Քանզի նրանք ծառեր էին,
Բարձր ճյուղ ու շյուղի վրա
Հավքեր էին,
Թեւ ունեին,
Հավքերի հետ, հավքերի պես
Թռվռում ու խաղում էին...
Սակայն, ավաղ, երես առած,
Երազեցին օտար ծառեր,
Երազեցին օտար վայրեր,
Ու... մայր ծառից պոկվելուն պես
Մեկիկ-մեկիկ դարձան... տերեւ...