Jump to content

Հրազդան (Ղևոնդ Ալիշան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հրազդան

Հրազդան


Հրազդա՜ն, գետակդ իմ հայրենի,
Հրազդա՜ն, ջրիկդ իմ անուշիկ,
Ահա թողել զհողն օտարի,
Բաբկենս հասել եմ պանդըխտիկ.
Ա՜յ Հրազդան, ա՜յ ջուրք Հայրենիք,
Ա՜յ ափունք, է՞ր կու լայք լըռիկ:
Ես ձեր դրացենակն եմ, չե՞ք ճանչել,
Սիրտս ըզձեզ չէ մոռցել իսկի,
Դուք կարկըջիկդ է՞ր եք մոռցել,
Ծիծղուն երեսդ է՞ր սուգ ունի։
Ա՜յ Հրազդան, ա՜յ ջուրք հայրենիք,
Ա՜յ ափունք, է՞ր կու լայք լըռիկ։
Վա՜հ, մեր կանաչ անտառիկս ո՞ւր,
Ո՞ւր տաղվարիկս, ո՞ւր մեր նըշիս,
Հովո՞ւն եղան, թե ծովուն կուր.
Ո՞ւր մեր տընակն, ո՞ւր մեր այգիս.
Ա՜յ Հրազդան, ա՜յ ջուրք հայրենիք,
Ա՜յ ափունք, Է՞ր կու լայք լըռիկ։
Ո՞ւր ես, ալիցըս լույս Խանտուկ.
Ւմ ընկերներն ո՞ւր են, Հրազդան,
Միթե Պարսկի՞ն եղան գերուկ,
Միթե ամենքն ի հո՞ղ մըտան.
Ա՜յ Հրազդան, ա՜յ ջուրք հայրենիք,
Ա՜յ ափունք, է՞ր կու լայք լըռիկ։
Ա՜հ, անցուգնաց եղել ամեն.
Ա՜հ, անցուգնաց է Հայաստան,
Զիս անմեկիկ թողած աստեն
Ետ անցնիս գնաս դո՞ւն այլ Հրազգան...
Անցի՜ր, գընա, ջրիկդ հայրենի,
Արտսունք հերիք են Բաբկենի:

1848