ախպորտանց կուշտը. քարը դրեց գլխատակը, քնեց։

Բարիլիսը որ բացվեց, ախպերտինքը վե կացան, տեհան հրես մի ձի էլ ա կապած ընդի:

Ախպերները շատ հ՚ուրախացան, ասին.— Էս լա՛վ էլավ, հ՚ամեքիս մի ձի էլավ:

Էրկու ախպերը վե կացան, գնացին էլեդ ավղուշ. ավը բերին կերան, էտ օրն անցկացրին, իրիկունը որ մթնեց, հացից ետը քարը դրին գլխատակները, քնոտցին:

Դրանք որ քնեցին, պուճուր ախպերը վե կացավ, ձին նի՚լավ, ասեց.— Մի՛ էթամ տենամ դևերին ի՞նչ ունեն, ի՞նչ չունեն:

Գնաց նի էլավ Սև դևի ամարաթը, նի մտավ նեքսև, տեհավ մի նազանի ախչիկ քնած ա. որ մտավ նեքսև, ախչիկն օյանմիշ էլավ:

Ասեց.— Ա՛յ հա՜յ, ա՛յ տղա, դո՞ւ ըստերանք, հըմի որդիան որ ա Սև դևն էկել ա՝ մենձ թիքեդ հ՚անգաջդ կհանի։

Ասեց.— Ա՛խչի, ինչ շատ ես հպարտացե քու դևովը, գնա՛,— ասեց, ես էթըմ եմ Կարմիր դևի սահմանքը, պատրաստութենդ տես, որ պրտի ընդիան ետ դառնամ, էթանք։

Տղեն ըտիան գնաց Կարմիր դևի սահմանքը. գնաց նի էլավ Կարմիր դևի ամարաթը, ըտե տեհավ մի սիրուն ախչիկ հրես քնած ա. նի մտավ օթախը, ախչիկն աշկերը բաց արեց, տեհավ հրես մի ջահել տղա ըտե կայնած ա։

Ասեց.– Ա՛յ հա՜յ, ա՛յ տղա, դու էտ ի՞նչքամ ուժի տեր մարթ ես, Սև դևի ֆողը տրորել ես, էկել մտել ես Կարմիր դևի ամարաթը։

Ասեց.— Ախչի, օղլուշաղը ըտենց կիսատ խելքի տեր կը՞լի, ես քեզ ղոնաղ եմ էկել։

Ախչիկը մտիկ արեց տղի էրեսին, ասեց.— Բարո՜վ, հազար բարով ես էկել։

Ասեց.— Ա՛խչի, ես էթըմ եմ Սիպտակ դևի ամարաթը, քու պատրաստութենը տես, ետ գալիս էթանք։

Ասեց.— Ա՜յ տղա, դե բարով ես էկել, կացի՛, հաց շինեմ՝ կեր, եննա գնա։

Ասեց.— Շնորակա՛լ եմ ախչի, եննա էլ կուտենք։ [ 90 ] Տղեն վեր էկավ, որ էթա Սիպտակ դևի ամարաթը: Գնաց նի էլավ Սիպտակ դևի ամարաթը. մտավ օթախը, տեհավ մի ախչիկ ա քնած, դրանցից շատ սիրուն էր, լիսն էրեսից կաթըմ էր։

Ասեց. — Ա՛խչի, քու սերն ա բերել ինձ։

Ախչիկն ասեց. — Իմ սերը քեզ բերել ա, հըմա շատ դժար կըլի. հըմի Սիպտակ դևը կգա, ո՛չ ինձ կթողա սեր անելու, ո՛չ քեզ։

Ասեց. — Միա՛միտ կաց Սիպտակ դևիցդ։

Ասեց. — Որ ըտենց ա, ինչ ունիս ասելու՝ ասա։

Ասեց. — Ի՞նչ ունիս-չունիս վեր ունենք, էթանք։

Ախչիկն ու տղեն վեր էկան դևի ղավլա-ղաթըրի[2] մեչը, քաշեցին ղավլա-ղաթըրին, գնացին Կարմիր դևի ամարաթը, ըտու ապրանքն էլ վե կալան, գնացին Սև դևի ամարաթը։ Տեհան որ Սև դևի ախչիկը ամեն բան պատրաստել, ճամփի ա սպասըմ։ Ըտիան էլ ապրանքը բարցեցին ղավլա-ղաթըրին, ծանդր բազրկան արեցին գնացին դըբա ախպերտինքը։ Էկան ախպորտանց կուշտը։

