Jump to content

Մաքուր ձեռքեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐ


Քարի հետ խոսելիս
փորձում եմ հասկանալ քնքշությունը անափ,
ջրի հետ հոսելիս
ապրում եմ հմայանքը արմատի,
ծաղկի հետ բացվելիս
կշռում եմ լույսը ափիս մեջ,
արեւի հետ ծագելիս
սիրտս դնում եմ սերմի մեջ ակոսի։
Մինչդեռ կողքից նայողին այնպես է թվում,
թե իբրեւ ես գրում եմ բանաստեղծություններ։

Ես ինչու պիտի «ձեռքերս կեղտոտեմ
բանաստեղծությամբ»,
թեպետ, ավաղ Հոգին միշտ մեղքով է կայանում։