Jump to content

Մութը հանկարծ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Մութը հանկարծ վրա հասավ,
Թիթեռնիկը էլ ո՞ւր թռչեր...
Նայեց, ջրում աստղեր տեսավ,
Այդ «ծաղկունքին» փորձեց իջնել...
- Ծոցվեմ՝ կապրեմ ծաղկունքի մեջ, -
Հավատում է, հույսով է դեռ։
Աստղերի դեմ - գիշերն անվերջ
Թռվռում է մի հե՜զ թիթեռ։