Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երբ որ ծագեցավ պայծառ արեգակ,
Աքլար, աղավնի, հավ ու ծիծեռնակ,
Ձի, ոչխար, գառնուկ, այծ, ուլ, հորթ ու կով
Գնացին իրանց գործին ըշտապով։
Միայն ծույլ տըղան չի գնաց դրպրոց,
Գիրքը շըպրտեց ու փախավ փողոց.
Իրիկուն ամենքն ետ դարձան ուրախ,
Միայն տըղան է տըրտում, գլխակախ։
|
|
|
|