Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***
Օրերդ հերկած սպասումներով`
Դու պիտի փնտրես այն ծածկագիրը,
Որ կոչվում է սեր:
Օրերդ հերկած սպասումներով`
Դու պիտ վերծանես այն ծածկագիրը,
Որ կոչվում է կին:
Օրերդ հերկած սպասումներով`
Դու պիտի լուծես այն հանելուկը,
Որ կոչվում է կյանք...
|
|