Jump to content

Մասնակցի քննարկում:Chaojoker

Page contents not supported in other languages.
Ավելացնել քննարկում
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Latest comment: 12 տարի առաջ by Arantz in topic Բարև

Ողջույն

[խմբագրել]

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Chaojoker, և բարի գալուստ հայերեն վիքիդարան։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիդարանի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել ազատ գրադարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ Օգնության բաժնին։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Վազգեն 20:29, 25 Դեկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն, Վազգեն :) --Chaojoker 20:34, 29 Դեկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

poem կաղապարի վերանվանումը

[խմբագրել]

Ողջույն, Chaojoker,

Կբացատրես ինչո՞ւմն է կաղապարը վերանվանելու իմաստը։ — Teak 14:17, 5 Փետրվարի 2011 (UTC)

Ողջույն, Teak, փորձել եմ անունը հայերենի վերածել։ Կաղապարի գործունեության վրա դա չի ազդում։ Մի քիչ ավելի երկար է քան poem բառը, բայց կարող ենք կարճացնել/հապավում ստեղծել։ Ուրիշ խնդիրներ կա՞ն դրա հետ։ Chaojoker 14:53, 5 Փետրվարի 2011 (UTC)
Խնդիրներ չկան, իմաստն է կասկածելի։ Մանավանդ երբ բացատրության էջում էլ է խրախուսվում այդ երկար ձևը։ Կարծում եմ {{poem}} ձևը շատ ավելի հեշտ է օգտագործել և կարճության (ու ակնհայտության) պատճառով տառասխալի հետևանքով ժամանակի վատնումը շատ ավելի անհավանական է քան «բանաստեղծություն» եզրի դեպքում։ Կարճ ասած՝ չեմ կարծում թե լեզվային խստակրոնությունը տեղին է այս դեպքում։ — Teak 15:10, 5 Փետրվարի 2011 (UTC)
Մերսի բացատրությունից։ Ընդհանուր առմամբ կաղապարների անվան հայերեն լինելու իմաստը դրա մեջ եմ տեսնում, որ ցանկացած հայախոս, ով այցելում է կայքը, կարող է անվան նայելով շատ ավելի ներըմբռնելի գտնել կաղապարի աշխատանքը և ավելի շուտ ընտելանալ Վիքիների միջավայրին։ Նաև որպեսզի հայալեզու կայք, բավարարվում է օգտագործողի հայերեն տառերին ծանոթ լինելով, և լատինատառին տիրապետելը չի ենթադրում։ Այդպիսով, ցանկացած հայախոս, անկախ դրանից, որ ինչ ուրիշ լեզուների է տիրապետում կկարողանա ներդրում ունենալ կայքում։ Սակայն, քանի որ այն վերանվանվել է, և դեռ template:poem-ից վերահղում կա, նույնիսկ լատինատառ օգտագործման պարագայում այն աշխատելու է։ Իսկ կարճանալու հետ համաձայն եմ, կարելի է վերահղվող հապավումներ ստեղծել, օր.՝ «բանաստեղծ», «բնստղծ», նույնիսկ «պոեմ» (թեկուզ poem-ի իմաստից տարբեր է), կամ որևէ ուրիշ տարբերակ։ Ի՞նչ ես կարծում։ Chaojoker 15:24, 5 Փետրվարի 2011 (UTC)
Հասկանում եմ ամբողջ կայքը հայերեն դարձնելու նպատակառումը, սակայն ամեն դեպքում լատիներեն այբուբենին չտիրապետող անձնավորությունը ամեն դեպքում շատ դժվար կգտնի վիքինախագծերում մասնակցությունը։ Եվ կաղապարները հանդիսանում են «wiki mark-up»-ի մաս ու եթե կա ընդունված լատինատառ տարբերակ, ապա կարծում եմ արժի հենց դա էլ օգտագործել։ Տվյալ դեպքում {{poem}} անվանումը <poem> թեգի առկայությունն է փոխանցում, և չեմ կարծում թե թեգերը պետք է թարգմանվեն։ Իսկ ինչ վերաբերվում է հայերեն կրճատումների, ապա սրանք էլ ավելի խառնաշփոթ կավելացնեն։ Իհարկե երբ ընդունված կաղապարի լատինատառ տաբերակը շատ բարդ է անգլերենին չտիրապետողի համար, ապա հայերենացումը կարող է նպաստել օգտագործման հեշտացմանը (օրինակ «գործընթացի վերնագիր» «process header»-ի փոխարեն)։ Այս դեպքում, սակայն, կաղապարի անվանումը կարճ ու հասկանալի է։ Բացի սրանից էլ կան {{poemx}} և {{inpoem}} կաղապարներ (և հնարավոր է հայտվեն այլ կաղապարներ էլ), որոնք {{poem}} կաղապարին զուգահեռ կաղապարներ են։ Սրա՞նք էլ ենք թարգմանելու։ Կարծում եմ սկզբնական ձևը ամենալավն է թե՛ օգտագործման հեշտություն, և թե՛ թեգին համապատասխանության պատճառով, և կարծում եմ հենց այդ ձևն էլ պետք է խրախուսվի բացատրության էջում։ — Teak 14:58, 8 Փետրվարի 2011 (UTC)