Ախպերտինքը զարմացան, ասեցին. — Ա՛յ տղա, դու էտ ո՞րդիան բերիր։

Ասեց. — Ախպերտինք, ձեզ հըմար կնիկ եմ բերել։ Սև դևի ախչիկը քեզ հըմար եմ բերել, մենձ ախպեր, Կարմիր դևինն էլ միշնեկ ախպորս հըմար եմ բերել, Սիպտակ դևի ախչիկն էլ ինձ հըմար եմ բերել։

Ախպերտինքը ոխակալվեցին, թե սիրունը ինքն ա վեկալել, գեշը մեզ հըմար ա բերել։ Ախպերտինքը իրենց մեչ շատ մտածեցին, թե մեր ուժը դրան չի հաղթիլ, ո՞նց անենք, որ սիրուն ախչիկը ձեռիցը խլենք։

Ասեցին.— Էլ չենք կարալ մի բան անել, թող քնի, բալքի մի հնարք անենք։

Էկան, իրեք տեղ չատր տվեցին, ամեն մեկը կնիկն առավ մտավ չատրը, քնեցին:

Եննա էտ էրկու ախպերը էկան իրար հետ խորուրթ արին, ասեցին. — Էթանք իրա թուրը հանենք, իրա չատրի դուռը կապենք, եննա հավար տանք, դա իրան տա իրա թրին՝ վնասվի, էթանք էտ ախչիկը տանենք։

Գնացին էրկու ախպերով թուրը հանեցին, տարան կապեցին [ 91 ] չատրի դռանը, բերանը նեքսև արին. հավար քցեցին թե. — Ախպե՜ր, ախպե՜ր, մեր ապրանքը տարան, թալանեցին:

Ախպերը քնատեղիցը խըլմաժաժ[3] վե կացավ, ձեռը քցեց, թուրը չգտավ, իրան քցեց դուս, որ հավարին հասնի, չոքերը տվեց թրին, կտրեց, վեր ընկավ։

Ախպերտինքը ուրախացան ըտեղ, որ ախպերը ոչնչացավ, վե կացան առան ապրանքն էլ, ախչըկերքը, գնացին իրենց հայրենիքը։

Տղերանց մերը էկավ առաչ, բարևեց տղերանցը, ասեց. — Բա ձեր ախպերն ու՞ր ա։

Ասեցին. — Մենք ախպեր չենք տեսե, գնացինք մեր դուշմաններին սըպանեցինք, ապրանքը բերինք, ախչկերքն էլ հետը։ — Եննա էտ էրկու ախպերը էրկու ախչիկն ու ապրանքը մի բաժին դրին, էն մեկ ախչիկն էլ մի բաժին դրին։

Մենձն ասեց. — Արի՛ էս ապրանքն ու էրկու ախչիկը վե կալ քեզ, էն մի ախչիկը մնա ինձ։

Էն ասեց. — Չէ՛, դու վե կալ էրկու ախչիկն ու ապրանքը, մի ախչիկը մնա ինձ։

Խոսքերն իրար հասավ, ղոշուն կապեցին իրար վրա, որը զոռի` նա ախչիկը տանի։


Դե թող ըտոնք կռիվ անեն, մենք խաբարը կոնդից տանք։

Էտ ախպերը նստած մտածըմ էր. — Տե՛ս իմ ախպերտինքը ինձ ինչ տեղը հասցրին։

Էտ մտածելու վախտը տեհավ մի թաքավորի տղա մի մարալ առաչին, ձին ետը քցած հետածելով էկավ։ Ոտ չուներ աոաչ էթալու, իրան քսելով էկավ ճամփի վրին նստեց։ Մարալը որ էկավ առաչովը անց կենալու, թրով տվեց, վե քցեց, թաքավորի տղեն հասավ։

Հեռ՚լսողաց, ասեց. — Ղուռումսաղ, իմ մարալին խի՞ տվիր։

Ասեց. – Թաքավորի աղա, փեշքաշ ա քեզ։

Մտիկ արեց թաքավորի տղեն, որ դրա ոնները չկա, ասեց. — Մեղա ասսու, ախպե՛ր, ես սխալվեցի, որ էտ խոսքը քեզ ասեցի։ — Ասեց. — Բա դու ընչի՞ ես էտպես էլել։

Ասեց. — Արի կշտիս նստի, ասեմ։ [ 92 ] Ասեց. — Էտ փորցանքը իմ ախպերտինքն են բերել իմ գլուխը։

