Երգս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ճերմակ կռունկը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Երգս

Վարդան Հակոբյան

Ճամփի հետ
ԵՐԳՍ


Շողիկ դարձավ
Երգս, գնաց,
Ծաղիկների
Շուրթին մնաց...

Ծաղիկ դարձավ
Երգս, գնաց,
Գարունների
Շուրթին մնաց։

Գարուն դարձավ
Երգս, գնաց,
Աղբյուրների
Շուրթին մնաց։

Աղբյուր դարձավ
Երգս, գնաց,
Ծարավների
Սրտում մնաց...