Jump to content

Մայր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Մայր


Նա հեգ կին էր—մա՜յր բազմահոգ ու թըշվառ,
Եվ նրա շուրջ մինչդեռ զվարթ ու կայտառ,
Վըխտում էին երեք փոքրիկ մանուկներ,
Մայրը հառած մանկանց վըրա իր աչեր,
Լի տըխրությամբ մըրմընջում էր. «Այ՛ որդիք,
Երանի՜ դուք իսկի աշխարհ չըգայիք.
Անշեղ կանցնեք դուք ձեր ուղին, բայց էլի՜
Միշտ կը մընաք ճակատագրին խե՜ղճ գերի…»

Մի պըղտորիր զավակներիդ ջինջ հոգին
Քո վըշտերով, ա՛յ ցավատանջ, դըժբախտ կին.
Պատմի՛ր նրանց, պատմի՛ր մանուկ հասակից,
Որ կա՜ն օրեր, կա՜ն ժամանակ ու տարիք,
Երբ կյանքի մեջ տատասկահյուս պըսակից
Չը կա՛ ոչինչ—առավել քա՜ղցր, երջանի՜կ…