Ասեց. – Ախպերը ախպորը ըտենց բան կարա՞ անի[4]:

Ասեց. — Արել են, էլի:

Ասեց.— Վա՜յ, ինձ էլ ախպեր ունեմ, ինձ էլ ըտենց կա՞նեն։ Իմ ախպերը սրանից եննը դու ես, ես աշխատեմ, քե պահեմ։

Եննա գնաց ավ անելու, որ բերի ըտրան պահի: Դա գնաց ավղուշ, մեկ էլ մի ուրիշ թաքավորի տղա մի մարալ հ՚առաչին գալիս ա: Էլեդ էդ կոնդը քսվելով էկավ ճամփի վրա, տվեց մարալին վե քցեց:

Թաքավորի տղեն էկավ հասավ, ասեց. — Ա՜յ մարթ, դու իմ մարալին խի՞ տվիր։

Ասեց. — Տվի՛, ախպեր, հո չկերա, փեշքաշ ա քեզ։

Թաքավորի տղեն մտիկ արեց, տեհավ, որ ըտրա ոնները չկա, ասեց. — Էտ ի՞նչ ա էլել։

Ասեց. — Արի կշտիս նստի, ասե՛մ։

Ձիուցը վեր էկավ, նստեց կոնդի կշտին։

Կոնդն ասեց. — Ֆլան մարթի տղեն ի, գնացի հորըս ինադն առա, երեք հատ ախչիկ բերի, ահագին էլ ապրանք, իմ ախպերտինքը ոխակալվեցին, էս օյինը հանեցին իմ գլուխը։

Ասեց. — Վա՜յ, — ասեց, — մկար[5] ախպերը ախպոր գլուխը ըտենց բան կհանի։ Սրանից ետը իմ ախպերը դու ես, էլ ես էթալ չեմ իմ ախպոր կուշտը, ես աշխատեմ, քեզ պըհեմ։

Ըտուց ետը էն մի թաքավորի տղեն սարիցը էկավ, ավը բերեց, կիրակուր պատրաստեցին, իրեք ախպեր իրար հետ կերան։ Աստված միչնորթեցին, որ մենք ենք ախպեր, էլ մեզ ախպեր չկա։

Առավոտը վե կացան, էրկու ախպեր գնացին ավղուշ, ավը բերեցին, էփեցին, կիրակուրը պատրաստեցին, նստեցին ուտելու։

Կոնդ ախպերը ասեց. — Ըսենց չի՚լնի, մեզ կիրակուր էփող ա հարկավոր, ես կոնդ եմ, չեմ կարա պատրաստի, բանցրացեք էս մենձ սարը, բոզ-թափա կա, բոզ-թափի քամակին օխտն ախպեր շատր են տվել, օխտն ախպեր մի քիր ունեն, իրենք էլ քեֆի են, [ 93 ] ձին նստեք, գնացեք չատրի դուռը, ասեք. — «Ձեր քիրը տվեք մեզ նմանապես մեզ քիր. դա մեզ հըմար կիրակուր պատրաստի»:

Գնացին, էտ չատրի դռանը կաննեցին էտ տղեքը:

Էտ օխտն ախպերտինքը տեհան դռանը էրկու ձիավոր կաննած ա, ասեցին. – Համեցե՜ք, դուք մեզ ղոնաղ եք:

Ասեցին. — Շնորակալ ենք։ Ձեր քիրը նմանապես մեզ քիրը տվեք տանենք, մեզ կառավարի։

Մենձ ախպերն ասեց. – Իրավունք ունեք տանելու։

Ախչիկը վե կալան էկան: Էկան իրենց կոնդ ախպոր կուշտը։ Էտ օրը ախչիկը թողին ըտեղ, կոնդին վե կալան դրին ձիու վրա, իրենց հետ տարան ավղուշ։ Ախչիկը կիրակուր պատրաստեց՝ իրիկունը ախպերտինքը գան ուտեն։ Իրիկունն էկան ախպերտինքը, նստեցին կիրակուր ուտելու, կերան պրծան, կոնդ ախպերը ըսենց պատվիրեց քվորը, ասեց. — Ա՛ քիր, ինչ կանես կանես՝ թոքը[6] չքցես կրակի վրա, կրակը կհանգչի, էլ կրակ չի՚լի, կմնաս մաթալ։

