Երբ դու ծնվում ես, Քեզ մատուցվում է Այս կյանքը մաշված, Ձորձի վերածված Ու հազար տեղից Անվերջ կարկատված... Եվ մատուցվում է Մի հին ճանապարհ, Որ պիտի անցնես Դու իրենց նման Ու առանց իրենց, Այդ ճանապարհը Ինքդ կարկատես Նորեն կտակես...