Jump to content

Հրայի հեքիաթը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
[ 294 ]
22. ՀՐԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի մեծատուն կար, մի տղա ուներ՝ անըմը Հրայի, էտ հարըստի գործն էն էր, որ հ՚իրեն ամրարները ցորնով լիքը պահըմ էր, գալիս էր էն ժամանակը, որ ժողովուրթը նեղութուն էր քաշըմ, սելերը բարցըմ էր, տանըմ բաժանըմ։ Էլավ որ մեծատունը մեռավ, իրավունքը ընկավ տղի ձեռը։ Տղեն էլ հոր պես սելերը բարցըմ էր ցորնով, տանըմ բազարը, տալի աղքատներին։ Էտ մեծատունը մի արաբ ուներ՝ տան ղարավուլ, մեծատունը որ մեռավ, արաբի հ՚աշկն ընկավ մեծատան կնկա վրին։ Հ՚ինքն իրան մտածեց. «Էս կնիկն ա ու էս տղեն, հ՚արի մի ճար անեմ, էս տղան կորցնեմ՝ էտ կնիկն առնեմ նստեմ էս կարողութունի վրին»։

Մի օր գնաց աղի հետ բազարը, ճամփին ասեց. — Այ տղա, խի՞ չես պսակվըմ։

— Ընենց հարմարին ախչիկ չկա, որ առնեմ:

— Հ՚արի՛ քեզ մի լավ տեղ ղրկեմ. գնա Հուրի թաքավորի երկիրը, նրա ախչիկը առ բեր։ Հուրի թաքավորի ախչիկը երկնքի լիսնյակից սիրուն ա, չես կարալ էրկու ղանաթ հ՚էրեսին թամաշ անիլ։

— Ախար հեռու ա դրանց երկիրը, ոնց էթամ։

— Ես թահրը կասեմ։ Էթանք մի լավ ձի առնենք, վեր ունենք էս ձորըմը մորթենք, փորը դուս տանք, քեզ կոխեմ մեչն ու փորը կարեմ։ Ղշերը կգան, վե կանեն քեզ, կտանեն Հուրի թաքավորի երկիրը։

Տղեն հավատաց էտ արաբին, գնացին մի ձի առան, մորթեցին, [ 295 ] փորը դուս տվին, տղեն նի մտավ ձիու փորի մեչը, արաբը կարեց, վե կացավ ուրախ-ուրախ էկավ տուն, ասեց. — Էս լավ էլավ, տղեն կորավ, ես մորը կառնեմ։

Մերը հարցրուց, թե. — Տղես հ՚ո՞ւր ա։

— Գիտում չեմ, ինձնից հ՚առաչ էկավ։

Տեսավ որ արաբի միտքը ծուռն ա, արաբին դուս արուց՝ դուռը շինեց. — Էլ ինձ պետքը չես, — ասեց, — գնա՛ կորի։

Ղշերը էկան ձիուն վե կալան տարան։ Տարա՜ն Քյալլա-գյոզի երկրումը վե դրին, ու սկսեցին ուտել։ Կերա՜ն, կերան, հասան տղին, տղեն դուս էկավ ձիու փորի միչիցը ընդի կաննեց։ Ձեռ ու ոտը լվաց, տեհավ մի հ՚աշկանի պառավ կնիկ ջուրն էկավ. հ՚աչ ծիծը քցել ա ձախ հ՚ուսը, ձախ ծիծը՝ հ՚աչ հ՚ուսը, էկավ էտ տղին բարով տվուց, ասեց. — Իսան-օղլի, խի՞ ես կաննել ըտեղ:

— Բա ինչ անեմ, նանի, ղարիբ եմ։

— Հ՚արի էթանք մեր տունը։

Վեր կացան գնացին։

— Ա՜յ որթի, — ասեց պառավը, — հ՚արի քեզ ես պահեմ, տղեքս կգան քեզ կուտեն, օխտը դև են։

