Մացառը՝ անտառի անունից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Բարեկամս Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Մացառը՝ անտառի անունից

Վարդան Հակոբյան

Պոչը եւ աղվեսը
ՄԱՑԱՌԸ՝ ԱՆՏԱՌԻ ԱՆՈՒՆԻՑ

Ծառերը գլուխ-գլխի տվեցին,
Շատ սակարկեցին, տվին ու առան,
Մեծավորներին մեկ-մեկ թվեցին,
Ոչ մեկի վրա, սակայն, կանգ չառան։

Եվ եղավ այնպես, որ կամքով բարի
Խոսքը մեր ցանցառ մացառին տրվեց։
Ով չի ճանաչում ձենը մացառի,
Նրա ելույթը շատ հակիրճ տեւեց։

-Մենք ղեկավար ենք ուզում այնպիսի,-
Մացառի խոսքը լրիվ մեջ բերենք,-
Որ մենք չէ, ինքը միայն մեզ լսի
Եվ թույլ տա իրեն՝ մենք ղեկավարենք։