Jump to content

Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր

Page contents not supported in other languages.
Ավելացնել քննարկում
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Latest comment: 7 ամիս առաջ by Անունով խմբագիր in topic Արգելափակում — 1 ամիս

Ողջույն

[խմբագրել]

Բարի՜ գալուստ։

Բարի գալուստ Հայերեն Վիքիդարան։ Համայնքի խմբագիրների անունից ողջունում ենք Ձեզ։ Հուսով ենք, որ Ձեզ դուր կգա այստեղ, կդառնաք Հայերեն Վիքիդարանի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել ազատ գրադարանը։ Խնդրում ենք ծանոթանալ Օգնության բաժնին։

Խնդրում ենք նաև չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանություններում և քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի մեկնաբանության ժամանակը և հղում դեպի Ձեր մասնակցի էջը։ Հարցերի դեպքում մի՛ հապաղեք կապվել ինձ հետ կամ դիմել հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 07:33, 30 Հոկտեմբերի 2016 (UTC)


Մեծատառեր

[խմբագրել]

Հարգելի մասնակից, կարիք չկա վերնագրերի բոլոր տառերը գրել մեծատառ։--Voskanyan (քննարկում) 07:33, 30 Հոկտեմբերի 2016 (UTC)

Հարգելի մասնաից, աշխարհում միայն Արիս Արսենին չի բանաստեղծություններ գրել ու գրում, պետք չէ ստեղծել Բանաստեղծությունների ընդհանուր այբբենական ցանկ էջը։--Voskanyan (քննարկում) 15:41, 1 Նոյեմբերի 2016 (UTC)
--Պարզ է, կջնջեմ:
Իսկ վերնագրերը մեծատառերով որ սկսել էի՝ այդպես էլ շարունակում եմ։ Եթե անհրաժեշտություն կա՝ բոլորը փոքրատառ կդարձնեմ։
Մեծատառերի անհրաժեշտությունը չկա, դրա համար էլ բոլորը փոքրատառ է գրվում։--Voskanyan (քննարկում) 16:25, 1 Նոյեմբերի 2016 (UTC)
-Շնորհակալություն՝ օգնության համար--Անունով խմբագիր 18:53, 1 Նոյեմբերի 2016 (UTC)

Հարգելի Անունով խմբագիր, շնորհակալություն Հայերեն Վիքիդարանը նյութերով հարստացնելու համար։ Ցանկանում էի իմանալ՝ Դու՞ք եք այդ բանաստեղծությունների հեղինակը կամ ունե՞ք հեղինակային իրավունք։ Շնորհակալ եմ։ --Ջեօ 14:56, 5 Նոյեմբերի 2016 (UTC)