Հ՚իրիկունը տղեքն էկան։

— Ա՜յ մեր, մեր տանից իսանի ֆոտ ա գալի։

— Ա՛յ որթիք, սարից, ձորից դուք եք գալի, իսանի ֆոտ ձեզանից կգա, էլ ումնից պտի գա։

Մի քիչ կենալուց ետո, ասեց. — Որթի ջա՛ն, էսօր մի իսանի ճուտ եմ կալել։

Ասեցին. — Հլա բե տենենք։

Վե կացավ Հրայինին վե կալավ բերուց տղեքանց կուշտը։

— Այ տղա, ո՞րդիանցի ես։

— Ես Դուրուկ քաղաքիցն եմ։

— Ո՞ւմ տղեն ես։

— Մեծատան տղեն եմ։

— Մեծատա՜ն, աստված նրա հոքին լուսավորի, շատ լավ մարթ էր, օխտը տարի մենք նրա ցորնովը կառավարվել ենք, նա չըլեր՝ մենք սովամահ կըլեինք, էտ ինչ լավ էլավ, որ դու քու ոտովը էկել ես, բարով, հազար բարով ես էկել։ Վեկաց վիրի գլուխը նստի։ Ա՜յ մեր, բեր, ինչ լավ բան ունես՝ բեր, էլ ըսենց մարթ մեր տունը գալ չի։ [ 296 ] Բերին էտ տղին մի շափաթ պահեցին, ուտացրին խմացրին: Մի շափաթից տղեն վե կացավ, որ էթա։

— Բա ո՞ւր ես էթըմ, ա՛յ չարըդ տանեմ։

— Էթըմ եմ Հուրի թաքավորի ախչիկը առնեմ։

— Տեհե՞լ ես էտ ախչիկը, գիտե՞ս ճամփեն։

— Ես տեհել չեմ, լսողանց եմ։

— Հ՚արի քեզ տանեմ քառասուն հարամու տների կուշտը վե դնեմ, գամ, չունքի նրանք որ մեզ տենեն՝ մեզ կսըպանեն։ Նրանք քեզ կտանեն Հուրի թաքավորի երկիրը։

Վե կալավ տղին դրուց հ՚ուսին, վազեց։ Տարավ դրուց տան կուշտը, հ՚ինքը ալբիալը ետ դառավ, էկավ տուն։

Հարամիքը էկան տեհան, որ մի ջահել տղա մի քարի վրի նստած ա: Առան տարան հարամբաշու կուշտը։

Տղեն բարև տվուց հարամբաշուն, կաննեց։

Հարամբաշին հարցրուց. — Ի՞նչ մարթ ես։

— Ես Դուրուկ քաղաքի Մեծատան տղեն եմ։

— Մեծատան տղե՜ն։ Տղե՛րք, ճանանչը՞մ եք ում տղեն ա։

— Չէ՛, հարամբաշի։

— Հալբաթ, կերել մարսել եք, խի կճանանչեք։ Միտներդ ա, որ իրեք թաքավորի երկիր հ՚անց կացանք, խոտ ինք ուտըմ, ետո գնացինք Դուրուկ քաղաքը, հարցնելով հարցնելով Մեծատան տունը քթանք, մեզ պահեց օխտը տարի. էս էն մարթի տղեն ա։

— Ինչի՞ հըմար ես էկել։

— Էկել եմ էթամ Հուրի թաքավորի ախչիկը առնեմ։

— Իրեք օր ըստի կաց, որթի, քու հոր լավութունի տակից դուս գանք, ետո քեզ կտանեմ Հուրի թաքավորի քաղաքը։ Վախիլ մի՛, ախչիկը կառնես։ Դե տղեք ջան, նի էլեք ձիանը, ընկեք սարերը, հ՚ամեն ջուռա բան բերեք, որ էս իրեք օրը ուտենք, խմենք, քեֆ անենք։

Էտ իրեք օրը կերան խմեցին, վրա չորս օրը՝ հարամբաշին տղին քաշեց թարքը՝ վեր կալավ տարավ, թաքավորի խնամաքարի վրին նստացրուց, ինքը թողուց գնաց:

