Jump to content

Մասնակցի քննարկում:ՄՄայիլյան

Page contents not supported in other languages.
Ավելացնել քննարկում
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Latest comment: 5 տարի առաջ by RMaung (WMF) in topic Reminder: Community Insights Survey

Ողջույն

[խմբագրել]

Բարի՜ գալուստ։

Բարի գալուստ Հայերեն Վիքիդարան։ Համայնքի խմբագիրների անունից ողջունում ենք Ձեզ։ Հուսով ենք, որ Ձեզ դուր կգա այստեղ, կդառնաք Հայերեն Վիքիդարանի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել ազատ գրադարանը։ Խնդրում ենք ծանոթանալ Օգնության բաժնին։

Խնդրում ենք նաև չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանություններում և քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի մեկնաբանության ժամանակը և հղում դեպի Ձեր մասնակցի էջը։ Հարցերի դեպքում մի՛ հապաղեք կապվել ինձ հետ կամ դիմել հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 11:05, 12 Սեպտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարցեր-դիտարկումներ-առաջարկներ

[խմբագրել]

Գուցե սխալ տեղ եմ գրում, բայց հույս ունեմ, որ ադմիններից մեկը կտեսնի ու համապատասխան մարդուն կփոխանցի․․․

Ես մի 10 օր առաջ եմ միացել Վիքիդարանին, զբաղվել եմ ՀՍՀ 1 հատորի 315-327 էջերի խմբագրելով և որոշ հարցեր-դիտարկումներ-առաջարկներ են կուտակվել։

1. Հաստատված էջերի վերաբերյալ։

Կան սրբագրված, նույնիսկ՝ հաստատված էջեր բազմաթիվ սխալներով, օր․

https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/311

Բացի այդ, հաստատված էջերում բացակայում են հղումներն ՀՍՀ այլ հոդվածների վրա, և, հետևաբար, վերացել է համացանցային հանրագիտարանի էական առավելություններից մեկը՝ հեշտությամբ այլ հոդվածներին անցնելու հնարավորությունը։

Ինձ թվում է էջերը պետք է հաստատել միայն մանրակրկիտ ստուգելուց հետո։

2․ Մաթեմատիկական բանաձևերի վերաբերյալ։

Երբ փորձում ես մուտքագրել հայկական տառերով բանաձև, ասենք՝

Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle Ա = Բ + Գ} ,

սխալ է տալիս։ Մինչդեռ այլ հայալեզու կայքերում դա հնարավոր է։ Տես, օր․

grapaharan.org/index.php/Երկրորդ_Բաժին:_Կապիտալի_Պտույտը

3. Քիմիական բանաձևերի վերաբերյալ։

Կարո՞ղ եք ասել, թե հնարավոր է արդյոք մուտքագրել օրգանական միացությունների կառուցվածքային բանաձևերը։ Ասեմ, որ chem-ը կիրառելի է միայն պարզագույն բանաձևերի համար, և տվյալ դեպքում չի օգնում։ Որոշ բանաձևեր ես կարողացա մուտքագրել math-ի միջոցով։ Բայց բարդ կառուցվածքով նյութերն (ասենք` բենզոլը կամ որոշ սպիտակուցներ) անհնար է անել math-ի միջոցով։ Փորձեցի պատճենել այլ կայքերից, (\chemfig ևն)՝ չճանաչեց։

Նկատել եմ, որ ՀՍՀ-ում որոշ տեղերոմ օրգանական միացությունների կառուցվածքային բանաձևերը նկարի տեսքով են բերված։ Սակայն դա հարցի շրջանցում է և ոչ թե լուծում։

4. Նկարների վերաբերյալ։

Ես ՀՍՀ djvu-ից կտրեցի ինչ-որ լուսանկար, բայց երբ փորձեցի բեռնել այն, համակարգի հարցերն ինձ փակուղու առաջ կանգնեցրին։ Օրինակ, ես ուզում էի բեռնել Գ․ Գ․ Աբաշիձեի լուսանկարը, հարցնում է՝ ո՞վ է հեղինակը։ Հեղինակը ես չեմ։ Բայց նաև չգիտեմ, թե ով է։ Ավելին՝ ես չեմ կարծում, թե ընդհանրապես որևէ մեկը գիտի հեղինակին։

Ինչպե՞ս են լուծվում նման հարցերը Վիքիդարանում։

5. Փնտրելու հնարավորության վերաբերյալ։

Օգտատերերի տեսակետից շատ լավ կլիներ, եթե հնարավորություն լիներ բառը փնտրել ՀՍՀ-ում ։ (Գուցե կա, ես չգիտեմ։) Գոնե բերեր հոդվածի էջը, օրինակ, այնպես, ինչպես դա արված է բառարանների կայքում՝

http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24

ՄՄայիլյան

Share your experience and feedback as a Wikimedian in this global survey

[խմբագրել]
WMF Surveys, 18:35, 29 Մարտի 2018 (UTC)Պատասխանել

Reminder: Share your feedback in this Wikimedia survey

[խմբագրել]
WMF Surveys, 01:34, 13 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Your feedback matters: Final reminder to take the global Wikimedia survey

[խմբագրել]
WMF Surveys, 00:43, 20 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Արտաքին հղումներ

[խմբագրել]

Ողջույն, հարգելի՛ մասնակից։ Վիքիդարանում արտաքին հղումներ չենք դնում տեքստում։ Խնդրում եմ դրանք չավելացնել, իսկ արդեն ավելացրածները՝ հեռացնել։ Մասնավորապես, ՀՍՀ 1-ին հատորի մինչև 123 էջն արդեն ստուգել, հաստատել էի, հիմա այդ էջերում Դուք ավելացրել եք արտաքին հղումներ դեպի ՀՍՀ-ի այլ էջեր, խնդրում եմ հետ շրջել Ձեր կատարած բոլոր խմբագրումներն այդ էջերում։ Ես մի քանի էջը հետ շրջեցի։--Լիլիթ (քննարկում) 13:21, 26 Հուլիսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ մասնակից, մեկ ամսից ավել է՝ չեք պատասխանել Lilitik22 մասնակցի դիտարկմանը և չեք ներկայացրել ձեր պատճառաբանությունը, հետևաբար ստիպված եմ Ձեր խմբագրումները ետ շրջել։ --Ջեօ 10:24, 10 Սեպտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Community Insights Survey

[խմբագրել]

RMaung (WMF) 14:31, 9 Սեպտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Reminder: Community Insights Survey

[խմբագրել]

RMaung (WMF) 19:12, 20 Սեպտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Reminder: Community Insights Survey

[խմբագրել]

RMaung (WMF) 17:02, 4 Հոկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել