Մարդու ճակատագիրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Մարդու ճակատագիրը

Կոնֆուցիուս

Փոխադրությունը՝ Հովհաննես Թումանյանի կողմից


ՄԱՐԴՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ


Ամրան տոթն անցավ— աշնան հովն եկավ։
Ձմրան ձյունից հետ— ծաղկոցը գարնան
Արևն ելնում է վառ
Ու դեմքը շիկնած՝ ընթացքի մեջ։

Վըտակները ողջ ծովն են դառնում ետ,
            դարը նորոգվում
            ամեն առավոտ,
աշխարհքին երևում նորափայլ արև,
հուներով հոսում անվերջ նոր ջըրեր...

մարդն է մենակ— ապրում մի անգամ
Ետ չի դառնում երբե՜ք, երրե՜ք։
            նրա կյանքը —
            Օդի հունչ է...
            Կյանքի վերջը (հանգը)

Փխրուն բլուր դամբանին,
Միջից [բուսնում է] пробивается կռոթուկ։