Ավչու տղի հեքիաթը
Ժամանակով մի ավչի կըլի, կունենա մի հատ տղա։ Ավչին որ կմահանա, կնիկը շատ խելքով կըլի, տղին կըտա ուսումնարան: Էս տղեն շատ հ՚աչող կըլի, շատ լավ կկարթա։ Կդառնա տասը-տասնըհինգ տարեկան, ուսումնարանից գալու վախտը էրեխեքը վեքի հաղալուս կըլնեն, Ավչու տղեն կգա, վիքանը չուռ կանի. էտ տղեքը ուշունց կտան դրան։ — Քու ավչու ըսենց ընենցը, խի՞ ես մեր վիքանը չուռ անըմ։
Ավչու տղեն վիքանը վե կքցի, սիրտը լիքը կէթա տուն։ Մերը կհարցնի, կասի. — Որթի, խի՛ ես լաց ըլըմ:
Կասի. — Մե՛ր, ես ո՞ւմ տղեն եմ։
Կասի. — Ավչու տղեն ես։
— Իմ հորը, — կասի, — ի՞նչ ունի։
Կասի. — Մի թվանք, մըն էլ մի հատ դարրա[1]։
Կասի. — Տո՛ւր, ես պըտի էթամ ավ անեմ։
Կասի. — Գնա կարթա՛:
— Չէ՛, — կասի, — հերս ինչ արհեստ բանացրել ա, ես էլ էն արհեստը պըտի բանացնեմ։
Կասի. — Ո՛րթի, մեխկը քու շըլինքը։
Կտա թվանքը տղին. կհազրվի, կէթա ավ։
Մերը շատ խելքով կըլի, ինքը՝ ռամդար, կասի. — Ո՛րթի, որ [ 302 ] էթըմ ես, ինչքան ման գաս քշերը արի տուն, չըլի թե չոլըմը կենաս։
Տղեն ամեն օր ավղուշութուն կանի, քշերը կգա տուն։
Օրերի մի օրը, կասեն՝ Մասսու գոշումը ջեյրաններ շատ ա ըլըմ, տղեն վե կկենա կէթա Մասսու սարը, շատ ման կգա, ձեռը ավ չի ընկնի։ Իրիկունը մութը կընկնի՝ կմնա մեշըմը. կէթա մի ծառի փըթրըկի մեչ տազ կանի։ Քշերվա մի վախտը մտիկ կտա, որ մի լիս դըբա իրան ա գալի։
— Այ հա՜յ, — կասի, — էս ջանավար ա, կգա՝ ինձ կուտի։
Թվանքը ձեռին հազիր կպահի։ Կտենի, որ ջանավարը գալիս ա դըբա իրան, թվանքը կքտշի վիրի ոտը, կտա ջանավարին վե կքցի։ Կլիսացընի էտ քշեր ըտեղ. հ՚առավոտը վե կկենա կէթա կտենա, որ ջանավարը Շամ-չրաղն ինքն ա, կքերթի էտ ջանավարին, փոստը կոլորի, կդնի ղոլթուղը՝ կէթա։
Կբերի տուն, մերը կասի. — Խի՞ մնացիր քշերը դրսևը:
— Կասի. — Մե՛ր, իմ բերած ավը էս ա, պըտի տանեմ թաքավորին փեշքաշ անեմ:
— Տա՛ր, — կասի, — ո՛րթի, տանես էլ փոշմանութուն ա, չտանես էլ փոշմանութուն ա։
Առավոտը տղեն վե կունի էտ փոստը, կտանի թաքավորի ամարաթը. նազիրը կասի. — Էտ ի՞նչ ա, Ավչու տղա։
— Կասի. — Փոստ ա, բերել եմ թաքավորին փեշքաշ անեմ։
Նազիրը որ կտենա Շամ-չրաղի փոստը. — Ավչու տղա, ա՛ռ հարիր մանեթ փող տամ, էտ փոստը տուր ինձ։
Կասի. — Թաքավորը որ ինձ փող էլ չտա, ես պըտի փեշքաշ անեմ թաքավորին։
Կտանի, փեշքաշ կանի թաքավորին։ Թաքավորը շատ կուրախանա, կասի. — Նազի՛ր, տար իմ խազնիցը Ավչու տղին բավականին փող տուր։
Կտանի էս նազիրը, էտ տղին խռովածի պես կքաշի էրկու սիլլա կտա ու էրկու կոպեկ փող։
Էտ տղեն ամոթու թաքավորին չի ասիլ, բաց կթողա, կգա իրանց տուն։
Մերը կասի. — Որթի՛, ինչ տվուց թաքավորը։
Կասի. — Նազրի տունը քանդվի, տվուց էրկու սիլլա, էրկու կոպեկ փող։ [ 303 ] Էլեդ տղեն վե կացավ գնաց ավի: Թաքավորը իրիկունը էտ փոստը հանեց դրեց իրա բալկոնը. էտ քաղաքը ընենց լիս էլավ, մոնց որ ցերեկը: Շատ ուրախացավ թաքավորը:
Նազիրն ասեց. — Թա՛քավոր, հըլա էտ ես տեհել ուրախացել, եթե ֆլի օսկոռից մի հատ ամարաթ տենես, ինչքան կուրախանաս։
Կասի. — Ո՞վ կբերի ըտղդար ֆլի օսկոռը:
Կասի. — Ավչու տղեն կբերի։