Տղեն վե կացավ խնամաքարի վրի զանգակները քաշեց։ Նազիրն էկավ ասեց. — Ի՞նչ մարթ ես։

— Էկել եմ թաքավորի ախչիկը ուզելու։

Գնաց թաքավորին իմաց տվուց, էկավ առավ տարավ։ [ 297 ] Թաթավորն ասեց. — Ո՞րդիանցի ես։

Ասեց. — Դուրուկ քաղաքից եմ, Մեծատան տղեն։

— Ձեր տունը քաղաքի ի՞նչ տեղն ա:

— Թաքավորի տներին կպած ա, մառմար քարից, հ՚ախպուրն էլ տակին:

— Այ հազար բարի ես էկել, այ տղա, մենք ձեր հոր հացը շատ ենք կերել, քանց թե մեր հացը, ես ուրախ ի, որ քե պես մարթի տղեն գար իմ ախչիկը ուզեր։ Մենակ մի պայման ունեմ քեզ հետ անելու։

— Ի՞նչ պայման։

— Էս պայմանը, որ իմ ախչկա հ՚էրեսը մարթ չպըտի տենի, քու մորից սավայի, որ տեհավ՝ հ՚էքսի օրը իմ ախչիկը ըստեղ ա։

Տղեն ասեց. — Շատ լավ։

Կանչեց ախչըկանը կուշտը, ասեց. — Ախչիկս էս ա, ա՞յ տղա, կառնե՞ս:

Տղեն տեհավ, որ երկնային լիս ա ախչիկը, ֆոքին փառավորվեց, կարաց ոչ խոսա։

Բերին հարսանիքը բռնեցին, օխտը օր, օխտը քշեր քեֆ արին, սրանց պսակեցին։ Բաժինքը բարցեցին ղաթրներին, նի էլան ձիանքը, գնացին հ՚իրանց երկիրը։ Մերը տեհավ, որ էկողը հ՚իրա տղեն ա, քսան ղաթիր հետը բարցած, մի սև արաբզդի շորեր հաքած շատ բոյով ախչիկ հետը գալիս ա։

— Վա՜յ, — ասեց, — ափսո՛ս իմ տղեն, էս ինչ դառցըվորված, սև ախչիկ ա առել էկել։

Մերն էկավ, փաթըթվեց տղովը, հարսին բարևեց, նի էլան վիրև։ Ախչիկը ման էկավ օթախները, տեհավ որ հ՚ամեն բան թամամ ա՝ ուրախացավ։ Նի մտավ, շորերը հանեց, հաքավ հ՚իրա թաքավորական շորերը, տղի մերը տեհավ, խելքը գնաց։ — Արժան ա քեզ, այ տղա, — ասեց։

Մի քանի տարի սիրով-սավգով ապրեցին, հարսը ետ ընկավ[1]:

Օրերի մի օրը հարսը բալկոնի փանջարին նստած էր, քառսուն հ՚ուսը կախ էլած քամին տանում բերում էր։ Թաքավորի տղեն բերուց դրանց ախպրըմը ձին ջրի։ Տեհավ ձին ջուր չխմեց, ետ դառավ ձիուն շատ ծեծեց, տեհավ ըլնըմ չի, մի ղաֆիլ հ՚աշկը քցեց վիրև, [ 298 ] տեհավ քառսուն հուս տանում բերըմ ա քամին։ Ասեց. — Մազերը որ էս ա՜, հ՚ինքը ինչ կըլի։ — Կռացավ, հ՚ախպրի մեչ պատկերը տեհավ, յարեն թազացավ, տարավ ձին կապեց, դուս էկավ։ Հարց ու փորց արուց, հ՚իմացավ, որ Մեծատան տղի կնիկն ա, Հուրի թաքավորի ախչիկը։ Ասեց. — Ես տղա չըլնեմ, թե որ դրան ձեռ չբերեմ։

Վե կացավ գնաց բազար. սկսեց տղի հետ ախպեր-տղութուն անիլը. տարավ բերուց հ՚իրանց տունը, մին օր էլ ասեց. — Ես քեզ անիլ պտեմ ինձ քավոր։

