Jump to content

Ձայն բարբառոյ յանապատի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ձայն բարբառոյ յանապատի

[ 131 ]

ՁԱՅՆ ԲԱՐԲԱՌՈՅ ՅԱՆԱՊԱՏԻ


   Աստվա՛ծ վըկա որ՝ մենք կըհաղթեինք,
Թե մեկ անձնուրաց մարդ ունենայինք.
Օրե օր թուրքը կելլե մեր տեղեն,
Տեղս մարդ չի մնաց զատ ծըծի տըղեն.
5 «Հայը զենք չունի», կասե օսմանլին,
Անտեր թողել է նա մեր հայրենին...
— Աստվա՛ծ վըկա որ՝ մենք կըհաղթեինք,
Թե մեկ անձնուրաց մարդ ունենայինք։

   Մի՞թե ազգային պարծանքը չարժեր—
10 Ամեն Հայ մեկ մեկ օսկի ընծայեր,
Երկուսը՝ մեկ թուր, երեքը՝ հրացան—
Որ մոլի տաճկին անեինք ցիր ցան...
Լոկ այն, որ կուտաք խումի ու թըղթի,
Հա՛յք, ձեզ կհասցներ ազգային բաղդի։
15 — Աստվա՛ծ վըկա որ՝ մենք կըհաղթեինք,
Թե մեկ անձնուրաց մարդ ունենայինք։

   Ո՞ր կաթողիկոս գրեց մեկ կոնդակ,
Ո՞ր եպիսկոպոս ցրվեց հրավիրակ,
Ո՞ր գիտնականը ձայնը բարձրացուց,
20 Ո՞ր զորականը թուր ու զենք վերցուց.
Ո՜վ հայ ազգասեր՝ ո՞ւր ես, ո՞ր ծակն ես,
Ազգային զգացմունք, մի՞թե դեռ խակ ես։
— Աստվա՛ծ վըկա որ՝ մենք կըհաղթեինք,
Թե մեկ անձնուրաց մարդ ունենայինք։

[ 132 ]

   25 Ա՜խ, անդարձ կանցնի լավ ժամանակը,
Անփոփոխ կըմնա մեր դառ վիճակը.
Սլավոնի ձեռքեն թափթըփած շըղթան
Քեզ պինդ կըկապե, խեղճի՜կ Հայաստան...
Բայց լա՛վ հիշեցեք, սառնասիրտ Հայեր,
30 Որ փրկությունը ձեզնե շատ մոտ էր...
— Եվ ես մի՛շտ կասեմ. «Մենք կհաղթեինք,
Թե մեկ անձնուրաց մարդ ունենայինք».