— Ա՛յ գիտի, — կասի, — գնացեք, Ավչու տղին կանչեք՝ գա։
Ավչու տղեն կգա թաքավորի կուշտը, գլուխ կտա՝ կկաննի։
Թաքավորը կասի. — Պըտի էթաս ֆլի օսկոռ բերես, շինեմ մի հատ ամարաթ։
Ավչու տղեն մտքի հետ կընկնի, ետ կդառնա դըբա իրանց տունը։
Մերը կհարցնի, կասի. — Ո՛րթի, խի՞ ես տխուր։
Կասի. — Ի՛նչ անեմ, ա՛յ մեր, թաքավորը ընենց բան ա ասըմ, որ գլուխ գալու բան չի:
Կասի. — Ի՛նչ ա ասըմ թաքավորը։
— Ա՛յ մեր, — կասի, — թաքավորը ուզըմ ա ֆլի օսկոռ, ես ո՞րդիան բերեմ։
Կասի. — Էտ հեշտ ա, ո՛րթի. կէթաս թաքավորին կասես. «Ինձ կտաս քառասուն բեռը օխտը տարեն քացախ, քառասուն բեռը արաղ, քառասուն բեռը գինի, քառասուն բեռը չամիչ, ամեն բեռին մի մարթ՝ կացինը ձեռին, դանակը ձեռին, ըտոնք բոլորը պըտի ըլի նազրի քիսիցը, թե որ քեզանից ըլի, չեմ կարալ բերի»։
Թաքավորը կկանչի նազրին, կասի. — Էս բանը դու ես ասե, արի՛ տու էս ծախսը, թե որ չտաս՝ քու գլուխդ կկտրեմ։
Նազիրը կգա կստորագրի, ունեցած-չունեցածը վե կդնի, ըտոնք բիրադի կպատրաստի, կբարցի, ճամփու կքցի։
Տղեն կէթա մոր կուշտը. — Մե՛ր, կասի, — ղրկեցին, ես ո՛ւր էթամ ախր։
Կասի. — Որթի, կէթաս Ալագյազու սարը, մի հատ հ՚ախպուր կա, բուրթը, բամբակը կճխտես էտ հ՚ախպրի հ՚ակը, ջուրը ղայիմ կկտրես, տակի ջրերը կհըստըկես, էտ քացախը, գինին, արաղը շուռ կտաս հ՚ախպրի հ՚ակը, չամիչը շաղ կտաս հանգը, բեռ-բեռ վե կածես, ֆլերը կգան չամիչը կուտեն, սրտները կերվի, կգան կընկնեն [ 304 ] քացախի, գինու ու արաղի վրեն, կխմեն, կհարփեն, վե կթափեն, կհրամայես հետիդ օքմիններին, ամենքը իրենց կացինը կքաշեն, ֆլերին կմորթեն:
Էտ տղեն ձին նի կըլի, մոր ասածի պես կընկնի ճամփեն, կէթա, կգա կհասնի էտ հ՚ախպուրը, ջրերը կկտրի, արաղ, գինին կլցնի, չամիչը շաղ կտա, կտենա, որ ճաշվա շոքին ֆլի նախիրը էկավ. կուտեն չամիչը, կգան կխմեն՝ գինի, քացախը, կհարփեն, վե կթափեն, կհրամայի էտ մարթկերանցը, կացըններն ու դանակները կքաշեն ֆլերին կմորթեն, միսն ու կաշին կթափեն գետինը, օսկոռը վե կունեն, կբարցեն իրենց ուղտերին, կբերեն, իրենց թաքավորին փեշքաշ կանեն։
Թաքավորը կասի. — Նա՛զիր, տար Ավչու տղին իմ խազնիցր տուր բավականին փող։
Նազիրը կտանի խազնեն, տղին կտա չորս կոպեկ փող, էրկու հատ էլ լավ սիլլա։
Տղեն էլեդ ամոթու թաքավորին բան չի ասի, վե կկենա դըբա իրանց տուն։
Մերը կասի. — Խի՞ ես տխուր, որթի։
Կասի. — Ի՜նչ անեմ, ա՛յ մեր, նազիրը տվուց չորս կոպեկ փող, էրկու սիլլա։
Կասի. — Բան չկա, որթի, գնա՛ քու արհեստին։
Տղեն վե կկենա, թվանքը կքցի ուսը՝ կէթա ավղուշ։ Թաքավորը կսկսի հ՚ուստեք բերիլ, ֆլի օսկոռից շատ լավ մի օթախ կշինի։ Թաքավորը միչին կնստի, Շամ-չրաղը կգնի գյազմեն, ընենց կուրախանա թաքավորը, ոնց որ տասնըհինգ տարեկան տղեն։
Նազիրը կասի. — Թաքավոր, հըլա դու դրա վրին ես ուրախանըմ:
— Էլ ի՞նչ կա, նազի՛ր։
— Եթե դրախտական ծառը քու դռանը ըլեր՝ բա ի՜նչքան կուրախանայիր, թաքավոր։
Կասի. — Ո՞վ կբերի էտ դրախտական ծառը։
Կասի. — Ավչու տղեն կբերի։
Թաքավորը կկանչի Ավչու տղին, կասի. — Որթի, դու պրտի դրախտական ծառը բերես ինձ հըմար։
Տղեն մալուլ ետ կդառնա, կգա իրանց տուն։