Ես դա անում եմ, հեղինակի բանավոր համաձայնությամբ։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է. Անունով խմբագիր (քննարկում|ներդրումներ)
Բարի։ Իսկ այդ բանաստեղծություններն ինչ-որ գրքում տպագրվա՞ծ են։ Նկատի ունեմ հեղինակի գրքերից։ --Ջեօ 06:42, 6 Նոյեմբերի 2016 (UTC)
Այո, տեղադրվող բոլոր գործերը տպագրված են հեղինակի տարբեր գրքերում, իսկ ամբողջությամբ՝ երկերի ժողովածուի առաջին հատորում։ Ունի 17 տպագրված գիրք, եկող տարի նախատեսվում է երկրորդ հատորի (արձակ) տպագրությունը: (Անունով խմբագիր 11:03, 6 Նոյեմբերի 2016 (UTC)
Հարգելի Անունով խմբագիր, կրկին հարցեր են առաջացել Արիս Արսենի հեղինակի ստեղծագործությունների հետ։ Գրավոր համաձայնություն կա՞ կամ կարո՞ղ ենք ունենալ։ --Ջեօ 16:00, 22 Օգոստոսի 2019 (UTC)
Հարգելի Ջեօ, ես զգում եմ, որ կրկին ու միշտ են հարցեր առաջանալու Արիս Արսենի հեղինակի ստեղծագործությունների հետ կապված։ Հասկանում եմ Ձեր անհանգստությունն ու նպատակաուղղվածությունը, ուստի, հիմա (և՝ մեկընդմիշտ) խոստովանում եմ (ի՞նչ ունեմ թաքցնելու, առավել ևս՝ ինչո՞ւ թաքցնեմ)՝ ես եմ Արիս Արսենին։ Եթե չի կարելի, որ ես ներկայացնեմ իմ ստեղծագործություններն այս հարթակում (երբ կարող եմ դա անել) և սպասեմ, թե ով կանի դա՝ խնդրեմ, կարող եմ այլևս ոչինչ չտեղադրել։ Օրերս Երևանում, «Արմավ» հրատարակչության կողմից, տպագրվեց իմ պոեզիայի ընտրանին (թվով իմ 18-րդ գիրքը), շուտով նույն հրատարակչությունն ընթերցողի սեղանին կդնի իմ երկերի ժողովածուի երկրորդ հատորը, ուր ամփոփված են արձակ գործերս։ Ի դեպ՝ ասեմ, որ իմ բոլոր գրքերը (և՝ գրքերի կազմերը) ինքս եմ ձևավորում ու էջադրում։ Թեև կազմերի նկարները չեմ կարողանում տեղադրել այստեղ (ջնջվում է՝ «հեղինակային իրավունքի բացակայության» նկատառումներից ելնելով), ինչ է՝ ինքս ինձ չեմ կարողանում «հեղինակային իրավունքի» արտոնագիր «շնորհել»։ Անկեղծությանս համար ներող կլինեք։ (Ցանկության դեպքում՝ կարող եմ տրամադրել և՛ հեռախոսահամար, և՛ իմ ֆեյսբուքյան էջը՝ ավելի մոտիկից շփվելու և իրար ավելի լավ ճանաչելու համար)։ --Անունով խմբագիր 22:59, 22 Օգոստոսի 2019 (UTC)

Share your experience and feedback as a Wikimedian in this global survey

[խմբագրել]
  1. This survey is primarily meant to get feedback on the Wikimedia Foundation's current work, not long-term strategy.
  2. Legal stuff: No purchase necessary. Must be the age of majority to participate. Sponsored by the Wikimedia Foundation located at 149 New Montgomery, San Francisco, CA, USA, 94105. Ends January 31, 2017. Void where prohibited. Click here for contest rules.

Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր

[խմբագրել]

Ողջույն, հարգելի մասնակից։ Հայերեն Վիքիդարանում ավելացնում եք Էռնեստ Եսայանի նյութերը, որոնք հեղինակային իրավունքով պաշտպանված են, բացի այդ ստեղծագործությունների մասին էջերը ստեղծելիս ավելացնում եք լուսանկարը։ Խնդրում եմ բոլոր էջերից հեռացնել լուսանկարները և բերել Հայերեն Վիքիդարանում օգտագործվող ստանդարտի։ Շնորհակալություն։ --Ջեօ 12:17, 26 Նոյեմբերի 2021 (UTC)

Հարգելի մասնակից, քանի որ իմ ծանուցումից և զգուշացումից հետո Դուք Հայերեն Վիքիդարանում խմբագրումներ եք կատարել, կարող եմ ենթադրել, որ Ձեր քննարկման էջում գրառումը կարդացել եք։ Չարձագանքելու պատճառներն ինձ էլ են հետաքրքիր, բայց ամեն դեպքում տեղեկացնում եմ, որ հեղինակային իրավունքով պաշտպանված բոլոր ստեղծագործությունները ստիպված են ջնջել։ Շնորհակալություն։ --Ջեօ 20:19, 9 Հունվարի 2022 (UTC)

Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն

[խմբագրել]

