Jump to content

Մե խոսկ ունիմ իլթիմազով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մե խոսկ ունիմ իլթիմազով

Մե խոսկ ունիմ իլթիմազով


էս էլ էն Դիբա ու յինգիդունիայի հանգում, Արութինի ասած,

Մե խոսկ ունիմ իլթիմազով, անգաճ ա՛րա, օ՜վ աճկի՚լուս,
Սըրտումըս ինթիզար ունիմ, քու տիսը բարով, աճկի՚լուս,
Աջաբ քիզ ի՛նչ գեթ իմ արի՝ կենում իս խըռով, աճկի՚լուս,
Աշխարս աշխարով կըշտացավ, յիս քիզանից սով, աճկի՚լուս։

Մագամ օչ օվ յար չէ՞ սիրի, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ բան ա.
էշխեմեդ ջունուն իմ էլի, ման իմ գալի յանա-յանա,
էս դարդեն օչ օվ չը քաշե, վուր մե դանգին չի դիմանա,
Սիրտըս լուրի պես խորվեցիր էշխիդ կըրակով, աճկի՚լուս։

Դոստիրըս դուշման շինեցիր, յադերուն ինչպե՞ս դոստ անիմ,
Անցկացած օրը չիմ տեսնում, քանի գուզե վուր ղաստ անիմ,
Աստվաձ վըկա, խիստ դըժար է, գըլուխըս ինչպե՞ս դուս տանիմ,
Յիս մե փուքըր նավի նըման, քու էշխըն է ծով, աճկի՚լուս։

Գուզիմ բերանըս բաց անիմ, գովքըդ ասիմ թարիփի պես.
Տաս տարի է ման իմ գալիս փադիշահի շարիփի պես,
Օխտը տարի էլ ման գու քամ սազը ձեռիս Լարիբի պես.
Բութա Շահսանամըս դուն իս, է՛լ չունիմ օչ օվ, աճկի՚ լուս։

Թեգուզ հազար դարդ ունենամ, յիս սըրտումըս ա՜հ չիմ ասի.
Իմ հուքմի-հեքիմը դուն իս, յիս է՛լ ուրիշ շահ չիմ ասի.
Սայաթ Նովեն ասաց, զա՛լում, յիս էն մահին մահ չիմ ասի՝
Հենչաք ըլի՝ դուն վըրես լաս մազըդ շաղ տալով, աճկի՚ լուս։