Մերը կասի. — Որթի, ընչի՞ հըմար ես մալուլ։ [ 305 ] Տղեն կասի. — Թաքավորի տունը քանդվի, հենց բան ա ասել բերել չի՚լիլ:
Մերը կասի. — Որթի, դա նազրի արածն ա, թաքավորին մեխկ չունի: Կէթաս թաքավորին կասես. «Մի հատ գյամի կշինես ծովի հ՚էրեսին, քառասուն խալվար ցորեն կդնես մեչը, քառասուն խալվար կորեկ, քառասուն խալվար բրինձ, էրկու հատ մարթ կդնես մեչը՝ դանակները ձեռներին»։ Կքցես ծովի հ՚էրեսը գյամին, կքշես ներքև, ամեն ադըմին[2] մի թայ կճղես, շուռ կտաս ծովը, կքշես դըբա վիրև, ամեն ադըմին մի թայ կճղես, շաղ կտաս ծովը, ծովի հ՚էրեսին էտ գյամին ընդար ման կածես, որ էտ թայերը բիրադի հատնի: Ծովի մեչը սով ա ընկել, կտա ձուկը քեզ դրախտական ծառը։
Էտ խրատը կտա մերը. տղեն կէթա թաքավորի կուշտը, մոնց որ մերը ասեց, կասի թաքավորին. — Թաքավորը ապրած կենա, էտ բոլորը պըտի պատրաստես՝ հըմա բիրադի պըտի ըլի նազրի քիսիցը, թե չէ թլիսմը կքանդվի:
Թաքավորը կկանչի նազրին, կասի. — Նազիր, պըտի էս բիրադի հազրես:
Նազիրը էլած չէլածը վե կգա՝ կհազրի. Գյամին կշինի, կքցի ծովի հ՚էրեսը. ցորեն, կորեկ ու բրինձը կտանի կդնի մեչը, էրկու մարթ էլ կտանի կդնի գյամու մեչը:
Տղեն կգա մոր կուշտը, մերը կասի. — Դե՛ գնա, որթի, աստված քեզ հետ, գնա շաղ տուր ծովի մեչը:
Տղեն կէթա նի կըլի գյամին, կքշի. էտ տղեքը հա՛ թայերը կճղեն, շաղ կտան ծովի մեչը. մինչի վիրև, ներքև կանեն, կհատնի էտ ապրանքը:
Ծովի տակը կլիանա, գյամին կգա ծովի մեշտեղը, ձկան թաքավորը կբանցրանա. — Տղա՛, — կասի, — էս ա օխտը տարի իմ ծովի տակը սով էր, դու ո՞նց լիացրիր, քու մուրազդ ասա՛, կատարեմ:
Տղեն կասի. — Քե փեշքաշ ա, մուրազ չունեմ, որ կատարես:
Ձուկը կասի. — Տղա, ասա՛, կունենաս, ասա՛, մի՛ ամանչի:
— Դե որ ասըմ ես, կասեմ, ես էկել եմ դրախտական ծառը տանեմ: [ 306 ] Կասի. – Էէ՜ տղա, շատ դժար բան ասեցիր, համա որ մեռնեմ էլ, պըտի մուրազդ կատարեմ։
Կասի. — Ձեռիդ կա՞ սուր դանակ։
Կասի. — Կա՛։
Կասի. — Հանա քու դանակը. ես որ բանցրանամ, իմ մեշտեղի թնջակիցը մի մազ կկտրես, թղթի միչի կկոլոլես, իշտեղ թաղես՝ կդառնա դրախտական ծառ։
Ձուկը կբանցրանա, տղեն դանակը կքցի, դրա թնջակիցը մի հատ մազ կկտրի, կտրելու պես ձուկը կէթա ծովի անդունդը. թղթի միչին կկոլոլի, կդնի ծոցը, կղայիմացնի։
Շատ կմտածի տղեն, կգա մոր կուշտը. — Ա՛յ մեր, կասի, ես մի ձկան թնջակի մազ եմ բերել, էս չի դառնա դրախտական ծառ։ Թաքավորը իմ գլուխը կկտրի։
Համա մերը իմաստուն ա, իմացավ որ դա դրախտական ծառն ա, ասեց. — Որթի, կէթաս թաքավորին կասես. «Ո՞րդե պըտի տնկես, ինձ տեղն ասա՝, ես կտնկեմ»։
Տղեն կգա թաքավորի կուշտը, գլուխ կտա՝ կկաննի։
Թաքավորը կասի. — Հը՛, ավլու տղա, բերե՞լ ես դրախտական ծառը։
— Հրամանք ես, թաքավոր, — կասի, — բերել եմ։
Թաքավորը շատ կուրախանա, կասի. — Բա հ՚ո՞ւր ա։
Տղեն կասի թաքավորին. – Ինձ տեղը շանց տուր՝ ես կտնկեմ։
Թաքավորը տղին շանց կտա տեղը՝ ֆլի օթախի փանջարի հ՚առաչը։
Տղեն բաց կթողա, կէթա իրանց տուն։ Իրիկունը որ մութը կընկնի, տղեն թաքուն կգա, թաքավորի ասած տեղը պուճուր փոս կանի, էտ մազը ըտեղ կտնկի, բաց կթողա, կէթա հ՚իրանց տուն։
