Jump to content

Մեր Շողիկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Մեր Շողիկը


Մեր Շողիկը լնգլնգալի՝
Վախվխելով ման է գալի,
Ու ամեն քայլ փոխելիս նա՝
Չի իմանում թե ո՞նց գնա։

Մեկ քայլում է՝ դեսը գնում,
Մեկ դողդողում՝ տեղը մնում,
Մեկ էլ, ըհը՜, թրմփալի
Վեր է ընկնում ու վայ տալի։

Չէ, չէ, Շողիկ, չէ բալիկ ջան,
Լաց մի՛ ըլի գլխիդ ղուրբան,
Ես կծեծեմ չար տափիկին,
Որ պինդ կենա ոտիդ տակին: