Նո՛յն էր մինչև երեկ
Նստել
Վերը՝
Ձյունե Արարատի գլխին։
5
էսօր վա՛ր ենք բերե,
Որ թևերը քշտե
Եվ խուղերը սրբե աշխատավոր խալխի։
Էսօր—
Ե՛ս եմ կեցել, 10
Ինձ հետ—
Եռա՛նդը ձեր՝
Հագո՛
Մկո՛,
Հաբե՛թ։ 15
Կեցել եմ մեյդանում
Ե՛ս եմ —
Եվ դո՛ւ,
Եվ դու.
Բոռում եմ բերանբաց, 20
Բոռում եմ՝ բե՛ր...
Եվ...
Ահա խուղերը խուլ,
Փողոցները քոսոտ,
Կորած բոսոր հողում 25
Խճուղիները սև —
Հորդում են հորդահոս,
Փողոցը ողողում,
Լցվում են աչքերիս դռներից
Ներս․․․
30
էստեղ —
Քաշում են մաճ։
Մաճը ճեղքում է սիրտս — վարում։
Էստեղ գործում են կտավ։
Նա։ 35
Նա։
Նա։
Ո՞ւր է.
Գտա՞ր —
Չգտա՞ր. 40
էստեղ մեյդան է, չայխանա,
էստեղ կիները մազերին դեռ դնում են հինա։
Էշը ահա —
Չո՛ւ—չո՛ւ —
Աստաֆյանի միջով։ 45
Ավտոն նրան բոթում —
Հառաչում է բոսոր։
Մի երկաթե թռչուն
Մեր նայիրյան տոթում
Թպրտում է էսօր։