Քիրն էր, կիրակուրը էփելեն ետը, սիրտը խորոված ուզեց, ասեց. — Ի՞նչ պըտի ըլի, յավաշ էս թոքը քցեմ կրակի վրեն, էփի ուտեմ, ընչկալի ախպերտինքը գան։

Թոքը քցելուն պես կրակը հանգավ։ Քիրը մնաց մաթալ։

Ասեց. — Էս ինչ արեցի, ես հըմի ո՞րդիան կրակ ճարեմ, որ կիրակուր էփեմ՝ իմ ախպերտինքը գան ուտեն։

Նի էլավ մի բանցր սարի գլուխ, տեհավ մի բանցր վիրի–վիրի տեղ մուխ ա էրևըմ։ Վեր էկավ, մեշիցը խնձորը քաղեց, ածեց գոքը, ճամփին վեր ածելով գնաց, որ թոփ անելով գա, իրան տեղը չկորցնի։ Գնաց, տեհավ էն իրեք դևերի մերը կրակ ա արել:

Ասեց. — Նանի, ինձ մի կրակ տա՞ս։

Ասեց. — Արի՛ վե կալ, կորի՛։

Ախչիկը գնաց վախվըխելով կրակը վե կալավ, ետ դառավ խնձորները հավաքելով էկավ իրա տեղը։ Էկավ, սկսեց կիրակուր պատրաստելը ախպորտանց հըմար։ Կիրակուրը պատրաստեց պրծավ մեկ էլ տեհավ էտ դևերի մերն էկավ։ Էտ ախչկա էփած կիրակուրը մի թիքա արեց, կուլ տվեց։ [ 94 ] Ախչիկն ասեց.— Ա՜յ քավթառ, քոմմա կերար, բա իմ ախպերտինքը ի՞նչ ուտեն։

Էտ դևի մերը ախչկանը քաշեց պլտուղը[7] ու փչեց, ախչիկը ընկավ հիլալ[8]:

Ախպերտինքը էկան իրիկունը, տեհան որ քիրը ընկել ա ծառի տակը նվըմ ա։

Կոնդ ախպերն ասեց.— Մեր քիրը վախեցել ա, չի կարացել մեզ հըմար կիրակուր պատրաստի։

Առաչի էկող թաքավորի տղեն ասեց.— Ես կմնամ իմ քվոր կուշտը, դուք էքուց ավի գնացեք։

Առավոտը լիսացավ. ախպերտինքը նստեցին ձիանքը` գնացին ավղուշ։ Էն ախպերը քվոր հետ կիրակուր պատրաստեցին: Պատրաստեցին պրծան, տեհան դևի մերն էկավ, դրանց էփած կիրակուրը էլեդ մի թիքա արեց, քաշեց իրա փորը, թաքավորի տղեն ասեց.— Ա՛յ քավթառ, քոմմա կերար, բա իմ ախպորտանցը ի՞նչ մնաց։

Պառավը դրան էլ քաշեց փորն ու փչեց։ Փչեց խեղճ տղեն էլ հիլալ ընկավ։

Իրիկունը ախպերտինքը էկան, տեհան ախպերն էլ քվոր պես ա էլե։

Կոնդն ասեց.— Իմ ախպերն էլ ա վախեցել։

Առավոտը էն մեկել ախպերը ասեց կոնդին.— Ախպե՞ր, դու մենակ գնա ավ արա՛, ես մնամ ըստոց մոտը։

Ախպերը մենակ գնաց ավ անելու, դա սկսեց կիրակուր էփիլը։ Էփեց պրծավ, դևի մերը էկավ կիրակուրը մի թիքա արեց, քաշեց բերանը։

Թաքավորի տղեն վախվըխելով ասեց.— Ա՜յ քավթառ, իմ ախպորտանցը մի թիքա էլ փայ չթողիր։

Դևի մերը դրան էլ քաշեց փորն ու փչեց։

Իրիկունը կոնդը ավից էկավ, տեհավ էտ ախպերն էլ հիլալ ա ընկել, ասեց.— Ախպերտինք, էրկսով գնացեք ավի, ես մնամ իմ քվոր կշտին, տենամ էս ինչ բան ա։

Էքսի օրը էրկու ախպերը գնացին ավ, կոնդը մնաց քվոր կշտին, բերեց կիրակուրը պատրաստեց, իրիկունը ախպորտանց գալու վախտը տեհավ դևի մերն էկավ։ [ 95 ] Տեհավ որ դևի մերն էկավ, քվորը ասեց. — Ա՛ քիր, ա՛ քիր, չաթուն[9] տուր ինձ:

