Jump to content

Մանկական խաղ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂ

(Նմանություն)

Առյուծները գնացին,
Կատուները մնացին։
Վայ ձեզ, մուկիկ-մուկիկներ,
Կատուները մնացին։

Արջուկները գնացին,
Աղվեսները մնացին։
Վայ ձեզ, հավիկ-հավիկներ,
Աղվեսները մնացին։

Որսորդները գնացին,
Շնիկները մնացին,
Վայ ձեզ, կատու եւ աղվես,
Շնիկները մնացին։