Հարգելի մասնակից «Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն» էջի անավարտ լինելու պատճառով այն տեղափոխվել է Ձեր սևագրություն։ Խնդրում եմ միայն ավարտելու դեպքում տեղափոխել հիմնական անվանատարածք։ Շնորհակալություն։ --Ջեօ 20:29, 9 Հունվարի 2022 (UTC)

Մեծատառերով վերնագրեր

[խմբագրել]

Ողջույն, հարգելի խմբագիր։ Շնորհակալ եմ Հայերեն Վիքիդարանում խմբագրումներ կատարելու համար։ Խնդրում եմ Բարձունք տանող արահետով էջում բոլոր մեծատառերով վերնագրերը փոքրատառ դարձնել, միևնույն ձևաչափի բերել, մեզ մոտ ամբողջովին մեծատառերով վերնագրերը չեն գրվում։ Շնորհակալություն։ Ջեօ 10:20, 20 Մարտի 2024 (UTC)

Ինչպես նաև Հեղինակ:Արիս Արսենի էջում նշված գրեթե բոլոր ստեղծագործություններում։ Ջեօ 10:22, 20 Մարտի 2024 (UTC)

Ֆորմատավորում

[խմբագրել]

Ողջույն։ Ճաքած լռություն էջում որոշակի փոփոխություններ եմ արել, կարող եք այստեղ տեսնել։ Նաև նույնն եմ ասելու, ինչ վերևում հինգ ամիս առաջ գրել եմ (չգիտեմ ինչու՝ չեք արձագանքել գրառմանս). էջերում լուսանկարներ չենք դնում, մեծատառեր չենք կիրառում, եթե իհարկե էջն առանձին բանաստեղծության մասին չէ։ Խնդրում եմ Ձեր ստեղծած բոլոր էջերում փոփոխություններն անել, հակառակ պարագայում ուղղակի ստիպված կլինեմ չհամապատասխանող էջերը հեռացնել։ Ջեօ 16:41, 25 Օգոստոսի 2024 (UTC)

Արգելափակում - 1 օր

[խմբագրել]

Հարգելի Անունով խմբագիր, Ձեր մասնակցային հաշիվն արգելափակում եմ դեռ մեկ օրով՝ զգուշացումներն ու քննարկումներն անտեսելու համար։ Հույս ունեմ՝ վերադառնալուն պես միանգամից կանցնեք ձեր ստեղծած էջերը ընդհանուր ստանդարտի վերադարձնելու համար, հակառակ պարագայում ուղղակի ստիպված կլինեմ հեռացնել։ Շնորհակալություն։ Ջեօ 19:09, 7 Սեպտեմբերի 2024 (UTC)

Խնդրահարույց էջեր

[խմբագրել]

Հարգելի մասնակից, ձեր ստեղծած այս էջերն ունեն ֆորմատավորման խնդիր, խնդրում եմ ուղղել, հակառակ պարագայում ստիպված կլինեմ հեռացնել.

Դեռ այսքանը։ Ջեօ 05:48, 10 Սեպտեմբերի 2024 (UTC)

Բարև ձեզ, ես չէի տեսել զգուշացումները, որտե՞ղ եք տեղափոխել էջերս, վերադարձրեք, ես ամեն ինչ կհամապատասխանեցնեմ պահանջներին Անունով խմբագիր (քննարկում) 06:55, 17 Սեպտեմբերի 2024 (UTC)
Ներքևում հղումները դրված են։ Ջեօ 09:47, 17 Սեպտեմբերի 2024 (UTC)

Արգելափակում - 2 շաբաթ

[խմբագրել]

Հարգելի Անունով խմբագիր, Ձեր մասնակցային հաշիվն արգելափակում եմ արդեն 2 շաբաթով՝ զգուշացումներն ու քննարկումներն անտեսելու համար [1] [2]։ Ջեօ 06:52, 15 Սեպտեմբերի 2024 (UTC)

Տեղափոխված էջեր

[խմբագրել]