Քիրը ծղրտաց, կպավ ծառիցը։

Էտ կոնդը յավաշ-յավաշ իրան քսելով գնաց չաթուն վե կալավ, էկավ պղնձի կուշտը, նստեց:

Դևի մերը էկավ, ձեռը քցեց, որ կիրակուրը բրդոճ անի, կոնդը ձեռը Բռնեց, ասեց. — Ա՜յ քավթառ, իմ քվոր, իմ ախպորտանց գլուխն էլ ես էտ օյինը հանել, — չաթուն քցեց վիզը, ծառին կապեց։

Ախպերտինքը իրիկունն էկան, տեհան որ դևի մերը ծառին կապած ա, ծղրտացին, ձիուց ընկան ներքև։

Կոնդն ասեց. — Ախպերտինք, մեք վախենալ, մեք վախենալ, կապել եմ։

Ախպերտինքը սիրտ արին, էկան նստեցին։

Կոնդը գնաց դևի մորը բերեց ըտրանց կուշտը, ասեց.— Ա՜յ դև, ավալ քվորս կառնես փորդ, ընենց կփչես, որ ավալվանից զվարթ դուս գա։ Ասեց ու դևի մոր անգաջը բռնեց։

Դևի մերը քվորը քաշեց փորը, ընենց փչեց, որ ավալվանից էրկու անքամ ավելի զվարթ էիավ:

Ասեց. — Էս ախպորս էլ կառնես ու ընենց կփչես, որ ավալվանից զվարթ ըլնի։

Դևի մերը առավ փչեց, էն էլ զվարթացավ։

Ասեց. — Էս մեկ ախպորս էլ առ փչի՛, թող զվարթանա։

Ընրան էլ առավ, փչեց։

Ասեց. — Էկեք ըստեղ ախպըրտինք, — ասեց, — որ ես ընկնեմ սրա ձեռը, կարա՞ք ինձ հանի սրա փորիցը։

Ախպերտինքը շատ ղոչաղացան, ասեցին. — Ի՞նչ կա, կկոտորենք, կհանենք։

Ասեց. — Դե որ ըտենց ա, ես ինձ քցում եմ, հանեք հա՜։

Ասեց ու ինքն իրան քցեց դևի մոր բերանը։

Դևը կուլ տվեց կոնդին։ Ախպերտինքը թափեցին վրեն, ասեցին. — Հանի՛, հանի՛։

Չհանեց, ընկան վրեն սըպանեցին, փորը ճղեցին՝ չքթան։ Մնացին մաթալ, թե ախպերը ինչ էլավ։ Դրին ղիմա-ղիմա կոտորեցին` չքթան։ [ 96 ] Փոր-փոշման նստեցին ձիանը, որ էթան, մի ագռավ էկավ էտ դևի մոր ոտի ղնկի վրա վեր էկավ, կտցով խփեց ղնկին, ասեց. — Մե՛ք էթալ, մե՛ք էթալ, ըստի ա։

Ետ դառան, ոտի ղունկը կտրեցին, կոնդը կենդանի դուս էկավ. ոնները սաղացած: Որ դուս էկավ՝ ախպորտանցը ասեց. — Որ ասըմ ի՜ չեք կարալ ինձ հանի, խի՞ իք ղոչաղանըմ։

Նոր ասեց. — Ախպըրտինք, բավական ա մեր ըստեղ մնալը, էկեք մեր քվորը վե կալեք, տարեք իրա ախպորտանցը։

Տարան տվին ախպորտանցը, ետ դառան էկան։

Էկան, ասեց. — Ախպերտինք, գիտաք ի՞նչ կա, հըմի պըտի էթանք մեր հայրենիքը։

Վե կացան գնացին դըբա հայրենիք։ Էն օրվանից ընչար էտ օրը էտ կոնդի էրկու ախպերը էն ախչկա հըմար կռվըմ ին։ Կոնդը թաքավորի տղեքանց հեննա էկան իրանց քաղաքի վրա, բանցրացան սարի գլուխը, տեհան որ ախպերտինքր հըլա՛ կռիվ են անըմ էն մի ախչկա հըմար։

Կոնդն ասեց. — Ախպերտինք, դուք ըստեղ մնացեք, ես վե գամ քաղաքը, ախպորտանցս բարըշացնեմ, եփոր փափախով կանեմ, դուք է՛կեք։