Պայմանագրերի աղբյուրները

[խմբագրել]

Ողջույն, Chaojoker, Կարծում եմ օգտակար կլիներ ավելացրած պայմանագրերի էջերում նշել աղբյուրները (թե որտեղից է տեքստը վերցվել), Նույնիսկ եթե աղբյուրները տպագիր են։ Ինչպես այլ նյութեր, Վիքիդարանի ազատ տեքստերն էլ պետք է լինեն վավերացվելի՝ մանավանդ իրավական տեքստերը։ Իհարկե լավագույն տարբերակն է բոլոր տեքստերին համապատասխան տեսածրված պատկերների առկայությունը, բայց սրանց բացակայության դեպքում գոնե աղբյուները կլինեն օգտակար և ողջունելի։ — Teak 01:00, 8 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել

Համաձայն եմ Teak ջան, և դրա համար էլ ամփոփման մեջ նշել էի աղբյուրները, թեև վստահ չէի դրանք էջում էլ նշել թե ոչ: Այստեղ մի քանի խնդիր/հարց է մնում՝ նախ հեղինակային իրավունքների վերաբերյալ վստահ չեմ: Պայմանագրերի տեքստը կարծում եմ հասարակական ոլորտում է, սակայն դրանց թարգմանությունների մասին այդքան էլ վստահ չեմ, և այս դեպքերում ստուգելու ճանապարհ չունեմ, թե երբ են թարգմանվել պայմանագրերը և հեղինակն ով է: Օրինակ՝ Հ.Գ. Ազատյանի կազմած և Լ.Ա. Բարսեղյանի խմբագրած «Ճակատագրական պայմանագրեր» (1998) գրքի վերջում, որը մեծ սիրով կտեսածրեի (հիմնականում դրա համար եմ գնել), գրված է՝ «The publishing texts of the treaties are taken from the collection «Armenia in documents of international diplomacy and foreign policy of USSR».
The collection was published in 1972 edited by professor G.S.Kirakosyan (authors G.Kirakosyan, R.Sahakyan).»
Այժմ չգիտեմ, թե Գ. Կիրակոսյան և Ռ. Սահակյանն են հանդիսանում թարգմանիչները, թե միայն կազմել են այն: Այս անվստահությունների պատճառով էլ դեռ չեմ տեսածրել: Նաև տարբեր թարգմանություններն երբեմն մի փոքր տարբեր են լինում, օր.՝ Կարսի պայմանագրի դեպքում երկու աղբյուրից եմ օգտվել, որոնց մեջ որոշ տարբերություններ կային, որոնք երբեմն լրացրել են իրար, իսկ երբ մեկ թարգմանությունը փոքր-ինչ ավելի սահուն կամ լրիվ է թվացել ինձ, դա եմ օգտագործել, բայց վստահ չեմ դա լավագույն ճանապարհն է: Սա պայմանագրերի մասին: Նաև մեկ այլ հարց ունեմ վերջերս:
Այժմ տեսածրել և դեժավյու (ինչպես նաև ՓիԴիԷֆ և ՋեյՓիՋի) ձևի եմ վերածել «Հայ գիրքը և տպագրության արվեստը» գիրքը, հեղինակ՝ Գարեգին Լևոնյան: Նաև ունեմ ԱԲԲԻԻ ծրագրի միջոցով բավականին վատ տեքստային տարբերակը: Գիրքը տպագրվել է 1946 թվականին, իսկ Պրն. Լևոնյանը վախճանվել է 1947 թվականին: Քանզի դա նախքան 1956 թվականն է, ես հույս ունեի, որ կկարողանամ այն ներդնել Վիքիդարանում, սակայն հետո Xelgen-ից լսեցի և տեսա այս քննարկումը և այժմ վստահ չեմ կարող եմ այն տեղադրել այստեղ թե ոչ: Մտածում էի խորհրդակցել նույն իրավաբանի հետ, որ նախկինում հանդիպել էինք ազատ թույլատրագրերի ներքո նյութի տեղադրման հարցերի շուրջ: Եթե նաև այլ հստակ կարծեքներ լինեն, ուրախ կլինեմ լսել: Chaojoker 07:36, 8 Հունիսի 2011 (UTC)Պատասխանել

