Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
LIED UND GEBILDE
ԵՐԳ Եվ ՔԱՆԴԱԿ
(Գյոթեից)
Հույնը մարմին կերտելիս
Տրորի թող կավը։
Օ, հրճվի թող մարդը միշտ,
Երբ կերտում է լավը։
5
Բայց մենք սիրում ենք խառնել
Եփրատի հորդ հունը,
Եվ ձեռքերով մեր բռնել
Հոսուն բնությունը։
Ջուրը կարծր կդառնա,
Կհնչեն երգերը,
10
Եթե մաքուր են միայն
Պոետի ձեռքերը։
1933. V 21
|
|