Գնաց ախպորտանց կուշտր, ախպերտինքը չճանանչեցին, էկան առաչը, մենձ ախպերը ասեց. — Էթանք էս մարթին բերենք մեզ բարըշացնի, էլ մեզ ղոշուն չըմնաց, բոլորը ջարթվեց։

Կոնդն ասեց. — Էս խի՞ եք կռիվ անըմ, ասեք ձեր դատը կտրեմ, էլ կռիվ չանեք։

Մենձ ախպերն ասեց. — Գի՛տաս ընչի հըմար ենք կռիվ անըմ. էս էրկու ախչիկը, էսքան ապրանքը մի փայ ենք դրել, էս մի ախչիկն էլ մի փայ ենք դրել, հըմի դրա վրա յոլա չենք գնըմ, կռիվ ենք անըմ:

Ասեց. — Ի՞նչ կա, էկեք խոսքերդ մեկ արեք, ես ձեզ բարըշացընեմ։

Էկան ձեռք դրեցին, որ բարըշացնի։

Էկավ մի ձեռը քցեց մի ախպոր շլինքը, մինն էլ էն մեկել ախպոր շլինքը, ասեց. – Մոտ էկե՛ք, մոտ էկե՛ք, ձեզ բարըշացընեմ։

Քաշեց ընենց քյալլեքը իրար տվեց, որ էրկուսն էլ ալբիալը ոչնչացան։ [ 97 ] Մերն էլ էկավ ասեց. – Ա՜յ մարթ, իմ տղեքը աշխատանք են արել` իրենց դուշմանին սըպանել են, հըլա կռիվ են անըմ, քեզական ի՞նչ կար, որ էկար իմ տղեքանցը ոչնչացրիր։

Ասեց. – Ա՜յ մեր, բա դու քու տղին չես ճնանչը՞մ. դրանք ի՞նչ աշխատանք են արել:

Ասեց. — Ո՞նց:

— Ըսենց, – հանեց ջիբիցը դևի հանգաջները, մորը շանց տվեց, ասեց. — Ա՛յ դևի նշանները, որ ես ի գնացել իմ հոր արինը առել, էս ախչըկներն էլ ես ի բերել, դրանք էտ օյինը հանեցին իմ գլուխը, իմ ոնները կոտորեցին, կոնդ արին, թողին մեշի մեչը, ախչըկերքը առան էկան։

Մերը տղի ճակատը պաչեց։

Ասեց. – Յավաշ, ա՜յ մեր, հըլա իմ վկաներս կանչեմ, իմացի։

Փափախը վե կալավ, ախպորտանցը կանչեց։ Ախպերտինքը վեր էկան սարիցը, կանչեց իսպաթ արեց, որ կոնդ են տեհել իրեն։ Եննա ախչըկների մենձը տվեց առաջի թաքավորի տղին, միչնակը եննա էկողին, պուճուրն էլ իրանն էր զաթի։ Ապրանքն էլ ճոթ արեց ախպոր պես։ Նոր մերը էկավ էտ տղերանց ճակատները համփուրեց, դրեց իրա տղերանց տեղը։ Նոր օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, կերան խմեցին, քեֆ արին։

Ըտրանք հասան իրենց մուրազին դու էլ հասնես քու մուրազին։

Ասածանից իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ հ՚ագանջ դնողին։


  1. Տեքստում տպված է սահմանքը, հավանաբար վրիպակ է, ուղղել ենք` սահմանքըմը, (ծանոթ. կազմողի)
  2. Գոմ (ծանոթ. բանահավաքի)
  3. Քունը գլխին, (ծանոթ. բանահավաքի):
  4. Այս նախադասությունը բնագրում տպագրված է Միան ախպերը ախպորը ըտենց բան կարա՞ անի: Կարծում ենք, որ միան բառը բանահավաքի կամ տպագրական թյուրիմացության հետևանքով է մնացել, այդ պատճառով էլ բաց ենք թողել (ծանոթ. կազմողի):
  5. Ուրեմն (ծանոթ. բանահավաքի):
  6. Ջիգյար (ծանոթ. բանահավաքի): Բարբառում սովորաբար ջիգյար է ասվում, մինչդեռ բանահավաքը հեքիաթի պատմումի մեջ գրել է թոքը, գուցե և ասացողն է այդպես պատմել, թողնում ենք նույնությամբ (ծանոթ. կազմողի):
  7. Բերանը (ծանոթ. բանահավաքի):
  8. Լղարեց, թուլացավ (ծանոթ. բանահավաքի):
  9. Պարան (ծանոթ. բանահավաքի):