Jump to content

Մեծ մայր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԵԾ ՄԱՅՐ

Պառավը, մի փոքր հարբած,
Յուր թոռների առաջև,
Թառամ գլուխը շարժելով
Մեղքերն հայտնեց բացերև։

5 «Կյանքիս անցած օրերում,
Ո՞րքան մարդ էր ինձ սիրում․
Ես ապրել լավ գիտեի.
Ու՞ր ես, իմ ջերմ մանկություն է
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
10 Կանոնավոր, սիրուն ոտք»։

— Մի՞թե թույլ էիր տալիս,
Մեծ մայր,— թոռները հարց արին։

«Ո՛հ զավակներս, գիտեի
Գեղեցկության իմ գինը,
15 Մինչ հասակը չէր անցել
Տասն և հինգի մյուս կողմը,
Չէի քնում գիշերներ...

Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
20 Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք»։

— Եվ դու, մեծ մայր, դու նորանց
Սիրո՞ւմ էիր, ինչպես քեզ,
Պաշտում էին սիրողքդ,
25 Որ պատմում ես այժմ մեզ։—

«Աստված ինձ սիրտ էր տվել
Ապա ի՞նչ բանի համար.
Սիրականիս շուտ գտա,
Նա ևս չըսպասեց ինձ երկար։

30 Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

— Մեծ մայր, դու քնքո՞ւշ սիրով
35 Սիրում էիր այն մարդուն։—

«Քնքուշ սիրով նորա հետ
Վարվում էի. բայց հաճախ
Օր անցկացնում առավել,
Ուրիշի հետ քն քնքշությամբ։

40 Ես ապրել լավ գիտեի.
Ու՞ր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք»։

— Ուրիշի հե՞տ, հարազատ,
45 Ասում ես չամաչելո՞վ։—

«Իմ բոլոր սիրականքը
Հիմար չէին, այլ գիտուն,
Ոայց ես նոցանից խելոք
Գտանվեցա, հաստատուն,
50 Եկեղեցու միջումը
Օրենքով պսակվելով:

Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
55 Կանոնավոր, սիրուն ոտք»։

— Մեծ մայր, զարհուրելի չէ՞ր
Քեզ, ամուսնուդ հանդիպել։ —

«Նորա խելքը թռել էր
Սիրով վառված իմ վերա,
60 Շատ բան տեսնել կարող էր...
Չտեսավ. թեև էր ներկա....

Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
65 Կանոնավոր, սիրուն ոտք»։

Բայց, մեծ մայր, ձեր ամուսնուն
Չէի՞ք խաբում կամ նենգում։ —

«Այդ ի՞նչ կարելի բան է,
Որ անմեղ օր անցանե.
70 Բայց ես իմ քահանայիս,
Խոստովանքի միջոցին,
Բոլոր գործած մեղքերըս
Հազիվ կասեմ պարզ, մեկին։

Ես ապրել լավ գիտեի.
75 Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն»
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավորf սիրուն ոտք»։

—Զրկվեցա՞ք վերջապես,
Մեծ մայր, դուք ձեր ամուսնուց.—

80 «Այո՛, բայց մեծ զրկանք չէր.
Նոր չէր թեև տաճարը,
Բայց շատ ջերմեռանդ զոհեր,
Միշտ ըստանում էր կուռքը։

Ես ապրել լավ գիտեի.
85 Ու՞ր ես, իմ ջերմմանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք»։

— Մեծ մայր, արդյոք արժա՞ն էր
Եվ մեզ ապրել, ինչպես դուք

90 Ապրել էիք ձեր կյանքում,—
Թոռներն արեցին հարցմունք։

«Ո՛հ զավակներ, այդ մասն է
Կին մարդերի վիճակվել,
Մեծ մարք գործեցին եթե,
95 Ձեզ, աստված է հրամայել.

Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն,
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ․
Կանոնավոր, սիրուն ոտք»։