Թաքավորը կքնի, հ՚առավոտը վե կկենա, մտիկ կտա որ օթախը մութն ա, փանջարեն բաց կանի, որ մի հատ ծառ ա փեյդահ էկել իրա փանջարի հ՚առաչին, մտիկ կտա, որ դրախտական ֆոտ ա գալի էտ ծառիցը, մի դիհը՝ ամառ, մի դիհը՝ ձմեռ, ղշերը վըին ծլվըլըմ, մեյվի մի դիհը՝ հասած, մի դիհը՝ ցոկոլակ[3]: Թաքավորը շատ կուրախանա էտ բանի վրա։ Ֆլի օսկոռից օթախ, Շամ-չրաղը միչին վե դրած, դրախտական ծառը հ՚աշկի հ՚առաչին, ընենց կուրախանա թաքավորը՝ ընենց կսիրի տղին, մոնց որ իրա որթին։ [ 307 ] Կասի. — Գնա՛ցեք, կանչեք գա Ավչու տղեն։
Կէթան կկանչեն, կգա Ավչու տղեն։ Թաքավորը ուրախ-ուրախ տեղ շանց կտա, կշտին կնստացնի, շատ կարքով տղին կպատվի։
— Հը՛, — կասի, — նա՛զիր, — կասի, — Ավչու տղին կտանես իմ խազնեն, ինչքան կամքումը կա՝ իրա հըմար ոսկի վեր ունի:
Նազրի սրտին հասել ա, Ավչու տղին կտանի խազնեն, կտա վեց կոպեկ փող, էրկու հատ էլ սիլլա, կասի. — Դե՛, գնա՛, քու հախը էտ ա։
Տղեն մալուլ ետ կգա մոր կուշտը։
Մերը կասի. — Ո՛րթի, խի՛ ե՞ս տխուր:
— Ի՞նչ անեմ, ա՛յ մեր, տվուց նազիրը վեց կոպեկ փող, էրկու սիլլա։
Կասի. — Բան չկա, որթի:
Տղեն վե կունի թվանքը, էլեդ կէթա ավղուշ։
Խաբարը տանք նազրից։
Նազիրը կասի. — Թաքավոր, հըլա դու դրա վրին ես ուրախանըմ, ֆլի օսկոռից օթախ, Շամ-չրաղը միչին, դրախտական ծառը դռանդ, դու ջահել թաքավոր, այսինչ երկրըմը մի թաքավոր մի ախչիկ ունի, անումը Փերիզակ խանըմ, բա որ էն էլ քու կնիկը ըլի՝ ի՞նչքան կուրախանաս։
Թաքավորր կասի նազըրին. — Ո՞վ կբերի էտ ախչիկը։
Կասի. — Ավչու տղեն կբերի։
Մարթ կղրգի թե. — Կանչեք գա Ավչու տղեն։
Կգա Ավչու տղեն, գլուխ կտա, կկաննի։
Թաքավորը կկանչի, կշտին կնստացնի. — Հը՜, — կասի, — Ավչու տղա, այսինչ երկրըմը կա մի թաքավոր, նրան ունի մի շատ սիրուն ախչիկ, անումը՝ Փերիզակ խանըմ, պըտի էթաս՝ բերես ինձ հըմար։
Տղեն շատ տխուր վե կկենա, կէթա մոր կուշտը։
Մերը կասի. — Որթի, խի՞ ես տխուր։
Կասի. — Ի՞նչ անեմ, ա՛յ մեր, թաքավորը ընենց բան ա ուզել, որ գլուխ գալու բան չի։
— Ի՞նչ ա ասել, ա՜յ որթի։
Տղեն պատասխանըմ ա մորը. — Ասըմ ա՝ գնա այսինչ երկրի [ 308 ] թաքավորի ախչիկը բեր ինձ հըմար: Ես ո՞նց բերեմ թաքավորի ախչիկը, իմ գլուխը կկտրեն:
Մերը մտածելով տղին սկսում ա խրատի. — Որթի, էտ էլ հեշտ ա: Դե անգաջ արա, քեզ խրատ տամ. կէթաս, թաքավորին կասես. «Ինձ հըմար կշինես գյամի, էնքան ըլի մենձութունը, որ քու քաղաքի չափ, մի հատ օթախ կշինես՝ քու ամարաթի պես, էտ գյամու մեչը պըտի ըլի հարիր սազ ածող, հարիր ձեռք զուռնաչի, հարիր հատ երիտասարդ տղա, հարիր հատ ջահել ախչիկ՝ պար էկող, հարիր հատ մենձ կնիկ, հարիր հատ մենձ մարթիկ, լավ ուտող-խմող, քեֆ անող՝ մի խոսքով թիֆլիսեցի, էնղտար, — կասի, — որ քաղաքի չափ մարթիկ վե կունի: Ղրաղից էկողը չիմանա թե գյամի ա, կիմանան, որ քաղաք ա: Էտ զդար ուտող-խմողին քառասուն տարվա ապրուստ կդնես մեչը՝ թե ուտելիք, թե խմելիք»։
Տղեն վե կկենա, կէթա թաքավորի կուշտը, գլուխ կտա, կկաննի:
— Թաքավորն ապրած կենա, — կասի, — պըտի շինես ծովի վրա մի հատ գյամի, մենձութունը մեր քաղաքի չափ, մեչը դնես հարիր հատ լավ սազ ածող, հարիր ձեռք զուռնաչի, հարիր հատ ջահել տղա, հարիր հատ ջահել ախչիկ՝ լավ պար էկող, հարիր հատ միջակ կնիկ, հարիր հատ միջակ տղամարթ՝ լավ ուտող-խմող, պըտի դրանք բոլորը շինված ըլի նազրի քիսիցը, թե չէ թլիսմը կքանդվի:
