Ձվադրում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Հրաշք հավքը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Ձվադրում

Վարդան Հակոբյան

Տերեւները
ՁՎԱԴՐՈՒՄ


Սաղարթներով թանձրախիտ
Լուսնի շողը թափանցել,
Հավքի թափուր
Բնի մեջ
Շարշարել է լույս ձվեր...
Հավքը կգա՝ թուխս նստի,
Նոր լուսիններ դուրս կգան,
Թեւեր կառնեն, կթռչեն,
Նորից երկինք կգնան,
Եվ գիշերը
Մի լուսնի
Լույսի
Հույսին չի մնա։