Ճամփի հետ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Երգս Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Ճամփի հետ

Վարդան Հակոբյան

Որ ունենամ ծաղկանոց
ՃԱՄՓԻ ՀԵՏ


-Ամեն օր ինձ
Դպրոց տանում
Եվ դպրոցից
Բերում ես տուն։
Ասա՛, ճամփա՛,
Չե՞ս հոգնում դու։
Ճամփան լսեց
Նաիրիկին
Եվ պատասխան
Տվեց այսպես.
-Ուր էլ ուզես,
Կտանեմ քեզ,
Ու չեմ հոգնի,
Չեմ հոգնի ես,
Միայն թե դու
Միշտ տուն տանես,
Խելոք բալիկ,
Ոչ թե «Երկու»
Կամ թե «Երեք»,
Այլ «չորս» եւ «Հինգ»։