Ճշմարտախոս
Ճշմարտախոս
Եվ ինձ այն օրից, երբ շրթունքս հայտնի
Օրհնեցին անունը Արդարության,
Ատեցին տգետք, դատապարտելի
Ինձ փոս փորեցին. գործի՛ չարության։
5
Ոխ ու նախանձը, որպես փոթորիկ,
Նոցա կուրծքի մեջ ալեկոծեցավ,
Կուրացա՛ն մարդիկ, սիրեցի՛ն մարդիկ
Խավարի դևը։ Լո՛ւյսը ծածկվի ցավ։
Շատ բան լսեցի նոցա բերանից,
10
Շատ աքսորանքի տարա ես հարված.
Բայց սուրբ Դատավորն օրհնեց վերևից.
Վահա՛ն հովանի ուղարկեց աստված։
Ես խոսք տվեցի՝ մարմնով և հոգով,
Արյունով, սրով նորան կնքեցի,
15
Ե՛վ խաչ առնելով, և՛ կուրծքս ծածկելով
Երկինք և դժոխք վկա կանչեցի:
Եվ այն վայրկենից դևի փորձություն
Իմ համար, եղբա՛րք, չնչի՛ն խաղալիք,
Այն ժամանակից քաջալերություն
20
Աջակից ունիմ, անզո՛ր են մարդիկ։
Ես լավ հասկացա, կյանքի նպատակ,
Բարվո և Չարի զանազանություն.
Ասացի, թող Չա՛րն առնե ոտնատակ
Բարին... սա ունի մի ա՛յլ հաղթություն։
ապրիլի 3