Տո-տա․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պապար Տո-տա․․․

Հակոբ Աղաբաբ

Մեր Շողիկը


Տո-տա․․․


Տո-տա՜, տո-տա՜,
Ոտիկներդ շուտ-շուտ փոխի՜,
Բալա ջա՜ն...

Տո-տա՜, տո-տա՜,
Տոտիկներդ ամուր կոխի՜
Լալա ջա՜ն...

Տո-տա՜, տո-տա՜,
Արի-արի՜, ինձ ճի արա՜,
Քեզ մատաղ։

Տո-տա՜, տո-տա՜,
Արի՛ մորդ պաչի արա՛,
Քեզ սադաղ...

Օխայ-օխա՜յ
Հրես եկավ իմ բալիկը
Վազելով,

Օխայ-օխա՜յ
Պաչի արավ իմ շրթունքը
Լիզելով։