Մեր հացի տաշտը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ոստան Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Մեր հացի տաշտը)

Վարդան Հակոբյան

Արցախուհին
ՄԵՐ ՀԱՑԻ ՏԱՇՏԸ


Անտառն եկել, կանգ է առել դաշտի ծայրին,
Ու մի քանի ծառեր մեկ-մեկ մտել են դաշտ,
Հենց այդտեղ էլ, մոտիկ կանգնած ժայռը վայրի
Իր ուսին է առել դաշտը՝ ոնց հացի տաշտ։

Եվ գնում է ժայռը։ Վեհ է։ Լուռ գնում է։
Քանի սերունդ հաց է կտրել նույն այդ տաշտից։
Պապիս շունչը տաշտի հացում միշտ մնում է,
Հացը՝ հնձված Ավարայրի մեր սուրբ դաշտից։