Թաքավորը կկանչի նազրին. — Նազիր, — կասի, — էս բանը դու ես գլխի քցել, պըտի քու փողովը շինվի։
Նազիրը վե կացավ էլած-չէլածը ծախեց, էտ բոլորը հազրեց:
Տղեն գնաց մտիկ տվուց, տեհավ որ ոնց որ Թիֆլիսու քաղաքը, մի կողմից զուռնա են ածըմ, մի կողմից սազ են ածըմ, մի կողմից ջահելները երգ են ասըմ, մի կողմից ախչըկերքը պար գալի, մի կողմից մարթիկը ուտում են, խմըմ, քեֆ են անըմ։
Տղեն շատ ուրախացավ: Ետ դառավ էկավ մոր կուշտը. — Մե՛ր, – ասեց, — հըմի՞ հ՚ուր էթամ, էտ բաները սաղ հազրվել ա։
Ասեց. — Ո՛րթի, տերը քեզ հետ, ըստուց ետն էլ բան չգիդամ։ Գնա՛ նստի թամուզ օթախի մեչը, լավ կեր, քեֆ արա, քառասուն տարվա, բան որ ապրուստ կա միչին, քշա գյամին անց կաց, դեմ արա մի չորի վրա, ընդուց ետ ո՞նց ապրում ես, ապրի։
Տղեն մորը շնորակալութուն արուց, ծիծը պաչեց, էլ հուս չուներ ետ գալու, գնաց մտավ գյամու մեչ, օթախըմը նստեց։ Գյամըմը [ 309 ] դուս էր գալի, սրա հետ խմըմ, նրա հետ խմըմ, օր էր անց կացնըմ: Գյամին քշեց տարավ դեմ արուց չորին, ընենց էր, որ միչի մարթիկը չին իմանըմ, թե ծովի մեչ ին:
Էս տղեն իր միչին մտածեց, ասեց. — Երկար մնամ էստեղ ինձ օքուտ չի բերիլ, վե կենամ, էթամ աշխար ման գամ։
Էս տղեն գնաց, նի մտավ դուքանը, մի թաս գինի խմեց, գյամուց դուս էկավ, ընկավ ճամփեն. մտածելով գնաց էտ տղեն։ Շատ ու քիչը աստված գիտի, գնաց թուշ էլավ մի մեշի. մտիկ տվուց, որ մեշըմը մի հատ մարթ կա, վայրենի մեշա ա, էտ մարթը հաստ ծառերը քոքահան ա անըմ, ըստեղան տանըմ ա ուրիշ տեղ տնկըմ։ Մինը քոքահան ա անըմ, տանըմ ուրիշ տեղ տնկըմ։
Ավչու տղեն որ տեհավ՝ զարմացավ, — Ա՛յ մարթ, — ասեց, — մի մարթի՞ էլ էտ զդար զվարթ կըլի՞:
— Ախպեր, — ասեց, — խի՞ ես զարմանըմ, ինձ հըմար հաղ եմ անըմ, զարմացքը Ավչու տղինն ա։
Ավչու տղեն ասեց. — Զարմացքը խի՞ Ավչու տղինն ա։
Ասեց. — Ավչու տղեն բերուց Շամ-չրաղը, բերուց ֆլի օսկոռը, բերուց դրախտական ծառը, զարմացքը դրանն ա:
Ավչու տղեն ասեց. — Ես եմ Ավչու տղեն։
— Որ դու ես, – ասեց, – ես քու ախպերն եմ, ես քու հետ պըտի գամ, մին չըլենք, ըլենք էրկու:
Ընկան ճամփեն, գնացին:
Շատ ու քիչ գնացին, մի քաղաքի թուշ էլան, մտիկ տվին՝ ըտեղ մի մարթ կա նստած, ինչքան հաց են բերըմ տալի, ինչքան միս են բերըմ տալի, դա ուտըմ ա, մի կողմից գոռըմ ա. — Սոված մեռա՜:
Ավչու տղեն ասըմ ա. — Ա՛յ տղա, էտ զդար խորակը քու փորը ո՞նց ա տանըմ։
Էտ մարթն ասըմ ա. — Ինչի՞ հըմար ես զարմանըմ իմ ուտելու վրին, էս մի մենձ հունար չի, հունարը Ավչու տղինն ա, որ գնաց Շամ-չրաղը բերուց, ֆլի օսկոռը բերուց, դրախտական ծառը բերուց։
Ավչու տղեն ասեց. — Էտ Ավչու տղեն ես եմ։
— Որ ըտենց ա, — ասեց, — ես քու ախպերն եմ, ես քեզ հետ պըտի գամ, էրկու չըլենք, ըլենք իրեք։
Վե կացան գնացինք շատ ու քիչը աստված գիտի, գնացին պատահեցին մի գետի, որ մի մարթ կռացած՝ էտ ջուրը քաշըմ ա փորը, մի կողմից էլ բղավըմ. — Ծարավ մեռա՜։ [ 310 ] Ավչու տղեն ասըմ ա. — Ա՛յ մարթ, քու փորը կպատռի։
