Ճշմարտությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այդպես Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ճշմարտությունը)

Վարդան Հակոբյան

Մութը հանկարծ
***

Ճշմարտությունը քայլերիս մեջ է
Եվ ձայնիս մեջ է՝ լեռներով անցնող,
Ճշմարտությունը գույնն է իմ արյան,
Կարմիրը անխառն...
Ճշմարտությունը
Երգի,
Հրի պես
Ծլում է բոլոր անցումներիս մեջ,
Հառնում անգամ իմ չասվող բառերից,
Իմ լռությունից,
Լացից,
Ծիծաղից:
Ճշմարտությունը՝
Սիրուց սկսվող լույսի արահետ,
Տես, չմոլորես դու հանկարծ նրան,
Եվ զուգսերի մեջ հանկարծ չսպանես:
Ճշմարտությունը իմ սիրո տունն է,
Ուր էլ գնում ես՝ ուշքդ դեպի տուն.
Նա ամեն վայրկյան պահում է ճամփադ,
Շուրթին է պահում միշտ քո անունը:
Ու մի մոռացիր՝
Ճշմարիտ ստից սարսափելի է
Հորինված ու սուտ ճշմարտությունը: