Jump to content

Մատըռվակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 463 ]

SCHENKE
ՄԱՏԸՌՎԱԿ
(Գյոթերից)


Անվանում են պոետ մի մեծ
Բոլորը քեզ շուկաներում։
Երգում ես դու — ուրախ եմ ես,
Լռում ես — ջերմ ունկ եմ գնում։

5 Բայց սիրելի է ինձ անշուշտ
Համբույրը քո անխոս, անբառ,
Չէ՞ որ բառերն անցնում են շուտ
Այնինչ համբույրն զգում ես հար։

Լավ է երգը, բայց հայեցումն
10 Ավելի է օգտակար մեզ.
Ուրիշներին երգեր դու տուր,
Մատըռվակին — լռություն վես:
1933. V 21