Ասըմ ա. — Ինչի՞ ես զարմանըմ. հունարը Ավչու տղինն ա:
— Ի՞նչ ա արել, — ասըմ ա, — Ավչու տղեն։
Ասեց. — Ավչու տղեն բերուց Շամ-չրաղը, բերուց ֆլի օսկոռը, բերուց դրախտական ծառը։
Ասեց. — Ես եմ Ավչու տղեն:
— Որ ըտենց ա, — ասեց, — ես քու ախպերն եմ, — իրեք չըլենք, չորս ըլենք, ես պըտի գամ քու հետ:
Ընկան ճամփա, գնացին։ Երկար գնացին, մի սարի դոշի մտիկ տվին, որ մի չոբան բլուլ ա ածըմ, էտ ոչխարը թև են բռնե հաղըմ են, չեն արածըմ։
Ավչու տղեն ասեց. — Ա՜յ մարթ, — ասեց, — էտ էլ շատ հունար ա։
Պատասխանեց չոբանը. — Հունար, հունար Ավչու տղինն ա, որ գնաց բերուց Շամ-չրաղը, բերուց ֆլի օսկոռը, բերուց դրախտական ծառը։
Ավչու տղեն ասեց. — Էտ ես եմ։
— Որ դու ես, — ասեց չոբանը, — ես էլ եմ քու ախպերը, չորս չըլենք, հինգ ըլենք։
Էլան ախպեր, գնացին. շատ գնացին, քիչ գնացին, աստված՝ գիտի, գնացին տեհան մի մարթ գլխի վրին ցից էլած։
Ավչու տղեն ասեց. — Ախպեր, ընչի՞ ես գլխիդ վրին ցից ըլել։
— Ես, – ասեց, — հ՚անգաջ եմ անըմ, որտեղ խոսան՝ ես իմանամ։ Ես ձեր ճամփեն ի պահում, որ ես էլ ձեր հետ ախպերանամ։ Հինգ չըլենք, վեց ըլենք։
Վեց ախպերը ընկան ճամփեն, գնացին։ Գնացին, չոբանը ասեց Ավչու տղին. — Ի՛նչ ա քու մուրազը։
Ասեց. — Իմ մուրազը՝ թաքավորի ախչիկը բերեք ինձ հըմար։
— Լա՛վ, — ասին հինգ ախպերը, գնացին։
Գնացին հասան թաքավորի քաղաքը, խնամաքարին նստեցին։ Խաբար արին թաքավորին, որ քու ախչիկը ուզող ա էկել։ Թաքավորը շատ ընդունեց դրանց, մաքուր օթախ շանց տվուց. գնացին, նստեցին, սպասեցին թե ինչ ա ըլնելու։
Թաքավորը ճաշ պատրաստեց դրանց հըմար։ Որ հացը կերան պրծան, նստած վեցով զրից ին անըմ. էտ գլխի տնկվողը գլխի վրին տնկվեց, ասեց. — Տենամ ի՞նչ ա խոսըմ թաքավորը։ [ 311 ] Թաքավորը իրան վազրի, նազրի հետ խոսաց, ասեց. — Ո՞նց անենք, որ մեր ախչիկը չտանք էտ աղին։
Նազրների մեկը վե կալավ ասեց. — Թաքավորն ապրած կենա, բեր դրանց հըմար մի ճաշ պատրաստենք, ինչքան ղոշունիդ հաց ա էթըմ, էտ զդար հաց պատրաստենք, ինչքան միս ա էթըմ, ինչքան բրինձ ա էթըմ, ըդարը պատրաստենք, ասենք. «Թե կերա՛ք, ախչիկը կըտանք, թե չկերաք՝ ախչիկը չենք տա, ձեր գլուխը կկտրենք»։
Էկավ էս գլխի վրին ցից ըլնողը վեր էկավ, ասեց. — Ախպերտինք, շատ դժար ա ձեր բանը։
Ավչու տղեն ասեց. — Խի՞ դժար ա։
Ասեց. — Թաքավորը մասլահաթ ա արե, որ իրա ղոշնին ինչ զդար հաց ու խորակ ա էթըմ, էն զդար ձեզ տա, թե ուտեք՝ ախչիկը կտա, թե չուտեք՝ գլխներս պըտի կտրի:
Էտ շատ հաց ուտողը ասեց. — Թող էտ գա իմ ջանին, ես մենակ կուտեմ։
Թեք ընկան քնեցին: Առավոտը վե կացան, թաքավորը հրավիրեց։ Գնացին հեռու նստեցին, էտ շատ հաց ուտողը կաննեց հ՚առաչ, հացը բերին՝ ճխտեց պլտուխը, սալով միսը բերին՝ ճխտեց պլտուխը, սինով փլավը բերին՝ ճխտեց պլտուխը, մի կողմից ձեն ա տալիս. «Սոված մեռա»: Թաքավորի պատրաստած կիրակուրը քոմմա կերավ:
Թաքավորը էն մնացած հինգ ախպորը բերուց օթախը կանոնավոր ճաշ տվուց:
Էկավ իրիկունը մթնեց, որ պետք ա քնեն, էտ գլխի տնկվողը էլեդ տնկվեց: Թաքավորի մասլահաթը էս էր, որ առավոտը փահլըվան ուզենք, կոխ պրծնեն։ Ուներ թաքավորին մի հատ առյուծ, կապած, խամ, որի վրին բաց թողա՝ կճղի: Էտ գլխի ցից ըլողը վեր էկավ, ասեց. — Ախպերտինք, մեր գործը շատ դժար ա, վե՛րեք փախչենք:
