Ձեռքի անունից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գարնան սխալը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ձեռքի անունից)

Վարդան Հակոբյան

Կողովը
ՁԵՌՔԻ ԱՆՈՒՆԻՑ


Շոյել եմ հաճախ,
        հաճախ՝ ապտակել։
Եվ հիմա իմ հինգ մատի պես գիտեմ,
Եվ հիմա, լսեք՝ ինչի եմ հասու.
-Երբեք չի կարող ապտակը այնքան
ցավաբեր լինել ու մութով հղի,
որքան շոյանքն է լինում... մահացու,
շոյանքն անտեղի՜...