Ինչպե՟ս կարելի է նույնացնել նույն անվանման տարբեր գրելաձևերը:

[խմբագրել]

Ողջույն Chaojoker: Ինչպե՟ս կարելի է նույնացնել նույն անվանման տարբեր գրելաձևերը: Օրինակ` Նիցշե և Նիցշէ: Շնորհակալություն: – Այս անստորագիր գրառման հեղինակն է. BHovakimyan (քննարկում|ներդրումներ) 19:04, 11 Հոկտեմբերի 2011

Ողջույն, եթե ճիշտ եմ հասկացել, ձեր հարցն մեկ անունից մյուսին վերահղվելուն է վերաբերում։ Եթե օրինակ Նիշցէ հոդվածից ուզում եք վերահղվել Նիցշե հոդված (այսինքն եթե մեկը Նիցշէ փնտրելուց ուզում եք ավտոմատ հայտնվի Նիցշե հոդվածի էջում), ապա Նիցշէ հոդվածում տեղադրեք՝ #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Նիցշե]], և առաջինից երկրորդին վերահղում կստեղծեք։ Հուսով եմ պատասխանեցի ձեր հարցին, Chaojoker 03:30, 16 Հոկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն հարգարժան Chaojoker, սակայն իմ ուզածը մի փոքր այլ է: Այժմ հեղինակնրի ցուցակում կա «Հեղինակ:Ֆրիդրիխ Նիցշէ» էջ, բայց անհրաժեշտ է ստեղծել նույն բովանդակությամբ մեկ այլ էջ «Հեղինակ:Ֆրիդրիխ Նիցշե»: Ո՞նց վարվել: Շնորհակալություն: (BHovakimyan 09:15, 16 Հոկտեմբերի 2011 (UTC))Պատասխանել
Ողջույն, BHovakimyan․ կներեք ուշ պատաստանիս համար։ Հեղինակ:Ֆրիդրիխ Նիցշե անվանումից կա վերահղում դեպի Հեղինակ:Ֆրիդրիխ Նիցշէ էջ, որը պարունակում է նույն պարունակությունը, որը առաջինը կպարունակեր առանձին գոյության։ Ինչո՞ւ եք կարծում անհրաժեշտ է ունենալ նույն էջից երկուսը։ Թե՞ նկատի ունեք ցուցակը պիտի ամբողջովին գրված լինի նոր ուղղագրությամբ։ Այս դեպքում Հեղինակ:Ֆրիդրիխ Նիցշէ էջը ստեղծել եմ ես, քանի որ Վիքիդարանում Նիցշեից գոյություն ունեցող միակ հայերեն ազատ գիրքը Վահան Խորէնու թարգմանած Այսպես խոսեց Զրադաշտը գիրքն է, որը նույնպես հին ուղղագրությամբ է գրված։ Եթե կարծում եք ցուցակը ամբողջովին հին ուղղագրությամբ պետք է լինի, խնդրում եմ այն քննարկել խորհրդարանում, որպեսզի տեղեկանանք նաև համայնքի այլ մասնակիցների կարծիքից։ Եթե ոչ, ապա վերահղումն արդեն կատարում է այդ աշխատանքը։ Բարի խմբագրումներ, Chaojoker 18:42, 4 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

ՋոկերԲոտ

[խմբագրել]

Ողջույն, Chaojoker, Բոտի դրոշակը տրված է։ — Teak 05:42, 13 Հոկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն, Teak։ Նաև շնորհակալ եմ բոլոր քո բացատրությունների և մանրամասն ձեռնարկի համար, առանց որոնց նույնիսկ եթե հնարավոր լիներ ՋոկերԲոտի ստեղծելը՝ շատ ավելի երկար կտևեր այն։ Chaojoker 03:33, 16 Հոկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն

[խմբագրել]

Հարգելի Chaojoker, շնորհակալություն եմ հայտնում Հայկական Համառոտ Հանրագիտարանի Հ տառով հոդվածների սրբագրման գործում ձեր աջակցության համար: --Վարդան Մովսիսյան (vmovsisyan) 19:02, 28 Հոկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Բարև

[խմբագրել]

Բարև, Ջոկեր, բարի վերադարձ: Հուսով եմ, որ առիթ կլինի խմբագրումներում բախվենք: Arantz (talk) 02:05, 17 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր տարի

[խմբագրել]