Jump to content

Մաքառման խորհուրդը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԱՔԱՌՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Բենիկ Օվչյանն ինքնատիպ երեւույթ է, նրա անհատականությանը հատուկ են ստեղծագործական վերընթացը պայմանավորող ներքին հակասություններն ու անհամաձայնությունները, որոնք եւ հնարավորություններ են ընձեռում, որպեսզի բարձր թռիչքի համար ծնված դերասանի հոգեւոր տարածքների հաշվին մեծանա բեմը, ուր Օվչյանը, ահա գրեթե կես դարից ավելի, անձեռակերտում է մաքառող մարդու կերպարը, անկախ նրանից՝ համամարդկայի՞ն, թե` ազգային արժեքներ են բեմականացվում։ Այդ վտիտ, արծվահայաց, հասարակ ու խուլխուլոտ բնավորությամբ մարդը մշտապես մաքուր խղճի, արդարության ու մաքառման մարմնավորումն է ներկայացնում՝ խոսքի ու շարժման օվչյանական, դինամիկ, բնական կառույցներով։