Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՊՈՉԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ
Արջը իր համար դեր էր պահանջում
Եվ իր պահանջից չէր էլ նահանջում,
Բայց դերը չկար... Ստիպված ի՞նչ աներ,
Նա բեմում անգամ շան տեղ էր հաչում։
Դես ու դեն ընկավ։ Աղվեսը վերցրեց,
Այդ լոլոզ արջին իր «պոչը դարձրեց»...
Եվ, ի՞նչ եք կարծում, հենց պոչի դերում
Արջ ծառան իրեն արդարացրեց։
|
|