Jump to content

Հրաժեշտ (Միքայել Նալբանդյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հրաժեշտ (Միքայել Նալբանդյան)

ՀՐԱԺԵՇՏ

Օ՜հ, սենյակ,
Որքան քո մեջ ծխեցի
Խոնավ պատերիդ
Ես մտիկ տալով,
5 Որքան ժամանակ այստեղ
Կորուսի
Պրոֆեսորներիդ
Զուր սպասելով․․․
Այժմ վերջացավ
10 Մեր ամենայն բան։
Մնաս դու բարյավ
Անշարժ հավիտյան․
Գուցե մյուս անգամ
Ոտքս չկոխեմ
15 Քո շեմքի վերև,
Մնացի՛ր բարյավ։