Ասեցին. — Ընչի՞ հըմար փախչենք։
Ասեց. — Մեզանից առավոտը փահլըվան պըտի ուզի, մի հատ առյուծ ունի, բրախ կտան, մեզ կճղի:
Էն ծառ քոքահան անողը ասեց. — Էտ իմ հ՚աշկի վրա, արխեին քնեք:
Առավոտը լիսացավ, թաքավորը կանչեց. — Պըտի փահլըվան բերեք, իմ փահլըվանի հետ կոխ բռնի, թե չէ՝ գլխներդ կկտրեմ: --46.71.202.145 19:41, 14 Մարտի 2015 (UTC) [ 312 ] Ծառ քոքահան անողը գնաց նի մտավ մեյդան. ղոչաղ տղեն ձեռը քցեց առյուծին, քաշեց մեչտեղից ճղեց, մի ոտը մի դիհ քցեց, մի ոտը մի դիհ։
Թաքավորն ասեց. — Հա՜յ, հա՜յ, տարան իմ ախչիկը:
Թաքավորը տարավ էտ մարթկանցը իրա օթախը, ձաշ տվուց, ճաշ կերան։ Գնացին էլեդ իրանց տեղը։ Գլխի վրի տնկվողը էլեդ տնկվեց։ Թաքավորը ասեց. — Իմ ախչիկը կտանեն, ո՞նց անենք։
Նազըրի մինը ասեց. — Բերեք դրանց տակը քանդենք, բարութ լցնենք, կրակ տանք, կոտորվեն։
Գլխի վրի տնկվողը վեր էկավ, ասեց. — Ախպերտինք, մեր տակը պըտի լախըմ տան՝ վերե՛ք փախչենք։
Ջուր խմողը ասեց. — Էտ էլ իմ հ՚աշկի վրա։ — Վե կացավ գնաց ծովի ղրաղը, բերանը դեմ արուց ծովին, ծովը սաղ քաշեց փորը, էկավ տեհավ, որ դրանց տակը լաղըմել են, դա բաց թողուց իրան փորի ջուրը, գետնի օխտը ղաթն անց կացավ, ինչքան կպցրին, էլ չկպավ։
Խաբարը գնաց թաքավորին, որ չոր բարութը լցնում ենք, թաքավորն ապրած կենա, դառնում ա ցեխ, չի կպչում։
Թաքավորը մտածեց, ասեց. — Ա՛յ հա՜յ, — տարան իմ ախչիկը։
Էլեդ գլխի վրա տնկվողը տնկվեց։ Թաքավորը մասլահաթ էր անըմ, ասեց. — Ժամանակը դզվեց, մո՞նց անենք։
Մեկը վե կալավ, ասեց. — Բերեք դրանց դեղենք։
Աշպազին հրամայեց թաքավորը. — Էրկու տեսակ կիրակուր կեփես, մեկը՝ դեղած, մեկը՝ թամուզ:
Գլխի վրա կաննողը էլեդ վեր էկավ ասեց. — Ախպերտինք, վերե՛ք փախչենք։
Ավչու տղեն ասեց. — Ընչի՞ հըմար։
Ասեց. — Մեզ պըտի դեղեն։
Չոբանն ասեց. — Էտ էլ իմ հ՚աշկի վրա։
Առավոտը թաքավորը դրանց կանչեց ճաշի, վեցը մի դիհ նստեցին, թաքավորի մարթկանցից վեցն էլ մի դիհ նստեցին։ Աշպազը բերուց ամանիքը, դեղած ամանիքը դրուց էտ մարթկերանց հ՚առաչը, անդեղը դրուց թաքավորի մարթկերանց հ՚առաչը։
Չոբանն ասեց. — Թաքավորն ապրած կենա, էս ճանճերին հրամայա մեզանից հեռանան, որ մենք ճաշ ուտենք։ [ 313 ] Ասեց. — Ես ո՞նց ճանճերին հրամայեմ, որ հեռանան, ձեռով ըսենց արեք, կհեռանան։
— Ասեց. — Ինձ իրավունք տու, ես հեռացնեմ։
Ասեց. — Իրավունք ա։
Դա բլբուլը դրուց քերանը, ածելու պես էտ ճանճերը բանցրացան, հաղըմ ին։ Դրանք բոլորը էսպես հ՚աշկերը քցեցին ճանճերին, էտ ամանիքն էլ տեղից եռացին, դեղած ամանիքը գնացին թաքավորի հ՚առաչը, անդեղ ամանիքը էկան դրանց հ՚առաչը։ Հենց որ տեսավ ամանիքը փոխվեց, բլբուլը վե դրուց։
— Դե, — ասեց, — կերեք հացներդ:
Սկսեցին հաց ուտելը, թաքավորի մարթը ձեռը հացի չտվուց՝ իմացան որ դեղած ամանիքը էկել ա իրենց հ՚առաչը։
— Դե վեր, — ասեց Ավչու տղեն, — քու ախչիկը տուր, տանենք։
— Վե՛ր, — ասեց, — գնանք քու քաղաքդ տենենք, նոր ախչիկս տամ։