Մի վախտ քաշեց, թաքավորի տղեն նշան տվուց մի ախչկա։ Էկավ էտ տղին տարավ քավոր արուց։ Պսակեցին, հարսը բերին տուն, պսակաճաշի օրը թաքուհին խնթրեց, որ մեր քավորակինը գա մեր հարկի մեչը քթնըվի։ Թաքավորը կանչեց քավորին, շատ խնթրեց, որ մորն ու կնկանը էթա բերի։ Տղեն ասեց. — Անկարելի ա, գալ չեն։

Ետո մի քանի թաս գինի խմացրին, ասեցին. — Հ՚արի՛ մեզ հետ էթանք, բալքի բերենք։

Թաքավորը, թաքուհին ու քավորը հ՚իրար հետ գնացին քավորի տունը, հարսը փախավ, տափ կացավ. Հրային գնաց թևիցը բռնեց քաշելով բերուց թաքավորի կուշտը։ Թաքավորը տեհավ դեն ու դեն էլավ[2], քաշելով քաշկռտելով վե կալան տարան հարսանքատուն։ Վաթսուն օթախ լիքն էր, նորահարսին թողին, քոմմա էկան քավորի ու քավորկնկա կենացը խմելու. մի-մի ըստաքան էլ քավորին, քավորի կնկան ու քավորի մորը տվին։

Քավորը վե կալավ ասեց, թե. — Կնիկ ջա՛ն, նի կմննես էտ վաթսուն օթախը, կենտ-կենտ գլուխ կտաս, կգաս թաքավորի կուշտը կկաննես:

Քավորակինը ճարը կտրած մտավ վաթսուն օթախը՝ բիբագնին գլուխ տվուց, էկավ թաքավորի կշտին կաննեց։ Մըն էլ բոլորը կաննած գոռացին, թե. — Ուզըմ ենք, որ քավորակինը մի հաղ անի։

Մարթը գնաց ասեց. – Կնիկ ջա՛ն, հունարը մնաց քեզ, ինձ ամանչացնիլ մի։

Կնկա սրտիցը դու խաբար տուր։ — Ա՜խ, — ասեց, — թե կէթամ տուն, դու կտենես թե ինչ կանեմ։

Ճարը կտրեց, ասեց. — Ածեցե՛ք։ [ 299 ] Չաղլիքը ածեցին. ջիբիցը հատ հատ աբրըշըմի աղլուխ հանեց, աղլուխ թե աղլուխ, հ՚իրան թողին՝ աղլխին թամաշ արին։ Սկսեց հաղալը։ Ժողովուրթը իրար ին հեղտում, նի՚լնըմ ին հ՚իրար շալակ։ Հաղալուց ետո գլուխը բանցրացրուց, որ գլուխ տա, բոխաղը որ չտեհան՝ շատերի խելքը մաղվեց։ Հաղը պրծավ, էկավ կեսուրին ասեց, թե. — Գնանք, որ կտրեք, ես էլ մնալ չեմ։

Թաքավորն ասեց կեսուրին. — Որ չմնա, դու տար, ետ դառ հ՚արի։

Կեսուրը հարսին տարավ տուն, հ՚ինքը ետ դառավ էկավ։ Հարսը էտ հրոպպեին շորերը փոխուց, հ՚իրա արաբղզու շորերը հաքավ, ձին դուս քաշեց, նի էլավ՝ գնաց դըբա իրա հոր քաղաքը:

Հրալին հ՚առավոտը էկավ տուն, լաց էլավ, հա՛մա ինչ արած՝ «Գետտի ղյուլ, գետտի բիլբուլ, իստար աղլա, իստար գյուլ»[3]:

Տղեն հ՚առավոտենց վե կացավ, նստեց ձին, հարփած մարթի նման ընկավ ճամփեն, գնաց։ Ճամփեն մոլորեց, օխտը օր, օխտը քշեր անհաց-անջուր քշեց՝ դուս էկավ Հալապ։ Հարցրեց մի բաղպանի թե. — Հուրի թաքավորի երկիրը ո՞ր ճամփով են էթըմ։