Ջեօ 07:13, 15 Սեպտեմբերի 2024 (UTC)

Հայերեն կետադրական նշաններ

[խմբագրել]

Ողջույն։ Այստեղ ուղղումներ եմ արել, խնդրում եմ առաջնորդվել դրանցով։ Հայերեն Վիքիդարանում օգտագործում ենք հայերեն չակերտներ, իսկ ուղիղ խոսքը սկսում ենք անջատման գծիկով։ Ջեօ 18:02, 16 Հոկտեմբերի 2024 (UTC)

Լավ, շնորհակալություն: Անունով խմբագիր (քննարկում) 21:03, 16 Հոկտեմբերի 2024 (UTC)

Ռուսերեն ստեղծագործություններ

[խմբագրել]

Հարգելի մասնակից, Հայերեն Վիքիդարանում ավելացվում են բացառապես հայերեն ստեղծագործություններ, ռուսերեն գործերն ավելացրեք Ռուսերեն Վիքիդարանում։ Ջեօ 18:19, 28 հուլիսի 2025 (UTC)Պատասխանել

Բարև, հարգարժան Ջեօ, գիտեի, որ նման պատասխան եմ ստանալու, բայց, այնուամենայնիվ, տեղադրեցի։ Լավ, կփորձեմ տեղափոխել։ Անունով խմբագիր (քննարկում) 18:45, 28 հուլիսի 2025 (UTC)Պատասխանել
Հարգելի մասնակից, պայմանավորվել էինք, որ կտեղափոխեք. փոխարենը՝ ոչ միայն չեք տեղափոխել, այլև նորերն եք ստեղծել։ Այսպես չի կարելի։ Ջեօ 15:01, 3 հունվարի 2026 (UTC)Պատասխանել

Ֆորմատավորում

[խմբագրել]

Ողջույն։ Խնդրում եմ ստեղծագործությունների էջերում ստանդարտ գույնից բացի այլ գույն չկիրառել, այլ ֆորմատավորում չօգտագործել։ Ունենք ընդունված ձև, որին ծանոթ եք, խնդրում եմ հետևել այդ ոճին։ Եթե նմանատիպ էջեր կան, վերադարձրեք ստանդարտ տարբերակի։ Ջեօ 11:45, 21 օգոստոսի 2025 (UTC)Պատասխանել

Լավ, անպայման։ Անունով խմբագիր (քննարկում) 16:45, 26 օգոստոսի 2025 (UTC)Պատասխանել
Քանի որ այս թեմայով քննարկում ունենք, այստեղ եմ դնում։ Հարգելի մասնակից, դուք շատ լավ գիտեք, թե ինչպես պետք է լինի հեղինակի էջը, հետևաբար այսպիսի բաներ անելն անթույլատրելի է։ Տպաքանակի վերաբերյալ ինֆորմացիան ինչո՞վ է արժեքավոր։ Ջեօ 14:59, 3 հունվարի 2026 (UTC)Պատասխանել

Արգելափակում — 1 ամիս

[խմբագրել]

Հարգելի մասնակից, հաշվի առնելով բազմաթիվ զգուշացումներն ու ձեր կողմից այդ զգուշացումների անտեսումը, հատկապես՝ ինձ հետ համաձայնելուց հետո, ձեր մասնակցային հաշիվն արգելափակում եմ մեկ ամսով, հաջորդն արդեն անժամկետ արգելափակում կլինի։ Սա Ձեր անձնական նախագիծը չէ, սա Հայերեն Վիքիդարանն է, որն ունի իր կանոններն ու ֆորմատավորումը, դուք չեք կարող այն օգտագործել այնպես, ինչպես ցանկանում եք և հաշվի չնստել այստեղի ստանդարտների հետ։ Ջեօ 15:05, 3 հունվարի 2026 (UTC)Պատասխանել

շնորհակալություն Անունով խմբագիր (քննարկում) 15:46, 3 հունվարի 2026 (UTC)Պատասխանել