Վե կացան, մի ձի թաքավորը նստեց, մի ձի Ավչու տղեն, քշեցին գնացին Ավչու տղի քաղաքը տենալու։ Էկան նի մտան Ավչու օթախը, գնաց քաղաքը ման էկավ, տեհավ կեր ու խումի քաղաք ա, շատ հավանեց։ Ետ էկավ տեղը, ասեց. — Տվի, որ տվի։
Ախչիկն ասեց. — Ընչար ես էթամ ոչ տենամ դրա քաղաքը՝ առնիլ չեմ։
Վե կացավ ախչիկը, ձի նստան տղի հետ, որ գան քաղաքը տենան։ Ավչու տղեն ասեց ախպորտանցը. — Վերե՛ք, տարա ախչկանը։
Էկան հասան Ավչու տղի օթախը, տարավ իրա քաղաքը ման ածեց, ջահել ախչիկ, լավ քեֆը որ տեհավ, մի սհաթ մի տեղ կաննեց, հինգ սհաթ մի տեղ կաննեց, սրտիցը չէր տալի, որ էտ քաղաքիցը դուս գա, իրա հինգ ախպերն էլ նի ին մտել քաղաքը, հետը ման ին գալի։
Ավչու տղեն հրամայեց՝ գյամին երընմիշ էլավ։ Գյամին հասավ ընչար ծովի մեչտեղը, էս ախչկա սրտիցը տալիս չէր, որ քաղաքիցը դուս գա, ասեց. — Արի տղա, էթանք, քեզ առնըմ եմ։
Մըն էլ էկավ տղի օթախի կուշտը, տեհավ որ ծովի մեչտեղն ա. — Այ հա՜յ, — ասեց, — տղա, էս ի՞նչ օյին բերիր իմ գլուխը։
Ասեց. — Քեզ տանըմ եմ: [ 314 ] Ասեց. — Չես կարա տանի։ — Ախչիկը գլխի լաչակը վե կալավ քցեց ծովը:
Տղեն տեհավ, որ գյամին ետ դառավ դըբա չորը։ Տղեն ասեց. — Ա՜յ հայ, ախչիկը փախավ։
Ձուկը դուս էկավ. — Հը՛, — ասեց, — ի՞նչ ա, տղա։
Ասեց. — Լաչակը քցեց ծովը։
Ձուկը հրամայեց. ձկների մեկը լաչակը վե կալավ բերեց, տվեց տղին։ Տղեն դրուց ջեբը, գյամին էլի ետ դառավ։
Ախչիկն ասեց. — Չես կարա տանի, տղա։ — Հանեց դանակը քցեց ծովը։
Գյամին ետ դառավ դըբա էլեդ էն կողմը։
Ձուկը դուս էկավ. — Հը՛, — ասեց, — Ավչու տղա։
Ասեց. — Դանակն ա քցել ծովը։
Հրամայեց ձկներին. գնաց մեկը դանակը վե կալավ բերուց։ Ավչու տղեն առավ, դրուց ջեբը։ Գյամին էլեդ դառավ դըբա իրանց դիհը։
Ախչիկն ասեց. — Չես կարա տանի, ա՛յ տղա։ — Ասեղը վե կալավ քցեց ծովը։ Էլեդ գյամին ետ դառավ դըբա դենը։
Ձուկը դուս էկավ, ասեց. — Ի՞նչ ա, Ավչու տղա։
Ձուկը հրամայեց մանդր ձկներին, մանդր ձկները ասեղը վե կալան, բերին տվին Ավչու տղին։ Գյամին ետ դառավ էլեդ Ավչու տղի դիհը։
Ախչկա թլիսմը հատավ։
Ասեց. — Ըստուց ետը ես քեզ կառնեմ ու կառնեմ։
Էկան նստեցին, հինգ ախպերը, մըն էլ էտ ախչիկը, մըն էլ Ավչու տղեն, ուրախ-ուրախ մի լավ հաց կերան։
Ախչիկն ասեց. — Դե՛, տղա, ասա՛, ինձ քեզ հըմար ես տանը՞մ։
Ասեց. — Չէ՛, — ասեց, — քեզ տանըմ եմ մեր թաքավորի հըմար։
Ասեց. — Ես կմեռնեմ, թաքավորին չեմ առնի, ես պըտի քեզ առնեմ:
Ծառ քոքահան անող տղեն ասեց. — Ես որ հասնեմ ձեր քաղաքը, բոլորին կսըպանեմ, քե կդնեմ թաքավոր։
Էկան դուս էկան չորը։ Էտ տղեքը բոլորը միասին, մեկ էլ ախչիկը նի էլան ձիանը, էկան թաքավորի պալատը։ Հասնելուն պես՝ էտ ծառ քոքահան անողը սըֆթա տվուց նազրին սըպանեց, ետո [ 315 ] տվուց թաքավորին սըպանեց, ետո տվուց դրա նազիր-վազրին սըպանեց։
Բերին Ավչու տղին դրին տեղը թաքավոր, օխտն օր, օխտը քշեր քաղաքին հաց տվին, Ավչու տղին հարսանիք արին, Ավչու տղեն տեղը նստեց թաքավոր, էտ տղերանց մեկին նազիր դրուց, մեկին վազիր դրուց, բիրադնին էլ դրուց ղուլլուղի:
Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
Աստծանից վեր ընկավ իրեք խնձոր, մեկը՝ ասողին, մեկը՛ լսողին, մեկը՝ հ՚անգաջ դնողին։