Jump to content

Մանիշակ (Ռափայել Պատկանյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԱՆԻՇԱԿ


Դեռ ո՞ւր է ծիծեռ, դեռ ո՞ւր է սոխակ,
Գարնան կարապետ եկավ մանիշակ.
Երկնային խունկը չորս կողմը բուրեց,
Նորածին աշխարհ նախ նա համբուրեց։

Երկինքն է անամպ, շողշողուն արև,
Տա՛նք մանիշակին, երեխերք, բարև,
Որ մեր դաշտերին բերեց նոր գարուն,
Նախշուն հավերով, ծաղկով զարդարուն։