— Է՜, ախպեր ջա՛ն, — ասեց, — կորցրել ես ճամփեն, հըմի վաղուց հասած պըտի ըլեիր ընտեղ։

— Ի՞նչ կուզես՝ ինձ տանես հասցնես Հուրի թաքավորի քաղաքը, իմ խելքը գլխիս չի։

— Որ ըտենց ա, հ՚արի էս քշեր իմ կշտին կաց, հ՚առավոտենց քեզ ճամփա քցեմ, ինձ մի ախպոր տղա ունեմ, հ՚ամեն ճամփա ճանանչըմ ա, ինչ կտաս տու, նա քեզ կտանի կհասցնի տեղ։

Քշերը ըտեղ կացավ ղոնաղ, տղի վրեն տարի հ՚անց կացավ։ Լիսը բաց էլավ՝ բաղպանը գնաց ախպոր տղին վե կալավ բերուց, տեհավ որ մի դալուղանլու տղա ա, ընկան ճամփա գնացին։ Գնացին հասան Հուրի թաքավորի քաղաքը։

Տղին մի բան տվուց ետ դարձրուց, հ՚ինքը գնաց դուզ ախչկա օթախը։ Հ՚իրիկուն էր։ Ակուշկից տեհավ, որ մի ջահել տղա կնկա հետ հաղ էր անըմ։ — Հե՜յ վախ, — ասեց, — կնկանն էլ էյթիբար չկա:

Ուզեցավ նետով տա՝ կշտի տղեն սաբրն էկավ, ասեց. — Հըլա [ 300 ] մի քիչ էչ համփերեմ. տենամ ինչ ա դուս գալի։ — Տեհավ, որ տղեն ավելի շատ հանաք արուց, ձեռները քցեց կնկա ծծերին. «Հայ վա՜խ, հայ» ասեց ու նետը լարեց, որ քցի, տղեն ասեց. — Ա՜յ մեր, ըսկի հանաքի դիմանըմ չես։ «Ա՜յ մեր» խոսքը որ լսեց՝ Հրայի կռները թիլացավ, դուռը ծեծեց. Դուռը բաց արին, հ՚իրան քցեց կնկա ոտը. — Ես մեղա ասսու, կնի՛կ։

Էտ քշերը էտտեղ թեք ընկավ, քնեց, հ՚առավոտը կնկա հետ վե կացավ գնաց թաքավորի մոտը, գլուխ տվին կաննեցին:

— Էկար հա՜, ա՜յ տղա, — ասեց թաքավորը, — ես քեզ հետ ի՞նչ ի խոսացել։

— Հազար ներողութուն, ջահելութուն էր անցավ, ես էլ եմ փոշմանել։ Խնթրում եմ մեզ ճամփու քցես էթանք, մեր հոր օջախը մնացել ա դարտակ։

Թաքավորը ճամփու քցեց թոռին, ախչկանը, փեսին։ Էկան հասան հ՚իրանց երկիրը։ Մի քանի տարի հ՚անց կացավ վրովը, տղեն հ՚առաչը կաննեց ասեց. — Ափո՛ւ, ես պըտի էթամ, պապիս, տատիս վեր ունեմ բերեմ, մի քանի վախտ ըստի կենան, մխիթարվեն։

— Գնա՛, — ասեց հերը, — բարով գաս:

Տղեն գնաց, պապին ու տատին վե կալավ էկավ, մի վախտ ըտեղ կացան, կերան խմեցին, հ՚ուրախացան, վե կացան գնացին հ՚իրանց երկիրը. Նրանք հասան հ՚իրանց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին։

Երկնքից իրեք խնձոր վեր ընկավ, մինը՝ ասողին, էրկուսը՝ հ՚անգաջ դնողին։

  1. Հղիացավ, (ծանոթ. բանահավաքի):
  2. Հիացավ, (ծանոթ, բանահավաքի):
  3. Գնաց վարթը, գնաց սոխակը, ուզըմ ես լաց իլ, ուզում ես ծիծաղա, (ծանոթ. բանասացի):